17:55 02.04.2025
Իրավապահները Ատլանտյան օվկիանոսում կալանել են սուզանավ, որում եղել է գրեթե 6,5 տոննա կոկաին, ինչպես նաև անձնակազմի հինգ անդամ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CBS News պարբերականը։ Գործողությունը տեղի է ունեցել Ազորյան կղզիներից (պատկանում է Պորտուգալիային) 900 կմ դեպի հարավ։ Դրան մասնակցել են Պորտուգալիայի ռազմածովային ուժերի և ռազմաօդային ուժերի զինծառայողներ, ԱՄՆ-ի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության […]
17:17 02.04.2025
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում քվեարկության դրվեցին ԵՄ ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության ու ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանական քաղաքականության վերաբերյալ տարեկան զեկույցները։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ընդունված զեկույցները վերահաստատում են իրենց սկզբունքային դիրքորոշումը Հայաստանի վերաբերյալ ու ողջունում Հայաստանին խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու ջանքերի համար։ Զեկույցներն Ադրբեջանից պահանջում են պաշտպանել Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ու […]
16:22 02.04.2025
ԱՄՆ-ը սխալ հաշվարկներ արեց՝ մտածելով, որ կարող է Իրանին թելադրել իր պայմանները այնպես, ինչպես դա տեղի է ունենում Ուկրաինայի հետ: Այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրավանդը։ «Ամերիկացիներն օգտագործում են հոգեբանական գործողություններ՝ Իրանը որպես թույլ երկիր ներկայացնելու համար, որպեսզի տպավորություն ստեղծվի, որ Իսլամական Հանրապետությունն իր թուլության պատճառով […]
15:59 02.04.2025
Ռուսաստանի հետ համագործակցությունը նպաստում է Աբխազիայի անվտանգությանը և պայմանների ստեղծմանը հանրապետության բարգավաճման աճի համար, չորեքշաբթի հայտարարել է Աբխազիայի նախագահ Բադրա Գունբան։ «Ռազմական, տնտեսական, քաղաքական և հումանիտար համագործակցությունը Ռուսաստանի հետ ապահովում է Աբխազիայի անվտանգությունը, պայմաններ է ստեղծում մարդկային կապիտալի զարգացման, բարգավաճման և կրթության մակարդակի աճի համար»,- ասել է նա Սուխումում երդմնակալության արարողության ժամանակ։ Գունբան երախտագիտություն է […]
15:20 02.04.2025
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում բանակցությունների և ուկրաինական հակամարտության խաղաղ լուծում գտնելու համար, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանից նավթի արտահանման համար երկրորդական մաքսատուրքեր կսահմանի, եթե Մոսկվայի հետ համաձայնություն չգտնվի Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ։ «Այստեղ ես չէի ցանկանա որևէ բան մեկնաբանել, […]
14:11 02.04.2025
Ռուսաստանը շարունակում է շփումները ամերիկացիների հետ տարբեր մակարդակներով և տարբեր թեմաներով, հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ կարող է ապրիլին կամ «մի փոքր ուշ» մեկնել Սաուդյան Արաբիա, որը նախկինում նշվում էր որպես Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդների հանդիպման հնարավոր վայր: «Մենք շարունակում ենք շփումները տարբեր մակարդակներով, տարբեր ուղիներով ամերիկացիների […]
14:00 02.04.2025
Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Արման Խաչատրյանը ներկա գտնվեց Փարիզի Շոայի հուշահամալիր-թանգարանի նախաձեռնությամբ կազմակերպված «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով բացօթյա ցուցահանդեսի բացման արարողությանը։ Հոլոքոստի պատմությունն ուսումնասիրող Եվրոպայի խոշորագույն կենտրոններից մեկում կազմակերպված այս միջոցառմանը ներկա էին Շոայի հուշահամալիրի տնօրեն Ժակ Ֆրեջը, ցուցահանդեսի համադրող, ֆրանսահայ անվանի պատմաբան Կլեր Մուրադյանը, Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների ներկայացուցիչներ և բազմաթիվ հյուրեր։ Հայոց ցեղասպանության ոգեկոչման […]
13:07 02.04.2025
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը շնորհավորել է Ադրբեջանին և Հայաստանին խաղաղության պայմանագրի տեքստի վերաբերյալ համաձայնագրի ավարտի կապակցությամբ։ Այս մասին Շտայնմայերը հայտարարել է Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար հայտարարության ժամանակ։ Նա կոչ է արել Բաքվին և Երևանին բաց չթողնել պահը և որքան հնարավոր է շուտ ստորագրել համաձայնագիրը։ «Շատ մեծ քայլ է արվել, և ես […]
12:51 02.04.2025
ԱՄՆ կոնգրեսական Դինա Տիտուսը հանդես է եկել Հայոց ցեղասպանության մասին կրթական ծրագիր իրականացնելու նախաձեռնությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը, Դինա Տիտուսի նախաձեռնությանը միացել են նաև կոնգրեսականներ Գաս Բիլիրակիսը, Դեյվիդ Վալադաոն և Թեդ Լյուն։ Օրինագծով առաջարկվում է 5 տարվա ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել կրթական նյութերի մշակմանն ու տարածմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, օնլայն […]
11:02 02.04.2025
Ամերիկացի տարեց զբոսաշրջիկը կարողացել է երկու անգամ անցնել միջազգային օդանավակայանների անվտանգության ստուգումներ՝ ճամպրուկում ինքնապաշտպանական ատրճանակով, չորեքշաբթի հաղորդում է NHK-ն։ Հեռուստաալիքի տվյալներով՝ 73-ամյա ամերիկացին, ով Ճապոնիա է ժամանել Հավայան կղզիներից, կամավոր հանձնվել է ոստիկանությանը՝ նախքան Օսակայի մոտ գտնվող Կոբե նավահանգստում զբոսանավ նստելը։ Հետաքննության տվյալներով՝ զբոսաշրջիկը ոստիկաններին հայտնել է, որ թռչել է Հավայան կղզիներից և մարտի 22-ին […]
10:20 02.04.2025
ԱՄՆ Սենատի պատմության մեջ ամենաերկար ելույթի ռեկորդը գերազանցել է դեմոկրատ Քորի Բուքերը, ով մեկ օրից ավելի ելույթ է ունեցել ԱՄՆ գործող նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփի դեմ, հայտնում է Associated Press-ը։ Բուքերն իր ելույթը սկսել է երկուշաբթի՝ մարտի 31-ի երեկոյան, և ավելի քան 25 ժամ անց միայն սենատորն ավարտել է իր ելույթը և լքել դահլիճը։ Դրանով […]
09:58 02.04.2025
Մյանմայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 2886-ի, ևս 4639-ը վիրավորվել է, հայտնում է Չինաստանի «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին։ «Մյանմայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի հետևանքով զոհվել է 2886 մարդ, վիրավորվել՝ 4639-ը, իսկ 373-ը համարվում է անհետ կորած»,- ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
09:20 02.04.2025
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին զգուշացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական մեթոդներն ու հարվածների սպառնալիքները չեն կարող լուծել Իրանի միջուկային խնդիրը։ «Բոլորին պետք է պարզ լինի, որ ըստ սահմանման «ռազմական տարբերակ» հասկացություն չկա, էլ ուր մնաց՝ «ռազմական լուծում»»,- սոցցանցում գրել է դիվանագետը։ Նա հիշեցրել է, որ «տարածաշրջանում տեղի ունեցած աղետալի ձախողումները, որոնք […]
08:52 02.04.2025
Արգենտինացի դիվանագետ և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մտադրություն է հայտնել առաջադրվել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Անտոնիո Գուտերեշի մանդատի ավարտից հետո՝ 2026 թվականին, հայտնում է La Nacion թերթը։ «Գուտերեշի իրավահաջորդի ընտրության գործընթացը դեռ չի սկսվել, այն կսկսվի տարեվերջին, երբ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան կհրապարակի թեկնածուների առաջադրումը։ Ես մտածում եմ այդ մասին և […]
08:38 02.04.2025
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է Գազայի հատվածում Իսրայելի պաշտպանության բանակի գործողությունների ընդլայնման մասին, և նոր գրավված տարածքները կդառնան բուֆերային գոտու մի մասը, հաղորդում է Times of Israel-ը ՝ վկայակոչելով գերատեսչության ղեկավարի հայտարարությունը: «Պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարում է, որ Իսրայելն ընդլայնում է գործողությունները Գազայում՝ ասելով, որ զորքերը առաջ են շարժվելու՝ տարածքը մաքրելու «ահաբեկիչներից […]
00:59 02.04.2025
Միացյալ Նահանգների զինված ուժերը մի քանի նոր հարվածներ են հասցրել Եմենի երեք նահանգներին, որոնք գտնվում են Անսար Ալլահ շարժման հութի ապստամբների վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Al Masirah հեռուստաալիքը: Al Hadath հեռուստաալիքն էլ նշել է, որ հարձակման են ենթարկվել Ալ-Հոդեյդա և Սաադա նահանգները, ինչպես նաև Հաջա նահանգը։ Դեռևս տեղեկություններ չկան հարձակումների հետևանքների մասին։
00:16 02.04.2025
Հռոմի կաթոլիկ եկեղեցին որոշել է սրբադասել ազգությամբ հայ հոգևորականի, ով մինչ այդ երանելիների դասին էր պատկանում: Խսոքը հայ կաթոլիկ եկեղեցու արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի մասին է։ Ի՞նչ է հայտնի սրբադասված հայի մասին: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Վատիկանի պաշտոնական տեղեկատվական կայքն այսօր հաստատել է այն, որ մարտի 28-ին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը որոշում է […]
22:34 01.04.2025
Ադրբեջանը Հայաստանին մեղադրող հերթական ապատեղեկատվությունը տարածեց: Դա այն ժամանակ էր, երբ մեր երկրում էր Գերմանիայի նախագահը: Ընդամենը մի քանի օր առաջ Հայաստանում էր Իրանի ԱԳ նախարարը: Եվ այս ամենը տեղի է ունենում Երևանի և Բաքվի այն հայտարարություններից հետո, թե կողմերը համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստը: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Հրանտ […]
21:00 01.04.2025
Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Թայվանին պաշտպանական կարողությունները պահպանելու հարցում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի (CHS) նախագահի պաշտոնում առաջադրված Դեն Քեյնը։ «Եթե հաստատվի, ես կշարունակեմ աջակցել մեր ջանքերին՝ ապահովելու համար, որ Թայվանը կարողանա պահպանել բավարար ինքնապաշտպանական կարողություններ»,-ասել է Քեյնը՝ գրավոր պատասխանելով ԱՄՆ օրենսդիրների հարցերին, որոնք պատրաստվել […]
20:50 01.04.2025
Չորրորդ ամերիկացի զինվորը, ով կորել էր անցյալ շաբաթ Լիտվայում վարժանքներից հետո, մահացել է։ Դա հաստատել է Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի (ցամաքային զորքերի) հրամանատարությունը։ «Ամերիկյան բանակի չորրորդ զինվորը, որը նշանակված էր 1-ին զրահատանկային բրիգադի մարտական թիմում, 3-րդ հետևակային դիվիզիայում, մահացած է հայտնաբերվել Փաբրադի վարժավայրի մոտ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Բալթյան Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան ցավակցություն […]
20:15 01.04.2025
ԱՄՆ Զինված ուժերի (ԶՈՒ) շտաբի պետերի միացյալ շտաբի նախագահի թեկնածու Դեն Քեյնը կարծում է, որ Իրանը մի քանի տարի հետո կկարողանա էքզիստենցիալ վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի համար։ Քեյնը, ելույթ ունենալով Սենատի Զինված ծառայությունների հանձնաժողովի առջև իր թեկնածությունը քննարկելու նպատակով լսումների ժամանակ, ասել է, որ համաձայն է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի այն կարծիքին, որ Վաշինգտոնը չպետք է […]
19:48 01.04.2025
ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել ռազմական օգնություն ցուցաբերել Կիևին, նույնիսկ եթե ուկրաինական հակամարտությունը լուծվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ԱՄՆ զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի (CHS) նախագահի պաշտոնում առաջադրված Դեն Քեյնը։ «Պատերազմի ավարտից հետո մենք պետք է շարունակենք աջակցել Ուկրաինային զինվորական ուժերի ապագա զարգացման և երկարաժամկետ կայունության ապահովման հարցում: «Միացյալ Նահանգները Ուկրաինայի […]
19:30 01.04.2025
Իսրայելական ավիահարվածի հետևանքով Բեյրութի հարավային արվարձանում 4 մարդ է զոհվել, այդ թվում՝ «Հեզբոլլահ»-ի պաշտոնյա, հայտնում է Reuters-ը: Իսրայելի զինվորականներն ասել են, թե պաշտոնյան եղել է «Հեզբոլլահ»-ի և իրանական «Ղուդս» ջոկատի անդամ և օգնել է պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորմանը իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ «ահաբեկչություն պլանավորելու հարցում»: Լիբանանի անվտանգության աղբյուրը հայտնել է, որ թիրախը եղել է «Հեզբոլլահ»-ի գործիչը:
18:40 01.04.2025
Իսլանդիայի հարավ-արևմուտքում գտնվող Ռեյկյանես թերակղզում հրաբուխ է ժայթքել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ն։ Նախքան հրաբխի ժայթքումը տարհանվել են մոտակա Գրինդավիկ քաղաքի բնակիչները և հայտնի զբոսաշրջային վայր հանդիսացող «Blue Lagoon» երկրաջերմային առողջարանային համալիրում գտնվող մարդիկ: Իսլանդիայի օդերևութաբանական գրասենյակը հայտնել է, որ ժայթքումը սկսվել է ապրիլի 1-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:45-ին, Գրինդավիկ փոքրիկ քաղաքից հյուսիս: Մեկ […]
15:41 01.04.2025
Հռոմի Ֆրանցիսկոս Պապի որոշմամբ՝ երեք երանելիներ, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության ժամանակ նահատակված հայ կաթոլիկ արքեպիսկոպոս Երանելի Իգնատիոս Շուքրալահ Մալոյանը կսրբադասվեն։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վատիկանի տեղեկատվական կայքը՝ մանրամասնելով, որ կսրբադասվեն նաև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ սպանված Պապուա Նոր Գվինեայի աշխարհական կաթողիկոսը և վենեսուելացի կրոնական մի քույր, որը իր կյանքը նվիրել է կրթությանը և […]
15:24 01.04.2025
Մոսկվան պատրաստ է իր օգնությունն առաջարկել Վաշինգտոնին և Թեհրանին կառուցողական երկխոսություն կառուցելու համար. պետք է գործել, «գնացքը դեռ չի գնացել». Այս մասին ասել է ՌԴ արտաքին գործերի նախարարության փոխղեկավար Սերգեյ Ռյաբկովը։ Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան դեմ է ագրեսիային և հակամարտության ռազմական լուծումներին և զգուշացնում է Վաշինգտոնին Իրանի միջուկային ենթակառուցվածքին հարվածներ հասցնելու մասին, […]
14:24 01.04.2025
Ուկրաինան հավատարիմ է ԱՄՆ-ի հետ հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը, սակայն ցանկանում է վերջնական տեսքի բերել տեքստը, որպեսզի այն համապատասխանի երկու կողմերի շահերին: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԱԳՆ ղեկավար Անդրեյ Սիբիգան։ «Ես հաստատում եմ, որ մենք սկսել ենք խորհրդակցություններ ամերիկյան կողմի հետ համաձայնագրի տեքստի շուրջ, խորհրդակցությունների մեկ փուլն արդեն կայացել է, ուկրաինական կողմը հանձնառու […]
13:28 01.04.2025
Երեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանն իր երրորդ և վերջին ընթերցմամբ ընդունեց օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը նման է ամերիկյան օրենքին։ Քվեարկությունն ուղիղ հեռարձակվել է երկրի բարձրագույն օրենսդիր մարմնի կայքում։ «86 կողմ, ոչ մի դեմ ձայն: Օրենքն ընդունվել է երրորդ ընթերցմամբ»,- ասել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին:
13:12 01.04.2025
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ապրիլին կայցելի Ադրբեջան։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով աղբյուրներին։ Սա կլինի Փեզեշքիանի առաջին պաշտոնական այցը Ադրբեջան՝ որպես Իսլամական Հանրապետության նախագահ։
12:45 01.04.2025
Մարտի 23-ից 29-ը Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորած պատվիրակությունը Ֆրանսիայում էր: Այցի նպատակն էր քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտում փորձի փոխանակումը և համագործակցության ընդլայնումը։ Պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի ՆԳՆ Քաղաքացիական պաշտպանության և ճգնաժամային կառավարման գլխավոր տնօրինության (DGSCGC) ներկայացուցիչների, ինչպես նաև տարբեր քաղաքներում գործող հրշեջ-փրկարարական և արտակարգ […]