TIME
Ամսաթիվ
30 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
--5.91 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը

17:26 11.11.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Շվեդիայի Թագավորություն աշխատանքային այցը մեկնարկել է Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Սթեներգարդի հետ հանդիպումով։ Կայացել է Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների առանձնազրույցը, որից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումն՝ աշխատանքային ճաշի ձևաչափով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Շվեդիայի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ […]

̰
Նոյեմբերի 11-12-ը Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում

18:18 10.11.2024

Նոյեմբերի 11-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեդիայում: Կայանալու է ԱԳ նախարար Միրզոյանի հանդիպումը Շվեդիայի ԱԳ նախարար Մարիա Մալմեր Ստեներգարդի հետ: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ գործադիր և օրենսդիր շրջանակների այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: «Հայաստանը շահագրգռված է Շվեդիայի հետ քաղաքական երկխոսության և գործընկերության հետագա ընդլայնմամբ՝ թե՛ երկկողմ օրակարգով, թե՛ տարբեր ձևաչափերով՝ ներառյալ […]

̰
Քննարկվել են Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցեր

15:00 10.11.2024

Ծաղկաձորում կայացած երկօրյա աշխատաժողովի օրակարգի առանցքում էին Հայաստանի Ազգային ժողովի գործառույթներին վերաբերող հարցերը: Կարեւորվել է աշխատակազմի ստորաբաժանում-պատգամավորի օգնական արդյունավետ փոխգործակցությունը: Խորհրդարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները խոսել են իրենց ղեկավարած վարչությունների հիմնական գործառույթների մասին, մանրամասն ներկայացվել է խորհրդարանի ներքին փաստաթղթաշրջանառության համակարգը: Անդրադարձ է կատարվել նաեւ կիբեռանվտանգությանը, տվյալների պաշտպանությանը, մարդու իրավունքներին եւ շրջակա միջավայրին վերաբերող հարցերի: Մանրամասները՝ ԱԺ […]

̰
Ռոբոտաշինություն՝ վերլուծական մտքի համար. նոր ծրագիր մանկապարտեզներում

15:52 09.11.2024

Համայնքային տարբեր մանկապարտեզներում ներդրվել է ռոբոտաշինության դասընթաց՝ զարգացնելու համար երեխաների թիմային աշխատելու կարողությունը, ստեղծագործական միտքը: Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այցելել է Երևանի թիվ 107 մանկապարտեզ՝ ծանոթանալու ծրագրի ընթացքին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը կարևոր քայլ է դեպի ապագան. Տիգրան Ավինյան

14:00 09.11.2024

Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը կարևոր քայլ է դեպի ապագան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Մեր երեխաների կրթությունը և զարգացման հնարավորությունները Երևանի ապագայի հիմքն են: Հենց այսօր է ձևավորվում այն սերունդը, որը կկառուցի մեր քաղաքն ու երկիրը: Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը՝ նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի կողմից և իրականացված Պոլիտեխնիկի հետ […]

̰
Ինչո՞ւ և ինչպե՞ս պետք է վերափոխել զինված ուժերը. Հեռանկար բանավեճ

13:43 09.11.2024

Հայաստանում աշխարհազորի համակարգը կփոխարինվի տեղական պաշտպանության ուժերով։ Համապատասխան նախագիծը ընդունեց Կառավարությունն անցյալ շաբաթ: Այդ փոփոխությունը ներառող օրենսդրական փաթեթը առաջիկայում կներկայացվի ԱԺ: Մինչ այդ օրենսդիրն ընդունել էր մեկ այլ օրենք, որը մասնավորապես պահեստազորում գտնվողների ռեսուրսը կիրառելուն է վերաբերում: Այս նախագծերը իրականացվում են զինված ուժերում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում: Որքանո՞վ են արդյունավետ այդ փոփոխությունները: Այս ու այլ […]

̰
Ընտրական օրենսգրքի նախատեսվող փոփոխությունները ԱԺ-ում ներկայացրել է Արդարադատության փոխնախարարը

18:10 08.11.2024

Ընտրական օրենսգրքում ի՞նչ փոփոխություններ է առաջարկում Արդարադատության նախարարությունը: Թեմայի շուրջ ԱԺ-ում այսօր անցկացվել են խորհրդարանական լսումներ: Նախագծերի փաթեթը, որի հեղինակն Արդարադատության նախարարությունն է, հավանության է արժանացել ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի կողմից, ապահովվել է ԱԺ առաջին ընթերցում, անցկացվել են շահագրգիռ կողմերի հետ տարբեր քննարկումներ: Ուստի նախագծերի փաթեթի ԱԺ 2-րդ ընթերցումից առաջ այսօր անցկացվել են խորհրդարանական […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

18:27 07.11.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Հայկ Գրիգորյանի, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր Վիգեն Քոչարյանի, Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Սաֆարյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հրաչ Դաջունցի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վազգեն Սմբատյանի երդման […]

̰
ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին

18:12 07.11.2024

ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, նախարարության և ոստիկանության ղեկավար կազմը նոյեմբերի 7-ին ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին։ Նույն օրը նրանք ոստիկանության զորքերի զորամասերից մեկում հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշապատին, նաև այցելել են […]

̰
Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը Հայաստանին կտրամադրի 200 մլն ԱՄՆ դոլար վարկ

19:23 06.11.2024

Նախատեսվում է Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի միջոցներից ՀՀ-ին տրամադրել 200 մլն ԱՄՆ դոլարի չափով վարկ` Քաջարանի թունելի շինարարության և M2 ճանապարհի շուրջ 4 կմ հատվածի վերակառուցման ինժեներաշինարարական աշխատանքների իրականացման համար: Ծրագիրը  194 մլն 259 ԱՄՆ դոլարի չափով համաֆինանսավորվելու է Հայաստանի կողմից: Օրենքի նախագիծն այսօր քննարկվել է ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում: ՀՀ […]

̰
ՀՀ ԱԺ հանձնաժողովի անդամներն այցելել են Սյունիք

19:16 06.11.2024

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն այցելել են Սյունիքի մարզ: «Այցը, ըստ էության, մարդու իրավունքների վերաբերյալ է, եւ մենք կուզենք լսել նաեւ այդ թեմայով հարցեր ու խնդիրներ, որոնք դուք կառանձնացնեք: Գլխավորը կուզենք լսել այն հարցերը, որոնք ուղիղ կապ ունեն ձեր կյանքի, բարեկեցության, անվտանգության, քաղաքի խնդիրների հետ, եւ մենք էլ փորձենք օգնել […]

̰
Արագածն այսօր. վարչապետը տեսանյութ է հրապարակել

18:06 06.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Արագածն այսօր»:

̰
Գեղարքունիքի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

17:06 06.11.2024

Ամփոփվել են Գեղարքունիքի պարեկների վերջին օրերի բացահայտումները։ Վարդենիս քաղաքում ծառայություն իրականացնելիս Երևանյան փողոցում պարեկները կանգնեցրել են առանց հաշվառման համարանիշի «ՎԱԶ-2107» մակնիշի մի մեքենա։ 23-ամյա վարորդը պարեկներին է ներկայացրել մոխրացած հետքերով կաթուցիչ և թղթի մեջ փաթեթավորված զանգված: Նա թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին, որտեղ ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով 6 փաթեթ […]

̰
Իրանն ու Հայաստանը փորձում են առավել լավ հասկանալ միմյանց շահերը. Մեհդի Թաբրիզի

11:24 06.11.2024

Իրանի հետ մեր երկրի կապերը արտահայտվում են տարբեր ձևաչափերում՝ երկկողմ համագործակցությունից մինչև տարածաշրջանային իրողություններ: Փոխայցելությունները մշտական բնույթ են կրում: Եվ այդ շրջանակում Հայաստանում է Իրանի Ուրբաթօրյա աղոթքի քաղաքականության խորհրդի ավագ փորձագետ, IRNA լրատվական գործակալության միջազգային հարցերով փորձագետ Մեհդի Թաբրիզին: Նա հարցազրույց է տվել «Հեռանկարում»:

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

16:06 05.11.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Երևանի «Հաղթանակ» թաղամասում վերականգնվում է 40 կիլոմետր ջրամատակարարման բաշխիչ ցանցը

19:29 04.11.2024

Երևանի «Հաղթանակ» թաղամասում վերականգնվում է 40 կիլոմետր ջրամատակարարման բաշխիչ ցանցը: Նախորդ տարվանից մեկնարկած ծրագիրն արդեն ամփոփվում է, ներդրումը կազմել է մոտ 1 մլրդ 560 մլն դրամ: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ իրականացվող ծրագրի ավարտին կորուստները կկրճատվեն, կխնայվի մինչև 45 տոկոս ջուր: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

̰
Երևանը կունենա թենիսի ակադեմիա. անցկացվել է հերթական գործակարգավարականը

19:03 04.11.2024

Միասնական տոմսային համակարգի միջոցով ուղեվարձ վճարողների թիվն ավելացել է, Երևանում նախատեսվում է կառուցել թենիսի ակադեմիա, ինչպես նաև հավաքովի կոնստրուկցիաներով նոր մարզադաշտ: Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:50 04.11.2024

Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4880 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 159 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 223, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 431 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 39, չամրակապված վարելու՝ 1043, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 271, վարելիս հեռախոսից […]

̰
Ոստիկանության մանրամասները՝ Մեղրաշենում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

18:25 04.11.2024

Նոյեմբերի 2-ի ժամը 19:20-ին ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Արթիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Մեղրաշեն գյուղից հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչ 30-ամյա Գևորգ Գ.-ն՝ կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերքով: Հիվանդանոցում նրա մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 19-ի սահմաններում […]

̰
Ի՞նչ կարևորություն ունի մեդիագրագիտությունը հասարակության համար

17:48 04.11.2024

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավորությամբ ամեն տարի կազմակերպվում է Մեդիագրագիտության շաբաթ։ Հայաստանում այն անցկացվում է արդեն 7-րդ անգամ։ Նոյեմբերի 4-10-ը աշակերտները և ուսանողները հնարավորություն կունենան մասնակցելու և ծանոթանալու արհեստական բանականության և մեդիա կապի զարգացումներին։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

17:30 04.11.2024

Լուսանկարում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02: Տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` […]

̰
Հետագա սահմանազատումը պետք է սկսել մինչև COP29-ը. Ռուբեն Գալչյան

20:09 02.11.2024

Սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը մտավ ուժի մեջ։ Երեկ հանձնաժողովները փոխանակեցին կարգը ուժի մեջ մտնելու ընթացակարգերի մասին ծանուցումները։ Դա տեղի էր ունեցել սահմանին Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը։ Այս թեման մանրամասնել է քարտեզագետ Ռուբեն Գալչյանը «Հեռանկարի» տաղավարում:

̰
Շտապ օգնության տեխնիկական վերազինումները կշարունակվեն

15:54 02.11.2024

Շտապ օգնության ծառայությունում այսուհետ առավել ակտիվորեն կկիրառեն էլեկտրոնային գրանցման համակարգը, քանի որ ծառայությունում իրականացվում են տեխնիկական վերազինման և մեքենաների պարկի թարմացման աշխատանքներ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Կառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունը

15:21 02.11.2024

Կառավարությունը հաստատել է Հայաստանի մինչև 2040 թվականի ժողովրդագրության ռազմավարությունը. թեմայի մասին հարցազրույց՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանի հետ:

̰
ԱԺ հանձնաժողովը մասնակցել է ԵՄ խորհրդարանների ԵՄ հարցերով հանձնաժողովների համաժողովին

15:10 02.11.2024

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներն արդեն 3-րդ անգամ է` մասնակցում են Եվրոպական միության խորհրդարանների եվրոպական հարցերի հանձնաժողովների համաժողովին: Այս տարի այն անցկացվեց Բուդապեշտում` պայմանավորված Հունգարիայի` նախագահող երկրի լինելու հանգամանքով: Նախագահության ժամկետը 6 ամիս է, որից հետո ռոտացիոն կարգով այն փոխանցվում է հաջորդ երկրին: Հայաստանն այս հարթակում ունի հրավիրյալ-դիտորդ երկրի կարգավիճակ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:

̰
ԱՄՆ-ում վաղաժամ ընտրություններում ակնհայտ առաջատար է Քամալա Հարիսը

09:47 02.11.2024

Միացյալ Նահանգներում սպասվածից ավելի ակտիվ են ընթանում վաղաժամ նախագահական ընտրությունները: Ընտրողների գրեթե մեկ քառորդը արդեն քվեարկել է, թեև մինչև ընտրությունները դեռ կա 5 օր: Ինչո՞ւ են շտապում քվեարկել, և վերջին հարցումները ո՞ւմ են հաղթանակ խոստանում: «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը․ «Ամերիկյան նահանգային օրենքների համաձայն՝ 50 նահանգներից 49-ում հնարավոր է վաղաժամ քվեարկությունը։ Արդեն մի […]

̰
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են առաջիկա քննություններին

19:39 01.11.2024

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են առաջիկա քննություններին: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:

̰
Պահեստազորի սպաները կարող են վերադառնալ ծառայության և միաժամանակ կենսաթոշակ ստանալ. ՊՆ տեսանյութը

19:21 01.11.2024

Ազգային ժողովն ամբողջությամբ և միաձայն ընդունել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ու «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում լրացումներ կատարելու նախագիծը: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:

̰
ՊՆ տեսանյութը՝ հրետանավորների առօրյայի մասին

19:08 01.11.2024

Հայրենական հրետանին մարտական բոլոր գործողություններում, պատերազմներում, բոլոր ճակատներում ու բոլոր ժամանակներում անուրանալի ավանդ ունի հայրենիքի պաշտպանության գործում: ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացնում է հայ հրետանավորների առօրյան: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հակոբ Հակոբյանի և Ղուկաս Չուբարյանի քանդակները տեղադրվել են մայրաքաղաքի այգիներում

18:26 01.11.2024

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի անմիջական առաջարկով, ԿԳՄՍ նախարարի հրամանով 2023 թվականին ստեղծվեց հոբելյանական հանձնաժողով: Նախագահականի աշխատակազմի, ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի, արվեստագետների ընտանիքների սերտ համագործակցությամբ արվելու էր լավագույնը՝ նշանավորելու հայ մեծանուն քանդակագործներ և Հայաստանի ժողովրդական նկարիչներ Ղուկաս Չուբարյանի և Հակոբ Հակոբյանի 100-ամյա հոբելյանները: Ղուկաս Չուբարյանի ընտանիքն իր պատրաստակամությունն էր հայտնում Երևան քաղաքին նվիրել Չուբարյանի հեղինակած «Սուրբ […]

̰
BACK_TO_TOP