18:56 20.12.2024
Ոստիկանության բարեփոխումների շրջանակում ՆԳ նախարարությունը չորս հենասյունային ուղղություններից Պարեկային ծառայության համալրման նպատակով հայտարարում է ընդունելություն։ Ընդունելության համար կարող են դիմել առնվազն միջնակարգ կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության 18-ից 35 տարեկան և 155 սմ-ից ոչ պակաս հասակ ունեցող այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաuտականությամբ ունակ են կատարելու ոuտիկանության ծառայողի պարտականությունները: Կարևորելով ՆԳՆ ոստիկանությունում կանանց […]
18:39 20.12.2024
Նախագահական նստավայրում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ տեղի է ունեցել Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի, Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի երդման արարողությունը: Վերջիններս ընթերցելով երդման տեքստը՝ նշել են. «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել […]
18:35 20.12.2024
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Գյումրիի բնակիչ 36-ամյա տղամարդը Աթարբեկյան փողոցի իր տանը առանց համապատասխան թույլտվության պատրաստում, շշալցնում, ակցիզավորում և իրացնում է տարբեր մակնանշումներով օղի, կոնյակ և գունավոր խմիչքներ: Օպերատիվ տեղեկությունները ստուգելու նպատակով Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները դեկտեմբերի 17-ին այցելել են 36-ամյա տղամարդու տուն: Վերջինս հայտնել է, […]
18:11 20.12.2024
Դեկտեմբերի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին։ Զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցության հիմնական ուղղություններին և դրանց շրջանակներում իրականացվող համատեղ ծրագրերին: Ի թիվս այլնի, քննարկվել են Հայաստանում 2026թ. կայանալիք ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) նախապատրաստական աշխատանքներն ու ՄԱԿ-ի համապատասխան կառույցների […]
19:39 19.12.2024
Ապօրինի թմրամիջոց պահելու, իրացնելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 16-ին Նոր Նորքի համայնքային ոստիկանները ձերբակալել և բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ընդհանուր 58 գրամից ավելի դեղնականաչավուն զանգվածով 26 փաթեթ: Երիտասարդը հայտել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է, իրացնելու նպատակով ձեռք է բերել համացանցի միջոցով։ Հայտնել է նաև, որ 10 […]
19:21 19.12.2024
Կհամաֆինանսավորվի 28 համայնքի 46 սուբվենցիոն ծրագիր, որոշ հիվանդությունների դեպքում զինակոչիկները կարող են ճանաչվել սահմանափակումով պիտանի, Ալավերդու՝ աղետից տուժած վթարային 25 բնակարանի սեփականատերերին նոր բնակարաններ գնելու շանս կտրվի. որոշումները կայացվել են գործադիրի այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
19:07 19.12.2024
Դեկտեմբերի 19-ին Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ նախագահության շրջանակներում տեղի է ունեցել ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպումը։ Հանդիպումն անցկացվել է առցանց ձևաչափով: Հանդիպման մեկնարկին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, որպես գործող նախագահող, հանդես է եկել տեսաուղերձով: Ընդգծվել են կազմակերպությունում Հայաստանի նախագահության կարգախոսի՝ «Ներգրավվածություն, արտաքին համագործակցություն, դիմակայունություն» եռամիասնության ներքո ՀՀ կողմից գործադրված ջանքերը՝ միտված ՍԾՏՀԿ շրջանակներում […]
19:03 19.12.2024
Դեկտեմբերի 17-18-ը Ներքին գործերի նախարարությունը, Արտաքին գործերի նախարարության և Եվրոպայի խորհրդի հետ համատեղ, ՆԳՆ կրթահամալիրում կազմակերպել էր վերապատրաստման երկօրյա դասընթաց, որին մասնակցում էին ոստիկանության աշխատակիցներ, լրագրողներ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նպատակը հավաքների կամ արտակարգ իրավիճակների ժամանակ ոստիկանություն-լրագրող կապի ամրապնդումը, մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացումը, ինչպես նաև լրագրողների անվտանգության ապահովումն էր: Դասընթացն իրականացվել է Եվրոպայի խորհրդի կողմից […]
18:57 19.12.2024
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին՝ համագործակցելով մայրաքաղաքի պարեկների հետ: Դեկտեմբերի 10-ին, թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, պահելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով, Երևանի Գայի պողոտայում նրանք ձերբակալեցին Երևանի բնակիչ՝ 34-ամյա և Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի բնակիչ՝ 61-ամյա երկու տղամարդկանց ու, վերջինիս կողմից շահագործվող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, տեղափոխեցին […]
16:28 19.12.2024
Կառավարության որոշմամբ Դավիթ Առուշանյանը նշանակվել է Շիրակի մարզպետ: Այս մասին գործադիրի այսօրվա նիստի սկզբում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ապա շնորհավորել նրան: Դավիթ Առուշանյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և նշել. «Ինձ համար մեծ պատասխանատվություն և պատիվ է հայրենի մարզի կառավարումը ստանձնելը: Վստահ եմ, որ մեր բոլորի ջանքերով և մեր Շիրակի մարզի թիմի ջանքերով հաջողելու […]
19:42 18.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ հետ այցելել է Գյումրիի օդանավակայան: «Գյումրիի օդանավակայանը մեկնման նոր ու ժամանակակից սրահ ունի»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
18:48 18.12.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: «Գյումրիում ներկա գտնվեցինք Շիրակի պետական համալսարանի 90-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
18:22 18.12.2024
Դեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն: Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել […]
17:39 18.12.2024
Ոստիկանության զորքերում ամփոփվեցին նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ ենթակա զորամասերի 2024 թ. ուսումնական տարվա ամփոփիչ և հսկողական ստուգումները։ Ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-մայոր Հայկ Բաբայանը, ողջունելով մասնակից անձնակազմին՝ կարևորել է կատարված աշխատանքները գնահատելու, թերությունները վեր հանելու և շտկելու համար ստուգումները կազմակերպված և լիարժեք անցկացնելու հանգամանքը։ Հանձնաժողի կողմից ստուգվել են ենթակա զորամասերի մարտական պատրաստականությունը և պատրաստությունը, […]
17:05 18.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Կատարի Ազգային տոնի կապակցությամբ ընդունել է Կատարի Պետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մոհդ Յուսուֆ Ալ Մուձաֆրին: «Կարևորում ենք բարեկամ Կատարի հետ բարձրաստիճան երկխոսության աշխուժացումը և քաղաքական ու տնտեսական փոխշահավետ օրակարգի առաջ մղումը: Վստահ եմ, որ առկա են երկկողմ համագործակցությունը որակապես նոր մակարդակի հասցնելու համար անհրաժեշտ նախադրյալներ»,- ասել է նախագահը: Կատարի գործերի ժամանակավոր […]
17:03 17.12.2024
Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման և հսկողության վարչությունը շարունակում է հետևողական պայքարը Հայաստանի Հանրապետություն ծխախոտային արտադրանքի ապօրինի ներմուծման դեմ։ Ռիսկային չափորոշիչների հիման վրա իրականացված թիրախային հսկողության արդյունքում օրերս բացահայտվել է հերթական խոշոր դեպքը։ Այսպես, Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանած հայկական հաշվառման բեռնատարի նկատմամբ «Ագարակ» մաքսային անցման կետում իրականացված ռենտգեն տեսազննման […]
16:23 17.12.2024
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու վերաբերյալ տեղեկությունը Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժնում ստացվեց դեկտեմբերի 10-ին։ Նույն օրը հիմնավոր կասկածանքով բաժին տեղափոխված 55-ամյա տղամարդը հայտնեց, որ անասնագոմում ունի մեծ քանակությամբ մարիխուանա՝ անձնական օգտագործման համար։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննության ժամանակ տղամարդն իրավապահներին ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով 30 փաթեթ՝ ընդհանուր 955 գրամից ավելի։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել […]
19:03 16.12.2024
Իսպանիայի Լա լիգայի 17-րդ տուրում «Բետիսն» արտագնա խաղում 2-1 հաշվով հաղթել է «Վիլյառեալին»։ Հյուրերը 34-րդ րոպեից խաղացել են 10 ֆուտբոլիստով։ Կոպիտ խախտման համար դաշտից հեռացվել է արգենտինացի Չիմի Ավիլյան։ «Բետիսը» 24 միավորով 9-րդն է, «Վիլյառեալը» 26 միավորով 6-րդ տեղում է։
18:10 16.12.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Դաբաղյանի, Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Գրիգոր Հարությունյանի, Վիրաբ Վարդանյանի, Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գևորգ Մանուկյանի, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բարսեղ Մուրադյանի, […]
17:26 16.12.2024
ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի հրամանով Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներն արտակարգ ռեժիմով։ Ձյան առատ տեղումները, ձնաբուքը և մերկասառույցը հաճախակի խոչընդոտներ են առաջացնում՝ փակելով կամ դժվարանցանելի դարձնելով միջպետական և միջհամայնքային ավտոճանապարհները: Փրկարարները, համագործակցելով շահագրգիռ այլ ծառայությունների հետ, շուրջօրյա հերթապահություն և շրջայցեր են իրականացնում՝ արգելափակման մեջ հայտնված մարդկանց անվտանգությունն ապահովելու նպատակով։ Ավտոճանապարհների առավել […]
16:36 14.12.2024
Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամները եռօրյա այցով եղել են Լոռու մարզում: Պատգամավորները հանդիպել և զրուցել են Դսեղ, Օձուն, Ջրաշեն, Շիրակամուտ և Մեծ Պարնի գյուղերի, Ալավերդի քաղաքի բնակիչների հետ: Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում նրանք հանդիպել են սոցիալապես անապահով ընտանիքների հետ՝ փորձելով տեղում լուծել որոշակի խնդիրներ: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
15:45 14.12.2024
Հայաստանի երկրորդ քաղաքում կառավարման ճգնաժամը, կարծես, հաղթահարվել է: Բայց արդյո՞ք օրինական եղանակով: Գյումրիում տեղի ունեցած իշխանափոխությունը ժողովրդավարական նորմերին համապատասխանող գործընթա՞ց էր, թե՞ իշխանությունը գրավելու փորձ: Քաղաքացի՞ն է ընտրել նոր կառավարչին, թե՞ ստիպված է հանդուրժել դրածոյի: Ի՞նչ սպասի գյումրեցին գալիք ընտրություններից: Այդ ճգնաժամի պատճառների ու հաղթահարման ճանապարհների վերաբերյալ «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում բանավիճել են իրավագետ Արտաշես Խալաթյանն […]
13:27 14.12.2024
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները հավաստի տեղեկություններ էին ստացել, որ Գյումրիի Հալաբյան փողոցի շենքերից մեկի 29-ամյա բնակչուհին պահում, օգտագործում և տելեգրամյան կայքէջի միջոցով իրացնում է տարբեր տեսակի թմրամիջոցներ: Իրացնելով օպերատիվ տեղեկությունները՝ քրեական ոստիկանները Գյումրիի Շահումյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, թմրանյութ ձեռք բերելու, պահելու, պատրաստելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և Քրեական ոստիկանության Շիրակի […]
23:20 13.12.2024
Ֆրանսիան նոր վարչապետ ունի: Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավար է նշանակել կենտրանոմետ «Հանուն ժողովրդավարության» կուսակցության նախագահ Ֆրանսուա Բայրուին: Նախորդ վարչապետն իր պաշտոնում դիմացավ ընդամենը 80 օր: Միշել Բարնիեի կառավարության տապալումը կարծես թե տխրեցրել է ֆրանսահայերին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Կարծում եմ՝ Միշել Բարնիեի կառավարությունը կարելի էր անվանել Ֆրանսիայի պատմության մեջ երբևէ եղած ամենահայամետ […]
18:28 13.12.2024
Հայաստանում, մասնավորապես՝ Երևանում էականորեն շատացել են էլեկտրական շարժիչով անհատական շարժունակության տրանսպորտային միջոցները: Ի՞նչ է նշանակում անհատական շարժունակության միջոց։ Ներքին գործերի նախարարության օրենսդրական նախաձեռնությամբ սահմանվել է Անհատական շարժունակության միջոց հասկացությունը։ Այն մեկ կամ մի քանի անիվ ունեցող տրանսպորտային միջոց է, որը նախատեսված է էլեկտրական շարժիչի օգտագործմամբ մարդու անհատական տեղաշարժման համար, օրինակ՝ էլեկտրական սկուտեր, էլեկտրական սքեյթբորդ, գերոսկուտեր, […]
17:49 13.12.2024
Կոտայքի մարզի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժին են տեղափոխել 24-ամյա մի երիտասարդի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հատնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ անձնական օգտագործման համար։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Աբովյանի քննչական բաժին։
17:34 12.12.2024
Կումայրիի բաժնի համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել: Մանրամասերը՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
16:49 12.12.2024
Դեկտեմբերի 11-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործառնական փուլի շրջանակում բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպում՝ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի և Եվրոպական հանձնաժողովի Միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացում վճռորոշ նշանակություն ունեցող, այն է՝ փաստաթղթերի անվտանգության, սահմանների և միգրացիայի […]