TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
-0.91 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Աշխարհի ո՞ր քաղաքներում կան Շառլ Ազնավուրի հուշարձաններ

22:29 23.05.2024

Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնական պուրակներից մեկն անվանակոչվել է մեծանուն երաժիշտ Շառլ Ազնավուրի անունով: Երեկ Փարիզում պատվավոր հյուրերի մասնակցությամբ կայացել է հանդիսավոր արարողությունը: Կոնկրետ որտե՞ղ է պուրակը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պուրակը բացվել է Շառլ Ազնավուրի 100-ամյակի կապակցությամբ: Այն Փարիզի 8-րդ շրջանում է, քաղաքի ամենասրտում, զբոսաշրջային կենտրոնում՝ Ելիսեյան պալատից և Կոնկորդ հրապարակից ոչ հեռու: […]

̰
Սահմանազատում. քայլ դեպի անվտանգությո՞ւն, թե՞ նոր սպառնալիքներ

20:19 23.05.2024

Սահմանազատում. քայլ դեպի անվտանգությո՞ւն, թե՞ նոր սպառնալիքներ: Թեման առավել մանրամասն անդրադարձել են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը և «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանը:

̰
Դպրոցների ֆինանսավորման բյուջեն շուրջ 6,6 մլրդ դրամով աճել է

18:18 23.05.2024

Հանրակրթական դպրոցների ֆինանսավորման մեխանիզմների փոփոխության արդյունքում ավելի քան 6,6 միլիարդ դրամով աճել է այդ նպատակով հատկացվող բյուջեն։ Երեխաների թվով ֆինանսավորումից անցում է կատարվել դասարանների թվով ֆինանսավորմանը։ Այս մասին ասել է ԿԳՄՍ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը՝ ամփոփելով ուսումնական տարվա ավարտի նախապատրաստական աշխատանքները։ «Եթե 2023 թ.-ին հատկացվել էր շուրջ 115 միլիարդ դրամ դպրոցների ֆինանսավորումն ապահովելու համար, ապա 2024 […]

̰
Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտումը․ Անիի ոստիկանների բացահայտումը

16:43 23.05.2024

Անիի քրեական հետախույզները ստացել են օպերատիվ տվյալ, որ Բագրավան գյուղի վարչական տարածքում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվում է արդյունահանման նպատակով: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:

̰
39-ամյա տղամարդու մոտ մարտական ատրճանակ է հայտնաբերվել

16:23 23.05.2024

Մայիսի 21-ի ժամը 21.46-ին ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել Նոր Գյուղի մի բնակիչ և հայտնել է, որ քաղաքացին ալկոհոլի ազդեցության տակ ատրճանակով կրակում է: Դեպքի վայր ոստիկանության Կոտայքի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ին գյուղի 18-րդ փողոցի տներից մեկի բակում ատրճանակով կրակել է Կոտայք […]

̰
Սկսվել է ադրբեջանցիների զանգվածային բնակեցումը Արցախում

23:04 22.05.2024

Ստեփանակերտում ադրբեջանցիները հողին են հավասարեցրել մի ամբողջ բնակելի թաղամաս: Համացանցում տեսանյութ է տարածված, որում երևում է, թե ինչպես են քանդում հայերին պատկանող բնակելի տները: Բաքվում այդ տեսանյութը ինչ-որ կերպ մեկնաբանո՞ւմ են: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ տեսանյութից պարզ է դառնում, որ քանդել են Ստեփանակերտի ավտոկայանը և մի քանի բազմաբնակարան շենք Ազատամարտիկների և […]

̰
Ի՞նչ շարունակություն կարող է ունենալ սահմանազատման գործընթացը. զրույց Սարո Սարոյանի հետ

19:50 22.05.2024

Հայաստանում և Հայաստանի շուրջ տեղի ունեցող գործընթացների մասին հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Սարո Սարոյանը: Մանրամասները` տեսանյութում:  

̰
Նախագահը ցավակցական գրառում է կատարել Իրանի դեսպանատանը բացված սգո մատյանում

19:17 22.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատուն: Նախագահը ցավակցական գրառում է կատարել սգո մատյանում՝ ավիավթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Իբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ և ի դեմս դեսպան Մեհդի Սոբհանիի զորակցություն է հայտնել Իրանի իշխանությանն ու ժողովրդին:

̰
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահի գլխավորած պատվիրակությանը

19:11 22.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը մասնավորապես ասել է. «Ուրախ եմ Ձեզ և Ձեր գլխավորած պատվիրակությանը ողջունել նախագահական նստավայրում: Մենք շատ բարձր ենք գնահատում անձամբ Ձեր և Լյուքսեմբուրգի աջակցությունը Հայաստանին այս դժվարին ժամանակներում: Մեծապես զգացված ենք այն աջակցությունից, որ ցուցաբերվում է […]

̰
Հետախուզվում է Ռազմիկ Կարապետյանը

17:25 22.05.2024

Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից խարդախության մեղադրանքով հետախուզվում է 1989 թվականին ծնված Ռազմիկ Կարապետյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության […]

̰
Արագածոտնի պարեկները 30-ամյա վարորդի մոտ թմրանյութ են հայտնաբերել

16:58 22.05.2024

Մայիսի 14-ին ծառայություն իրականացնելիս Արագածոտնի պարեկները նկատել են «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենա, որի վարորդը դրսևորում էր կասկածելի վարք: Ժամը 22.15-ին Կարբի գյուղում մեքենան կանգնեցվում է: Արտաշավան գյուղի բնակիչ 30-ամյա վարորդը թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվում և, մեքենայով հանդերձ, տեղափոխվում է ոստիկանության Աշտարակի բաժին: Վարորդի անձնական խուզարկությամբ հայտնաբերված թղթե փաթեթում կային ապակե կաթուցիչ և կանեփանման […]

̰
Արմավիրի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

16:42 22.05.2024

Մայիսի 16-ին Արմավիրի մարզի Փարաքար գյուղում ծառայություն իրականացնող պարեկները կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդը դրսևորել է կասկածելի վարք: Մուսալեռ գյուղի բնակիչ 23-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ, երկուսը` մարիխուանայի, մեկը` մեթամֆետամինի նմանվող զանգվածներով: Մուսալեռցի երիտասարդը հայտնել է, թե թմրամիջոցները ձեռք […]

̰
Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների․ քննարկում Գոհար Իսկանդարյանի հետ

22:55 21.05.2024

Իրանի նախագահի և արտաքին գործերի նախարարի մահվան կապակցությամբ սգո արարողություններ են տեղի ունենում հարևան երկրում: Դրան զուգահեռ Իրանը և տարածաշրջանը պատրաստվում են նոր գործընթացների: Թեման «Հեռանկարի» տաղավարում քննարկվել է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի Իրանի բաժնի վարիչ Գոհար Իսկանդարյանի հետ:

̰
ՄԱԳԱՏԵ-ի տնօրենը պաշտպանել է Հայաստանի միջուկային ծրագիրը

22:16 21.05.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված կոնֆերանսի շրջանակներում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսիի հետ: ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հանդիպումից հետո Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այդ հարցում ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարի մոտեցման մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Արտգործնախարարության […]

̰
Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված երկօրյա բազմաշահառու քննարկում

19:42 21.05.2024

Մայիսի 18-19-ը Ծաղկաձորում տեղի է ունեցել «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված քննարկում, որին մասնակցում էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Քննարկումը բազմաշահառու էր. մասնակցում էին ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի, Ազգային ժողովի, ԱՄՆ դեսպանատան, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, նախարարությունների, պետական կառույցների, հասարակական կազմակերպությունների […]

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբին

18:33 21.05.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի ՄԱԿ մշտական համակարգող, ՄԱԿ-ի անվտանգության հարցերով պատասխանատու Ֆղանսուազ Ժակոբին: Ողջունելով հյուրին՝ նախագահը շնորհավորել է նրան պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա աշխատանքում: «Անկախացումից ի վեր Հայաստանի Հանրապետությունն ու Միավորված ազգերի կազմակերպության համագործակցությունը եղել է բազմաշերտ և արդյունավետ: Վստահ եմ նաև, որ ներկայումս ՄԱԿ-ի […]

̰
Սուրեն Պապիկյանն այցելել է գումարտակի՝ նոր կառուցված և շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր

18:19 21.05.2024

Բանակային զորամիավորում կատարած այցի շրջանակում մայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է զորամասերից մեկին ենթակա գումարտակի՝ նոր կառուցված և շաբաթներ առաջ շահագործման հանձնված մշտական տեղակայման վայր: Պայմաններին ծանոթանալուց հետո Սուրեն Պապիկյանը զրուցել է զինծառայողների հետ, լսել նրանց կարծիքները կատարված աշխատանքի, ստեղծված պայմանների և ընձեռնված հնարավորությունների վերաբերյալ: Անձնակազմը վստահեցրել է, որ նոր վայրը թույլ […]

̰
Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել․ Ալեն Սիմոնյան

17:45 21.05.2024

Հայաստանի և Ադրբեջանի միջև Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում սահմանազատման գործընթացը, կարելի է ասել, ավարտին է հասցվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։ «Ամբողջ աշխարհը և տարբեր երկրներ ողջունել են այս գործընթացը։ Հայաստանի և Ադրբեջանի միջև այդ հատվածի սահմանազատման գործընթացն ավարտին ենք հասցրել, և մենք ստեղծել ենք հենման […]

̰
Կլոպը պարել է հրաժեշտի երեկոյի ընթացքում

16:23 21.05.2024

Անգլիական «Լիվերպուլի» ղեկավարությունը հրաժեշտի երեկո է կազմակերպել Յուրգեն Կլոպի հեռանալու առթիվ: 56-ամյա մասնագետը բարձրացել է բեմ և սկսել է պարել ակումբի նախկին ֆուտբոլիստ Ջոն Բարնսի հետ: Կլոպը «Լիվերպուլը» գլխավորել էր 2015-ի հոկտեմբերի 8-ին: Նրա օրոք թիմը 2019-ին դարձել էր Չեմպիոնների լիգայի գավաթակիր, հաղթել էր աշխարհի ակումբային առաջնությունը, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթը, 2020-ին նվաճել էր Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, […]

̰
Ռայիսիի և Աբդոլլահիանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում

16:18 21.05.2024

Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհված Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մարմինները տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թեհրանում։ Այս մասին մայիսի 21-ին հայտնել է IRIB հեռուստաալիքը: Օդանավակայանում կազմակերպվել է պատվո արարողություն. զոհվածների մարմինները դիմավորել է պատվո պահակախումբը։ Դագաղները տեղափոխում են իրանցի զինվորները։ Դիակները բերվել են Air Force One-ով, այն ինքնաթիռով, որով […]

̰
Ո՞վ կարող է դառնալ Իրանի հաջորդ նախագահ

23:27 20.05.2024

Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռի ողբերգական պատահարից հետո Իրանում 50 օրվա ընթացքում կանցկավեն նոր ընտրություններ: Ի՞նչ արժե սպասել ապագա ընտրություններից: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ի տարբերություն ԱՄՆ-ի, ուր սահմանադրության համաձայն, նախագահի մահվան դեպքում փոխնախագահն իշխում է մինչև նախատեսված ժամկետի վերջ, Իրանում անցկացվում են նոր ընտրություններ 50 օրվա ընթացքում: Բայց այժմ Իրանում քննարկում են՝ […]

̰
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանումը ահաբեկչությո՞ւն, թե՞ դժբախտ պատահար. զրույց իրանագետի հետ

22:55 20.05.2024

Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման, բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու և Իրանում ստեղծված իրավիճակի շուրջ հարցերին «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Գարիկ Միսակյանը:  

̰
Ռայիսիի հիշատակին Թեհրանում սգո հանրահավաք է անցկացվում

19:41 20.05.2024

Իրանի մայրաքաղաքի հարյուրավոր բնակիչներ հավաքվել են սգո հանրահավաքի, որը տեղի է ունենում Թեհրանի ամենահայտնի հրապարակներից մեկում՝ Վալի Ասրում՝ ի հիշատակ երկրի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա ուղեկիցների, ովքեր զոհվել են ավիավթարից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին […]

̰
Նոր Արեշում կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով

18:56 20.05.2024

Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ՝ թվայնացված փաստաթղթի տեսքով. այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանում անցկացված գործակարգավարական հերթական խորհրդակցության ժամանակ: Զեկուցվել է, որ վերահսկողության վարչությունն ավարտել է ուսումնասիրությունը Նոր Արեշում հորդառատ անձրևից հետո ի հայտ եկած խնդրի վերաբերյալ: Պարզվել է, որ հասարակական նշանակության շինության կառուցապատման աշխատանքներն ընթացել են մի շարք խախտումներով, ինչի հետևանքով վնասվել է Ողջաբերդ […]

̰
Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները թմրանյութ են հայտնաբերել

18:20 20.05.2024

Մայիսի 17-ին՝ ժամը 20.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Կիրանց գյուղի մոտ ուժեղացված ծառայություն իրականացնելիս Իջևանի ոստիկաններն ու Տավուշի մարզի պարեկները ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու պատճառով կանգնեցրել են «Օպել» մակնիշի մի մեքենա: Իրավապահները նկատել են, որ Երևանի բնակիչ 59-ամյա վարորդը մեքենայի մեջ եղած ծխախոտի տուփը թաքցնում է գրպանում: Ոստիկանները խնդրել են ներկայացնել ծխախոտատուփը, սակայն վարորդն այն նետել է […]

̰
Ինչպե՞ս ստանալ քաղաքաշինության բնագավառի հավաստագիր և լիցենզիա

17:44 20.05.2024

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից տեղեկացնում են, որ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Իսկ մինչ այդ, քաղաքաշինության բնագավառի մասնագետները պետք է հավաստագրվեն։ Մասնագետների հավաստագրումը և կազմակերպությունների լիցենզավորումն իրականացվում են էլեկտրոնային եղանակով՝ urban.e-gov.am հարթակի միջոցով։ 2023թ. տարեվերջից ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ […]

̰
Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Վիեննայում միջազգային Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» համաժողովին

17:35 20.05.2024

Մայիսի 20-ին Վիեննայում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողոին: Ստորև՝ նախարար Միրզոյանի ամբողջական ելույթը: «Գլխավոր քարտուղար Գրոսսի, Մեծարգո՛ համանախագահներ, Հարգելի՛ գործընկերներ, Կցանկանայի սկսել արտահայտելով մեր խորին ցավակցությունները Իրանի Կառավարությանը, գործընկերներին և բարեկամ ժողովրդին ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ: Ցանկանում եմ իմ գոհունակությոնը հայտնել Գլխավոր քարտուղարին և Քարտուղարությանը Միջուկային անվտանգության […]

̰
«Ռեալը» չի կարողացել պահպանել առավելությունը 4-1 հաշվից հետո

16:22 20.05.2024

Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ և ոչ-ոքի գրանցեց` 4-4։ Հատկանշական է, որ «Ռեալը» առաջին կեսից հետո հաղթում էր 4-1 հաշվով, սակայն երկրորդ խաղակեսում մրցակիցը ետ բերեց կորցրածը։ «Վիլյառեալի» կազմից պոկերի հեղինակ դարձավ նորվեգացի հարձակվող Ալեքսանդր Սյորլոթը։ 28-ամյա ֆուտբոլիստը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում խփած գոլերի քանակը հասցրեց 23-ի և գլխավորեց […]

̰
«Ինտերը» խաղավերջում փրկվեց «Լացիոյի» դեմ խաղում

15:49 20.05.2024

Իտալական Ա սերիայի 37-րդ տուրում «Ինտերը» տանը ոչ-ոքի` 1-1 խաղաց «Լացիոյի» հետ։ Հաշիվը 32-րդ րոպեին բացեց հյուրերի ճապոնացի կիսապաշտպան Դայիչի Կամադան, իսկ Ինձագիի թիմի պատասխան գոլը 87-րդ րոպեին խփեց հոլանդացի Դենզել Դումֆրիսը։ Միլանյան ակումբի մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը փոխարինվեց 64-րդ րոպեին։ Հիշեցնենք, որ «Ինտերը» դեռ 33-րդ տուրում «Միլանին» […]

̰
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ

15:16 20.05.2024

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Մոհամմադ Ռեզա Աշթիանիին՝ ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի և նրան ուղեկցող անձնակազմի զոհվելու կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է. «Մեծագույն ցավով տեղեկացա մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի, արտաքին գործերի նախարարի […]

̰
BACK_TO_TOP