TIME
Ամսաթիվ
01 02 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
-0.91 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Չարենցավանի ոստիկանները մեթամֆետամինով փաթեթներ են հայտնաբերել

17:46 27.05.2024

Մայիսի 16-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տվյալները Կոտայքի մարզային վարչության և Չարենցավանի բաժնի ոստիկանների հետ իրացնելով, Չարենցավան քաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերել, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, մեքենայով հանդերձ, բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու։ Խուզարկությամբ մեքենայի բեռնախցիկում հայտնաբերվել է 16 փաթեթ՝ 6 գրամից ավելի մեթամֆետամինով։ Մայիսի 18-ին Չարենցավանի բաժնի քրեական […]

̰
Որոնվում են տեսագրությունում երևացող անձինք

16:16 27.05.2024

Տեսագրությունում պատկերված անձինք որոնվում են նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Կենտրոնական կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]

̰
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել գետն ընկած «UAZ» և «ZIL» մակնիշի ավտոմեքենաները

00:06 27.05.2024

Մայիսի 26-ին՝ ժամը 20։14-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Ծովագյուղ» սուպերմարկետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան ընկել է գետը, ներսում երեխա կա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական և հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկական մարտական հաշվարկներ։ Պարզվել է, որ «UAZ» մակնիշի […]

̰
Դեբեդ և Աղստև գետերում խոշոր ժայռաբեկորների, քարերի միջոցով արհեստական արգելապատնեշներ են ստեղծվում

22:24 26.05.2024

Ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են աշխատանքները Լոռու և Տավուշի մարզերում։ Դեբեդ և Աղստև գետերում խոշոր ժայռաբեկորների, քարերի միջոցով արհեստական արգելապատնեշներ են ստեղծվում, և նվազեցվում-կանխարգելվում են ճանապարհների փլուզման դեպքերը։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, հիմնադրամի աշխատակիցները նույնպես Հայաստանի հյուսիսում են՝ մասնակցելով հեղեղումների ու ավերածությունների հետևանքների վերացման աշխատանքներին։

̰
Այս պահին Ալավերդի քաղաքում իրականացվում են ճանապարհի ամրացման աշխատանքներ. ՏԿԵՆ

22:14 26.05.2024

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ այս պահին Ալավերդի քաղաքում ճանապարհաշինական ընկերությունները շարունակում են իրականացնել ճանապարհի ամրացման աշխատանքներ՝ գետում մեծ չափերի քարեր լցնելու և գետի հունը փոխելու միջոցով: Նշված աշխատանքներն իրականացվում են ճանապարհի հետագա փլուզումը կանխելու նպատակով:

̰
Աղետի գոտում կա երեք զոհ. ՆԳՆ

21:00 26.05.2024

Ըստ օպերատիվ իրավիճակի՝ ժամը 19.30-ի դրությամբ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում փրկարարների և ներգրավված այլ ուժերի միջոցով Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190 մարդ, փրկվել` 75-ը․ մասնավորապես՝ 223 Լոռու մարզում և 42 Տավուշում: Աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու […]

̰
Տավուշի մարզում վարչապետը հետևել է հեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին

19:37 26.05.2024

Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է հեղեղի պատճառով փլուզումների հետևանքների վերացման աշխատանքների ընթացքին։

̰
Հանձնարարել եմ սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները. վարչապետ

16:27 26.05.2024

«Հանձնարարել եմ սեղմ ժամկետում գնահատել աղետից տուժած բնակիչների հրատապ կարիքները, օպերատիվ կերպով հատկացնել անհրաժեշտ օգնություն, այնուհետև կիրականացնենք աղետի հետևանքների վերացման ծրագրեր»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Ալավերդիում զրուցել եմ հեղեղումների հետևանքով տուժած բնակչության հետ. վարչապետ

16:17 26.05.2024

«Աղետի գոտում՝ Ալավերդիում, զրուցել եմ հեղեղումների հետևանքով տուժած բնակչության հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել ՏԿԵ նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին. Ավինյան

15:20 26.05.2024

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Հարգելի՛ հայրենակիցներ, Ցավով հետևում եմ Լոռու մարզում առատ տեղումների հետևանքով ստեղծված իրավիճակին: Կապ եմ հաստատել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի հետ և հայտնել, որ Երևանը պատրաստ է մարդկային և տեխնիկական ռեսուրսներով հնարավորինս աջակցել նախարարությանը և մյուս պետական գերատեսչություններին, ինչպես նաև դժվար պահին […]

̰
ՆԳՆ թարմացված տվյալները՝ աղետի հետևանքների մասին. Սանահինի կամրջի մոտակայքից դուրս է բերվել 1 դի

14:39 26.05.2024

ՆԳՆ-ն ներկայացրել է հորդառատ անձրևից, գետերի վարարման հետևանքով առաջացած դեպքերի, պատահարների վերաբերյալ թարմացված տեղեկատվություն: Ժամը 13.30-ի դրությամբ աղետից փրկվածների թիվը 20 է, որոնցից 3-ը՝ Դիլիջան, 17-ը՝ Նոյեմբերյան համայնքներում: Փրկարարները Սանահինի կամրջի մոտակայքից դուրս են բերել 1 դի (անձը չպարզված տղամարդ): Որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են։ ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում, Լոռու և […]

̰
Վարչապետն աղետի գոտում է

14:28 26.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աղետի գոտում է: Այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:  

̰
«Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» ջրատարը հայտնվել է ջրի տակ

14:09 26.05.2024

Գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով «Ալավերդի-Արճիս-Նոյեմբերյան» 530մմ-ոց ջրատարը հայտնվել է ջրի տակ, ինչի հետևանքով այս պահին դադարեցված է Ալավերդի, Ախթալա, Այրում քաղաքների, Հաղթանակ, Դեղձավան, Հաղպատ, Նեղուց, Շնող, Թեղուտ, Բագրատաշեն, Պտղավան, Զորական, Լճկաձոր, Ճոճկան, Այրում Մեծ և Փոքր գյուղերի ջրամատակարարումը, տեղեկացնում են «Վեոլիա ջուր» ընկերությունից: Դեբեդի հունը 6 մետրով բարձրացել է, և այս պահին ջրատարին մոտենալ […]

̰
Ալավերդին ամբողջությամբ պարալիզացված է. տեղի ԶԼՄ-ները մանրամասներ են հաղորդում

12:54 26.05.2024

Տևական անձրևներից հետո մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը Դեբեդ գետի վարարման հետևանքով Ալավերդի քաղաքում ջրի տակ են մնացել տասնյակ շինություններ, խանութներ, ավտոմեքենաներ: Այս մասին հայտնում է Ալավերդու «Անկյուն +3» հեռուստաընկերությունը՝ մանրամասնելով, որ Դեբեդ գետը դուրս է եկել հունից՝ լցվելով Ալավերդի քաղաքի բնակելի շենքերի նկուղներ, առաջին հարկեր, ջրի տակ թողնելով տասնյակ շինություններ, խանութներ, ջրի տակ են […]

̰
Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին. ՏԿԵՆ

12:45 26.05.2024

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը վաղ առավոտից հեղեղումների վայրում է և հետևում է տարվող աշխատանքներին: Հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով, ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ձեևավորվել է օպերատիվ շտաբ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ: ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը, ճանապարհային դեպարտամենտը, ոստիկանությունը, մարզպետարանները, տեղական ինքնակառավարման մարմինները, համապատասխան մյուս կառույցները իրականացնում են իրենց լիազորություններից բխող […]

̰
Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում

12:37 26.05.2024

Մ-4 միջպետական ճանապարհի 110-րդ կմ-ն է (Դիլիջանից Իջևան): Աղստև գետի վարարման հետևանքով տեղի է ունեցել ճանապարհի փլուզում։

̰
Մեծավանի ջրամբարի պատվարը չի փլուզվել․ Ջրային կոմիտե

11:55 26.05.2024

Տարածված տեղեկատվությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել ջրամբարի պատվարի փլուզման կամ կանխարգելիչ ու արտակարգ ջրթողի, չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում են Ջրային կոմիտեից: Ոռոգման համակարգում գործող Մեծավանի ջրամբարի պատվարը կանգուն է։ Այս պահին ջրամբարը լցված է և շահագործվում է ըստ կարգի ու առանց խնդիրների։ Ի դեպ, 2023 թվականին իրականացվել […]

̰
Տաշիրն այսօր. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

10:26 26.05.2024

Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. «Տաշիրն այսօր»:

̰
Երևանի քաղաքապետարանի տեսանյութը՝ Շենգավիթի հնավայրի մասին

21:44 25.05.2024

Երևանի քաղաքապետարանը հաղորդում է պատրաստել Շենգավիթի հնավայրի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վարչապետը տեսանյութ է հրապարակել Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից

21:32 25.05.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից: «Մի հատված Բաղանիսի բնակիչների հետ հանդիպումից»,-տեսանյութին կից գրել է վարչապետը:

̰
Պատասխանել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին. վարչապետ

20:53 25.05.2024

«Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի հատվածում պատասխանել եմ «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հարցերին»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են. Սուրենյան

20:16 25.05.2024

«Մարտն ու մայիսը տեղերով փոխվել են: Այլևս գիժը մայիսն է»,-ֆեյսբուքյան իր էջում այսպիսի գրառում է կատարել Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա նաև մայրաքաղաքի մայիսյան ամպրոպից լուսանկար է հրապարակել, իսկ Քաջարանից՝ տեսանյութ:

̰
Էկոնոմիկայի նախարարությունը կաջակցի մեղվաբույծներին

14:54 25.05.2024

Բնագետները վաղուց են ապացուցել՝ եթե չլիներ մեղուն, 100 հազարավոր տեսակի բույսեր ուղղակի կվերանային երկրի երեսից։ Մայիսի 20-ը մեղվաբույծների միջազգային օրն է: Արդեն 2-րդ տարին է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը մայիսի 20-ին հաջորդող հանգստյան օրերին «Մեղվաբուծության դարբնոց» գիտակրթական կենտրոնի հետ համատեղ կազմակերպում է մեղվաբուծության ֆորումը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վարչապետն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ ուղեկալ

14:35 25.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված ԱԱԾ սահմանապահ ուղեկալ: Այս մասին վարչապետը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:

̰
Վարչապետն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի

14:23 25.05.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Այս մասին վարչապետը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:  

̰
«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են քննություններին

13:36 25.05.2024

Մասնագիտությամբ կապավոր «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները պատրաստվում են ատեստավորման առաջիկա քննություններին։ Կրկնում են սովորածը, հարցուպատասխանի և տարբեր հանձնարարությունների միջոցով ամրապնդում տեսական գիտելիքները՝ ձգտելով եռամսյա պատրաստության դասընթացների փուլն ավարտել բարձր արդյունքով: Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» պատրաստած տեսանյութում:

̰
Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին. Ոստիկանության տեսանյութը

13:16 25.05.2024

Մայիսի 24-ին՝ ժամը 17․20-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։ Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Աբովյանի քննչական բաժնի օպերատիվ խմբերը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված տղամարդը բանկի տարածքում գտնվող անձանց կյանքի համար իրական վտանգ առաջացնելով՝ պահանջել է հետ […]

̰
Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառելու Թբիլիսիի դեմ․ ինչպե՞ս կազդի ՀՀ-ի վրա Վրաստանի հրաժարումը երվատլանտյան ինտեգրացիայից

22:39 24.05.2024

Ի պատասխան Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ընդունմանը՝ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հայտարարել է, որ Վաշինգտոնը վերանայում է իր քաղաքականությունը Թբիլիսիի նկատմամբ ու որոշակի պատժամիջոցներ է կիրառելու: Ի՞նչ պատժամիջոցների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Ինչպես ասել է Բլինքենը, իր առաջարկած պատժամիջոցները պետք է տարածվեն այն անձանց վրա, ովքեր, մեջբերեմ, […]

̰
Հիմնանորոգվում է Տ-10-34/Մ-4/-«Լեռնային Հայաստան» առողջարան ավտոճանապարհի մի հատվածը

09:23 24.05.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնանորոգվում է Տ-10-34/Մ-4/-«Լեռնային Հայաստան» առողջարան ավտոճանապարհի կմ0+000-կմ2+200 հատվածը (2.2կմ):

̰
Կրթության փորձագետը դպրոցում ստացած գիտելիքները բավարար չի համարում բուհ ընդունվելու համար

22:44 23.05.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանին: Փորձագետը ամփոփել է ավարտվող ուսումնական տարվա արդյունքները՝ նշելով, որ այն ամենաբարդն էր Հայաստանի անկախության շրջանում: Անդրադարձ է եղել նաև մանկավարժների ատեստավորմանը, բուհական կրթություն չունեցող մանկավարժների հետագա ուսուցման ծրագրերին, ակադեմիական քաղաքի հայեցակարգին, կրկնուսույցների թեմային: «Ասել, թե հնարավոր է դպրոցում սովորելով ընդունվել ԲՈՒՀ, պոպուլիզմ է: Կա գիտական ապացույց, որ […]

̰
BACK_TO_TOP