23:17 17.03.2025
Երևանի քաղաքապետարանը ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ակտիվորեն շարունակելու է իրականացնել մայրաքաղաքում կանաչ ֆոնդի հարստացման աշխատանքներ: Դրանք ընդգրկելու են Երևանի բոլոր վարչական շրջանները: Մասնավորապես Նոր Նորք վարչական շրջանում՝ Մյասնիկյան-Լվովյան փողոցներին հարակից տարածքում հիմնվելու է շուրջ 30 հա մակերեսով զբոսայգի: Ընթացիկ տարվա ծրագրերի շարքում է` Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գտնվող Հայրենական պատերազմի հաղթանակի 40 ամյակին նվիրված, […]
22:59 17.03.2025
Ռուսական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել, որի համաձայն ամռանը ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել ռազմական տեխնիկայի մեծ խմբաքանակ: Հայաստանի պաշտոնական աղբյուներն այս տեղեկությունը ո՛չ հաստատում են, ո՛չ էլ հերքում: Ինչի՞ համար կարող է դա արվել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Առաջինն այդ տեղեկությունը տարածել էր ռուսաստանյան RT (Ռաշա Թդեյ) գործակալությունը` վկայակոչելով ԱՄՆ […]
22:11 17.03.2025
Վերջին տարիներին Գյումրիում մոտ 11 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր են իրականացվել, 144 մլն ծախսվել է միայն մշակութային շենքերի նորոգման համար: Հայաստանի երկրորդ քաղաքում Տիկնիկային թատրոնն ու Ասլամազյան քույրերի պատկերասրահն են բարեկարգվել՝ Կառավարություն-համայնք գործակցությամբ: Ամբողջությամբ պետբյուջեի հատկացումներով են վերափոխվել, ամրացվել Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի, թիվ 1 ավագ դպրոցի հուշարձան-շենքերը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության տեսանյութում:
21:43 17.03.2025
Թեև Հայաստանն ու Ադրբեջանը հայտարարեցին, թե ավարտել են խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները, բայց Ադրբեջանը կարծես չի շտապում ստորագրել այդ փաստաթուղթը: Ավելին՝ վերջին օրերին մի քանի անգամ ապատեղեկատվություն է տարածել, թե սահմանին Հայաստանը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ: Այս ապատեղեկատվությունից հետո էլ հայտնի է դառնում, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը զանգել է Բաքու […]
19:45 17.03.2025
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Շուշանիկ Ավագիմյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Գևորգյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և մաղթել հաջողություններ:
19:11 17.03.2025
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Ջրարբի գյուղի բնակիչ 34-ամյա երիտասարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա: Տեղեկությունը ստուգելուց հետո փետրվարի 26-ին իրավապահներն այցելեցին երիտասարդին: Քրեական վարույթի շրջանակում կատարված զննության ժամանակ երիտասարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով պոլիէթիլենային երկու փաթեթ` ընդհանուր 34 գրամ քաշով: Երիտասարդը հայտնեց, որ կանեփն ինքն է քաղել գյուղի մոտակայքի […]
18:54 17.03.2025
Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, իրենց սպասարկման տարածքում, համագործակցելով Կոտայքի մարզի պարեկների հետ, մարտի 14-ին իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտնաբերվել է գազային և մեկնարկային մեկական ատրճանակ, որսորդական ողորկափող մեկ հրացան, տարատեսակ 41 փամփուշտ, մեկ մահակ, նաև` մարիխուանայի նմանվող զանգված: Արձանագրվել է վարչական 50 իրավախախտում, այդ թվում` չամրակապված վարելու 15, վարելիս հեռախոսից օգտվելու 7 և ծախախոտային […]
17:17 17.03.2025
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը ներկայացրել է Հրազդանի կիրճում և «Բիձու գյոլում» կատարվող բարեկարգման աշխատանքները: Ընթացքի մեջ է «Հաղթանակ» զբոսայգու արդիականացման ծրագիրը: Այս պահին ուսումնասիրում են տարածքի գույքն ու կարգավիճակը։ Երևանի քաղաքապետարանը հասարակական տրանսպորտից առանց վճարելու օգտվողների համար առաջարկում է 15 հազար դրամ տուգանք սահմանել: Վարչական պատասխանատվության կենթարկվեն նաև արտոնություն […]
20:15 16.03.2025
ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի կուրսանտների վարժանքները Հունաստանում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
18:47 16.03.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ հետևել է Եմենի հութիների վրա ԱՄՆ օդային հարվածներին։ Այս մասին հայտնել է Սպիտակ տունը՝ կից հրապարակելով լուսանկարներ և տեսանյութեր: «Նախագահ Թրամփը քայլեր է ձեռնարկում հութիների դեմ՝ պաշտպանելու ԱՄՆ նավագնացության ակտիվները և զսպելու ահաբեկչական սպառնալիքները»,- նշվում է գրառման մեջ: Լուսանկարներից երևում է, որ Թրամփի հետ գործողության հետևել են ԱՄՆ պետքարտուղար Մարկո […]
14:52 16.03.2025
Ամազոնում տեղացիները տեսանկարահանել են, թե ինչպես է անակոնդան «երթևեկում» կայմանի (խմբ.ալիգատորների ընտանիքի սողուն) մեջքին: Տեսանյութը հրապարակել է Whatsthejam-ը: Կադրերը նկարահանվել են Բրազիլիայի արևմուտյան Մատո Գրոսո նահանգի Պանտանալ ճահճային տարածքում։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է մեծ կայմանը լողում տեղացի ձկնորսների կողքով ծանծաղ ջրում: Կայմանի մեջքին էլ հարմար տեղավորվել է դեղին անակոնդան։ Այն երկրագնդի ամենամեծ ոչ […]
22:39 15.03.2025
Այս շաբաթվա իրադարձությունների առանցքում Հայաստանի և Ադրբեջանի հայտարարություններն էին, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքն ավարտված է։ Բայց արդյոք այս պայմաններում կարելի է ասել, որ մոտ է ստորագրումը։ Այս ու այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը։ Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
14:06 15.03.2025
Ծնվել է պատերազմում անմահացած Նարեկ Գինոսյանի եղբայրը: Նարեկն ընդամենը 8 ամսվա ծառայող էր, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը: Նա շարունակել է պայքարը մինչև հոկտեմբերի 31-ը և հայրենիքը պաշտպանելիս անմահացել ԱԹՍ-ի հարվածից: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
23:35 14.03.2025
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում պատասխանում է Առողջության համապարփակ ապահովագրության բարեփոխման վերաբերյալ հարցերի: Հարց 3. Ո՞վ է իրականացնելու Ապահովագրությունը: Առաջարկվում է ստեղծել մեկ միասնական պետական ֆոնդ: Միավորելու բնաչության պետական բոլոր խմբերի ռիսկերը և ստանալու մատչելի գին մեր քաղաքացիների համար: Մեծ մասշտաբի էֆֆեկտով ունենալ բանակցային առավելություն` ծառայությունների գները օպտիմալ պահելու […]
23:24 14.03.2025
Երեկվանից բուռն քննարկվում է Խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելու թեման: Այդ մասին նախ հայտարարեց Ադրբեջանը, ապա նաև Հայաստանը: Եվրոպական երկրներից էլ արդեն արձանքել են դրան: Բայց առայժմ անորոշ է այն ստորագրելու հարցը: Ինչպե՞ս են մեկնաբանում Բաքվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական հայտարարություն է տարածել X-ի իր միկրոբլոգում: Այդ հայտարարությունում ասվում է, […]
22:57 14.03.2025
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում մեկնարկել են ճանապարհատվածներում փոսերի նորոգման աշխատանքերը։ Ծրագրի իրականացման համար ծախսվել է մոտ 1 մլրդ 84 մլն դրամ: Աշխատանքները լինելու են շարունակական։ Մանրամասները՝ տեսանյութում:
22:12 14.03.2025
ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի էջում տեղեկացրել է, որ Իջևան համայնքում հետևել է փողոցների սալիկապատման և ասֆալտապատման աշխատանքների ընթացքին: Մանրամասները՝ տեսանյութում:
21:33 14.03.2025
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի 9-րդ մասնաշենքի տանիքում գործարկվել է արևային ֆոտովոլտային կայան, որի հիմնական նպատակն է զգալիորեն նվազեցնել կրթական հաստատության էներգետիկ ծախսերը։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս ծրագիրը ոչ միայն միտված է ծախսերի նվազմանը, այլև՝ կանաչ էներգիայի ստեղծմանը և կրթության զարգացմանը։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
20:46 14.03.2025
Երևանի քաղաքապետարանի տվյալներով՝ միասնական տոմսային համակարգի ներդրման օրվանից մինչև մարտի 10-ը քաղաքային բյուջե է մուտքագրվել շուրջ 2.5 միլիարդ դրամ: Քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանի խոսքով՝ այս գումարից մոտ 213 միլիոն դրամը կազմել է տրանսպորտի տոմսերի վաճառքից ստացված շահույթը և շարունակելով փուլ առ փուլ տրանսպորտային համակարգի ներդնումը քաղաքապետարանը նաև մշակել է օրենքի նախագիծ, որի համաձայն կտուգանվեն […]
20:22 14.03.2025
Աբովյան քրեակատարողական հիմնարկի մեկուսարանն ու վարչական մասնաշենքը նորոգվել են: Պետբյուջեից ավելի քան 60 միլիոն դրամ է հատկացվել ազատազրկվածների կենսապայմանները, աշխատողների աշխատանքային միջավայրը բարելավելու համար: Մանրամասները՝ կառավարության տեսանյութում:
19:55 14.03.2025
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախաձեռնությամբ և Եվրամիության ֆինանսավորմամբ իրականացավ Սպառողների իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումը՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումները հանրության լայն շրջանակներին իրազեկելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ կարևորել է այն, որ Սպառողների պաշտպանության միջազգային օրը նշանավորվում է բարձրացված հարցերին տրված լուծումներով: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:50 14.03.2025
Ամբողջ աշխարհում ընտանեկան բռնությունը ոչ միայն անհատի իրավունքի խախտում է, այլև պետության կայունության լուրջ մարտահրավեր: Այդ համատեքստում ՆԳ նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ միջոցառումները միտված են Ոստիկանություն-համայնք կապն ամրապնդելուն, հանրության վստահությունը բարձրացնելուն։ Մարտի 13-ին Գավառ քաղաքում տեղի ունեցած հանդիպում-քննարկումը ընտանեկան բռնության կանխարգելման շրջանակում էր։ Մանրամասները՝ տեսանյութում:
18:43 14.03.2025
Ամեն տարի ԿԳՄՍ նախարարության կողմից կազմակերպվում է «Տարվա երիտասարդության մայրաքաղաք» մրցույթը: Արդեն հայտնի է, թե որ քաղաքն այս տարի իր շուրջը կհավաքի երիտասարդական նոր գաղափարներն ու միջոցառումները, որոնց մեկնարկն արդեն տրված է: Մանրամասները՝ ռեպորտաժում:
17:50 14.03.2025
Մարտի 8-ի առավոտյան Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել է, որ գիշերը Էջմիածնի Պռոշյան փողոցի իր տան դիմաց կայանված «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենայից գողացել են մարտկոցը: Ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները ստացան տեղեկություն մեկ այլ գողության, ավելի ճիշտ` փորձի վերաբերյալ: Մարտի 9-ի առավոտյան ժամը 6-ին 26 և 48 տարեկան երկու տղամարդ […]
23:07 13.03.2025
Եվրախորհրդարանն այսօր ընդունել է «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրաստիճան քաղաքական ներկայացուցիչների ապօրինի ձերբակալումը և նրանց դեմ շինծու դատավարությունները» խորագրով բանաձևը։ Այդ բանաձևով եվրոպացի պատգամավորները դատապարտում են Ադրբեջանի կողմից հայ պատանդների հանդեպ անմարդկային վերաբերմունքն ու պահանջում նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակել։ Բանաձևի վերջնական տեքստը տարբերվո՞ւմ է նախագծից: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել […]
22:46 13.03.2025
Ինչպես տեղյակ եք երկու օր առաջ իսպանացի 9 լեռնագնացներից բաղկացած արշավախումբը Արագածի հյուսիսային գագաթին ձնահյուսի տակ էր մնացել։ Նրանցից 8-ը փրկվել են, մեկի մասին սկզբում տեղեկություն տարածվեց որ անհետ կորած է, ապա ավելի ուշ նշվեց, որ մահացել է: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել է 51 փրկարար և լեռնագնաց, այդ թվում Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի անդամ […]