19:30 12.06.2024
«Հայաստանի Հանրապետությունում չկա ոստիկան, որը ծառայում է Նիկոլ Փաշինյանին, Հայաստանի Հանրապետությունում կա ոստիկան, որը ծառայում է Հայաստանի Հանրապետությանը և վերջ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Կառավարության հետ հարց ու պատասխանից տեսանյութ հրապարակել:
18:56 12.06.2024
Անվտանգությունն ապահովում է դելիմիտացված սահմանը, և հիմա Կիրանցը որպես բնակավայր անվտանգ է, քան երբևէ: Այս մասին կառավարության հարց ու պատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը ֆեյսբուքյան իր էջում նաև տեսանյութ է հրապարակել:
17:23 12.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի նախկին վարչապետ, «Առաջնորդներ հանուն խաղաղության» կազմակերպության նախագահ Ժան-Պիեռ Ռաֆարենին: Նախագահը ողջունել է Ժան-Պիեռ Ռաֆարենի այցը Հայաստան: «Շատ կարևորում եմ Ձեր այցը Հայաստանի Հանրապետություն, որը հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների մեկ այլ վկայություն է: Ցանկանում եմ նաև մեր գոհունակությունը հայտնել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների կապակցությամբ և, առանձնահատուկ ընդգծել այն դրական դինամիկան, որը նկատվում […]
17:06 12.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հունիսի 11-ին այցելել է Լոռու մարզում տեղի ունեցած աղետից տուժած բնակավայրեր: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանի, Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի ուղեկցությամբ նախագահը շրջել է հեղեղումներից տուժած բնակավայրերում և ծանոթացել իրականացվող վերականգնողական աշխատանքներին: Նախագահը զրուցել է բնակիչների և հեղեղից տուժած մասնավոր ընկերությունների ներկայացուցիչների հետ, հետաքրքրվել […]
00:04 12.06.2024
Ելիսեյան պալատը հերքել է տեղեկություններն այն մասին, որ Ֆրանսիայի նախագահը պատրաստվում է հրաժարական տալ: Հիշեցնեմ, կիրակի օրը Էմանուէլ Մակրոնը լուծարել էր Ազգային ժողովն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ էր նշանակել: Ասում են, առանց կրակի ծուխ չի լինում: Իրականում ի՞նչ է թաքնվում Մակրոնի հրաժարականի մասին լուրերի հետևում, ու որքանով է մեր համար վտանգավոր Մակրոնի հեռանալը կամ նրա […]
21:51 11.06.2024
Ինչո՞վ առանձնացավ ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի այցը Հայաստան: Ի՞նչ է ենթադրում հայ – ամերիկյան ռազմավարական երկխոսությունը: Այս և այլ թեմաներին անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը «Հեռանկարի» տաղավարում: Ամբողջական հարցազրույցը տեսանյութում:
21:50 10.06.2024
Վերջին օրերին Ադրբեջանի նախագահը սկսել է նոր պահանջներ ներկայացնել Հայաստանին` Սահմանադրության փոփոխություն, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և այսպես շարունակ: Հայաստանն էլ, արձագանքելով Բաքվին, հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունն իր ներքին գործն է և առաջարկեց առաջիկա մեկ ամսվա ընթացքում ստորագրել Խաղաղության համաձայնագիրը: Հայ-ադրբեջանական վերջին շրջանի հեռահար բանավեճերի ու առհասարակ երկու երկրների հարաբերությունների շուրջ տեղի ունեցող զարգացումների մասին […]
16:36 10.06.2024
Հունիսի 6-ից Երևանի համայնքային հիմնարկի տեխնիկան ուղարկվել է Ալավերդի համայնք՝ աջակցելու հեղեղումների հետևանքների վերացմանը: Գործակարգավարական խորհրդակցության ընթացքում ներկայացվել են կատարված աշխատանքի վերաբերյալ մանրամասներ: Հունիսի 7-9 մայրաքաղաքում կայացավ «Երևանի գինու օրեր» փառատոնը, որն այս տարի անցկացվեց Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Մշակույթի և տուրիզմի վարչության պետը քաղաքապետ Տիգրան Ավինյանի առաջարկով հանգամանալից ներկայացրեց Երևանում հունիսին անցկացված և անցկացվելիք մշակութային […]
16:14 10.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին: «Այս առիթն օգտագործելով՝ ցանկանում եմ նախ շնորհավորել Ձեզ և բարեկամ վրացի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ: Վստահ եմ, որ մեր պետությունների միջև առկա առանձնահատուկ հարաբերությունները կնպաստեն երկկողմ օրակարգի առավել ընդլայնմանն ու նոր հորիզոնների նվաճմանը: Մեր հարաբերություններն օրինակելի են նաև այն առումով, որ […]
16:07 10.06.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ տեղեկություն ունեն նրա […]
21:10 08.06.2024
Ի՞նչի մասին են խոսում Խորհրդային միության Գեներալ շտաբի քարտեզները, ինչու՞ սահմանազատման համար որպես հիմք ընտրվեց 1976թ. քարտեզը, որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը և արդյո՞ք Ադրբեջանը փաստաթղթեր ունի անկլավների մասով: Քարտեզագետ Ռուբեն Գալչյանի բերած փաստարկների մանրամասները՝ ռեպորտաժում:
16:12 08.06.2024
Լոռու մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը եղել է նաև Ախթալայում: «Այցելեցի Ախթալա, որը կամուրջի փլուզման հետևանքով մեկուսացման մեջ էր: Կառավարությունը տեղի բնակիչներին ապահովել է անհրաժեշտ սնունդով և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
14:39 08.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջայց է կատարել Ալավերդու Թումանյան փողոցում: «Ալավերդու Թումանյան փողոցում ևս իրականացվել են վերականգնման աշխատանքներ, որոշ խանութներ և սպասարկման օբյեկտներ վերսկսել են գործունեությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
13:33 08.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ալավերդու Սանահին կայարան թաղամաս, զրուցել բնակիչների հետ։ Այստեղ ևս ընթացքի մեջ են հեղեղումների հետևանքների վերացման, ենթակառուցվածքների վերականգնման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետն ու տեսանյութ հրապարակել:
10:57 08.06.2024
Ի՞նչի մասին են խոսում քարտեզները: Որքա՞ն ճշգրիտ է համակարգչային քարտեզագրումը: Որտեղո՞վ է անցնում նոր բաժանարարը: Հեռանկար-բանավեճը՝ ակտուալ հարցերի համապարփակ քննարկմամբ: Shant TV / Շանթ ՀԸ – ն նախագիծն իրականացնում է BBC Media Action -ի հետ համագործակցությամբ
21:06 07.06.2024
Հայաստանը կոպիտ միջամտություն է համարել Բաքվի հայտարարությունը Սահմանադրության փոփոխությունների մասին: Այդ մասին գրված է Հայաստանի ԱԳ նախարարության պաշտոնական հայտարարության մեջ: Դրանում նաև նշված է, որ նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը: Ալիևը մինչ այդ էլ է դժգոհել Հայաստանի Սահմանադրությունից: Ինչո՞ւ է ՀՀ ԱԳՆ-ն հենց այս անգամ […]
23:27 06.06.2024
Ամերիկյան մամուլում կրկին ակտիվ քննարկվում է հարցն այն մասին, թե արդյոք նախագահ Ջո Բայդենը գալիք նախագահական ընտրություններում կկարողանա ներկայացնել Դեմոկրատական կուսացկությունը: Նրա առողջության վատթարացման ֆոնին նոր թեկնածուների անուններ են քննարկվում: Իսկապես կա՞ն նախադրյալներ խոսելու այն մասին, որ կուսակցությունը կարող է ուրիշ թեկնածուի առաջադրել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օրերս «The wall street journal» […]
20:53 06.06.2024
Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում ընթացող գործընթացները և ընդհանրապես անվտանգության հետ կապված հարցերը այսօր գերակա են մեր գրեթե բոլոր քննարկումներում: Այդ մասին արտահայտվում են ոչ միայն տեղացի, այլև միջազգային մասնագետները: Ճիշտ այս օրերին Երևանում անցկացվում է նաև Համապարփակ անվտանգության և դիմակայունության միջազգային համաժողովը, որը կազմակերպել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտապետությունը» մտակենտրոնը: Կոնֆերանսին մասնակցում է նաև էստոնիայի պաշտպանության […]
18:55 06.06.2024
Հունիսի 5-ին՝ ժամը 17.10-ին, Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Տրանսպորտային միջոցը չէր անցել տեխնիկական զննություն, մեքենայի կողային ապակիները մգեցված էին, վարորդը վարում էր առանց ամրագոտու և ծխում էր: Դեպի Գեղարքունիքի մարզ ուղևորվող ավտոերթի մասնակից գյումրեցի 44-ամյա վարորդին ներկայացվել են մեքենան կանգնեցնելու բոլոր պատճառները, սակայն նա չի համաձայնել […]
17:20 06.06.2024
Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով այսօր Լոռու մարզ է ժամանել Շվեյցարիայի Համադաշնությունից մասնագիտական խումբ, որը ուսումնասիրում և գնահատում է ենթակառուցվածքների վիճակը, ամբողջականությունը, վերականգնման հնարավորությունները։ Այս մասին հայտնում են Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնից: Մասնագիտական խմբին ուղեկցել է Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, նրանց ցույց տվել աղետի վնասների վայրերը և չափերը:
16:28 06.06.2024
Սլովենիայի Ազգային ժողովի նախագահ Ուրշկա Կլակոչար Զուպանչիչի հրավերով ՀՀ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Սլովենիայում էր: Այցի շրջանակում երկկողմ հանդիպումներ են կայացել Սլովենիայի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, փոխվարչապետի եւ պաշտոնատար այլ անձանց հետ: Քննարկումների առանցքում եղել են երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները, տարածաշրջանային զարգացումներն ու Հայաստան-ԵՄ հարաբերությունների սերտացման ուղիները: Մանրամասները՝ ԱԺ տեսանյութում:
16:10 06.06.2024
«Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնը, «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» ծրագրի շրջանակում, հունիսի 6-ին և 7-ին Երևանում անցկացնում է «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» խորագրով միջազգային գիտաժողովը, որի նպատակն է աջակցել մեր երկրի համապարփակ անվտանգության համակարգի կիրարկմանը՝ դրա խթանման, ֆիննական, էստոնական և շվեդական փորձառության վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացման միջոցով: Երկօրյա գիտաժողովին կլինեն թեմատիկ պանելային քննարկումներ: Այս […]
16:04 06.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին: Ողջունելով նախարարին՝ Հանրապետության նախագահը ասել է. «Ուզում եմ շնորհակալություն հայտնել և՛ Ձեզ անձամբ, և՛ նախարարությանն այն մեծ ծավալի արդյունավետ աշխատանքի համար, որ կատարում եք: Հավատացեք ինձ, իմ փորձից ելնելով կարող եմ ասել, որ այս դժվարին պայմաններում դուք կարողանում եք գտնել այն լավագույն ճանապարհները, […]
21:44 05.06.2024
Հունգարիայի արտգործնախարարն այսօր խոստովանել է, որ պաշտոնական Բուդապեշտը իսկապես արգելափակում է Եվրամիության օգնության տրամադրումը Հայաստանին: Մինչ վերջերս Հունգարիայի իշանությունները դա թաքցնում էին: Ի՞նչ է նա պատճառաբանել: Թեմնային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ապրիլին հայտնի դարձավ, որ Բրյուսելում ձեռք է բերվել նախնական համաձայնություն՝ Հայաստանին 10մլն եվրոյի չափով օգնություն տրամադրելու մասին: Օգնությունը ենթադրվում է՝ պետք է […]
23:52 04.06.2024
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները պահանջում են իրավապահներին կանխել թուրքական արմատական «Գորշ գայլեր» խմբավորման աճող ակտիվացումը: Անցած շաբաթ խմբավորման գրոհայինները կրկին հարձակում են նախաձեռնել: Այս անգամ ո՞ւմ դեմ է եղել հարձակումը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս անգամ նրանք գրոհել են Էլզաս նահանգում քրդական համայնքի ներկայացուցիչներին: Այդ կապակցությամբ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խորհրդարանական խմբի համանախագահ Ան Լորանս […]
20:59 04.06.2024
Այսօր Մոսկվայում հրաժեշտ տվեցին գիտնական ու քաղաքական գործիչ Արթուր Չիլինգարովին: Նրա ու նրա գործունեության մասին Մոսկվայից պատմել է մեր թղթակից Վահե Ավանեսյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:25 03.06.2024
Իսրայելում կառավարական ճգնաժամ է: Վարչապետ Բենիամին Նեթանյահուի հրաժարականը հավանական է համարվում: Երուսաղեմյան մամուլը գրում է, որ նոր կառավարությունը կարող է ձևավորել նախկին պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը, որը հայտնի է իր ադրբեջանամետ հայացքներով: Որքանո՞վ է հավանական, որ Լիբերմանը վարչապետ դառնա: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Այդ մասին առայժմ փորձագետներն են խոսում, բայց բավական լուրջ. […]