17:32 20.06.2024
«Ինտենսիվ տեղատարափ Լոռու մարզի Ագարակ գյուղում»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը և կից տեսանյութ հրապարակել:
17:25 20.06.2024
Հունիսի 15-ին՝ ժամը 16.36-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած կինը հայտնել է, որ մոտ 10 րոպե առաջ ինչ-որ նյութ են փչել հարսի աչքերին ու հափշտակել վզնոցը: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր: Հարսից ընդունվել է հաղորդում: Պարզվել է, որ Անդրանիկի փողոցում նյութը դեմքին փչելուց հետո մի տղամարդ […]
19:22 19.06.2024
Շարքում պարտադիր ժամկետային զինծառայողներն են՝ մեր բանակի ապագա բուժակներն ու սանհրահանգիչները: Հետևելով հրամանատարության ցուցումներին՝ ժամկետայինները յուրացնում են առաջին բուժօգնություն ցուցաբերելու հմտությունները, զինվում բժշկական գիտելիքներով և մասնագիտական որակներ ձեռք բերում: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:
19:16 19.06.2024
Հունիսի 5-ին՝ կեսգիշերին մոտ, Կոտայքի մարզի Բջնի գյուղի մոտակայքում ծառայություն իրականացնող պարեկներին է մոտենում մի քաղաքացի: Նա հայտնում է, որ մոտ կես ժամ առաջ իր շինանյութի խանութ է մտել անհայտ մեկը, շաղափի և այլ ապրանքի համար վճարել երկու 20 հազարանոց, իրենից ստացել 16 հազար դրամ մանրը ու հեռացել: Հետո պարզվել է, որ 20 հազարանոցները կեղծ […]
18:24 19.06.2024
Վաղարշապատի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մի տղամարդ Էջմիածնի Զվարթնոց թաղամասում և այլ վայրերում տեղադրում է թմրանյութի փաթեթներ: Հունիսի 15-ին՝ ժամը 22.10-ին, երևանցի 37-ամյա տղամարդը հայտնաբերվել է մայրաքաղաքի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բակում, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են դեղի սրվակ, […]
15:30 19.06.2024
ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրի լավագույն գոլերը: 12 խաղում գրանցվել է 34 գոլ: Այս ցուցանիշը լավագույնն է Եվրոների պատմության մեջ: Եվրո-2000-ի խմբային փուլի առաջին տուրից հետո գրանցվել էր 32 գոլ, նույնքան գոլ թիմերը խփել էին նաև Եվրոպայի 1984 թվականի առաջնությունում:
15:17 19.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Միչելին (նստավայրը՝ Վալետա): Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ նախագահը հաջողություններ է մաղթել նրան նոր պաշտոնում: «Մենք շատ բարձր ենք գնահատում մեր հարաբերությունները: Նախորդ տարի նշեցինք մեր դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Միևնույն ժամանակ, մեր հարաբերությունների պատմությունը շատ վաղ անցյալ ունի, իսկ […]
17:53 18.06.2024
Տեսանյութում պատկերված անձը կասկածվում է Երևանի Էրեբունի զանգվածում գործող ՍՊԸ-ներից մեկի աշխատակիցների հանդերձասրահում գողություն կատարելու մեջ: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:43 17.06.2024
Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի՝ կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ, ով Հայաստան է ժամանել ԱՄՆ քաղաքապետերի և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների պատվիրակության առաջին պաշտոնական այցի շրջանակներում: Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ գործընկերության օրակարգի ընդլայնման հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ: Անդրադառնալով հունիսի 12-ին Երևանում կայացած ՀՀ-ԱՄՆ […]
19:25 17.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ Պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմայի հետ: Ողջունելով Պետքարտուղարի տեղակալի այցը Հայաստան՝ նախագահը նշել է. «Ձեր այցելությունը կարևոր է ապակենտրոնացված համագործակցության դերի բարձրացման համատեքստում: Ես ինքս նաև անձնական փորձով, շատ լավ գիտեմ՝ դա ինչ է նշանակում: Շատ կարևորում եմ Ձեր այցելությունը և […]
19:11 17.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Հայաստան-ԱՄՆ տեղական ինքնակառավարման մարմինների՝ Ժողովրդավարությանը նվիրված համաժողովին: Համաժողովի ընթացքում նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդես է եկել բացման խոսքով. «Ուրախ եմ ողջունել ԱՄՆ քաղաքապետերի այս ներկայանալի պատվիրակությանը Հայաստանում: Ձեզանից ոմանց առիթ ունեցա հանդիպելու մայիսին Կալիֆորնիա կատարած այցիս ընթացքում: Այս այցը, լինելով իր ձևաչափով աննախադեպ, հատկապես նշանակալի է, որ տեղի է ունենում […]
18:26 17.06.2024
Լաս Վեգասում կայացել է UFC-ի հերթական մրցաշարը: UFC Vegas 93-ի գլխավոր մենամարտում ճապոնացի անպարտելի մարտիկ Տացուրո Տաիրան (16-0) երկրորդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթել է ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ալեքս Պերեսին (25-9)։ Երեկոյի կարևոր մենամարտերից մյուսում ամերիկացի Մայլս Ջոնսը (15-2) մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել է բրազիլացի Դուգլաս Սիլվա դե Անդրադեին (29-6)՝ (30-27, 30-27, 29-28): Մյուս մենամարտերում Լուկաս Ալմեյդան […]
17:50 17.06.2024
Հոկեյի ազգային լիգայի (NHL) եզրափակիչ սերիայում «Էդմոնթոն Օյլերսը» առաջին հաղթանակն է տարել «Ֆլորիդա Պանթերզի» նկատմամբ: «Էդմոնթոնը» տնային խաղում հաղթել է 8-1 հաշվով: Եզրափակիչ դիմակայությունում «Ֆլորիդան» հաղթում է 3-1 հաշվով: Շարքի 5-րդ խաղը տեղի կունենա հունիսի 19-ին:
16:30 17.06.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 1994 թվականին ծնված Էդվարդ Ադամյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
16:23 17.06.2024
Երևանի քաղաքապետարանում այսօր անցկացված գործակարգավարական նիստի գերակշիռ մասը վերաբերել է մայրաքաղաքի խցանումներին, հասարակական տրանսպորտի առանձնացված գծերի և միասնական տոմսային համակարգի ներդրմանն ու անվտանգ երթևեկությանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:06 17.06.2024
Ոստիկանության Արթիկի բաժնի կողմից հետախուզվում է 1996 թվականին ծնված Լիանա Գրիգորյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Արթիկի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված […]
16:16 15.06.2024
930 նոր բեռնարկղ՝ չորս տեսակի թափոնների համար: «Երևան, Վարշավա, Տիրանա մայրաքաղաքների համագործակցությունը վտանգավոր թափոնների կառավարման ընդհանուր մարտահրավերների շուրջ» ծրագիրն ամփոփվում է, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից: Եվրոպական միության համաֆինանսավորմամբ և Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ծրագրի շրջանակում մայրաքաղաքին տրամադրվել է նաև երկու բազմաֆունկցիոնալ աղբատար մեքենա, որոնցով տեղափոխվելու են ապակե տարաները: Նոր թափոնամանները բավարար կլինեն ապակին, պլաստիկը, թուղթն […]
15:18 15.06.2024
Հանրապետության նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի տարեկան նիստը: Նիստին մասնակցել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, հոգաբարձուների խորհրդի անդամներ, տեղական մարմինների և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Նիստը մեկնարկել է նախագահ Վահագն Խաչատուրյանի բացման խոսքով: Նախագահը ողջունել է տարեկան […]
14:27 15.06.2024
Ռուսաստանի Դաշնության Խաղաղօվկիանոսյան նավատորմի և Եգիպտոսի ռազմածովային ուժերի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Միջերկրական ծովում։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ Ռուսաստանից զորավարժություններին ներգրավված են Խաղաղօվկիանոսյան նավատորմի ռազմանավերը՝ «Վարյագ» հրթիռային հածանավը և «Մարշալ Շապոշնիկով» ֆրեգատը, որը հունիսի 14-ին մտել է Եգիպտոսի Ալեքսանդրիա նավահանգիստ։ Եգիպտոսը զորավարժությունների է ուղարկել ENS Al-Qadeer («Ալ-Քադիր») ֆրեգատը: Զորավարժությունն անցկացվել է «PASSEX» […]
23:20 14.06.2024
Մեր ցանկացած նախաձեռնության հիմքում մարդն է, քաղաքը մարդկանց համար բարեկարգ և հարմարավետ դարձնելը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ այսօր շրջայց են կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: «Վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները»,-նշել է քաղաքապետը։
21:43 14.06.2024
Աղետի գոտում երկաթուղու աշխատանքը վերականգնվել է։ Այս մասին հայտնում են Լոռու մարզպետարանից: «Հեղեղումից կարճ ժամանակ անց` այսօր, շահագործվել է Ալավերդուց դեպի Այրում վնասված երկաթգիծը։ Բեռնատար գնացքն անցել է նորոգված երկաթգծով»,-ասված է հայտարարության մեջ։ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, ՏԿԵՆ գլխավոր քարտուղար Արթուր Երիցյանը հունիսի 14-ին այցելել են նաև հեղեղումներից տուժած Ախթալա համայնք, կամրջի հատվածում հետևել վնասված […]
21:20 14.06.2024
Հանրապետության մարզերում և Երևանում կազմակերպված անվարձահատույց արյունատվության այսօրվա ակցիային մասնակցել է 250֊ից ավելի մարդ։ Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից: Պետական, հասարակական ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներակայացուցիչներ հանձնել են արյուն։ Արյան դոնոր են դարձել նաև առողջապահության նախարարը, տեղակալներն ու աշխատակիցները:
21:22 13.06.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանին: Անդրադարձ է եղել Հայաստանում տեղի ունեցող քաղաքական զարգացումներին և մասնավորապես վերջին օրերի իրադարձություններին՝ Հայաստանի դեսպանին Բելառուսից խորհրդակցությունների հետ կանչելու փաստին, վարչապետի երեկվա և այսօրվա ելույթներին, ՀԱՊԿ-ի և բազմաթիվ այլ թեմաների: Խոսելով Ադրբեջանի ՊՆ-ի տարածած այն տեղեկության մասին, թե իբր հայկական կողմը կրակ է բացել ադրբեջանական դիրքերի վրա, […]
19:34 13.06.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Գյումրու թիվ 4 դպրոցի 4-րդ «Բ» դասարանի աշակերտներին՝ վերջիններիս խնդրանքով: Վարչապետը ողջունել է աշակերտներին և նշել, որ ուրախությամբ է ընդունել նրանց նման նախաձեռնությունը: Նիկոլ Փաշինյանը պատասխանել է աշակերտներին հետաքրքրող տարբեր հարցերի, այնուհետև նրանց հետ շրջայց կատարել կառավարության շենքում: Մասնավորապես, վարչապետն աշակերտներին ուղեկցել է իր աշխատասենյակ, այնուհետև կառավարության նիստերի դահլիճ, […]
19:14 13.06.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ներկա է գտնվել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Գյումրիի «Մուշ-2» թաղամասում կառուցված ևս երկու բնակելի շենքերի պաշտոնական բացման արարողությանը: Բազմաբնակարան համալիրը նախատեսված է 50 ընտանիքի համար, որտեղ բնակություն կհաստատեն ոչ միայն 1988-ի երկրաշարժի հետևանքով տուն կորցրած, այլև 44-օրյա պատերազմում զոհված ու հենաշարժողական հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքները։ Նույն ծրագրի շրջանակում 2022 թվականին […]
18:22 13.06.2024
2024 թվականի հունիսի 13-ին՝ ժամը 00:45-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող սուպերմարկետի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի՝ հրազենային վնասվածքներով: Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ հրազենային վնասվածքներ ստացած անձը Նորագավիթ թաղամասի 26-ամյա բնակիչ Մ.Խ.-ն է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի […]
17:06 13.06.2024
2024թ. հունիսի 12-ին Երևան քաղաքի Բաղրամյան և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անցկացվող բողոքի ակցիայի ընթացքում կատարված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հաշվի առնելով դեպքի առանձնահատկությունները՝ օպերատիվ, լիարժեք և արդյունավետ նախաքննություն կատարելու համար ձևավորվել է քննչական խումբ։ […]
12:51 13.06.2024
2023 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ եզրափակիչ ելույթով հունիսի 13-ի ԱԺ նիստում հանդես է եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը նախ անդրադարձել է նախորդ օրը Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին` արձանագրելով, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող շարժման մասնակիցները հարձակում են գործել ոստիկանների վրա: «Ոստիկանության հակազդեցությունը եղել է իրավաչափ […]