18:50 06.09.2024
Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը սեփական ալիքն է բացել YouTube-ում։ «Բարև բոլորին: Լսել եմ, որ YouTube-ը վերելք է ապրում և որոշել եմ բացել իմ սեփական ալիքը: Սեպտեմբերի 12-ից կթողարկեմ շաբաթական մեկ տեսանյութ»,- ասել է 21-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակած տեսանյութում: Յութուբյան ալիքում անգլիացին կխոսի ֆուտբոլային կյանքում վերելքների և վայրէջքների մասին: Այս պահի […]
21:53 05.09.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Անդրադարձ է եղել վարչապետի վերջին ասուլիսում հնչած այն հայտարարությանը, որ նա հետ չի կանչելու ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Էդմոն Մարուքյանը պնդում է, որ պետք է հետ կանչել ստորագրոթյունը, այլապես կլինի նոր էսկալացիա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը խոսել է նաև Եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու թեմայից, […]
21:02 05.09.2024
Գրեթե 3 ամիս տևած անորոշությունից հետո Ֆրասիան վերջապես ունեցավ նոր վարչապետ: Նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավար է նշանակել նախկին արտգործնախարար Միշել Բարնիեին: Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «73-ամյա Միշել Բարնիեն նաև եղել է գյուղատնտեսության նախարար, եվրահանձնակատար, և հենց նա էր Եվրամիությունը ներկայացնում Բրիտանիայի Brexit-ի բանակցությունների ժամանակ: Շատ հեղինակավոր […]
17:08 05.09.2024
«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց օգոստոսի 31-ին: Ամենամյա այս միջոցառումն անցկացվում է բույսերի աճման և զարգացման շրջանում։ Շուրջ մեկ ամիս տևած միջոցառումը համակարգում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը: Միջոցառման նպատակը Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող նյութերի, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումն է, թմրամիջոցների անօրինական […]
16:43 05.09.2024
Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը, որոշում է կայացվել հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստում:
21:55 04.09.2024
Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունն այսօր սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել: Այդ խամաճիկային կառույցը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվում ձևավորել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»: Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքը: Ինչպե՞ս է պետք այս ամենը հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ընթերցեմ այդ կազմակերպության […]
18:21 04.09.2024
Զվարթնոց օդանավակայանում դիմավորման արարողություն է, Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներն՝ իրականություն: Հայ և չին գործընկերների երկար քննարկումներն ու պայմանավորվածությունները կյանքի կոչվեցին սեպտեմբերի 3-ին: Ուրումչի-Երևան առաջին չվերթը երեկ երեկոյան Երևան բերեց ավելի քան 7 տասնյակ ուղևորի: Նրանց դիմավորեցին ժպիտներով ու ծաղիկներով: Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներն այսուհետ կտևեն 4-5 ժամ: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:11 04.09.2024
Վայոց ձորի մարզի Հերհեր բնակավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել, հանդիպել բնակիչների հետ: Վարչապետն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:
17:43 04.09.2024
Գնդեվանքում կառուցվում է 1,7 կմ երկարությամբ քայլարշավային արահետ՝ լուսավորությամբ և նստարաններով: Ծրագրի արժեքն ավելի քան 117 մլն դրամ է: Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: ԿԳՄՍ-ն էլ վերականգնում է Սբ. Աստվածածին եկեղեցին և որմնանկարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:
17:39 04.09.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել Տեղեկատական տեխնոլոգիաների իննովացիոն կենտրոնում, ՏՏ և ֆիզիկայի լաբորատորիաներում տարվող աշխատանքներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի նախաձեռնություններին և իրականացվող նախագծերին: Հանրապետության նախագահը ծանոթացել է նաև գերժամանակակից սարքավորումներով հագեցած «PMI Science» ինդուստրիալ գիտահետազոտական […]
22:13 03.09.2024
Երեկ հայ-վրացական սահմանին պաշտոնական Մինսկի պահանջով կալանավորված Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոն արդեն ազատ է արձակվել: Նրա հետագա ճակատագիրը առայժմ հայտնի չէ: Ինչի՞ համար էր կալանավորվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ այդ երիտասարդ տիկնոջ դեմ իր հայրենիքում՝ Բելառուսում քրեական գործ է հարուցված և իրավապաշտպաններն այդ գործը համարում են քաղաքական և […]
21:02 03.09.2024
Արցախի ու արցախցիների հարցը տարբեր համատեքստերում գրեթե ամենօրյա լրահոսում է: Այդ մասին խոսելու առիթ նաև սեպտեմբերի 2-ն էր. 1991թ-ի այդ օրն էր, որ Արցախն անկախություն հռչակեց: Ներկա պայմանները, սակայն, ստիպել են հարցերն այլ կերպ քննարկել: Ինչպե՞ս, ի՞նչ առաջնահերթություններ են դրված: Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պատասխանել է «Հեռանկարի» հարցերին: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:
21:39 02.09.2024
Ադրբեջանում երեկ կայացան խորհրդարանական արտահերթ ընտությունները: Ինչպես և սպասվում էր, համոզիչ հաղթանակ է տարել Իլհամ Ալիևի ղեկավարած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Քանի՞ ձայն է հավաքել Ալիևի կուսակցությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, եթե զուտ թվերին հետևենք, կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, որ նախորդ գումարման խորհրդարանի համեմատ այս խորհրդարանը ոչ այդքան բարենպաստ է […]
19:39 02.09.2024
Այսօր` Արցախի Անկախության օրը, Երևանում՝ Արցախի մշտական ներկայացուցչության բակում, հավաքվել են հանրային, ընդդիմադիր գործիչներ և լրագրողների հետ ունեցել ճեպազրույցներ: Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ «Վերադարձի իրավունքը՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է»: Գեղամ Ստեփանյանն ասել է, որ այս պահին որպես առաջնահերթություն են հռչակում Արցախ վերադարձի իրավունքի […]
19:23 02.09.2024
Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես ՆԳՆ ոստիկանությունը հանգամանորեն էր նախապատրաստվել նոր ուսումնական տարվան: Վաղ առավոտից ծառայողները տեղում էին՝ կազմ ու պատրաստ իրականացնելու «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն անցան ուժեղացված ծառայության՝ ապահովելու օրվա անվտանգ տոնականությունը։ Դպրոցների բակերում ծառայողներն օրվա առթիվ շնորհավորել են աշակերտներին, մաղթել հաջողություններ։ «Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում ենք ուսումնական տարվա […]
19:12 02.09.2024
Քննարկվել է ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը: Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունների պետերը, նախարարության իրավասու ստորաբաժանումների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև մասնավոր պահնորդական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկման մասնակիցներն ընդգծել են ներառական ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ներկայացրել նկատառումներ ինչպես նախարարության […]
17:14 02.09.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում գրավել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասն ու օգնել «Կրասնոդարին» հյուրընկալվելիս հաղթել 3-0 հաշվով։ Հայ ֆուտբոլիստը կրասնոդարցիների մեկնարկային կազմում էր և առաջին խաղակեսի ավելացված ժամանակում իրացրել է 11-մետրանոցը` հաշիվը դարձնելով 2-0։ 24-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում առաջին գոլն է խփել։ Սպերցյանը մասնակցել է «Կրասնոդարի» բոլոր 7 խաղերին։ […]
16:48 02.09.2024
Օգոստոսի 30-ին՝ կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ […]
16:42 02.09.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի երկու գոլային փոխանցումներն օգնել են «Պոգոնին» Լեհաստանի առաջնության 7-րդ տուրում 5-3 հաշվով հաղթել «Շյոնսկին»։ Հայ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և արդյունավետ փոխանցումներ կատարել առաջին երկու գոլերի դրվագներում։ 25-ամյա Բիչախչյանը փոխարինվել է 85-րդ րոպեին։ Վահան Բիչախչյանն ընթացիկ առաջնության 7 խաղում խփել է 1 գոլ, կատարել 3 արդյունավետ […]
16:12 02.09.2024
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4304 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 296 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 364, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 302, վարելիս հեռախոսից […]
14:17 31.08.2024
Բաքուն այս շաբաթ հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է, բայց դարձյալ պահանջ ներկայացրեց Սահմանադրության հետ կապված: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարարը Թուրքիայում իր գործընկերոջ հետ հանդիպմանը: Դրան նախորդել էր Ռուսաստանի նախագահի այցը Բաքու: Հենց այնտեղ էլ Վլադիմիր Պուտինը դարձյալ առաջարկել էր Մոսկվայի միջնորդությունը հայ – ադրբեջանական բանակցություններում: Ադրբեջանն էլ […]
21:31 30.08.2024
Վաղը Ադրբեջանում լռության օր է: Սեպտեմբերի 1-ին այնտեղ կկայանան խորհրդարանական արտահերթ ընտություններ: Ինչպե՞ս է ընթացել ընտրարշավը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախ հիշեցնեմ՝ հունիսի 28-ին Իլհամ Ալիևը ստորագրեց խորհրդարանը լուծարելու մասին իր հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով: Ֆորմալ պատճառն այն էր, իբրև թե այդ ընտրությունները, եթե ժամանակին անցկացվեին, այսինքն՝ նոյեմբերին, կխանգարեին հենց այդ […]
20:43 30.08.2024
Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում. այսպես է կոչվում գիտաժողովը, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում: Թե ինչ առաջնահերթություններ են դրված գիտաժողովի օրակարգում և ինչ հարցեր են շոշափվում, քննարկել ենք «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի հետ:
19:45 30.08.2024
Հուլիսի 27-ին՝ ժամը 22.45-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 31-ամյա կինը ոստիկանության Նոր Նորքի բաժնում տվեց հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը 8-ի սահմաններում, ամուսինն ընկերների հետ մեկնել է Կոտայքի մարզ, Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկում իջել մեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել: Անհետ կորելու վերաբերյալ նաև զանգվածային լրատվության միջոցներով ու համացանցով տարածվեց […]
18:25 30.08.2024
Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը […]
17:50 30.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը, ողջունելով դեապանին, բարձր է գնահատել վերջինիս կատարած աշխատանքը և հայ-քուվեյթյան հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ուղղված նրա գործադրած ջանքերը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահին […]
17:41 30.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ դեսպանի Ձեր բարձր առաքելությունը կիրականացնեք մեծ նվիրումով և հանձնառությամբ` ներդնելով Ձեր մասնագիտական փորձը՝ հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։ Հավաստիացնում […]
21:53 29.08.2024
Սովորաբար աշնանը Հայաստանում քաղաքական կյանքը սկսում է ակտիվանալ: Ընդդիմությունը նոր գործողությունների է պատրաստվում, քաղաքական դաշտում առհասարակ վերադասավորումներ են տեղի ունենում: Օրերս իր հերթական համագումարն անցկացրեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Քաղաքական այս ուժն ընտրեց վարչության և խորհրդի նոր կազմերը։ Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Երևանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը: «Հեռանկար» ծրագրում նա է հյուրընկալվել և անդրադարձել մի շարք […]