22:05 08.07.2024
«Նոր ժողովրդական ճակատ» ձախ կուսակցությունների կոալիցիան հաղթել է Ֆրանսիայում խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլում և Ազգային ժողովում ստացել 182 մանդատ։ Երկրորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի «Միասին» կենտրոնամետ կոալիցիան՝ ստանալով 168 մանդատ, երրորդ տեղում է Մարին Լը Պենի և Ջորդան Բարդելայի կողմից առաջնորդվող ծայրահեղ աջ «Ազգային միավորում» կուսակցությունը, որը ստացել է 143 մանդատ։ Ընտրություններին […]
21:51 08.07.2024
Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտափույթ խաղաղություն է ցանկանում հաստատել նաև Թուրքիան: Այդ մասին, համենային դեպս, այդ երկիրը հայտարարում է, բայց այլ են Ադրբեջանից հնչող ուղերձները: Ի՞նչ է ցանկանում անել տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմը: Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում պատասխանել է ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանը:
19:42 08.07.2024
Հուլիսի 7-ին հանրապետությունում նշվել է Հայ Առաքելական Եկեղեցու տաղավար տոներից Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը՝ Վարդավառը: Տոնի կապակցությամբ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում բազմաթիվ միջոցառումներին մասնակցություն է ունեցել նաև ՆԳՆ Փրկարար ծառայությունը: Մայրաքաղաքի վարչական շրջաններում հրշեջ-փրկարարական ավտոմեքենաները մասնակցել են ջրցողման արարողությանը՝ համատեղության կարգով ապահովելով նաև քաղաքացիների անվտանգությունը: Քաղաքացիների տոնն էլ ավելի վառ ու գունավոր դարձնելու նպատակով […]
17:00 08.07.2024
Հուլիսի 7-ին ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը շրջայց է կատարել Սևանա լճի 1-ին և 2-րդ հանրային լողափերում, տեղում հետևել է հերթապահություն իրականացնող փրկարարների աշխատանքին, ծանոթացել ծառայության նյութատեխնիկական համալրվածությանն ու հագեցվածությանը, մասնավորապես՝ լողամիջոցներին, անօդաչու թռչող սարքերին: Ե. Կարապետյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել փրկարարներին, ինչպես նաև հորդորել՝ բարեխիղճ ծառայությամբ առավելագույնս ջանք գործադրել քաղաքացիների անվտանգությունն […]
21:45 06.07.2024
Հայաստանը Եվրամիությանն անդամակցելու համար հանրաքվե անել չի շտապում: Պաշտոնական Երևանը դեռ չունի մի շարք հարցերի պատասխաններ՝ ինչպե՞ս, ե՞րբ, ի՞նչ քայլերով և առհասարակ Եվրամիությունն ուզո՞ւմ է, որ Հայաստանը գնա այդ քայլին, թե՞ ոչ: Այս ամենին զուգահեռ շարունակվում են ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ Հայաստանի ղեկավարության ակտիվ շփումները: Երևանում էին Միացյալ նահագների սենատորներ և կոնգրեսականներ: Այս ֆոնին մեր […]
19:12 06.07.2024
Հեղեղումներից վթարվել էր նաև Խաշթառակի կամուրջը: Մինչ վերջինիս վերակառուցման աշխատանքները կսկսեն, ներկայումս կառուցվում է ժամանակավոր նոր կամուրջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ վարչապետը: Նիկոլ Փաշինյանը հետևել է տեղի ունեցող աշխատանքներին: Նիկոլ Փաշինյանը հետևել է նաև Դիլիջան-Իջևան ճանապարհի՝ հեղեղումներից փլուզված հատվածներում վերակառուցման աշխատանքներին:
17:26 06.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված: «Ծանոթացա Կիրանցի նոր ճանապարհի կառուցման ընթացքին, այցելեցի նաև Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կիրանցի հատված»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:
16:50 06.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հետևել է բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: «Երկրորդ տարին անընդմեջ անցկացվեցին բանակային խաղերը: Տավուշի մարզում հետևեցի բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերին, որոնք մեկնարկել են հունիսի 30-ից, մասնակցել են ՀՀ պաշտպանության, Ներքին գործերի, Արդարադատության նախարարությունների, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների, Քննչական, Հակակոռուպցիոն կոմիտեների, Դատախազության և Պետական […]
16:36 06.07.2024
Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Կիրանց գյուղում նոր կառուցվող ճանապարհի աշխատանքների ընթացքին: Այս մասին վարչապետը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում և գրառում կատարել. «Կիրանցի նոր ճանապարհը շուտով պատրաստ կլինի»,- գրել է վարչապետը։
15:40 06.07.2024
Ռուսաստանը հայերից վերցրել է Լեռնային Ղարաբաղը, վերադարձրել Ադրբեջանին: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այս արտահայտությունը բուռն արձագանք առաջացրեց հատկապես Ռուսաստանում: Մոսկվայից անգամ վիրավորանքներով պատասխանեցին: Փաստն այժմ այն է, որ Արցախը հիմա Ադրբեջանի լիակատար վերահսկողության ներքո է՝ առանց հայերի: Ի՞նչ ազդեցություն ունի Ռուսաստանը Արցախի ու ոչ միայն Արցախի հարցում: Այս հարցերի շուրջ իրենց տեսակետներն են ներկայացրել […]
22:21 05.07.2024
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, որը հայտնի է Ադրբեջանի հետ իր բավական սերտ հարաբերություններով, մեկնում է Շուշի: Ադրբեջանի իշխանությունները հենց այնտեղ են որոշել անցկացնել Թյուրքական պետությունների ոչ պաշտոնական գագաթաժողովը՝ հրավիրելով տարբեր երկրների ղեկավարներին: Հունգարիան այս կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Օրբանի մասնակցությունը գագաթնաժողովին սպասվա՞ծ էր: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հետաքրքիր է, որ ի սկզբանե […]
21:20 05.07.2024
Բուժծառայության մայոր Գոհար Արզումանյանն ամեն օր մի քանի զինվորի է զննում, տարբեր հետազոտություններ անցկացնում, բուժում նշանակում: Բժշկուհին իր ուղին սկսել է ԵՊԲՀ-ի ռազմաբժշկական ֆակուլտետից, ապա ծառայության անցել տարբեր օղակներում: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:
20:59 05.07.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՄՆ սենատոր Ռոջեր Ուիքերի գլխավորած կոնգրեսական պատվիրակությանը: Նեղ կազմով տեղի ունեցած զրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը, որին մասնակցել են նաեւ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ: Ողջունելով պատվիրակության ժամանումը Հայաստան՝ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Հայաստանի ժողովրդավարական տեսլականին շարունակական աջակցության համար: «Հայաստանի Հանրապետության եւ Միացյալ Նահանգների […]
20:10 05.07.2024
Շարքային Հովհաննես Մկրտչյանը 1.5 տարի է, ինչ համազգեստ է կրում: Նա հարավային սահմանագոտու պաշտպաններից է՝ իր զորամասի լավագույն ժամկետայիններից մեկը: Հովհաննեսը նախապես պատրաստություն է անցել ուսումնական զորամասում, ապա տեղափոխվել է դիրքապահ ստորաբաժանում: Մանրամասները՝ Պաշտպանության նախարարության տեսանյութում:
22:33 04.07.2024
Թուրքիայի ու Գերմանիայի արտգործնախարարությունները դիվանագիտական դեմարշներով են փոխանակվել: Պատճառը Ավստրիայի հետ ֆուտբոլային խաղի ընթացքում՝ Թուրքիայի ազզգային հավաքականի պաշտպան Մերիհ Դեմիրալի ձեռքով ցուցադրած նշանն է, որը խորհրդանշում է «Գորշ գայլեր» ահաբեկչական կազմակերպությունը: Սպասելի՞ էր, որ այդ միջադեպը այդպիսի հնչեղ քաղաքական հետևանքներ կունենա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Կարելի էր ակնկալել, որ նման զարգացում կլինի, […]
19:54 04.07.2024
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին ազգային տոնի կապակցությամբ և խնդրել է իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, Կանադայի գեներալ-նահանգապետ Մերի Սայմոնին և Կանադայի բարեկամ ժողովրդին: Նախագահը համոզմունք է հայտնել, որ ամիսներ առաջ Հայաստանում Կանադայի նստավայր դեսպանության բացումով արձանագրվեց երկկողմ հարաբերությունների […]
19:19 04.07.2024
Հայաստանում է ԱՄՆ կոնգրեսական հանձնաժողովը, որի հետ հանդիպել են նաև ԱԺ քաղաքական ուժերը։ Այդ հանդիպմանը մասնակցել են խորհրդարանական բոլոր խմբակցությունների ներկայացուցիչները։ Միաժամանակ գործընթացներ ընթանում են նաև հայ-ադրբեջանական տիրույթում: Այս և այլ հարցեր Հեռանկարի տաղավարում քննարկվել են ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախագահ Հայկ Մամիջանյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
18:36 04.07.2024
Ջրային պարեկային ծառայությունը, որը ստեղծվել է 2023 թ. դեկտեմբերի 7-ին, ամառային սեզոնով պայմանավորված՝ հուլիսի 1-ից անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին տեղեկացնում են ՆԳ նախարարությունից: Սևանա լճի առափնյա հատվածների ծառայությունն իրականացվում է պարեկային մեքենաների, լճի վրա նավերի ու սկուտերների միջոցով, ինչպես նաև հետիոտնային հատվածներում: Ջրային պարեկ դառնալու համար ծառայողներն անցել են հատուկ դասընթացներ, հանձնել են […]
17:45 04.07.2024
ՆԳՆ փրկարար ծառայության 2024 թվականի աշխատանքային պլանի համաձայն ՀՀ Զինված ուժերի հրդեհավտանգ, պայթյունավտանգ, հատուկ կարևորության զորամասերում առաջացած հրդեհի մարման ժամանակ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի և Պաշտպանության նախարարության հրշեջ խմբերի համատեղ գործողությունների կատարելագործման նպատակով հունիսի 28-ին ՊՆ N զորամասում անցկացվել է «Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացումը նավթամթերքների պահեստներում» թեմայով ուսումնավարժություն: Ուսումնավարժության նպատակն էր՝ […]
17:29 04.07.2024
Շարահրապարակում հրետանային ուսումնական ստորաբաժանման անձնակազմն է: Հրամանը լսելուն պես ժամկետայիններն անցնում են առաջադրված խնդրի կատարմանը: Սա ուսումնառության հերթական օրերից մեկը չէ. սկսվել է ուսումնական փուլի ամփոփիչ ստուգատեսը: Մանրամասները՝ տեսանյութում:
17:20 04.07.2024
Պղպջակներ, պաղպաղակ, թխվածքաբլիթներ, մուլտհերոսներ, տիկնիկային ներկայացում, ուրախ պարեր լոռեցի երեխաների օրը տոն դարձնելու համար: ՀՀ Ազգային ժողովի այգում գրեթե ամեն տարի հունիսի 1-ին կազմակերպվել է տոնական միջոցառում Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Այս տարի միջոցառումը չկայացավ Լոռու ու Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների պատճառով: Խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ որոշվել է հունիսմեկյան միջոցառումն անցկացնել աղետի […]
22:49 03.07.2024
«Նոր ատոմակայանի կառուցման հետ կապված մենք մտել ենք շատ առարկայական փուլ: ԱՄՆ-ի հետ քննարկում ենք իրավապայմանագրային դաշտը կարգավորելու հարցը». այս մասին այսօր հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Այսինքն, պետք է հասկանալ, որ Հայաստանը մերժում է ռուսների առաջարկը ու ամերիկացինե՞րն են Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե […]
21:40 03.07.2024
Երևանում այսօր անցկացվում էր ՀՀ-Արևելյան գործընկերություն-ԵՄ․ մարտահրավերները և հնարավորությունները» թեմայով համաժողովը, որին մասնակցում էին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը, Եվրամիության ներկայացուցիչներ, փորձագետներ: Այդ համաժողովին մասնակցում էր նաև «Հանուն հավասար իրավունքների կրթական կենտրոն» հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը: Նա հյուրընկալվել է «Հեռանկար»-ի տաղավարում:
18:48 03.07.2024
Հայաստանի ու Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հաստատումից հետո առաջին պաշտոնական այցով Վրաստան է այցելել Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և հանդիպել հարևան երկրի իր գործընկերոջ՝ Իլյա Դարչիաշվիլիի հետ: Երկուստեք ընդգծվել է, որ հայ-վրացական հարաբերությունները շարունակում են ապրել սրընթաց զարգացում: Մանրամասները՝ ռեպորտաժում:
18:16 03.07.2024
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսի գլխավորած պատվիրակությանը: Աննա Վարդապետյանը շնորհակալություն է հայտնել Դեսպանության ներկայացուցիչներին՝ համատեղ իրականացված արդյունքահեն ծրագրերի համար և, որպես համագործակցության լավագույն օրինակ, անդրադարձել Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի բոլոր դատախազների հաղորդակցության կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված շուրջ վեց ամիս տևած դասընթացի արդյունքներին: «Արդարադատությունը […]
17:54 03.07.2024
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մամուլի համար հանդես է եկել հայտարարությամբ՝ Վրաստանի ԱԳ նախարարի հետ հանդիպման արդյունքներով. «Հարգելի՛ պարոն նախարար, սիրելի՛ Իլյա, Ինչպես միշտ, այս անգամ ևս մեծ հաճույքով եմ գտնվում Թբիլիսիում և ինչպես միշտ այս անգամ ևս ամենաջերմ ընդունելությանն եմ արժանանում Թբիլիսիում, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել։ Անշուշտ, ընթացիկ տարին և սովորական է […]
17:47 03.07.2024
Ոստիկանության Աշոցքի բաժնի կողմից որպես հարազատի հետ կապը կորցրած որոնվում են 1990 թվականին ծնված Նվարդ Բարսեղյանը և նրա 5 անչափահաս երեխաները: Հունիսի 7-ին նրանք տաքսիով մեկնել են Երևան ՝ Նորագավիթ թաղամաս, որտեղ իջնելով մեքենայից՝ հեռացել են անհայտ ուղղությամբ: Նրանց վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել մոտակա բաժին, զանգահարել 1-02 հեռախոսահամարով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […]
17:07 02.07.2024
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ վերանորոգվում է Պատանի հանդիսատեսի թատրոնի շենքը: Աշխատանքները բաժանվել են մի քանի փուլի: Վերանորոգումից հետո թատրոնը կներկայանա ամբողջությամբ արդիականացված: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում:
16:57 02.07.2024
Պարեկային ծառայություն ընդունելության մրցույթը հաղթահարած Անի Հարությունյանը նշում է՝ ոստիկանի մասնագիտությունն իր համար բարդ և միաժամանակ շատ հետաքրքիր է։ Նա իր օրինակով փորձում է կոտրել կարծրատիպեր։ Անին կանանց հորդորում է համալրել Պարեկային ծառայության շարքերը՝ ընդգծելով, որ կին ոստիկանը պետք է լինի գրագետ ու նպատակասլաց, որպեսզի հեշտությամբ կարողանա հաղթահարել ծառայության ընթացքում առաջացած դժվարությունները։ Մանրամասները՝ ՆԳ նախարարության […]