20:55 12.07.2024
«Չնախատեսված կանգառ ունեցա և զրուցեցի Ագարակավանի բնակիչների հետ»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:
20:37 12.07.2024
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության ՀՆԳ ծառայողների հետ համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 11-ին, ժամը 19.30-ին, Պռոշյան փողոցի հասցեներից մեկում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել ապրիլի 26-ից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվող՝ 35 տարեկան և սպանության փորձի և ապօրինի կերպով զենք պահելու ու կրելու մեղադրանքով […]
20:08 12.07.2024
Հունիսի 24-ին Ադրբեջանի գլխավոր դատախազը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և Բաքվում պահվող մյուս հայերի նկատմամբ հարուցված քրեական գործերի նախաքննությունն ավարտվել է, մեղադրական եզրակացությունը ուղարկվել է դատարան, 15 մեղադրյալի վերաբերյալ գործերը տրվել են մեղադրյալներին ու նրանց փաստաբաններին` ծանոթանալու համար։ «Բաքվում պահվող հայ գերիների ճակատագիրն ադրբեջանական դատարաններում» թեմայով այսօր մամուլի ասուլիս է անցկացվել: «Ադրբեջանի Քրեական […]
19:21 12.07.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնին: Նախագահ Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած արդյունավետ աշխատանքի համար, որն իր նպաստն է բերել հայ-չինական բարեկամական հարաբերությունների շարունակական զարգացման գործում։ «Ձեր պաշտոնավարման ընթացքը համընկել է Հայաստանի համար բավականին բարդ ժամանակաշրջանի հետ և առավել գնահատելի […]
19:12 12.07.2024
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արագածոտնի մարզ կատարած այցի ընթացքում եղել է նաև Ռյա Թազա գյուղում, շփվել գյուղացիների հետ։ «Այստեղ ամեն տարի կաթի գնի հետ կապված խնդրի լուծումը անցումն է դեպի «խելացի անասնագոմ»,-գրել է վարչապետը ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:
19:02 12.07.2024
Հուլիսի 12-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի ամփոփիչ նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վահե Ղազարյանը։ Մասնակցում էին տարբեր նախարարություններից ու պետական մարմիններից հանձնաժողովի կազմում ընդգրկված անդամներ։ Նիստը կազմակերպվել էր Լոռու և Տավուշի մարզերում աղետի գոտում ֆիզիկական անձանց բազմաբնակարան […]
17:54 12.07.2024
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Ալխաս Ղազարյանը եւ Լիլիթ Ստեփանյանը հուլիսի 12-ին հանդիպել են «Կանանց իրավունքների տուն» կազմակերպության նախաձեռնությամբ խորհրդարան այցելած Շիրակի մարզի շուրջ 20 կանանց եւ աղջիկների հետ: Կազմակերպությունը Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) աջակցությամբ իրականացնում է «Կանանց մասնակցության խթանումը քաղաքական եւ քաղաքացիական կյանքում» ծրագիրը, որի նպատակն է խթանել կանանց մասնակցությունը […]
17:35 12.07.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Թոմաս Մյուլմանին: Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ջանքերի համար: «Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել այն աջակցության համար, որ Ավստիրան ցուցաբերել է Հայաստանին հատկապես մեզ համար դժվարին ժամանակահատվածում: Մենք շատ բարձր […]
22:20 11.07.2024
Կիրակի օրը աշխատանքային այցով Երևան կժամանի ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան: Սպասվում է, որ նրա այցը կտևի 3 օր: Ի՞նչ նպատակով է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստան այցելում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Սա տարածաշրջանային այց է. հիմա ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Թբիլիսիում է, բայց հատկանշական է, որ տարածաշրջանային այս այցի շրջանակում Բաքու այց չի […]
19:30 11.07.2024
Հունիսի 29-ից հուլիսի 3-ը Ռումինիայում տեղի է ունեցել ԵԱՀԿ ԽՎ տարեկան 31-րդ լիագումար նստաշրջանը: Ամառային նստաշրջանի ընթացքում ընդունվել է Բուխարեստի հռչակագիրը: Մանրամասները` ԱԺ տեսանյութում:
19:24 11.07.2024
Պատմության ուսուցումը կիրականացվի նոր անվան ներքո՝ Հայոց պատմության փոխարեն՝ Հայաստանի պատմություն, ընտանեկան նպաստների փոխարեն էլ կներդրվի անապահովության նպաստ: Գործադիրի այսօրվա որոշումները՝ ռեպորտաժում:
19:14 11.07.2024
Հուլիսի 11-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինն այցելել են պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակ։ ԱՄՆ դեսպանատունը Պարեկային ծառայությանն է նվիրել անհետաձգելի առաջին օգնության 900 դեղատուփ, որոնցից 700-ը նախատեսված է պարեկային ծառայության մեքենաների, 200-ը՝ հետիոտն ծառայություն իրականացնողների համար: ՆԳ նախարար Վահե Ղազարյանը Պարեկային ծառայության ստեղծման և կայացման գործում […]
17:33 11.07.2024
Հուլիսի 9-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ Էրեբունու փողոցի շենքերից մեկի մոտ մի երիտասարդ կրակոցներ է արձակել, և վիրավոր քաղաքացի կա: Երևան քաղաքի վարչության և էրեբունու բաժնի քրեական հետախույզները համատեղ միջոցառումներով պարզել են, որ ժամը 18.30-ին հիշյալ երիտասարդը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է մեկ այլ երիտասարդի հետ և […]
16:55 11.07.2024
Հուլիսի 3-ին՝ ժամը 17.40-ի սահմաններում, Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 20-րդ կիլոմետրին ծառայելիս Գեղարքունիքի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով ձերբակալել և, իր վարած «Օպելով» հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Հրազդան քաղաքի բնակիչ 25-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա գուլպայի մեջ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ: Ըստ երիտասարդի` կանեփը ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով` Չարենցավան քաղաքում: Հուլիսի […]
16:30 11.07.2024
Հետախուզվողի վերաբերյալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ձեռք բերած տեղեկությունները Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողներն իրացրին հուլիսի 4-ին: Ժամը 14.10-ին մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի մի բնակարանում հայտնաբերվեց, ձերբակալվեց և ոստիկանության Մաշտոցի բաժին ներկայացվեց Երևանի Մարգարյան փողոցի բնակիչ 42-ամյա տղամարդը, որն այս տարվա ապրիլի 3-ից հետախուզվում էր սպանության փորձի, խուլիգանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքով: Դեպքը սկսել էր զարգանալ մարտի […]
13:00 11.07.2024
Պետությունը 2 մլդ 228 մլն դրամ կհատկացնի 8 մարզի 20 համայնքի՝ թվով 26 սուբվենցիոն ծրագիր ֆինանսավորելու համար: Նախագիծը կառավարության այսօրվա նիստին ներկայացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածնքների նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:
21:26 10.07.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան Արմեն Հովհաննիսյանին: Անդրադարձ է եղել Միացյալ Թագավորությունում, Ֆրանսիայում, Իրանում կայացած ընտրությունների արդյունքներին Հայաստանի շահերի տեսանկյունից: Վերլուծաբանը խոսել է նաև ԱՄՆ-ում նոյեմբերին սպասվող նախագահական ընտրություններից և դրա ադյունքների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությունների տարբեր սցենարներից: Զրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև Հայաստանում Եվրամիության անդամակցության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու գաղափարին: Պե՞տք է արդյոք […]
21:18 10.07.2024
Մամուլ է թափանցել տեղեկություն այն մասին, թե ով է զբաղեցնելու Իրանի կառավարությունում արտգործնախարարի պաշտոնը: Ըստ այդ լուրերի՝ գերատեսչության ղեկավարությունը կստանձնի ներկայիս փոխարտգործնախարար Աբբաս Արաքչին: Սա սպասվա՞ծ նշանակում էր: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Պետք է նկատի ունենաք, որ Իրանում ցանկացած նախարարի՝ առաջին հերթին արտգործնախարարի նշանակումը, իհարկե, համաձայնեցվում է հոգևոր առաջնորդի հետ, ով իրավունք […]
19:56 10.07.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահում բացված՝ «Իտալական արվեստի դրվագները Հայաստանում» խորագրով ցուցահանդեսին՝ նվիրված Իտալիայի ազգային տոնին՝ Հանրապետության հռչակմանը: Հայաստանում Իտալիայի դեսպան Ալֆոնսո Դի Րիզոյի ուղեկցությամբ նախագահը շրջել է ցուցասրահներում, ծանոթացել Պատկերասրահի տրամադրության տակ գտնվող տարբեր ժամանակաշրջանների իտալական կերպարվեստի հավաքածուին և կիրառական արվեստի նմուշներին:
19:48 10.07.2024
Հուլիսի 10-ին ՆԳ նախարար Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր, որտեղ ծանոթացել է ապագա պարեկների և քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին։ Կրթահամալիր էին այցելել նաև ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, Ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը և Ոստիկանության պետի տեղակալ-պարեկային ծառայության պետ Արթուր Խուդինյանը։ Կրթահամալիրի հրապարակում Ներքին գործերի նախարարը հետևել է պարեկների՝ Արտակարգ իրավիճակում ավտոտրանսպորտային միջոցների վարման […]
18:39 10.07.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության ազգային տոնին ընդառաջ այսօր իր նստավայրում ընդունել է Հայաստանում Եգիպտոսի դեսպան Սերենադ Գամիլին: Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին և ի դեմս նրա՝ Եգիպտոսի բարեկամ ժողովրդին, խնդրել է նաև իր ջերմ բարեմաղթանքները փոխանցել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին: «Բարեկամ Եգիպտոսի ժողովրդին և ղեկավարությանը մաղթում եմ հաջողություններ, նոր ձեռքբերումներ, […]
11:16 10.07.2024
Վաշինգտոնում մեկնարկած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հանդիպումը։ Օրակարգում ընդգրկված են եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը, տարածաշրջանային և միջազգային անվտանգության ոլորտում իրավիճակն ու մարտահրավերները։
22:05 09.07.2024
«Հեռանկարի» տաղավարում քաղաքագիտության դոկտոր, դիվանագետ, Ռումինիայում ՀՀ նախկին դեսպան Սերգեյ Մինասյանը խոսել է Ուկրաինայում հրադադար հաստատելու վերաբերյալ բանակցություններ սկսելու խոսակցությունների, Հունգարիայի վարչապետի այցերի ու այլ թեմաների մասին։
21:42 09.07.2024
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիին։ Հանդիպմանը մասնակցել է նաև դեսպանության նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Մոհամմադ Նաջաֆին: Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Իրան համագործակցությանը, տարածաշրջանային անվտանգությանը առնչվող հարցեր: Դեսպանի հերթական հանդիպման մասին «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է հայտնել Արտյոմ Երկանյանը։ «Հանդիպումը կարևոր է նրանով, որ սա Իրանի դեսպանի առաջին պաշտոնական հանդպումն է՝ […]
18:42 09.07.2024
Գեղարքունիքի մարզի պարեկները հուլիսի 7-ի ժամը 5.35-ին Սևանի թերակղզու Ձկնորսների փողոցում, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, ձերբակալել ու, իր վարած «Մերսեդեսով» հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել Երևան քաղաքի բնակիչ 32-ամյա մի երիտասարդի: Բաժնում նա ավտոմեքենայում գտնվող պայուսակից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով: Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Սևանի քննչական բաժին:
18:07 09.07.2024
Հուլիսի 6-ին՝ ժամը 4.50-ին, Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 49-րդ կմ-ին Արագածոտնի պարեկները կանգնեցրել են Աբովյան քաղաքի բնակիչ 42-ամյա մի տղամարդու վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան: Ստուգման ժամանակ պարեկները նկատել են, որ ուղևորը գրպանից նետում է շագանակագույն հեղուկով լցված երկու ներարկիչ։ Վարորդն ու ուղևորը, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալվում և տեղափոխում են ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղ պարզվում է […]
17:49 09.07.2024
Հունիսի 29-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվեց հաղորդում գողության վերաբերյալ: Մուտք էին գործել Էջմիածնի Նար-Դոսի փողոցում գործող առևտրի կենտրոնի ոսկերչական տաղավար ու գողացել ոսկյա և արծաթյա զարդեր: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ: Քրեական հետախույզներն անցան գործի, այդ ընթացքում համագործակցեցին բաժնի համայնքային ոստիկանների հետ և ստացան հավաստի օպերատիվ տվյալներ, որ գողությունը կատարել են Արմավիրի մարզի Խոյ […]
17:23 09.07.2024
Հուլիսի 1-ին՝ ժամը 22.16-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում ստացվեց. մի քաղաքացի հայտնում էր, որ Եզնիկ Կողբացու փողոցում կրակոցի նմանվող ձայներ է լսել: Տեղեկությունը ստուգվեց անմիջապես։ Պարզվեց՝ ժամը 22.10-ին անհայտ մակնիշի ավտոմեքենան անցել է Կողբացու փողոցով, և այդ ընթացքում մեքենայից արձակվել են կրակոցներ: Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում […]
16:50 09.07.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ Աննա Վարդապետյանն ընդգծել է, որ Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը Գլխավոր դատախազության վստահելի գործընկերն է, որի հետ համագործակցությունն իրականացվում է տարբեր՝ այդ թվում՝ դատախազների մասնագիտական գիտելիքների և կարողությունների շարունակական զարգացման ու կատարելագործման ուղղություններով: Հանրապետության գլխավոր դատախազն […]
16:38 09.07.2024
Ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 2001 թվականին ծնված Զինա Սարկիսովան: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Շենգավիթի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի […]