TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--4.91 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

19:35 19.07.2024

Հանրապետության նախագահի հրամանագրերով Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա և արգասաբեր գործունեության համար պետական բարձր պարգևներ են շնորհվել: Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մովսես Խորենացու մեդալներ է հանձնել Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարի Բուվիեին, Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցիին, իսկ Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, պատվավոր պրոֆեսոր Մայքլ Էդուարդ Սթոունին՝ […]

̰
Ինչպե՞ս դիմել և ստանալ քաղաքաշինական թույլտվություններ urban.e-gov.am հարթակում

19:07 19.07.2024

Oգոստոսի 1-ից քաղաքաշինական թույլտվությունների տրամադրման ամբողջ գործընթացը հանրապետության 4 մարզերում իրականացվելու է բացառապես էլեկտրոնային եղանակով՝  urban.e-gov.am հարթակում։ Այս մասին հիշեցնում են Քաղաքաշինության կոմիտեից: Կոտայքի, Արմավիրի, Արարատի և Լոռու մարզերում կառուցապատում իրականացնելիս համայնքի ղեկավարի կողմից տրամադրվող քաղաքաշինական փաստաթղթերը ստանալու համար անհրաժեշտ է էլեկտրոնային դիմում ներկայացնել urban.e-gov.am հարթակի միջոցով։ Ուստի պետք է ձեռք բերել նույնականացման կամ բջջային […]

̰
Վարչապետը ծանոթացել է ՄԹ-ում ՀՀ դեսպանության աշխատանքային պայմաններին

18:49 19.07.2024

Աշխատանքային այցով Միացյալ Թագավորությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է ՄԹ-ում ՀՀ դեսպանության նոր շենք: Այն գտնվում է Լոնդոնի կենտրոնում: Վարչապետը շրջել է դեսպանությունում, ծանոթացել աշխատանքային պայմաններին: Կառավարությունը Լոնդոնում ՀՀ դեսպանության նոր շենք ձեռք բերելու համար հատկացրել էր ավելի քան 8 մլրդ դրամ:

̰
ՆԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրի նախագծային լուծումները. կայացել է նախագծի առաջին լայն հանրային քննարկումը

18:28 19.07.2024

Հուլիսի 18-ին տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների 2024-2026 թթ. ռազմավարական ծրագրի նախագծային լուծումներին նվիրված հանրային քննարկում, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Միջոցառման բացման խոսքում Արփինե Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ժողովրդավարության զարգացման հիմնադրամին և ռազմավարական ծրագրի նախագծման աշխատանքներում ներգրավված քաղաքացիական հասարակության բոլոր գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության համար։ Նա ողջունել է նաև քաղաքացիական հասարակության հանձնառությունը՝ […]

̰
Վարչապետը ՄԹ-ում ՀՀ դեսպանատան շենքից տեսանյութ է հրապարակել

18:23 19.07.2024

«Միացյալ թագավորությունում ՀՀ դեսպանատան շենքը՝ Լոնդոնի ամենակենտրոնում»,-տեսանյութին կից ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

17:47 19.07.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում տեղի է ունեցել hակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր Սարգիս Պետրոսյանի, Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գոռ Գասպարյանի, Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Պապիկյանի երդման արարողությունը: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դատավորներին և հաջողություններ մաղթել պատասխանատու աշխատանքում:

̰
Ո՞վ կարող է փոխարինել Բայդենին ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածուի դերում

13:26 19.07.2024

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին հուլիսի 18-ի գիշերը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ 81-ամյա ամերիկացի առաջնորդը պատվաստվել է COVID-19-ի դեմ, և նրա մոտ վերին շնչուղիների միայն մեղմ ախտանշաններ են նկատվում։ Ինքը՝ Բայդենը, ասել է, որ իրեն լավ է զգում։ Սպիտակ տունը տեղեկացրել է, որ նախագահը մտադիր է վերադառնալ իր տուն՝ […]

̰
Ռուսաստանը չի ուզում հայ-ադրբեջանական կարգավորում. Արեգ Քոչինյան

22:30 18.07.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» նախագահ Արեգ Քոչինյանին: Անդրադարձ է եղել հարցին, թե ինչու այսօր Լոնդոնում չի կայացել Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, և ինչ փաստարկներ ու պատճառներ են նշել կողմերը: Քոչինյանը անդրադարձել է նաև օրերս Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերի արած հայտարարությանը, «ծանր փոխզիջումների» թեմային, ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների՝ Հայաստան կատարած այցերին […]

̰
Փրկարարները բազեներին տեղափոխել են կենդանաբանական այգի

19:23 18.07.2024

Հուլիսի 17-ին՝ ժամը 20:22-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիան քաղաքի Շիրվանզադեի փողոցի 12-րդ շենքի բնակարաններից մեկի պատշգամբում նկատվում է երկու անօգնական թռչուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները երկու հողմավար բազեի անվնաս տեղափոխել են Երևանի կենդանաբանական այգի։

̰
Գեղարքունիքի մարզի պարեկների հակաթմրամոլային պայքարը շարունակվում է

18:42 18.07.2024

Հուլիսի 11-ի կեսգիշերն անց Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալել և, իր «Տոյոտա» մակնիշի ավոտմեքենայով հանդերձ, ոստիկանության Սևանի բաժին են տեղափոխել 29-ամյա մի երիտասարդի։ Նա մեքենայի սրահից ներկայացրել է դեղնականաչավուն զանգվածով կաթուցիչ և նույն զանգվածով երկու փաթեթ։ Հուլիսի 13-ին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով Սևանի թերակզում Գեղարքունիքի պարեկները […]

̰
Երեք դրվագ Արմավիրի պարեկների հակաթմրամոլային պայքարից

18:25 18.07.2024

Հուլիսի լույս 6-ի գիշերը Արմավիրի մարզի պարեկները Էջմիածնի Խորենացու փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «ԲՄՎ» մակնիշի մի մեքենա։ 30-ամյա վարորդը ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժին։ Նա հայտնել է, որ մեքենայի սրահում կան հուշանվեր թղթադրամներ և մարխուանա տեսակի թմրամիջոց, որոնք պատրաստ է ներկայացնել։ Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ […]

̰
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ղեկավարին

16:51 18.07.2024

Հուլիսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում պաշտպանության բնագավառում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Դեսպանի խնդրանքով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերում իրականացվող բարեփոխումների ընթացքը։

̰
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում

16:07 18.07.2024

Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Էրեբունու կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Տեղեկություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` […]

̰
Ո՞վ է Իրանի՝ ադրբեջանական արմատներ ունեցող նոր նախագահը. զրույց իրանագետի հետ

19:43 17.07.2024

Իրանը նոր նախագահ ունի: Հուլիսի 30-ին Մասուդ Փեզեշքիանը երդմամբ կստանձնի այդ պաշտոնը: Ի՞նչ կարող է նա փոխել մեր հարևան երկրի դիրքորոշումներում և ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ կարևոր խնդիրների լուծման հարցում: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում պատասխանել է իրանագետ Տիգրան Դավուդյանը:

̰
Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

17:54 17.07.2024

Արդարադատության նախարարությունում տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհրդի նիստին առաջին անգամ մասնակցել է «Հանրապետություն» կուսակցության կողմից առաջադրված խորհրդի նոր անդամ Գրիգոր Առաքելյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանում ընթացող հակակոռուպցիոն բարեփոխումներին. Աննա Վարդապետյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին

17:46 16.07.2024

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ընդունել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինը: Աննա Վարդապետյանը ողջունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալին ՀՀ գլխավոր դատախազությունում, բարձր է գնահատել մի շարք ուղղություններով Հայաստանում ԱՄՆ դեսպանության հետ փոխգործակցությունը և ընդգծել, որ հանդիպումը […]

̰
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ ոստիկանության տարածքային բաժիններում

17:37 16.07.2024

ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Արդյունավետ էր հատկապես ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ արձանագրվել է տարբեր տեսակի զենքերի և ռազմամթերքի կամավոր հանձնման դեպք։ Բացատրական աշխատանք են իրականացրել […]

̰
Թմրամոլության դեմ պայքարի հերթական դրվագը. Վաղարշապատի ոստիկանների համագործակցված բացահայտումը

17:24 16.07.2024

Հուլիսի 8-ին՝ ժամը 19.50-ին, ուժեղացված ծառայության ընթացքում Վաղարշապատի ոստիկանները, Արմավիրի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների և մարզի պարեկների հետ համատեղ, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Էջմիածին-Մարգարա ճանապարհին ձերբակալել և բաժին են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 33-ամյա մի երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մոխրացած հետքերով ապակյա երկու գլանակ և թղթե երեք փաթեթ, որոնցից երկուսը՝ […]

̰
Պեմզաշենում խախտել էին ընդերքի օգտագործման պահանջները

17:16 16.07.2024

Ոստիկանության Շիրակի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Պեմզաշեն գյուղի վարչական տարածքում գործունեություն ծավալած սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն պայմանագրով հատկացված տարածքից դուրս գտնվող գյուղնշանակության հողն օգտագործում է արդյունահանման նպատակով: Հունիսի 26-ին ստուգման նպատակով իրավապահներն այցելել են Պեմզաշեն: Այցելության պահին քարհանքում աշխատում էր քարհատ մեքենա և կար «ԿամԱԶ» մակնիշի մի բեռնատար: Պարզվել է, […]

̰
Հայտնաբերվել է կանեփի 72 թուփ. Մասիսի ոստիկանների բացահայտումը

17:02 16.07.2024

Մասիսի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Նորաբաց գյուղի 36-ամյա մի բնակիչ հողամասում աճեցնում է կանեփ: Տեղեկությունը ստուգելու նպատակով հուլիսի 10-ին ոստիկանները մեկնեցին Նորաբաց: Տեսանելի վայրում հայտնաբերվեց մշակած կանեփի 41 թուփ: Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, 36-ամյա տղամարդը տեղափոխվեց ձերբակալվածների պահման վայր: Վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց կանեփի 72 թուփ: Ըստ տղամարդու` կանեփն […]

̰
Բաքվի հետ հարաբերություններում Թեհրանը պատրաստ է ռեստարտի, բայց մտադիր չէ վերանայել Հայաստանի հետ իր հարաբերությունները

21:26 15.07.2024

Ադրբեջանի դեսպանությունը Թեհրանում վերսկսում է իր աշխատանքը: Տեղեկությունն այդ մասին պաշտոնապես հաստատել է Ադրբեջանի արտգործնախարարությունը՝ չնայած նրան, որ հայտարարվել էր այս ամսվա վերջին դեսպանության աշխատանքը վերսկսելու մասին: Ազդարարված ժամկետից շո՞ւտ են դիվանագետները գործի անցել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Դեսպանատան աշխատանքը վերսկսելու մասին որոշումը կայացվեց բանակցությունների արդյունքում, իսկ այդ բանակցություններին նախորդել էր Իլհամ […]

̰
Ի՞նչ ազդեցություն կունենա Թրամփի դեմ մահափորձն ու ի՞նչ կլինի Հայաստանի համար, եթե նա հաղթի ԱՄՆ-ում

20:39 15.07.2024

Այս օրերին միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում է ԱՄՆ նախկին նախագահ, այժմ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը: Այդ միջադեպի և ԱՄՆ-ում սպասվող ընտրությունների հնարավոր արդյունքների և Հայաստանի հետ հարաբերություններում այդ ամենի ազդեցության շուրջ հարցերին «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է քաղաքական գիտությունների դոկտոր, քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

̰
Սկուտերի վարորդը ոչ սթափ վիճակում էր. ջրային պարեկների բացահայտումը

16:58 15.07.2024

Հուլիսի 1-ից Ջրային պարեկային ծառայությունը Սևանա լճում և առափնյա գոտիներում անցել է ուժեղացված ծառայության։ Նպատակը քաղաքացիների անվտանգ հանգիստն ապահովելն ու հասարակական կարգի պահպանումն է։ Ամենօրյա ուժեղացված ծառայության ընթացքում պարեկները անընդմեջ իրազեկում են քաղաքացիներին լողամիջոցների անվտանգ շահագործման կանոնների մասին և հորդորում՝ խստագույնս պահպանել դրանք։ Կանոնների խախտման առաջին դեպքն արձանագրվել է հուլիսի 14-ին։ Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:42 15.07.2024

Հուլիսի 8-ից 15-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4044 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 234 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 141, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 237 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 20, չամրակապված վարելու՝ 462, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 275, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
2023 թվականի լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Վաղարշապատի բաժինը

16:25 15.07.2024

Ավանդույթի համաձայն` ՆԳ նախարարությունում տարեսկզբին ամփոփվել են նախորդ տարվա աշխատանքի արդյունքերը: Օբյեկտիվ և համակողմանի քննարկումների արդյունքում ընտրվել են լավագույները։ Նրանք ներկայացնում են համակարգի տարբեր ոլորտներ, իսկ տարվա լավագույն ստորաբաժանում է ճանաչվել ոստիկանության Վաղարշապատի բաժինը: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:

̰
Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Աննա Մարությանը

19:25 13.07.2024

Կանանց գումարտակի շարքերը համալրել է շարքային Աննա Մարությանը՝ անցնելով կանանց և աղջիկների համար նախատեսված կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր ժամկետային զինվորական ծառայության: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:

̰
Կառավարությունը սկսում է Տավուշի և Լոռու մարզերում ջրհեղեղից տուժած բնակիչների աջակցության ծրագրերը. մանրամասնում է ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը

17:36 13.07.2024

• ՀՀ կառավարության կողմից հաստատվել է փոխհատուցման առաջին փաթեթը, որը վերաբերում է աղետի գոտում կենսական նշանակություն ունեցող առաջնային վնասների փոխհատուցմանը՝ բնակելի տարածքների վերականգնում, նոր բնակարանի ձեռք բերում և կենցաղային գույքի հետ կապված փոխհատուցում։ • Ըստ վնասվածության աստիճանի՝ իրականացվել է աղետից տուժած բնակավայրերի գոտիավորում՝ առավել շատ տուժած (Լոռու մարզի Ալավերդի համայնք և Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի […]

̰
«Կապանը հիրավի մշակութային ադամանդ է, որի բացահայտումն այլևս իրողություն է». փառատոնի հիմնադիր

16:06 13.07.2024

Հուլիսի 4-ից Կապանում մեկնարկել է ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը: Արդեն երկրորդ տարին է, ինչ այն համախմբում է հայ և օտարերկրյա նշանավոր երաժիշտների՝ հնարավորություն տալով վայելելու դասական և ջազ երաժշտությունը Սյունիքի մարզկենտրոն Կապանում: Ամենամյա Միջազգային երաժշտական փառատոնը կրկին Կապանում է. կազմակերպիչները խոստանում են հուլիսի 4-18-ն անցկացնել հագեցած ծրագիր՝ ամենօրյա համերգներից մինչև պատանի երաժիշտների հետ աշխատարաններ և […]

̰
Ուժեղացված ծառայություն մայրաքաղաքի կենտրոնում

15:11 13.07.2024

Հուլիսի 11-ի երեկոյան մինչև կեսգիշեր Երևանի կենտրոնում Ոստիկանության կետրոնականի բաժնի սպասարկվող տարածքում իրականացվեց ուժեղացված ծառայություն: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում:

̰
Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները

10:43 13.07.2024

Մյասնիկյան պողոտայում մեկնարկել են ճանապարհի նորոգման և դիտահորերի բարձրացման աշխատանքները: Տրանսպորտային միջոցների երթևեկությանը չխոչընդոտելու նպատակով ասֆալտապատումն արվում է գիշերային ժամերին՝ 23:00-ից մինչև 07:00-ն:

̰
BACK_TO_TOP