TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--2.91 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՆԳ նախարարը Վանաձորում աշխատանքային քննարկում է ունեցել ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների ծառայողների հետ

17:52 30.07.2024

Հուլիսի 30-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն աշխատանքային այցով եղել է Վանաձորում։ Նախարարը հանդիպել է ոստիկանության Լոռու մարզային ստորաբաժանումների ծառայողների հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվել են ՆԳ նախարարության բարեփոխումների շրջանակում ոստիկանության չորս հենասյունային ուղություններով իրականացված աշխատանքները, մասնավորապես՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Համայնքային ոստիկանության, Ոստիկանության գվարդիայի ձևավորման գործընթացները, կադրային համալրումն ու ձեռքբերումները։ Անդրադառնալով ոստիկանության ծառայողների ատեստավորման գործընթացին՝ […]

̰
Կանանց գումարտակի համալրումը շարունակվում է. ժամկետային զինծառայող Լուիզա Զաքարյան

17:30 30.07.2024

Եվս մեկ անուն-ազգանուն, ևս մեկ համարձակ հայուհի, որն իր ուժերին վստահ կամավոր հիմունքներով պարտադիր վեցամսյա ժամկետային ծառայության է անցել Զինված ուժերում: Բանակային կենցաղին ու առօրյային արդեն հարմարված շարքային Զաքարյանը ոգևորված է ու առավել քան համոզված՝ ճիշտ որոշում է կայացրել: Մանրամասները՝ ՊՆ տեսանյութում:

̰
Բաքուն դժգոհ է Օլիմպիական խաղերի բացման արարողության ֆրանսիացիների լուսաբանումից

21:39 29.07.2024

Բաքվում հաստատել են տեղեկությունն այն մասին, որ Ադրբեջանը պատրաստվում է Ֆրանսիայի դեմ բողոք ներկայացնել Միջազգային օլիմպիական կոմիտեին: Պատճառը ֆրանսիական հեռուստաընկերությունում հայամետ ու հակաադրբեջանական մեկնաբանություններն են, որոնք, իբր, հնչել են Օլիմպիադայի բացման արարողության ժամանակ: Թեման մանրամասնել է Արտյոմ Երկանյանը:

̰
Փրկարար ծառայությունում քննարկվել են քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող մի շարք հարցեր

19:55 29.07.2024

Այսօր՝ հուլիսի 29-ին, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը Փրկարար ծառայությունում աշխատանքային հանդիպում-խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին ՆԳՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու վարչական շրջանների ղեկավարները։ Հանդիպման օրակարգում Երևան քաղաքում քաղաքացիական և բնակչության պաշտպանության միջոցառումներին առնչվող հարցերն էին։ Ողջունելով ներկաներին՝ ՓԾ տնօրենը կարևորեց նման ձևաչափով աշխատանքային քննարկում-հանդիպումը, […]

̰
ՀՀ ԱԳ նախարարի հայտարարությունը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին

18:50 29.07.2024

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը Կիպրոսի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսին. «Մեծարգո՛ նախարար, Իմ սիրելի բարեկամ Կոնստանտինոս, Շատ ուրախ եմ վերադառնալ Նիկոսիա արտաքին գործերի նախարարի կարգավիճակում։ Ջերմությամբ եմ հիշում իմ նախորդ այցը, բայց այսօրվա այցն առանձնահատուկ նշանակություն ունի, քանի որ առաջին անգամ Հայաստանի ԱԳ նախարարը պատիվ ունի մասնակցել և ելույթով հանդես գալ Կիպրոսի […]

̰
ՆԳ նախարարը մասնակցել է ՆԳՆ կրթահամալիրի շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանը

18:24 29.07.2024

Հուլիսի 29-ին ՆԳՆ կրթահամալիրում տեղի է ունեցել շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողություն, որին մասնակցել է Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Կրթահամալիրը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ շնորհավորելով շրջանավարտներին՝ Վահե Ղազարյանը մաղթել է նրանց անփորձանք ծառայություն։ Շրջանավարտներին հանձնվել են ավարտական դիպլոմներ և կրծքանշաններ։ Միջոցառմանը ներկա են եղել ՆԳ նախարարության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և կրթահամալիրի պետը:

̰
Հարիսի ու Թրամփի պատկերացրած Ամերիկան. ինչո՞վ են տարբերվում պատկերացումները

22:44 27.07.2024

Ջո Բայդենը բացատրեց նախագահական մրցավազքից դուրս գալու իր որոշումը: Քամալա Հարիսն էլ ամրապնդում է իր դիրքերը: Բայց վերլուծաբանները դեռ դժվարանում են կանխատեսումներ անել: Ինչպիսի՞ առանձահատկություններ ունի ամերիկյան քաղաքականությունը: Այս ու այլ հարցերի պատասխանել է «ԱՊՐԻ-ԱՐՄԵՆԻԱ» վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքագետ Բենյամին Պողոսյանը:

̰
Միջուկային անվտանգություն ամերիկացիների մոդուլային մինի ռեակտորնե՞րը, թե ռուսների հզոր էներգաբլոկը. Հեռանկար բանավեճ

14:25 27.07.2024

Նոր ատոմակայան կառուցելու անհրաժեշտությունը անվիճելի է: Բայց ԱԷԿ-ի որ տարբերակը ընտրել՝ ամերիկացիների առաջարկած մոդուլային մինի ռեակտորները, թե ռուսների խոստացած հզոր էներգաբլոկը: Արդյո՞ք այս որոշումով մենք պետք է պարզապես ապահովենք մեր էներգետիկ անվտանգությունը, թե դրանով նաև երկրի արտաքին վեկտորն ենք ընդգծելու: Տնտեսակա՞ն որոշում է կայացվելու, թե քաղաքական: Հայաստանի կառավարությունը մինչև տարվա վերջ պետք է որոշում կայացնի […]

̰
Ի՞նչ կտա Հայաստանին Իրանի ու Արևմուտքի միջև միջուկային գործարքի վերագործարկումը

21:29 26.07.2024

Վաշինգտոնը տեղեկացրել է Թեհրանին, որ պատրաստ է արագացված կերպով քննարկել միջուկային գործարքի պայմաններին վերադառնալու հարցը: Այդ մասին տեղեկացնող լրատվամիջոցները վկայակոչում են իրանական դիվանագիտական կառույցներում իրենց աղբյուրներին: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

̰
Ակնաշենում կառուցվում է նոր մանկապարտեզ

15:52 26.07.2024

Ակնաշենում կառուցվում է նոր մանկապարտեզ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 291 մլն դրամ: Մանկապարտեզը նախատեսված է 50 երեխայի համար:

̰
Ի՞նչ համալրումներ են եղել Ցեղասպանության թանգարանում

19:50 25.07.2024

Ի՞նչ համալրումներ են եղել Հայոց ցեղասպանության թանգարանում: Դրանք նվիրատվություններ են և թանգարանի միջոցներով տպագրված գրքեր: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են

18:52 25.07.2024

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ամենօրյա ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման ուղղությամբ։ Մասնավորապես, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Գեղանուշ գյուղի մի բնակիչ ներկայացրել է ակոսափող հրացան և ռազմամթերք։ Կումայրիի բաժնի և «Շիրակ» օդանավակայանի գծային բաժանմունքի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում արձանագրվել է ինքնաձիգերի, հրացանների, […]

̰
Արմավիրի ոստիկանները հայտնաբերել են զինամթերք

18:36 25.07.2024

Արմավիրի բաժնի համայնքային ոստիկաները ստացել էին օպերատիվ տեղեկութուն, որ Արմավիր քաղաքի բնակիչ 61-ամյա մի տղամարդ տանը և բակում պահում է ռազմամթերք: Տեղեկությունը ստուգելուց հետո ոստիկաններն այցելեցին տղամարդուն և անձամբ տեսան ռազմամթերքը: Արմավիրի մարզային քնչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 61-ամյա տղամարդու տանն ու բակում կատարվեց զննություն: Հայտնաբերվեցին հրանոթի ու տանկի արկերի գլխիկներ, կրակոցների իրաններ, […]

̰
Հրազենային վնասվածքներ պատճառած տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է

18:21 25.07.2024

Հուլիսի 20-ի ժամը 16.29-ին «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ հրազենային վնասվածքներով բուժօգնության է դիմել Երևանի Արամ Խաչատրյան փողոցի շենքերից մեկի բնակիչ 37-ամյա տղամարդ: Մեկնած օպերատիվ-քննչական խումբը նշված շենքի բակում հայտնաբերել էր բուժօգնության տեղափոխվածի «Հոնդա» մակնիշի մեքենան. դրսից մեքենայի տեսանելի հատվածում երևացել էին պարկուճներ և արնանման հետքեր: Նախաձեռնվել էր քրեական վարույթ: ՆԳՆ ոստիկանության […]

̰
Արդյո՞ք Ֆրանսիան նույնպես Հայաստանում ատոմակայան կառուցելու նախագիծ կներկայացնի

22:45 24.07.2024

Աշխատանքային այցով Հայաստանում է ֆրանսիական «Framatome» ընկերության պատվիրակությունը: Ընկերությունը մասնագիտացած է միջուկային էներգետիկայի բնագավառում առաջատար տեխնոլոգիաների մշակման գործում: Պատվիրակության անդամները Երևանում մի շարք հանդիպումներ են ունեցել: Թեմային «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը:

̰
Շտապել է պետք. քաղաքաշինության ոլորտում գործող կազմակերպությունները պետք է վերալիցենզավորվեն

22:29 24.07.2024

Օրենսդրական փոփոխությունների համաձայն՝ մինչև այս տարվա սեպտեմբերի 17-ը քաղաքաշինության բնագավառում գործող կազմակերպությունները պետք է դիմեն վերալիցենզավորման համար: Դա վերաբերելու է բոլոր նրանց, ովքեր արդեն իսկ լիցենզավորված են և ցանկանում են շարունակել գործունեությունը: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը:

̰
Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:07 24.07.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]

̰
Գողություններ կատարած տղամարդը ձերբակալվել է. Արմավիրի ոստիկանների բացահայտումը

17:35 24.07.2024

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նախկինում տարբեր, այդ թվում` ծանր հանցագործությունների համար դատապարտված և այժմ բնակության մշտական վայր չունեցող 48-ամյա մի տղամարդ, որը հաշվառված է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում, վերջին օրերին շրջում է Արմավիրի մարզի տարբեր համայնքներում և թիրախավորելով հատկապես տարեց մարդկանց` նրանց բնակարաններից կատարում է գողություններ: Օպերատիվ տեղեկությունները […]

̰
ԱՄՆ նախագահի թեկնածու Ռոբերտ Քենեդին նոր խոստումներ է տալիս հայերին

13:55 24.07.2024

ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը կրկին հայամետ հայտարարությամբ է հանդես եկել: Նա խոստացել է ընտրվելու դեպքում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա Արցախյան խնդրի արդար լուծմանը հասնելու համար: Սոցհարցումները ցույց են տվել, որ նրան կողմ է արտահայտվել հարցվածների մինչև 17 տոկոսը, ինչը աննախադեպ է անկախ թեկնածուի համար: Եվ նրա մասնակցությունը կարող է վճռորոշ դառնալ նախագահական […]

̰
Ի՞նչ հարց է փորձում լուծել Ադրբեջանը՝ սուտ տեղեկություններ տարածելով

21:40 23.07.2024

Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման վերաբերյալ հերթական հայտարարությունների ֆոնին Հայաստանը դարձյալ հաստատեց, որ պատրաստ է հետաքննության մեխանիզմ ստեղծել: Միաժամանակ Ադրբեջանի կողմից շարունակում են պահանջներ հնչեցվել Հայաստանի հասցեին: Այս և այլ հարցերը քննարկվել են Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի» ԲՀՊՏ-ում արձանագրվել է երկար սպասված էգ ընձառյուծը

14:12 23.07.2024

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի ԲՀՊՏ-ում արձանագրվել է երկար սպասված էգ ընձառյուծը։ Ընձառյուծի պահպանության ծրագրի շրջանակում՝ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի և Բնության համաշխարհային հիմնադրամի աշխատակիցների հետ համատեղ ջանքերով՝ տարիներ ի վեր իրականացվող աշխատանքներն տվել են նման արդյունք։

̰
Ինչո՞ւ է Քամալա Հարիսի առաջադրումը բխում Հայաստանի շահերից

22:37 22.07.2024

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ  դուրս է գալիս նախագահական ընտրությունների մրցապայքարից։ Նա կոչ է արել դեմոկրատներին նախագահի թեկնածու առաջադրել փոխնախագահ Քամալա Հարիսին: Ի՞նչ նշանակություն ունի այս փոփոխությունը մեզ համար, ինչիպիսի՞ն են  Հարիսի մոտեցումները Հայաստանի կարևորագույն հարցերում, ովքե՞ր կարող են մրցել Քամալա Հարիսի թիմում փոխնախագահի թեկնածու լինելու համար ու նրանցից ո՞վ է մեզ […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

17:54 22.07.2024

Հուլիսի 15-ից 22-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4338 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 209 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 163, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 328 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 41, չամրակապված վարելու՝ 473, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 315, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Ջրահեռացման և Մաշտոցի պողոտայի չորացած ծառերի խնդիրները քննարկվեցին գործակարգավարական նիստում

17:48 22.07.2024

Նախորդ շաբաթ Երևանում կրկին խնդիրներ են առաջացրել անձրևատար համակարգերը: Ջրահեռացման և մայրաքաղաքի այլ խնդիրների մասին այսօր մանրամասն զեկուցվել է Երևանի քաղաքապետին՝ հերթական գործակարգավարական նիստի ընթացքում: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Տղամարդու փախուստի փորձը կանխվել է, ատրճանակը հայտնաբերվել է

17:35 22.07.2024

Հուլիսի 19-ի ժամը 21.09-ին ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մի տղամարդ մոտը զենք է պահում և այդ պահին Վարդանանց փողոցի մարզադպրոցի մոտակայքում է: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ իրավապահները ժամը 21.20-ին Վարդանանց փողոցում հայտնաբերել են նրան: Իրավապահներին տեսնելով՝ տղամարդը փորձել է դիմել փախուստի, ինչը կանխվել է: Այդ ընթացքում նա ցուցաբերել է դիմադրություն՝ […]

̰
Ինչո՞ւ չհանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները. ամփոփում է Աղասի Ենոքյանը

21:55 20.07.2024

Այս շաբաթվա ընթացքում ուշադրության կենտրոնում Միացյալ Թագավորությունում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հնարավոր հանդիպումն էր: Բայց դրա տապալման մեջ Երևանն ու Բաքուն իրար մեղադրեցին: Գործնականում ի՞նչ իրավիճակ է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում: Այս և այլ հարցերի անդրադարձել է  միջազգայնագետ Աղասի Ենոքյանը: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Իրական առաջընթա՞ց, թե դիվանագիտական խոսույթ. որքանո՞վ է իրատեսական խաղաղության համաձայնագիրը

15:20 20.07.2024

Մեկ տարվա ընդմիջումից հետո ամերիկյան հարթակում դարձյալ հանդիպեցին Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները: Ամերիկյան կողմը կրկին խոսեց պատմական հնարավորության ու առաջընթացի մասին: Սա իրական շրջադարձային պա՞հ է, թե պարզապես դիվանագիտական խոսույթ: Որքանո՞վ է իրատեսական խաղաղության համաձայնությունը Ադրբեջանի հետ: Այս ու այլ հարցերի շուրջ «Հեռանկար բանավեճ»-ում իրենց տեսակետներն են ներկայացրել Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը […]

̰
Հեռանկար-բանավեճ. Շանթ ՀԸ-ի և BBC Media action-ի նոր համագործակցությունը

13:40 20.07.2024

Արդեն 2 ամիս է՝ «Շանթ» հեռուստաընկերության և «Բիբիսի մեդիայի» համագործակցությամբ ամեն ուրբաթ «Հորիզոն» լրատվականի հիմնական թողարկումից հետո հեռուստադիտողը հնարավորություն ունի բանավեճի ձևաչափով հետևելու ակտուալ հարցերի բազմակողմանի քննարկմանը: «Հեռանկար-բանավեճ» նոր նախագծի մասին՝ ռեպորտաժում:

̰
3+3 ձևաչափով հանդիպումը կկայանա Թուրքիայում

22:27 19.07.2024

3+3 ձևաչափով հաջորդ հանդիպումը նախապատրաստվում է ու կկայանա արդեն մոտ ժամանակներում: Այդ մասին այսօր հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին: Որտեղ է այն կայանալու ու ինչ մակարդակով: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ինչպես հաստատել է դեսպանը, հանդիպումը տեղի է ունենալու Թուրքիայում, իսկ ձևաչափը լինելու է նույնը, ինչ նախորդ հանդիպմանը, որը կայացավ հոկտեմբերին […]

̰
Նախագահի նստավայրում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

19:35 19.07.2024

Հանրապետության նախագահի հրամանագրերով Հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա և արգասաբեր գործունեության համար պետական բարձր պարգևներ են շնորհվել: Նախագահ Վահագն Խաչատուրյանը Մովսես Խորենացու մեդալներ է հանձնել Ժնևի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարի Բուվիեին, Հարվարդի համալսարանի հայագիտության ամբիոնի պրոֆեսոր Քրիստինա Մարանցիին, իսկ Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ամբիոնի հիմնադիր, պատվավոր պրոֆեսոր Մայքլ Էդուարդ Սթոունին՝ […]

̰
BACK_TO_TOP