TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
--2.91 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Սևանա լճում անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը

14:16 17.08.2024

Սևանա լճում երրորդ անգամ անցկացվում է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարն անցկացվում է Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի՝ (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում։ Մրցաշարի նպատակն է հանրապետությունում լողի մասսայականացումը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու և առողջ ապրելակերպի գաղափարների տարածումը:

̰
Ի՞նչ անօրինական համագործակցություն կա Նյու-Յորքի քաղաքապետի ու ադրբեջանական լոբբիի միջև

21:55 16.08.2024

Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը դատարան ներկայանալու ծանուցագիր է ստացել: Պատճառն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ կապված կորուպցիոն գործարքներն են, որոնցում կասկածվում է քաղաքապետը: Ի՞նչ գործարքների մասին է խոսքը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Հիշեցնեմ, վաղուց ապացուցված փաստ են եվրոպացի քաղաքական ու պետական գործիչների՝ Ադրբեջանի կողմից կաշառվելու փաստերը: Ինչ վերաբերում է ամերիկյան պետական գործիչներին, […]

̰
Իրան-Իսրայել դիմակայությունը՝ մարտահրավեր Հայաստանի համար. Վահրամ Պետրոսյանի հարցազրույցը

21:37 16.08.2024

Իրան-Իսրայել վերջին զարգացումները նոր լարվածությունների և նոր հաշվարկների տեղիք տվեցին: Ի վերջո ի՞նչ սցենարներ են հնարավոր: Այս ու այլ հարցերի անդրադարձել է ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, միջազգայնագետ Վահրամ Պետրոսյանը «Հեռանկարում»: Հարցազրույցն՝ ամբողջությամբ տեսանյութում:

̰
Վրաստանի ադրբեջանցիները փորձում են խոչընդոտել ՀՀ-ի համար կարևոր տրանսպորտային նախագծի իրականացումը

21:54 15.08.2024

Վրաստանի կառավարությունը դեպի Հայաստանի սահման նոր արագընթաց մայրուղի կառուցելու որոշում է կայացրել: Մեր երկրի համար այդքան կարևոր այդ նախագծին որոշել են խոչընդոտել Վրաստանում ապրող ադրբեջանցիները: Ի՞նչ նախագիծ է, ի՞նչ կտա այն Հայաստանին, ի՞նչ կապ ունեն այդ նախագծի հետ ադրբեջանցիները: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Չափազանց կարևոր նախագիծ է Հայաստանի համար: Ռուսթավի թաղամասից մինչև […]

̰
Ռուսաստանը չի հաղթելու, Թրամփն էլ չի հաղթելու. Լևոն Շիրինյան

22:30 14.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանին: Անդրադարձ է եղել ռուս-ուկրաինական հակամարտությանը, ուկրաինական բանակի վերջին հաջողություններին: Հակամարտության ո՞ր ելքն է ավելի շահեկան Հայաստանի համար: Ի՞նչ կլինի եթե հաղթի Ուկրաինան, և ինչ կլինի եթե հաղթի Ռուսաստանը: «Ռուսաստանը չի հաղթելու, ասեմ, որ Թրամփն էլ չի հաղթելու: Այս երկուսը թող մտքներից հանեն: Ակնհայտ է, […]

̰
Իրանը զորավարժություններ է սկսել Ադրբեջանի սահմանին․ չեն բացառվում իրանական հարվածները Ադրբեջանում գործող իսրայելական գաղտնի հենակետերի ուղությամբ

21:53 14.08.2024

Հավանաբար վաղը պարզ կլինի՝ կհարվածի՞ Իրանը Իսրայելին ամբողջ հզորությամբ, թե՞ կսահմանափակվի լոկալ գործողություններով: Դա կախված է Գազայում հրադադարի հարցի շուրջ վաղը կայանալիք բանակցություններից: Հարվածը սպասում էին օգոստոսի 8-ին, հետո՝ օգոստոսի 12-ին: Բայց այդպես էլ չկայացավ: Հնարավո՞ր է, որ այդպես էլ չկայանա: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը Վլադիմիր Պուտինի հետ […]

̰
ԱՄՆ նախագահի հայամետ թեկնածու Ռոբերտ Քենեդին հնարավոր է դուրս գա ընտրապայքարից․ ի՞նչ կկորցնեն ամերիկահայերը

22:13 13.08.2024

ԱՄՆ նախագահական ընտություններին մասնակցող անկախ թեկնածու Ռոբերտ Ֆ. Քենեդի կրտսերը կարող է դուրս գալ ընտրապայքարից: Նյու Յորք նահանգի դատարանը որոշել է, որ նրա անունը չի լինելու նահանգի տարածքի քվեաթերթիկների մեջ: Ի՞նչն է պատճառը. «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է  հայտնել Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ Ռոբերտ Քենեդի կրտսերը իր բոլոր փաստաթղթերում ներկայանում էր որպես Նյու Յորք […]

̰
Սպորտը չի հանդիսանում Հայաստանի իշխանությունների գերակայություններից որևէ մեկը. Դավիթ Ալավերդյան

22:20 12.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանին: Զրույցի թեման էր Փարիզի Օլիմպիական խաղերը և Հայաստանի մասնակցությունն ու ցուցանիշները: Հիշեցնենք՝ Հայաստանն ունեցավ 4 մեդալ՝ 3 արծաթ և 1 բրոնզ, մեդալային հաշվարկում գրավեց 66-67-րդ տեղը Կոլումբիայի հետ: Անցած ու նախանցած Օլիմպիադաներում ևս 4 մեդալ ենք վաստակել, բայց 2016-ին 1 ոսկի կար ու 3 […]

̰
Ինչո՞ւ է Թուրքիան ձգտում վերավաճառել S-400 համակարգերը Պակիստանին

21:57 12.08.2024

Թուրքիան  Ռուսաստանից գնած S-400 հակաօդային պաշտպանության համակարգերը կարող է վերավաճառել 3-րդ երկրի: Տեղեկություններն այդ մասին տարածում են թուրքական լրատվամիջոցները՝ վկայակոչելով ոչ պաշտոնական աղբյուրները: Ինչո՞ւ պետք է վաճառեն: Չէ՞ որ այն գնելը Անկարան իր համար շատ մեծ հաջողություն էր համարում: Թեմայի շուրջ «Հորիզոնի» տաղավարում մանրամասներ է ներկայացրել Արտյոմ Երկանյանը։ «Նախ նշեմ, որ արդեն մի քանի անգամ […]

̰
Իրանը կարող է առաջիկա մի քանի օրվա ընթացքում հարձակվել Իսրայելի վրա․ ԶԼՄ

23:30 11.08.2024

Իսրայելի հետախուզական ծառայությունները կարծում են, որ Իրանը որոշել է ուղիղ հարձակում իրականացնել Իսրայելի վրա՝ ի պատասխան պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանության։ Այս մասին հայտնում է Axios պորտալի թղթակիցը ՝ վկայակոչելով երկու աղբյուրի։ «Իսրայելական հետախուզական ծառայությունների թարմացված գնահատականի համաձայն՝ Իրանը որոշել է ուղղակիորեն հարձակվել Իսրայելի վրա՝ ի պատասխան ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի […]

̰
Ի՞նչ սպասել Երևանի ու Անկարայի վերսկսված բանակցություններից. Հեռանկար-բանավեճ

20:50 10.08.2024

Անցած շաբաթ հայ-թուրքական սահմանին կայացավ Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի 5-րդ հանդիպումը: Թեև կայացրած կոնկրետ որևե որոշման մասին հանդիպման ավարտից հետո չի հայտարարվել, երկխոսության վերսկսումը այս ձևաչափով ինքնին շատ բան է նշանակում: Ի՞նչ արժե սպասել Երևանի ու Անկարայի միջև վերսկսված բանակցություններից: Այս հարցի շուրջ այսօր բանավիճել […]

̰
Թեժ մարտեր. Ուկրաինան մտել է Ռուսաստանի տարածք. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ

21:54 09.08.2024

Ռուս-ուկրաիանական պատերազմում շրջադարձային զարգացումներ են տեղի ունենում: Ուկրաինական ստորաբաժանումները մտել են Ռուսաստանի տարածք: Վերջին օրերին նաև հայ-ադրբեջանական բանակցություններից փակագծեր բացվեցին: Այս թեմաներին է «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել Ժողովրդավարության և անվտանգության հարցերի հայկական կենտրոնի ղեկավար Առնոլդ Բլեյանը:

̰
Իրանը կարող է հրաժարվել Իսրայելի դեմ պատասխան հարվածից

22:40 08.08.2024

Իրանը կարող է վերանայել Իսրայելին պատասխան հարված հասցնելու մասին որոշումը: Այդ մասին գրում են ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով տեղեկացված աղբյուրները:  Որքանո՞վ են տեղեկությունները հավաստի, իսկ լուրը՝ հավանական: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս ինֆորմացիայի աղբյուրն ընդամենը լրատվամիջոց է, բայց տեղեկացված լրատվամիջոց. ամերիկյան Politico պարբերականն է այդ մասին գրում և վկայակոչում է ամերիկյան վարչակազմում բարձրաստիճան […]

̰
Երևանի բնակֆոնդի 80 տոկոսը սեյսմիկ ռիսկի նվազեցման խնդիր ունի. Սոս Մարգարյան

20:28 08.08.2024

Երկրաշարժերի թեման միշտ արդիական է մեր երկրում, բայց միշտ չէ, որ մենք զգում ու գիտակցում ենք դրա կարևորությունը, և դա հասկանալի է: Մարդկանց հիմա ավելի շատ աշխարհաքաղաքական ցնցումներն են մտահոգում, իսկ երկրակեղևի ցնցումների մասին հիշում ենք, երբ քիչ թե շատ զգալի երկրաշարժեր են տեղի ունենում մեր տարածաշրջանում, ու նաև հիշում ենք, որ փոքրիկ Հայաստանը համարվում […]

̰
Ի՞նչ կապեր ունեն հայ լոբբիստները ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցի հետ

22:33 07.08.2024

ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության կողմից փոխնախագահի թեկնածուի պաշտոնի համար ներկայացված Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցը անմիջապես իր առաջադրումից հետո մարտահրավեր է նետել հանրապետականների փոխնախագահի թեկնածու Ջեյ Դի Վենսին: Նա հակառակորդին բանավեճի է հրավիրել: «Անհամբերությամբ եմ սպասում այդ տղայի հետ բանավեճին, եթե իհարկե նա համարձակվի իրեն բազմոցից պոկել ու գալ», – ասել է Ուոլցը: Արդյո՞ք սպասելի էր այն, […]

̰
Կարգազանց դիմորդները շատ էին. Ալեքսան Եսայան

20:27 07.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Գնահատման և թեստավորման կենտրոնի» թեստաբանության բաժնի պետ Ալեքսան Եսայանին: Անդրադարձ է եղել այս տարվա բուհական ընդունելության քննությունների և մրցույթների արդյունքներին: Ալեքսան Եսայանը նշել է, թե որ բուհերում է հատկապես շատ եղել թափուր տեղերի թիվը, որ առարկաներից է գրանցվել ամենաբարձր և ամենացածր առաջադիմությունը: Հյուրը խոսել է նաև քննությունների ընթացքում դիմորդների կողմից տեխնիկական […]

̰
Եթե Իրանը ներքաշվի պատերազմի մեջ Հարավային Կովկասում ներգրավվածությունը կթուլանա. Արմեն Պետրոսյան

21:25 06.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է տարածաշրջանի հարցերով փորձագետ, արաբագետ Արմեն Պետրոսյանին: Անդրադարձ է եղել Իրան-Իսրայել հարաբերություններին, արդեն անխուսափելի համարվող էսկալացիային, դրա հնարավոր ազդեցությանը Կովկասյան տարածաշրջանի վրա: Ո՞ւմ շահերից է բխում այս կոնֆլիկտը, ինչպե՞ս ու ի՞նչ սցենարներով կարող է իրանա-իսրայելական հակամարտությունն ազդել Հայաստանի վրա: «Եթե Իրանը ներքաշվի պատերազմի մեջ, Հարավային Կովկասում ներգրավվածությունը կթուլանա, իսկ դրանից օգտվելու են […]

̰
Պատերազմի սպասումով. ի՞նչ իրավիճակ է Լիբանանում

21:52 05.08.2024

Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Արդեն նույնիսկ Հայաստանի ԱԳՆ-ն է իր քաղաքացիներին հորդորել ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց: Տարբեր վերլուծությունների համաձայն`Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավարի սպանությունից հետո Իրանը պատասխան հարված է հասցնելու Իսրայելին և դա հնարավոր է լինի մի քանի ճակատից, այդ թվում` Լիբանանից: Ի՞նչ իրավիճակ է մերաձավորարևելյան այդ երկրում և ի՞նչ տեղեկություններ են […]

̰
Արդյո՞ք Ադրբեջանն առնչություն ունի Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության հետ

21:18 05.08.2024

Իրանը պատրաստվում է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությանը: Չի բացառվում, որ պատերազմական գործողությունը սկսեն արդեն այս շաբաթ: Կա՞ն տեղեկություններ, թե կոնկրետ երբ ու ինչ տեսքով են լինելու այդ գործողությունները, ինչպես կդրսևորեն իրենց ԱՄՆ-ն ու Ռուսաստանը, և ինչպես են արձագանքում զարգացումներին Բաքվում. այս հարցերին «Հորիզոնի» տաղավարում պատասխանել է Արտյոմ Երկանյանը:

̰
Պատերազմի վտանգը մեծ է, Իրանը հարվածելու է Իսրայելին. Փույա Հոսսեինի

21:17 03.08.2024

Մերձավոր Արևելքում իրավիճակը գնալով կարծես թե ավելի է սրվում: Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալության արարողությունից հետո հայտնի դարձավ, որ Թեհրանում հենց իր կեցավայրում սպանվել է պաղեստինյան «ՀԱՄԱՍ» արմատական շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն։ ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մեջ Թեհրանը մեղադրում է Իսրայելին, ավելին՝ խոսում է վրեժի մասին, իսկ Իսրայելը հակադարձելով պնդում է, թե պատրաստ […]

̰
Ակադեմիական քաղաք. իրատեսական նախագի՞ծ, թե՞ չարդարացված ծախս

14:49 03.08.2024

Ակադեմիական քաղաք. իրատեսական նախագի՞ծ, թե՞ չարդարացված ծախս: Այս և այլ հարցերի մասին «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարից իրենց կարծիքը հայտնեցին Սերոբ Խաչատրյանը և Հրանտ Խաչատրյանը։

̰
Խաշթառակում ընթացքի մեջ է ժամանակավոր կամրջի շինարարությունը

14:21 03.08.2024

Խաշթառակում ընթացքի մեջ է ժամանակավոր կամրջի շինարարությունը: Արժեքը շուրջ 32 մլն դրամ է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Ալիևը չի կարող Հայաստանի ժողովրդին պարտադրել Սահմանադրություն փոխել. Դանիել Իոաննիսյան

21:39 02.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին: Անդրադարձ է եղել սահմանադրական բարեփոխումներին և հարակից թեմաներին: Մեզ բարեփոխումնե՞ր են պետք, թե՞ նոր Սահմանադրություն: Նոր Սահմանադրություն պետք է, որովհետև ժողովո՞ւրդը պետք է լեգիտիմ ճանապարհով իր Սահմանադրությունն ընդունի, թե՞ նրա համար, որ աշխարհն ու աշխարհակարգն է փոխվել: Իսկ ի՞նչ […]

̰
Բաքուն վրացական եկեղեցիները ևս ներկայացնում է որպես աղվանական․ ինչպես կարձագանքի ուղղափառ պատրիարքությունը

21:16 02.08.2024

Վրաց ուղափառ եկեղեցին դիմել է Ադրբեջանի կառավարությանը՝ խնդրելով վերադարձնել այդ երկրի տարածքում գտնվող Կուրմուխիի վանքը վրացական պատրիարքությանը ու հնարավորություն տալ այնտեղ կանոնավոր ծեսեր անցկացնել: Բաքվի իշխանությունները տարիներ շարունակ արգելում են հավատացյալներին օգտագործել եկեղեցին որպես աղոթատեղի: Ի՞նչն է հերթական դիմումի առիթ դարձել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Այս անգամ առիթը եղավ այն, որ հաճախակի […]

̰
Վարչապետը Բերդ համայնքում ծանոթացել է ներհամայնքային փողոցների և բակերի տուֆապատման աշխատանքներին

19:50 02.08.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բերդ համայնքում ծանոթացել է ներհամայնքային փողոցների և բակերի տուֆապատման աշխատանքներին: «Սուբվենցիոն ծրագրով իրականացվող ծրագրի ընդհանուր արժեքը 293 մլն դրամ է, որից 220 մլն դրամը տրամադրել է Կառավարությունը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետը և տեսանյութ հրապարակել:

̰
Ամուսնության խնդիր չէ, որ այո կամ ոչ ասենք. Ազատ Արշակյանը՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի մասին

21:51 01.08.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել էր ԳԽ պատգամավոր, հանրային գործիչ Ազատ Արշակյանին: Անդրադարձ է եղել քաղաքական վերջին զարգացումներին՝ հայ-թուրքական բանակցությունների վերսկսմանը, դրա վրա Արևմուտքի ազդեցությանը, ռուս սահմանապահների՝ «Զվարթնոց» օդանավակայանից դուրս գալուն և բազմաթիվ այլ թեմաների: Ազատ Արշակյանը կրկին անդրադարձել է Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի գաղափարին: Այս մի քանի ամիսների ընթացքում մենք արդյո՞ք Եվրամիությունից ստացել ենք ազդակներ, […]

̰
Տարածաշրջանային ինչ զարգացումների կարելի է սպասել ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից հետո

21:17 31.07.2024

Թեհրանում «ՀԱՄԱՍ» շարժման քաղաքական բյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը «Հորիզոն»-ի տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ Ի՞նչ է հայտնի Հանիեի մասին, ինչո՞ւ հենց հիմա ու ինչո՞ւ հենց Իրանում, ինչպե՞ս են տեղի ունեցածին արձագանքում մեր հարևան երկրներում, և մասշտաբային պատերազմի վտանգը իրակա՞ն է: Բոլոր հարցերի պատասխանները՝ տեսանյութում։

̰
Ինչի՞ց է վախենում Ալիևը և ի՞նչ կարող է փոխել ԱՄՆ ընտրապայքարում Քամալա Հարիսը

19:50 31.07.2024

Հայաստանի և Թուրքիայի հատուկ բանագնացները տևական դադարից հետո կրկին հանդիպեցին հայ-թուրքական սահմանին ու քննարկեցին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և վստահության ամրապնդման քայլերը: Ձեռք բերվեցին որոշակի պայմանավորվածություններ: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերին զուգահեռ հայ-ադրբեջանական բանակցություններն են դանդաղում: Մեր հարևան երկու երկրների հետ տեղի ունեցող գործընթացներին և այդ ամենում գերտերությունների ազդեցությանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ […]

̰
Ֆրանսիայից Հայաստան ներմուծված միջազգային առաքանուց հայտնաբերվել է «սուբուտեքս» տեսակի 886 հաբ

17:21 31.07.2024

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակում է արդյունավետ համագործակցությունը ՀՀ այլ իրավապահ մարմինների հետ։ Օրերս, ՆԳՆ քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունից ստացված տվյալների հիման վրա ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից կատարված վերլուծությունների արդյունքում զննման է ենթարկել «Հայփոստ» ՓԲԸ-ի միջոցով Ֆրանսիայից Հայաստան ներմուծված առաքանին: Արդյունքում, առաքանիում անձնական օգտագործման իրերից բացի հայտնաբերվել են […]

̰
Իշխան Սիմոնյանը որոնվում է որպես անհետ կորած

17:07 31.07.2024

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվում է 1988 թվականին ծնված Իշխան Սիմոնյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Նոր Նորքի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական […]

̰
BACK_TO_TOP