16:48 02.09.2024
Օգոստոսի 30-ին՝ կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ […]
16:42 02.09.2024
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի երկու գոլային փոխանցումներն օգնել են «Պոգոնին» Լեհաստանի առաջնության 7-րդ տուրում 5-3 հաշվով հաղթել «Շյոնսկին»։ Հայ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և արդյունավետ փոխանցումներ կատարել առաջին երկու գոլերի դրվագներում։ 25-ամյա Բիչախչյանը փոխարինվել է 85-րդ րոպեին։ Վահան Բիչախչյանն ընթացիկ առաջնության 7 խաղում խփել է 1 գոլ, կատարել 3 արդյունավետ […]
16:12 02.09.2024
Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 2-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4304 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 135 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 144, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 296 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 37, չամրակապված վարելու՝ 364, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 302, վարելիս հեռախոսից […]
14:17 31.08.2024
Բաքուն այս շաբաթ հայտարարեց, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագծի զգալի մասը համաձայնեցված է, բայց դարձյալ պահանջ ներկայացրեց Սահմանադրության հետ կապված: Այդ մասին հայտարարեց Ադրբեջանի ԱԳ նախարարը Թուրքիայում իր գործընկերոջ հետ հանդիպմանը: Դրան նախորդել էր Ռուսաստանի նախագահի այցը Բաքու: Հենց այնտեղ էլ Վլադիմիր Պուտինը դարձյալ առաջարկել էր Մոսկվայի միջնորդությունը հայ – ադրբեջանական բանակցություններում: Ադրբեջանն էլ […]
21:31 30.08.2024
Վաղը Ադրբեջանում լռության օր է: Սեպտեմբերի 1-ին այնտեղ կկայանան խորհրդարանական արտահերթ ընտություններ: Ինչպե՞ս է ընթացել ընտրարշավը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Նախ հիշեցնեմ՝ հունիսի 28-ին Իլհամ Ալիևը ստորագրեց խորհրդարանը լուծարելու մասին իր հրամանագիրը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակելով: Ֆորմալ պատճառն այն էր, իբրև թե այդ ընտրությունները, եթե ժամանակին անցկացվեին, այսինքն՝ նոյեմբերին, կխանգարեին հենց այդ […]
20:43 30.08.2024
Պատմամշակութային ժառանգության հիմնախնդիրները հետխորհրդային շրջանում. այսպես է կոչվում գիտաժողովը, որն այս օրերին անցկացվում է Հայաստանում: Թե ինչ առաջնահերթություններ են դրված գիտաժողովի օրակարգում և ինչ հարցեր են շոշափվում, քննարկել ենք «Գեղարդ» հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Ղազարյանի հետ:
19:45 30.08.2024
Հուլիսի 27-ին՝ ժամը 22.45-ին, մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 31-ամյա կինը ոստիկանության Նոր Նորքի բաժնում տվեց հաղորդում, որ նախորդ օրը, երեկոյան ժամը 8-ի սահմաններում, ամուսինն ընկերների հետ մեկնել է Կոտայքի մարզ, Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկում իջել մեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և այլևս չի վերադարձել: Անհետ կորելու վերաբերյալ նաև զանգվածային լրատվության միջոցներով ու համացանցով տարածվեց […]
18:25 30.08.2024
Օգոստոսի 29-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել Լոռու և Տավուշի մարզերում արտակարգ իրավիճակի հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նիստը կազմակերպվել էր տնտեսավարող սուբյեկտներին պատճառված վնասների տվյալներն ամփոփելու և հաստատելու նպատակով, ինչը թույլ կտա ապահովել աջակցության տրամադրման հետագա գործընթացը։ Արփինե Սարգսյանը […]
17:50 30.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան Նաուաֆ Ալ Էնեզիին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Նախագահը, ողջունելով դեապանին, բարձր է գնահատել վերջինիս կատարած աշխատանքը և հայ-քուվեյթյան հարաբերությունների և երկու երկրների ժողովուրդների բարեկամության առավել ամրապնդմանն ուղղված նրա գործադրած ջանքերը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նախագահին […]
17:41 30.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշը: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ նախագահը նշել է. «Լիահույս եմ, որ դեսպանի Ձեր բարձր առաքելությունը կիրականացնեք մեծ նվիրումով և հանձնառությամբ` ներդնելով Ձեր մասնագիտական փորձը՝ հայ-գերմանական հարաբերությունները զարգացնելու և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում համագործակցությունը խթանելու համար։ Հավաստիացնում […]
21:53 29.08.2024
Սովորաբար աշնանը Հայաստանում քաղաքական կյանքը սկսում է ակտիվանալ: Ընդդիմությունը նոր գործողությունների է պատրաստվում, քաղաքական դաշտում առհասարակ վերադասավորումներ են տեղի ունենում: Օրերս իր հերթական համագումարն անցկացրեց «Ազգային առաջընթաց» կուսակցությունը: Քաղաքական այս ուժն ընտրեց վարչության և խորհրդի նոր կազմերը։ Կուսակցության վարչության նախագահ ընտրվեց Երևանի ավագանու անդամ Հայկ Գրիգորյանը: «Հեռանկար» ծրագրում նա է հյուրընկալվել և անդրադարձել մի շարք […]
20:35 29.08.2024
Եվրախորհդի խորհդարանական վեհաժողովի ևս մի քանի պատգամավորներ հաստատաել են, որ հայտնվել են ադրբեջանական սև ցուցակում ու զրկվել են այդ երկիր այցելելու իրավունքից: ԵԽԽՎ-ում Շվեդիայի պատվիրակության ղեկավար Մարկուս Վիհելը «Արմենպրեսին» ասել է՝ հպարտ է, որ այդ ցուցակում է հայտնվել: Էլ ովքե՞ր են այդ ցուցակում հայտնվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ՝ հունվարին ԵԽԽՎ պատգամավորները […]
18:44 29.08.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերային և Ներկայացուցիչների պալատի նախագահի տեղակալ Պեդրո Ֆեդերիկո Խիսդոնյանին: Ողջունելով հյուրերին՝ նախագահը համոզմունք է հայտնել, որ Անա Օլիվերայի այցը լրացուցիչ խթան կհանդիսանա երկու պետությունների միջև համագործակցության հետագա ակտիվացման համար: Նախագահը նշել է, որ Հայաստանն ու Ուրուգվայը մշտապես կապված են եղել բարեկամական կապերով և երկու […]
18:37 29.08.2024
Նոր ուսումնական տարին հաջող սկսելու որևէ խոչընդոտ չկա: Նոր չափորոշիչ է ներդրվելու ևս 4 դասարանում՝ 3-րդ, 6-րդ, 8-րդ ու 10-րդ: Դրանք գումարվելու են նախորդ տարվա 3 դասարաններին: Արդյունքում 12-ից 7 դասարաններում նոր չափորոշիչը կգործի: Նախարարի վստահեցմամբ՝ նոր դասագրքերի տպագրման գործընթացն այս տարի ժամանակի որևէ ձգձգում չի ունենա. Դասագրքերի մեծ մասը դպրոցներում է, մնացածը՝ Անդրեասյանի խոսքով, […]
17:53 29.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
17:18 29.08.2024
Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում, Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Հանրապետությունում ջերմաստիճանի բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: Փրկարար ծառայությունից հորդորում են պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` ❌վառել խարույկներ չնախատեսված վայրերում, […]
16:22 29.08.2024
Օգոստոսի 28-ին ՆԳ նախարարի տեղակալներ Արփինե Սարգսյանը և Արամ Հովհաննիսյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի հետ այցելել են Սևան՝ հետևելու Ջրային պարեկների ընդլայնված վերապատրաստման դասընթացներին։ Լճի վրա կասկածյալների հետ աշխատանքի, փրկարարական արձագանքման, առաջին օգնության, ինչպես նաև նավավարման տեխնիկական հմտությունների բարելավման ուղղությամբ ջրային պարեկների վերապատրաստման դասընթացների մանրամասներին է ծանոթացրել ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի ԻՍԻԹԱՓ […]
21:35 28.08.2024
Ֆրանսիայի խորհրդարանում սկսվում է նախագահի իմպիչմենթի գործանթացը: Էմանուել Մակրոնին պաշտոնից հեռացնելու նախաձեռնությունը պատկանում է ձախակոմյան «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցությանը: Իմպիչմենթը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը կուսակցության պատգամավորները ներկայացրել են Ազգային ժողով: Ի՞նչն է պատճառը և որքանո՞ վ է իրական, որ իմպիչմենթը հաջողվի: «Ինչպես հիշում եք, արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ոչ մի քաղաքական ուժ չկարողացավ վերահսկողության տակ […]
19:51 28.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին: Անդրադարձ է եղել մայիսի 26-ի ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներին, սուբվենցիոն ծրագրերին, ընթացիկ տարվա ճանապարհաշինական նախագծերին, ճանապարհաշինական աշխատանքների որակի խնդիրներին, Հյուսիս-հարավ ծրագրի ներկայիս փուլին: Կա՞ վերջնական ժամկետ, հաշվարկ, թե երբ ամբողջությամբ ավարտված կլինի Հյուսիս-հարավ նախագիծը, և ե՞րբ կավարտվի Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը: «Գյումրի-Երևան հատվածի շինարարությունը 2025 […]
18:39 28.08.2024
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության, Երևանի պետական համալսարանի և Հայ իրավաբանների միության համագործակցության արդյունքում Գլխավոր դատախազության վարչական շենքում կհիմնադրվի իրավաբանական լաբորատորիա: Պայմանավորվածության մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և ընդգծել, որ Իրավաբանական լաբորատորիան դառնալու է մասնագիտական նոր, ոչ ֆորմալ հարթակ, որտեղ կողմերի համատեղ ջանքերով կկազմակերպվեն փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող իրավական հարցերի մասնագիտական քննարկումներ, գործնական […]
17:43 28.08.2024
Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI)՝ Հայաստանում և Վրաստանում իրավական կցորդ Ալեքսանդր Թիգույի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով նորանշանակ իրավական կցորդին՝ Արփինե Սարգսյանը վստահություն է հայտնել, որ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև նրա պաշտոնավարման ընթացքում: Անդրադառնալով իրավապահ համակարգում Հետաքննությունների դաշնային բյուրոյի փորձառության արդիականությանը՝ փոխնախարարը մատնանշել է Բյուրոյի հետ […]
17:25 28.08.2024
Վայոց ձորի մարզի պարեկները օգոստոսի 17-ին Երևան-Մեղրի ճանապարհի 103-րդ կմ-ին, իրավախախտում կատարելու համար, կանգնեցրել էին «Նիսան» մակնիշի մի մեքենա: Պարզվել էր, որ Երևանի բնակիչ 24-ամյա վարորդը չունի վարորդական իրավունքի վկայական: Պարեկները մեքենայի տեսանելի հատվածում նկատել էին դեղնականաչավուն զանգվածով ապակյա երկու տարա: Վարորդը և 24-ամյա ուղևորուհին ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, տեղափոխելու և իրացնելու կասկածանքով ձերբակալվել […]
21:58 27.08.2024
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է քաղաքական վերլուծաբան, «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանին: Անդրադարձ է եղել «Ժողովրդավարական ուժերի հարթակի» կողմից նախաձեռնված Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի անցկացման խնդիրներին, տարածաշրջանային վերջին զարգացումներին, ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքին ու միտումներին: Ինչպե՞ս կազդի այդ պատերազմը ամերիկյան ընտրությունների վրա, և արդյո՞ք ոչ միայն մարտի դաշտում, այլ Ռուսաստանի քաղաքական վերնախավում է աճել լարվածությունը: […]
16:05 27.08.2024
Օգոստոսի 27-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը։ Ներկա էին ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական վարչակազմի ստորաբաժանումների, ծառայությունների, տարածքային վարչությունների ու բաժինների ղեկավարներ։ Արամ Հովհաննիսյանը շնորհակալություն է հայտնել բարեխիղճ ծառայության համար՝ ընդգծելով հանցավորության դեմ պայքարի արդյունքները, իսկ առկա բացթողումներն ու թերացումները վերացնելու ուղղությամբ […]
22:07 26.08.2024
Ադրբեջանը պերսոնա նոն գրատա է հայտարարել Եվրախորհրդի խորհդարանական վեհաժողովի այն պատգամավորներին, ովքեր կողմ են քվեարկել ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սառեցման օգտին: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները հունվարին են սառեցվել: Ինչո՞ւ են հանկարծ հիմա հիշել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Դե հիշում ենք, որ նոյեմբերին Ադրբեջանում պետք է կայանա ՄԱԿ-ի՝ կլիմայի հարցերին նվիրված միջազգային կոնֆերանսը […]
21:17 26.08.2024
Չնայած ուկրաինական զորքերի՝ Ռուսաստանի տարածք ներթափանցելուն և Կուրսկում շարունակվող կատաղի մարտերին, անցած շաբաթ Վլադիմիր Պուտինը այցելեց Ադրբեջան, որտեղ Իլհամ Ալիևի հետ խոսեց նաև Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցություններից: Այդ հանդիպմանը հաջորդեց Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցը: Ի՞նչ է փորձում անել Ռուսաստանը մեր տարածաշրջանում և ի՞նչ արդյունքներ կունենա այդ այցը. այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է […]
16:06 26.08.2024
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […]
14:16 24.08.2024
12 տարի տևած հիմնանորոգման ու ամրակայման աշխատանքներից հետո Մայր Տաճարը նոր մյուռոնով կօծվի: Այս պահին Մայր Տաճարում վերականգնման վերջին աշխատանքներն են ընթանում։ Սալապատվում է հատակը, զուգահեռ որոշ հատվածներում վերկանգնվում և թարմացվում են որմնանկարները: Վերականգնվում են Զանգակատան, Ավագ խորանի դիմացի, Հարավային և Հյուսիսային խորանների աստիճանների և Արևմտյան խորանի որմնանկարները: Մանրամասները՝ տեսանյութում: :
13:16 24.08.2024
34 տարի առաջ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդն ընդունեց Անկախության հռչակագիրը: Մեր պետությունը ստացավ իր ծննդյան վկայականը, որը մեկ տարի անց փոխարինվեց անձնագրով: Հասարակական ու պետական գործիչ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հիմնադիր Ազատ Արշակյանը և Դեմոկրատական կուսակցության նախագահ, Հայաստանի Կոմունիստական կուսակցության նախկին առաջին քարտուղար Արամ Սարգսյանը 1990-ին ընդդիմախոս էին: Նրանք բանավիճել են անկախացման շրջանում մեր թույլ տված սխալների […]