TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+7.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Որոնվում են տեսագրության մեջ երևացող անձինք

17:00 09.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում են տեսագրության մեջ պատկերված անձինք: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձանց հայտնաբերելու ուղղությամբ: «Խնդրում ենք նշված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որևէ […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

16:28 09.09.2024

Սեպտեմբերի 2-ից 9-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4384 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 169, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 257 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 28, չամրակապված վարելու՝ 415, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 310, վարելիս հեռախոսից օգտվելու՝ […]

̰
Երևանի կենդանաբանական այգում, տարբեր բակերում շարունակվում են բարեկարգման աշխատանքները

16:22 09.09.2024

Նոր հզորության լուսատուներ, ասֆալտապատ, բարեկարգ նոր ճանապարհներ ու խաղահրապարակներ. Երևանի քաղաքապետարանում անցկացվել է գործակարգավարական հերթական խորհրդակցությունը: Բաղրամյան պողոտայում տեղադրվել են 3000 կելվին հզորությամբ նոր լուսատուներ։ Նախատեսվում է քաղաքի որոշ հատվածներում դիտարկել 2700 կելվինի հնարավորությունը,  որը մի փոքր լույսն ավելի հանգիստ է արտացոլում։ Շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերով կազմվել է 88 արձանագրություն՝ փոշեկլանիչ ցանցերի և […]

̰
Լոռու մարզի հեղեղումներից հետո նոր կամուրջ է բացվել

15:25 07.09.2024

Ալավերդին Սանահին համայնքին կապող կամուրջը երեկ հանձնվեց շահագործման: Բացմանը ներկա են եղել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը. ՆԳՆ

15:12 07.09.2024

Ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում տուգանքի վճարման 20 տոկոս նվազ բաղադրիչի էլեկտրոնային ծանուցմանը Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը նվազում է 20 տոկոսով։ SMS-ով խախտման մասին ծանուցումը չի փոխարինում էլեկտրոնային ծանուցմանը, հետևաբար, բոնուսային համակարգից օգտվելու համար անհրաժեշտ […]

̰
Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք

14:16 07.09.2024

Նոր Նորք վարչական շրջանի նոր զբոսայգում կկառուցվի շների համար առանձնացված տարածք: Այն ամբողջությամբ հարմարեցված կլինի կենդանու զբոսանքը լիարժեք կազմակերպելու համար: Վարչական շրջանում սա արդեն երկրորդ զբոսայգին է: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
ԱԺ մշտական հանձնաժողովն աշխատանքային այցով եղել է համայնքներում, ծանոթացել խնդիրներին

13:43 07.09.2024

ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կարգավորման տիրույթում են մարդու իրավունքների պաշտպանությանը, երեխայի իրավունքներին, կրոնին, ազգային փոքրամասնություններին ու բազում այլ շրջանակներին վերաբերող խնդիրներ: Հանձնաժողովն ամենօրյա ընթացակարգով աշխատում է վերը նշված ոլորտային խնդիրներին լուծումներ տալու ուղղությամբ: Այդ է պատճառը, որ հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, հանձնաժողովի անդամներ Տիգրան Պարսիլյանը եւ Մարինա Ղազարյանը […]

̰
ԵՊՀ-ում բացվել է Ֆիրդուսիի անվան դահլիճ

19:40 06.09.2024

ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետում բացվել է պարսիկ նշանավոր բանաստեղծ Ֆիրդուսիի անվան դահլիճ: Բացմանը ներկա է եղել նաև Իրանի դեսպանը: Բացումից հետո լրագրողների հետ հարց ու պատասխանի ժամանակ դեսպանն անդրադարձել է հայ-իրանական համագործակցությանն ու Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ Իրանի դիրքորորոշմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վերականգնվում է շենքերի արտաքին դիմագիծը

19:12 06.09.2024

Մայրաքաղաքի ճարտարապետական տեսքը վերականգնելու նպատակով շենքերից հեռացվում են ինքնակամ տեղադրված ալեհավաքներն ու տարատեսակ ծածկերը, վերացվում են կամայական կառույցները: Ապօրինություններից զերծ մնալու պարտադիր պայմանը ընթացակարգով նախատեսված համապատասխան թույլտվություն ստանալն է: Անօրինական գործողությունների դեպքում քաղաքացիները կենթարկվեն վարչական պատասխանատվության: Մանրամասները՝ քաղաքապետարանի տեսանյութում:

̰
Ջուդ Բելինգեմը յութուբյան ալիք է բացել

18:50 06.09.2024

Մադրիդի «Ռեալի» և Անգլիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը սեփական ալիքն է բացել YouTube-ում։ «Բարև բոլորին: Լսել եմ, որ YouTube-ը վերելք է ապրում և որոշել եմ բացել իմ սեփական ալիքը: Սեպտեմբերի 12-ից կթողարկեմ շաբաթական մեկ տեսանյութ»,- ասել է 21-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակած տեսանյութում: Յութուբյան ալիքում անգլիացին կխոսի ֆուտբոլային կյանքում վերելքների և վայրէջքների մասին: Այս պահի […]

̰
Տերերի փնտրտուքը տանելու է անդադար կորուստների. Էդմոն Մարուքյան

21:53 05.09.2024

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին: Անդրադարձ է եղել վարչապետի վերջին ասուլիսում հնչած այն հայտարարությանը, որ նա հետ չի կանչելու ստորագրությունը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Էդմոն Մարուքյանը պնդում է, որ պետք է հետ կանչել ստորագրոթյունը, այլապես կլինի նոր էսկալացիա: «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը խոսել է նաև Եվրաինտեգրման հարցով հանրաքվե անցկացնելու թեմայից, […]

̰
Արցախի հավատարիմ բարեկամը նշանակվել է Ֆրանսիայի վարչապետ․ ի՞նչ է հայտնի Միշել Բարնիեի մասին

21:02 05.09.2024

Գրեթե 3 ամիս տևած անորոշությունից հետո Ֆրասիան վերջապես ունեցավ նոր վարչապետ: Նախագահ Էմանուել Մակրոնը կառավարության ղեկավար է նշանակել նախկին արտգործնախարար Միշել Բարնիեին: Ի՞նչ է հայտնի նրա մասին: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «73-ամյա Միշել Բարնիեն նաև եղել է գյուղատնտեսության նախարար, եվրահանձնակատար, և հենց նա էր Եվրամիությունը ներկայացնում Բրիտանիայի Brexit-ի բանակցությունների ժամանակ: Շատ հեղինակավոր […]

̰
Ամփոփվել են «Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները

17:08 05.09.2024

«Կանեփ-կակաչ-2024» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումն ավարտվեց օգոստոսի 31-ին: Ամենամյա այս միջոցառումն անցկացվում է բույսերի աճման և զարգացման շրջանում։ Շուրջ մեկ ամիս տևած միջոցառումը համակարգում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունը: Միջոցառման նպատակը Հայաստանում շրջանառությունն արգելված թմրամիջոցներ պարունակող նյութերի, ինչպես նաև վայրի աճած բույսերի հայտնաբերումն ու այրման միջոցով ոչնչացումն է, թմրամիջոցների անօրինական […]

̰
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

16:43 05.09.2024

Սեպտեմբերի 5-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը քննարկել է Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը, որոշում է կայացվել հարցի քննարկումը շարունակել հաջորդ նիստում:

̰
Բաքվում մտադիր են ձևավորել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»․ մեջլիսը նախաձեռնությանը պատրաստ է ընթացք տալ

21:55 04.09.2024

Բաքվում գործող «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կոչվող կազմակերպությունն այսօր սենսացիոն հայտարարությամբ է հանդես եկել: Այդ խամաճիկային կառույցը հայտարարել է, որ պատրաստ է Բաքվում ձևավորել «Արևմտյան Ադրբեջանի վտարանդի կառավարություն»: Հիշեցնենք, որ «Արևմտյան Ադրբեջան» ասելով նկատի ունեն Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքը: Ինչպե՞ս է պետք այս ամենը հասկանալ: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Ընթերցեմ այդ կազմակերպության […]

̰
Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներն արդեն իրականություն են

18:21 04.09.2024

Զվարթնոց օդանավակայանում դիմավորման արարողություն է, Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթներն՝ իրականություն: Հայ և չին գործընկերների երկար քննարկումներն ու պայմանավորվածությունները կյանքի կոչվեցին սեպտեմբերի 3-ին: Ուրումչի-Երևան առաջին չվերթը երեկ երեկոյան Երևան բերեց ավելի քան 7 տասնյակ ուղևորի: Նրանց դիմավորեցին ժպիտներով ու ծաղիկներով: Ուրումչի-Երևան և հակառակ ուղղությամբ թռիչքներն այսուհետ կտևեն 4-5 ժամ: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վարչապետի չնախատեսված կանգառը Հերհեր գյուղում

18:11 04.09.2024

Վայոց ձորի մարզի Հերհեր բնակավայրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը չնախատեսված կանգառ է ունեցել, հանդիպել բնակիչների հետ: Վարչապետն այս մասին գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում և տեսանյութ հրապարակել:

̰
Հիմնանորոգվել է Հերհեր-Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը

17:48 04.09.2024

Հիմնանորոգվել է /Մ-2/ – Հերհեր – Կարմրաշեն միջպետական նշանակության ավտոճանապարհի՝ 8.7 կմ հատվածը: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել է 791 մլն դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետևել է ավտոճանապարհի շինարարության ընթացքին:

̰
Գնդեվանքում կառուցվում է քայլարշավային արահետ՝ լուսավորությամբ և նստարաններով

17:43 04.09.2024

Գնդեվանքում կառուցվում է 1,7 կմ երկարությամբ քայլարշավային արահետ՝ լուսավորությամբ և նստարաններով: Ծրագրի արժեքն ավելի քան 117 մլն դրամ է: Աշխատանքները կավարտվեն մինչ տարեվերջ: ԿԳՄՍ-ն էլ վերականգնում է Սբ. Աստվածածին եկեղեցին և որմնանկարները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տեսանյութ հրապարակել:

̰
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան

17:39 04.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ այցելել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան: Ռեկտոր Գոռ Վարդանյանի ուղեկցությամբ Հանրապետության նախագահը շրջայց է կատարել համալսարանում, ծանոթացել Տեղեկատական տեխնոլոգիաների իննովացիոն կենտրոնում, ՏՏ և ֆիզիկայի լաբորատորիաներում տարվող աշխատանքներին, բարձր տեխնոլոգիաների ոլորտում համալսարանի նախաձեռնություններին և իրականացվող նախագծերին: Հանրապետության նախագահը ծանոթացել է նաև գերժամանակակից սարքավորումներով հագեցած «PMI Science» ինդուստրիալ գիտահետազոտական […]

̰
Կբավարարի՞ արդյոք Հայաստանը բելառուս այլախոհի քաղաքական ապաստանի խնդրանքը

22:13 03.09.2024

 Երեկ հայ-վրացական սահմանին պաշտոնական Մինսկի պահանջով կալանավորված Բելառուսի քաղաքացի Դիանա Մոիսեենկոն արդեն ազատ է արձակվել: Նրա հետագա ճակատագիրը առայժմ հայտնի չէ: Ինչի՞ համար էր կալանավորվել: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բանն այն է, որ այդ երիտասարդ տիկնոջ դեմ իր հայրենիքում՝ Բելառուսում քրեական գործ է հարուցված և իրավապաշտպաններն այդ գործը համարում են քաղաքական և […]

̰
Արցախի Հանրապետությունը լուծարված չէ. Արցախի ՄԻՊ

21:02 03.09.2024

Արցախի ու արցախցիների հարցը տարբեր համատեքստերում գրեթե ամենօրյա լրահոսում է: Այդ մասին խոսելու առիթ նաև սեպտեմբերի 2-ն էր. 1991թ-ի այդ օրն էր, որ Արցախն անկախություն հռչակեց: Ներկա պայմանները, սակայն, ստիպել են հարցերն այլ կերպ քննարկել: Ինչպե՞ս, ի՞նչ առաջնահերթություններ են դրված:  Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը պատասխանել է «Հեռանկարի» հարցերին: Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում:

̰
Ադրբեջանի նորընտիր խորհրդարանում չի լինի գեթ մեկ ընդդիմադիր․ Իլհամ Ալիևը ամբողջությամբ կվերահսկի մեջլիսը

21:39 02.09.2024

Ադրբեջանում երեկ կայացան խորհրդարանական արտահերթ ընտությունները: Ինչպես և սպասվում էր, համոզիչ հաղթանակ է տարել Իլհամ Ալիևի ղեկավարած «Ենի Ադրբեջան» կուսակցությունը: Քանի՞ ձայն է հավաքել Ալիևի կուսակցությունը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հետաքրքիր է, եթե զուտ թվերին հետևենք, կարող է նույնիսկ տպավորություն ստեղծվել, որ նախորդ գումարման խորհրդարանի համեմատ այս խորհրդարանը ոչ այդքան բարենպաստ է […]

̰
Գեղամ Ստեփանյանը՝ Արցախ վերադարձի իրավունքի մասին

19:39 02.09.2024

Այսօր` Արցախի Անկախության օրը, Երևանում՝ Արցախի մշտական ներկայացուցչության բակում, հավաքվել են հանրային, ընդդիմադիր գործիչներ և լրագրողների հետ ունեցել ճեպազրույցներ: Արցախի նախկին ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել է, որ «Վերադարձի իրավունքը՝ առանց Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչման կամ դրա հետ փոխկապակցման, ուղղակի անհնար է»: Գեղամ Ստեփանյանն ասել է, որ այս պահին որպես առաջնահերթություն են հռչակում Արցախ վերադարձի իրավունքի […]

̰
Ոստիկանությունը կհերթապահի 1227 կրթական հաստատության մոտ․ մեկնարկել է «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը

19:23 02.09.2024

Ինչպես ամեն տարի՝ այս տարի նույնպես ՆԳՆ ոստիկանությունը հանգամանորեն էր նախապատրաստվել նոր ուսումնական տարվան: Վաղ առավոտից ծառայողները տեղում էին՝ կազմ ու պատրաստ իրականացնելու «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը։ Հրահանգավորումից հետո ոստիկաններն անցան ուժեղացված ծառայության՝ ապահովելու օրվա անվտանգ տոնականությունը։ Դպրոցների բակերում ծառայողներն օրվա առթիվ շնորհավորել են աշակերտներին, մաղթել հաջողություններ։ «Վարորդներին, երթևեկության բոլոր մասնակիցներին հորդորում ենք ուսումնական տարվա […]

̰
Կատարելագործվում են մասնավոր պահնորդական գործունեությունն ու լիցենզավորման պայմանները. քննարկվել է ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը

19:12 02.09.2024

Քննարկվել է ՆԳՆ օրենսդրական նախաձեռնությունը: Մասնակցում էին ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը, Ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի ու Ծառայությունների մատուցման որակի վերահսկողության վարչությունների պետերը, նախարարության իրավասու ստորաբաժանումների, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև մասնավոր պահնորդական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Քննարկման մասնակիցներն ընդգծել են ներառական ձևաչափով հանդիպումների կարևորությունը և ներկայացրել նկատառումներ ինչպես նախարարության […]

̰
Վարչապետը ներկա է գտնվել Կիրանցի նորակառույց դպրոցի բացման արարողությանը

18:09 02.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Կիրանցի նորակառույց դպրոցի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա են եղել նաև Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, այլ պաշտոնատար անձինք։

̰
Սպերցյանի գոլի օգնությամբ «Կրասնոդարը» խոշոր հաշվով հաղթել է «Լոկոմոտիվին»

17:14 02.09.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի առաջնության 7-րդ տուրում գրավել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» դարպասն ու օգնել «Կրասնոդարին» հյուրընկալվելիս հաղթել 3-0 հաշվով։ Հայ ֆուտբոլիստը կրասնոդարցիների մեկնարկային կազմում էր և առաջին խաղակեսի ավելացված ժամանակում իրացրել է 11-մետրանոցը` հաշիվը դարձնելով 2-0։ 24-ամյա կիսապաշտպանը Ռուսաստանի ընթացիկ առաջնությունում առաջին գոլն է խփել։ Սպերցյանը մասնակցել է «Կրասնոդարի» բոլոր 7 խաղերին։ […]

̰
Ոստիկանության տեսանյութը՝ Արարատի մարզի Այգավան գյուղում տեղի ունեցած սպանության վերաբերյալ

16:48 02.09.2024

Օգոստոսի 30-ին՝ կեսգիշերից քիչ անց, «Վեդի» բժշկական կենտրոնից ահազանգել են ոստիկանության Արարատի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն. հարազատները հիվանդանոց էին տեղափոխել Այգավան գյուղի բնակիչ 32-ամյա Մնացական Հարությունյանի դիակը` բազմաթիվ կտրած-ծակած վերքերով: Հաղորդումը փոխանցվել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը մեկնել է հիվանդանոց: Հաջողվել է պարզել, որ դեպքը տեղի է ունեցել Մնացական Հարությունյանի տան դիմաց՝ […]

̰
Բիչախչյանը 2 գոլային փոխանցում է կատարել «Շյոնսկի» դեմ խաղում

16:42 02.09.2024

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի երկու գոլային փոխանցումներն օգնել են «Պոգոնին» Լեհաստանի առաջնության 7-րդ տուրում 5-3 հաշվով հաղթել «Շյոնսկին»։ Հայ ֆուտբոլիստը դաշտ է դուրս եկել մեկնարկային կազմում և արդյունավետ փոխանցումներ կատարել առաջին երկու գոլերի դրվագներում։ 25-ամյա Բիչախչյանը փոխարինվել է 85-րդ րոպեին։ Վահան Բիչախչյանն ընթացիկ առաջնության 7 խաղում խփել է 1 գոլ, կատարել 3 արդյունավետ […]

̰
BACK_TO_TOP