TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.35
  • RUBLE
    4.04
  • 412.25
WEATHER
+7.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Արջն իր որջում «հայտնաբերել է» սերբ բլոգերի

22:17 15.09.2024

Սերբ բլոգեր Ստեֆան Յանկովիչը մտել է գորշ արջի որջը, հետո բարձրացել է ծառը՝ վերջինիս ցեղակիցներից փրկվելու համար։ Գիշատիչների հետ հանդիպման տեսանյութը հրապարակել է «RT на русском» Telegram-յան ալիքը։ Տղամարդը անտառում որոշել է զննել փոսը, որը, ինչպես շուտով պարզվել է, եղել է արջի որջ։ Շուտով գիշատիչը վերադարձել է և հանդիպել անկոչ հյուրի հետ։ Կենդանին չի հարձակվել […]

̰
Արարատ Միրզոյանն ու Ստեֆան Սեժուրնեն այցելել են Վեդիի ջրամբար

21:20 15.09.2024

Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել են Վեդիի ջրամբար, որը կառուցվում է Զարգացման ֆրանսիական գործակալության վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։ Նախարարները ծանոթացել են ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին։ Ընդգծվել է ՀՀ դիմակայունության ամրապնդման համատեքստում ծրագրի ռազմավարական նշանակությունը: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է. «Հայաստանի և […]

̰
«Այսօր քշեցինք 36.4 կիլոմետր. կեցցե՛ հեծանիվը». վարչապետ

10:39 15.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ այսօր հեծանվային զբոսանքի մասնակիցների հետ անցել է 36.4 կիլոմետր ճանապարհ: «Այսօր քշեցինք 36.4 կիլոմետր. կեցցե՛ հեծանիվը»,-գրել է վարչապետը: Ավելի ուշ վարչապետը ևս մեկ տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Այսպիսին էր մեր 16-րդ հեծանվային լուսաբացը. կեցցե՛ լուսաբացը»: Посмотреть эту публикацию в Instagram   Публикация от Nikol […]

̰
Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանն անսասան է. Ստեֆան Սեժուրնե

17:28 14.09.2024

Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի անկախությանը, տարածքային ամբողջականությանն ու խաղաղության ձգտումներին անսասան է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն՝ Հայաստան կատարելիք այցին ընդառաջ հղած ուղերձում։ «Ֆրանսիան կանգնած է պատմական գործընկեր, բարեկամական երկիր Հայաստանի կողքին, և մեր աջակցությունը նրա անկախությանը, տարածքային ամբողջականությանը և խաղաղության ձգտումներին անսասան է։ Հայաստանի հետ մեր համագործակցությունն […]

̰
Աշխարհի երիտասարդ պատգամավորները հավաքվել են Հայաստանում

13:45 14.09.2024

Հայաստանը դարձավ հարթակ աշխարհի երիտասարդների համար ու հյուրընկալեց 60 երկրից ժամանած 150-ից ավելի խորհրդարանականի: Երևանում անցկացվեց Միջխորհրդարանական միության Երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովը: Այս տարվա համաժողովի առանցքում «Խուսափելով կորսված սերունդներ ունենալուց. պահպանելով կրթությունն ու զբաղվածությունը բոլոր հանգամանքներում» թեման էր: Համաժողովի բացմանը ողջույնի խոսքերով հանդես են եկել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԱԺ նախագահ, Միջխորհրդարանական միությունում […]

̰
«Փրկենք Երուսաղեմի Հայկական թաղամասը» շարժման համանախագահը պարզաբանում է «Կովերի պարտեզ» կալվածքի շուրջ վեճի մանրամասները

21:50 13.09.2024

Երուսաղեմում շարունակվում է անորոշությունը Հայկական թաղամասի «Կովերի պարտեզ» կալվածքի վերահսկողության շուրջ: Կասկածելի գործարքի արդյունքում հայոց պատրիարքությունը կարող է զրկվել թաղամասի գրեթե մեկ քառորդը կազմող տարածքից: Արդյունքում ոչ միայն վտանգված կլինի Երուսաղեմի հայկական հարուստ ժառանգությունը, այլ նաև հարցականի տակ կարող է դրվել Սուրբ հողում հայկական ներկայության հեռանկարը: Ստեղծված իրավիճակը քննարկելու համար Արտյոմ Երկանյանը «Հորիզոնի» տաղավարում զրուցել […]

̰
Նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների համաժողովին

19:21 13.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյան մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների տասներորդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը և հանդես է եկել ելույթով: «Ազգային ժողովի մեծարգո՛ նախագահ, Օրենսդիր իշխանության հարգելի՛ ներկայացուցիչներ, Միջխորհրդարանական միության հարգելի՛ նախագահ, Համաժողովի մասնակիցներ, Տիկնայք և պարոնայք, Ուրախ եմ ողջունել ձեզ առաջին անգամ Հայաստանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների հոբելյանական՝ տասներորդ գլոբալ համաժողովի շրջանակներում: Ավարտին […]

̰
Վահան Կոստանյանն ու ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերը հանդիպել են հայ երիտասարդների հետ

19:14 13.09.2024

Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի շրջանակներում Երևանում գտնվող ՄԱԿ Գլխավոր քարտուղարի երիտասարդության հարցերով փոխտեղակալ Ֆելիպե Պաուլիերը հանդիպում են ունեցել Հայաստանի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, հասարակական գործիչների և երիտասարդ դիվանագետների հետ։ Հանդիպմանը բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը՝ ողջունելով Ֆելիպե Պաուլիերին […]

̰
Մեթոդական, մասնագիտական օգնություն և համալիր ստուգումներ Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում

19:06 13.09.2024

Սեպտեմբերի 11-ին ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գնդապետ Եգոր Կարապետյանի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբն Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունում էր։ Այցի նպատակը վարչությունում և ենթակա ստորաբաժանումներում համալիր ստուգումներ իրականացնելն էր՝ ուղղված մասնագիտական գիտելիքների բարելավմանը և մեթոդական օգնության ցուցաբերմանը։ Աշխատանքային խմբում ընդգրկված էին ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումներից համապատասխան մասնագետներ: Այցի ընթացքում տնօրենի տեղակալն անցկացրեց շարային ստուգատես. […]

̰
Ալեն Սիմոնյանի ելույթը Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի փակման արարողությանը

18:51 13.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 13-ին ելույթ է ունեցել Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի պաշտոնական փակման արարողությանը: ՀՀ ԱԺ նախագահի ամբողջական ելույթը` տեսանյութում:

̰
«Դպրոցը պետք է խոսի երեխայի հետ». Ժաննա Անդրեասյան

18:47 13.09.2024

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդես է եկել մամուլի ասուլիսով նվիրված նոր ուսումնական տարվա մեկնարկին: Նախարարն անդրադարձել է 2024/25 ուսումնական տարվա ծրագրերին, նոր դասագրքերի տպագրությանը, Հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման գործընթացին, ուսուցիչների կամավոր և պարտադիր ատեստավորմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Վատիկանը կրկին փող է վերցնում Ադրբեջանից․ արդյո՞ք դա քողարկված կաշառք չէ Արցախի հայկական ժառանգությունը ավղանական ճանաչելու դիմաց

21:42 12.09.2024

Ադրբեջանը բարեգործական ծրագրերի քողի ներքո սկսել է ֆինանսական ներդրումներ անել Վատիկանում: Մեկնաբանները կարծում են, որ այդ ֆինանսավորումը կարող է քաղաքական ազդեցություն ունենալ: Ինչի՞ մասին է խոսքը։ «Հորիզոնի» տաղավարում Արտյոմ Երկանյանը մանրամասներ է հայտնել: «Այսօր հայտնի դարձավ, որ Վատիկանի կառավարությունը և «Հեյդար Ալիևի հիմնադրամը» համաձայնագիր են կնքել, որի համաձայն՝ ադրբեջանական կողմն իր վրա կվերցնի Վատիկանի Սուրբ […]

̰
«Դրիֆթ» մայրաքաղաքի կենտրոնում․ խուլիգանության փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

19:42 12.09.2024

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 22.30-ի սահմաններում, Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 2 քաղաքացի հայտնել է, որ Սախարովի արձանի մոտ «Մերսեդես» մակնիշի 5 մեքենա մրցավազք են կազմակերպել: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած […]

̰
Նախագահն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի պատվիրակությանը

19:27 12.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, նշել է. «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների հանդեպ ունեցած Ձեր նվիրվածության, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական, առանձնահատուկ հարաբերությունների հաստատման գործում ունեցած Ձեր ներդրման համար: Մենք բարձր ենք գնահատում […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարի հետ

18:31 12.09.2024

Սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության (ԶՀԿ) Գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլիի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ԶՀԿ հետ ՀՀ փոխգործակցության, ինչպես նաև ընդհանուր առմամբ զբոսաշրջության և կայուն զարգացմանն առնչվող հարցեր: Նախարար Միրզոյանը նշել է. «ՀՀ կառավարությունն իրականացնում է հայկական արտադրության ու դրա արտահանման, զբոսաշրջության խթանման, ոլորտում ներդրումների ներգրավվման […]

̰
Փրկարարներն իրականացրել են արտակարգ իրավիճակների ժամանակ վարքականոնների իրազեկման աշխատանքներ

18:26 12.09.2024

Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները Ավան և Աջափնյակ վարչական շրջաններում իրականացրել են աղետների և արտակարգ իրավիճակների ժամանակ վարքականոնների վերաբերյալ իրազեկման աշխատանքներ, մասնավորապես՝ խոտածածկ տարածքներում հրդեհային կանոնների պահպանման, երկրաշարժի, ինչպես նաև օդային տագնապի դեպքում վարվելակերպի կանոնների վերաբերյալ։ ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Նվեր Մարգարյանի խոսքով՝ «Երևան քաղաքի բոլոր վարչական […]

̰
Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում մասնակցել է պանելային քննարկման

17:16 12.09.2024

Սեպտեմբերի 11-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում մասնակցել է «Multilateralism of Democracies: How Small and Medium Democracies can Strengthen Each Other`s Resilience» պանելային քննարկմանը: ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, անդրադառնալով ժողովրդավարության համար շարունակական պայքարին, նշել է, որ այն պահանջում է ոչ միայն քաղաքական առաջնորդների ամուր հանձնառություն և […]

̰
Հայաստանը հյուրընկալել է «Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով»-ը

16:54 12.09.2024

Հայաստանը հյուրընկալել է ՄԱԿ Զբոսաշրջության կողմից կազմակերպվող հեղինակավոր «Գինու զբոսաշրջության 8-րդ համաշխարհային համաժողով»-ը։ Այն միտված է նպաստելու Հայաստանի՝ որպես գինու հնագույն օրրանի ճանաչելիության բարձրացմանն ու միջազգային հարթակներում դիրքավորմանը, Հայաստանի ներուժը ոլորտի գիտակներին ներկայացնելուն, ոլորտում տեղեկատվության և փորձի փոխանակմանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Խարդախների թիրախում ավտոգնորդներն են. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

16:49 12.09.2024

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ստացվեց հաղորդում խարդախության վերաբերյալ: Քաղաքացին հայտնում էր, որ մեքենա գնելու նպատակով գնացել են մի տուն, տանտիրուհին վերցրել է իրենց տված կանխավճարը, տարել գրավադրված մեքենայի համար վճարում կատարելու և այլևս չի վերադարձել: «Սա մեր բաժնում ստացված նմանատիպ առաջին ահազանգը չէր, որ մեքենա գնելու պատրվակով քաղաքացին դառնում էր խարդախության զոհ: Այս անգամ, […]

̰
Գեղարքունիքի պարեկներն ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

16:11 12.09.2024

Գեղարքունիքի պարեկները ծառայություն իրականացնելիս ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել։ Ոստիկանությունը ներկայացնում է պարեկների վերջին օրերի բացահայտումները: Մանրամասները՝ տեսանյութում:  

̰
Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական կապերը բավական ակտիվացել են․ ինչո՞վ է դա պայմանավորված

21:28 11.09.2024

Շարունակվում է Հունգարիայի արտաքին գործերի ու առևտրի նախարար Պիտեր Սիարտոյի այցը Հայաստան: Նա հանդիպումներ է ունեցել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ: Տպավորություն կա, որ Հայաստանի և Հունգարիայի դիվանագիտական կապերը բավական ակտիվացել են: Ինչո՞վ է դա պայմանավորված: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Բավական է նշել, որ […]

̰
Քաղաքաշինության ոլորտի ներկայացուցիչները սեպտեմբերի 17-ից լիցենզիա և հավաստագիր կստանան նոր կարգով

18:46 11.09.2024

2023թ. դեկտեմբերի 16-ից ուժի մեջ են մտել քաղաքաշինության ոլորտում լիցենզավորման գործընթացին և մասնագետների հավաստագրմանն առնչվող օրենսդրական փոփոխությունները: Լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններին և հավաստագրման հավակնող մասնագետներին տրվել է 9 ամիս ժամանակ․ մինչև 2024թ․ սեպտեմբերի 17-ը գործող կազմակերպությունները պետք է դիմեն լիցենզիան դասակարգելու համար, այլապես վերջնաժամկետից հետո այն կդադարի գործել։ Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Քննչական կոմիտեի 10-ամյակի շրջանակներում ՀՀ ՔԿ նախագահը հանդիպել է համակարգի վետերաններին և պարգևատրել նրանց

17:34 11.09.2024

ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է իր 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շարքը, որոնց մաս են կազմել նաև Հայաստանում քննչական համակարգի պատմական հիշողությանը, անցյալն ու ներկան կամրջելուն, ինչպես նաև ՀՀ քննչական կոմիտեի անցած տասնամյա ճանապարհի արժևորմանն ուղղված խորհրդանշական մի քանի նախաձեռնություններ։ Մասնավորապես, Կոմիտեի 10-ամյակի կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հանդիպել է հոբելյանական տարվա՝ 2024թ․ մեկնարկին ստեղծված […]

̰
Դեպի Վերին Լարս տանող ճանապարհի վրա կառուցված թունելը խոստանում է վերացնել կուտակումները անցակետում

22:07 10.09.2024

Ավարտվել է դեպի ռուս-վրացական Վերին Լարս անցակետ տանող ճանապարհի նոր թունելի կառուցման աշխատանքը: Ենթադրվում է, որ այն զգալիորեն կնպաստի Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ մայրուղում բեռնատար մեքենաների կուտակման խնդրի լուծմանը: Որտե՞ղ է այդ թունելը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «Թունելը կառուցվել է Գուդաուրիից ոչ հեռու: 9 կմ-ոց թունել է, հիմնական թունելի շինարարությունը […]

̰
Ամերիկացի մասնագետները Հայաստանում սկսել են մոդուլային ատոմային ռեակտորների տեղադրման վերաբերյալ հետազոտությունը

22:13 09.09.2024

Ատոմային էներգիայի ամերիկացի մասնագետները ժամանել են Հայաստան ու տեղում իրականացնում են փոքր մոդուլային ռեակտորների կառուցման հետազատությունները: Այդ մասին «Արմենպրեսին» ասել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը: Ովքե՞ր են այդ մասնագետները, և կոնկրետ ի՞նչ աշխատանք են իրականացվում: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Փոխնախարարն ասել է, որ ամերիկացի մասնագետները Հայաստանում զբաղվում են այդ […]

̰
ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե. ի՞նչ գործընթացներ են սպասվում

21:21 09.09.2024

«Ժողովրդավարական ուժերի հարթակը» օրերս ԿԸՀ-ին հանձնեց ԵՄ-ին ՀՀ անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրինագիծն ու կից փաստաթղթերը։ Ի՞նչ է սպասվում առաջիկայում, և ի՞նչ սպասելիքներ ունեն այդ ամենը նախաձեռնողները. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ Տիգրան Խզմալյանը: Հիշեցնենք` այս կուսակցությունը ևս ընդգրկված է նախաձեռնող խմբում:

̰
Ինչո՞ւ ձգձգվեցին Դավիթ Բեկ փողոցի շինարարական աշխատանքները

19:52 09.09.2024

Հորդառատ անձրևների հետևանքով դեռ մայիսին քանդվել էր Երևանի Դավիթ Բեկ փողոցի մի հատվածը: Երկարատև նախապատրաստական փուլից հետո մեկնարկել են շինարարական աշխատանքները: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Ալեն Սիմոնյանը հույս է հայտնել, որ Լյուքսեմբուրգը ջանքեր կներդնի հայ գերիներին Հայաստան վերադարձնելու հարցում

19:35 09.09.2024

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության փոխվարչապետ, արտաքին գործերի եւ արտաքին առեւտրի նախարար Քսավիե Բետելի գլխավորած պատվիրակությանը՝ նշելով, որ Հայաստանը մեծապես կարեւորում է հայ-լյուքսեմբուրգյան հարաբերությունների ամրացումն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցային հարթակներում: «Հայաստանը բարձր է գնահատում խորհրդարանական դիվանագիտության դերը երկու երկրների միջեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության դինամիկ զարգացման […]

̰
Նախագահն ընդունել է «Հայաստանի բարեկամներ» խմբի պատվիրակությանը

19:19 09.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի գլխավորած «Հայաստանի բարեկամներ» խմբի պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին` նախագահը նշել է. «Մենք մեծապես կարևորում ենք Ձեր խմբի գործունեությունը, և նաև գնահատում ենք այն աջակցությունը, որ ցուցաբերում եք մեզ: Ըստ էության, արդեն այս տարի մենք կարող ենք արձանագրել որոշակի հաջողություններ Եվրոպական միության հետ հարաբերություններում, որոնց շարքում […]

̰
Նախագահն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Մարգարիտիս Սխինասիին

19:02 09.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական ապրելակերպի խթանման հարցերով հանձնակատար Մարգարիտիս Սխինասիի գլխավորած պատվիրակությանը: «Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Առանձնակի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել և՛ ԵՄ-ին, և՛ Ձեզ հուլիսի 22-ին ԵՄ խորհրդի կողմից ընդունված երկու կարևոր որոշումների՝ «Խաղաղության եվրոպական գործիք»-ի շրջանակներում Հայաստանին աջակցություն տրամադրելու և մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի համար: […]

̰
BACK_TO_TOP