TIME
Ամսաթիվ
31 01 2025
  • $
    397.92
  • RUBLE
    4.07
  • 413.72
WEATHER
+1.09 oC

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին

17:18 20.09.2024

Սեպտեմբերի 20-ին Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը բարձր է գնահատել երկկողմ բարեկամական հարաբերությունները՝ ընդգծելով երկու երկրների ներքին գործերի նախարարությունների արդյունավետ և սերտ համագործակցությունը։ Նախարարը կարևորել է միգրացիոն ոլորտում փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ համատեղ ջանքերը: Նա մատնանշել է քաղաքացիների հետընդունման […]

̰
Նորք Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ հատվածին միացնող նոր ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկուկես ամսից

15:49 20.09.2024

Նորք Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցը Սարալանջի շրջանցիկ հատվածին միացնող նոր ճանապարհը պատրաստ կլինի մոտ մեկուկես ամսից: Շինարարական աշխատանքների ընթացքին ծանոթացել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ ռեպորտաժում:

̰
Բացահայտվել է շուրջ 31 կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. մեկ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել

15:26 20.09.2024

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում ԱԱԾ աշխատակիցների հետ սերտ համագործակցությամբ իրականացված քննչական և վարութային անհրաժեշտ գործողությունների, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են ԻԻՀ-ից Հայաստան մաքսանենգությամբ մեծաքանակ թմրամիջոցների տեղափոխման դեպքերի մի շարք հանգամանքներ: Վարույթի շրջանակներում պարզվել է, որ Սյունիքի մարզի 45-ամյա բնակիչը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻԻՀ-ում բնակվող տղամարդու հետ՝ մաքսանենգությամբ […]

̰
Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութով

14:50 20.09.2024

Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են սեզոնային գրիպի դեմ քառավալենտ պատվաստանյութով, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Թեև պատվաստվելու առաջնահերթությունը տրվում է հատկապես ռիսկի խմբում գտնվող քաղաքացիներին, բայց պատվաստվել կարող են բոլորը ցանկացած պոլիկլինիկայում` անկախ կցագրումից: Առողջապահության նախարարությունից հիշեցնում են` գրիպի բարդություններից խուսափելու ամենաարդյունավետ միջոցը պատվաստվելն է:

̰
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարությունը խնդիրները համապարփակ հասցեագրող փաստաթուղթ է. քննարկում

19:14 19.09.2024

Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի ռազմավարության նախագիծը հանրային քննարկման փուլում է: Սեպտեմբերի 19-ին Մեդիա կենտրոնում նախագծի շրջանակում տեղի է ունեցել քննարկում, որին մասնակցել են ՆԳՆ ռազմավարական պլանավորման, քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Արմեն Մկրտչյանը, վարչության փորձագետ Հեղինե Ենգոյանը և Առողջապահության նախարարության Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի տնօրեն Սուրեն Նազինյանը: […]

̰
Արմեն Տոնոյանը հետախուզվում է

18:40 19.09.2024

Ոստիկանության Ախուրյանի բաժնի կողմից հետախուզվում է 1983 թվականին ծնված Արմեն Տոնոյանը: Նրա գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունից խնդրում են դիմել Ախուրյանի կամ մոտակա բաժին, զանգահարել 1-02:

̰
Ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն Կոտայքի մարզում

18:12 19.09.2024

Սեպտեմբերի 17-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ենթակա ստորաբաժանումների կողմից «Հրազդանի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ում կազմակերպվել և անց է կացվել «Հրդեհաշիջման և տարհանման աշխատանքների կազմակերպումն ու իրականացումը դպրոցում առաջացած հրդեհի դեպքում» թեմայով ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից: Ուսումնավարժության նպատակն էր՝ • կատարելագործել ուսումնավարժության մասնակիցների գործնական […]

̰
Կոտայքի պարեկների պայքարը թմրամոլության դեմ

17:55 19.09.2024

Սեպտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 6-ին, Աբովյան քաղաքի Երիտասարդական փողոցում ծառայող Կոտայքի պարեկները վարորդական իրավունքի վկայական չունենալու և լուսաթափանցելիության խախտմամբ ապակիներով երթևեկելու համար կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում, սակայն, պարեկների կասկածն է հարուցել նաև ուղևորի վարքը: Թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու կասկածանքով Նոր Հաճնի բնակիչ 31-ամյա ուղևորը տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին: Այստեղ […]

̰
Գրիգոր Մինասյանի գլխավորությամբ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը հերթական նիստն է անցկացրել

16:42 19.09.2024

Սեպտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը: Խորհուրդը շարունակել է քննարկել Դանիել Իոաննիսյանի ներկայացրած «Կայուն խորհրդարանական մեծամասնության սկզբունքից հրաժարվելու հարց»-ը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հիշեցրել է, որ վարչապետի կողմից որոշում կա՝ նոր Սահմանադրություն գրելու, ինչին խորհրդի անդամները դեմ չեն արտահայտվել: Նախարարի խոսքով՝ այժմ սակայն փորձ է արվում առանձին մեկ հոդված փոփոխելու, որը […]

̰
Արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանքը. Գևորգ Պապոյան

16:35 19.09.2024

Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: «Արդեն իսկ այս պահին ավարտվել է 2500 հա ինտենսիվ այգու աշխատանք, մենք առաջիկա տարիներին Հայաստանում կունենանք մինչև 8000 հա ժամանակակից ինտենսիվ այգիներ»,-ասել է Գևորգ Պապոյանը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Արդյո՞ք բլոգերները պետք է հարկ վճարեն. պարզաբանում է Պետական եկամուտների կոմիտեն

16:16 19.09.2024

Պետական եկամուտների կոմիտեն տեսանյութ է հրապարկել, որում պարզաբանում է բլոգերների հարկ վճարելու հետ կապված հարցերը: Ի՞նչ հարկատեսակ է կիրառվում բլոգերի համար Բլոգերը կարո՞ղ է միկրոձեռնարկատիրության սուբյեկտ հանդիսանալ Ինչպե՞ս է հարկման հարցը կարգավորվում, եթե բլոգերն աշխատում է բարտերային տարբերակով Ի՞նչ է իրենից ներկայացնում բլոգերին ուղարկված ծանուցումը և ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկի այն ստանալուց հետո Մանրամասները՝ […]

̰
Հայաստանը ներդրումային միջավայրի առումով դարձել է ավելի հետաքրքիր, հարմարավետ և անվտանգ երկիր. Գևորգ Պապոյան

14:32 19.09.2024

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ելույթ է ունեցել Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում սեպտեմբերի 19-ին կայացած «Ժամանակակից Հայաստանի հեռանկարները․ տնտեսություն, ենթակառուցվածքներ և տեխնոլոգիաներ» թեմայով պանելային քննարկմանը: «Հայաստանը ներդրումային միջավայրի առումով դարձել է ավելի հետաքրքիր, հարմարավետ և անվտանգ երկիր»,-նշել է նախարարը: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Աշխարհում չկա որևէ խաղաղության պայմանագիր, որ պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին. վարչապետը՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին

16:56 18.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ընթացող Համաշխարհային հայկական գագաթնաժողովի շրջանակում մասնակցել է «Հայաստանի ներքին և արտաքին անվտանգությունը» թեմայով պանելային քննարկմանը: Վարչապետը պատասխանել է բանախոսի և քննարկմանը ներկաների բազմաթիվ հարցերի, որոնց թվում՝ անդրադարձել է Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին, Իրական Հայաստանի ռազմավարությանը, արտաքին քաղաքականությանը, ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի հետ կապված թեմաներին, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացմանը, մեր երկրի էներգետիկ անվտանգությանը: […]

̰
Ի՞նչ արդյունք ակնկալել, եթե Նյու Յորքում հայ-ադրբեջանական հանդիպում լինի

16:40 18.09.2024

Վաշինգտոնը միշտ առիթներ է փնտրում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման համար: ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին ընդառաջ այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երբ նրան հարցրել էին՝ հնարավո՞ր է արդյոք հայ-ադրբեջանական հանդիպում Նյու Յորքում: Դրանից բացի, Հայաստանում էր Ֆրանսիայի ԱԳ նախարարը: Վերջին շրջանի գրեթե բոլոր հանդիպումներում գերակայողը Խաղաղության պայմանագրի մասին խոսակցություններն են: […]

̰
Եղեգնաձորի ոստիկանների պայքարը թմրամոլության դեմ

14:21 18.09.2024

Եղեգնաձորի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Աղավնաձոր գյուղի 59-ամյա մի բնակիչ զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, նաև տնամերձ հողամասում աճեցնում է կանեփ: Մանրամասները՝ Ոստիկանության տեսանյութում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

̰
Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում

16:16 17.09.2024

Երևանի քաղաքապետարանը հերթական շրջայցն է կատարել մայրաքաղաքի սուպերմարկետներում: Հայտնաբերվել են ժամկետանց, կրկնապիտակներով ու ժամկետի պիտակների բացակայությամբ ապրանքներ: Ստուգվում է կաթնամթերքը, մսամթերքը, պարենային և ոչ պարենային բոլոր տեսակի ապրանքները: Խախտումների համար տնտեսվարողներն օրենքով տուգանվում են 100-200 հազար ՀՀ դրամի չափով: Հասարակական կարգի պահպանության ծառայությունը շարունակելու է ստուգայցերը:

̰
Նախագահն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին

19:48 16.09.2024

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներ Օսկար Թաթոսյանին և Թալին Յակուբյանին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաև Ամերիկայի հայկական համագումարի Կոնգրեսական հարաբերությունների գծով տնօրեն Մարիամ Խալոյանը: Հանրապետության նախագահը շնորհավորել և հաջողություններ է մաղթել համագումարի հոգաբարձուների խորհրդի նորընտիր համանախագահներին: «Մեծապես գնահատում ենք այն աշխատանքը, որ Ամերիկայի հայկական համագումարը կատարել է […]

̰
Մեսսին վերադարձը խաղադաշտ նշել է դուբլով և գոլային փոխանցումով

18:48 16.09.2024

«Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին երկու ամիս ընդմիջումից հետո վերադարձել է խաղադաշտ և դարձել դուբլի ու գոլային փոխանցման հեղինակ: Ամերիկյան «Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 28-րդ տուրում ընդունել է «Ֆիլադելֆիա Յունիոնին» և 3-1 հաշվով կամային հաղթանակի հասել: 37-ամյա Մեսսին առաջին խաղակեսում երկու գոլ է խփել, իսկ երկրորդ խաղակեսի ավելացված ժամանակի 8-րդ րոպեին […]

̰
Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:42 16.09.2024

Սեպտեմբերի 9-16-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4123 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 179 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 172, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 36, չամրակապված վարելու՝ 694, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 265, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 200, […]

̰
ՔԿ քննիչները շարունակում են կատարելագործել հմտությունները կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության դեմ պայքարում

18:22 16.09.2024

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի «Կանանց նկատմամբ բռնության հաղթահարումը և գենդերային հավասարության ամրապնդումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում անցկացվել է կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության թեմայով նոր դասընթաց։ Վերապատրաստման երկօրյա դասընթացին, որը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի, ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համագործակցության արդյունքում, մասնակցել են ՀՀ քննչական կոմիտեի տարբեր ստորաբաժանումների մի խումբ […]

̰
Քաղաքացին Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին մեծ քանակությամբ զենք-զինամթերք էր թողել

17:51 16.09.2024

Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ սեպտեմբերի 15-ին՝ ժամը 20.50-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգել անհայտ քաղաքացի և հայտնել, որ Նորավան գյուղի գերեզմանատան ճանապարհին զինամթերք է թողել: Նշված վայր մեկնած Արմավիրի բաժնի ոստիկանները հայտնաբերել են երկու պարկ և փայտյա արկղ, որոնց մեջ ակնհայտ նկատվել են զենքի նմանվող առարկաներ: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […]

̰
Հայաստանի և Վրաստանի վարչապետերը հանդես են եկել հայտարարություններով

17:46 16.09.2024

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել քննարկումների արդյունքներն ամփոփող հայտարարություններով: Ստորև ներկայացվում են երկու վարչապետների հայտարարությունները: Իրակլի Կոբախիձե – Հարգելի պարոն վարչապետ, Կրկին ողջունում եմ Ձեզ, ողջունում եմ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչներին: Շատ հաճելի է Ձեզ հյուրընկալել, հարգելի պարոն վարչապետ: Հիշեցնեմ մարտին իմ […]

̰
Գեղարքունիքի մարզում ճանապարհների հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են

17:33 16.09.2024

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ կատարվում են Տ-4-13, /Հ-39/ (Գավառ) – Գանձակ – Սարուխան – Գեղարքունիք ավտոճանապարհի կմ0+000-կմ12+900 հատվածի հիմնանորոգման աշխատանքներ։ Ճանապարհի մոտ 8կմ հատվածն արդեն իսկ ասֆալտապատ է։ Մյուս հատվածներում տարբեր բնույթի աշխատանքները շարունակվում են։ Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Քասախցի երիտասարդին դանակահարած տղամարդը ձերբակալվել է

17:27 16.09.2024

Սեպտեմբերի 5-ի ժամը 23.10-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հայտնել էին, որ «Կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 32-ամյա մի երիտասարդ: Ըստ բժշկի տեղեկանքի՝ նա ի վիճակի չէ դեպքի վերաբերյալ որևէ հանգամանք հայտնելու: Ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախույզների ձեռարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ […]

̰
Առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք են բերվել նորագույն և թանկարժեք դեղեր. ՀՀ ԱՆ

17:18 16.09.2024

Առողջապահության նախարարությունն առաջին անգամ «Ցրված սկլերոզ» ախտորոշմամբ պացիենտների համար ձեռք է բերել նորագույն և թանկարժեք դեղեր: Հիվանդության տարբեր փուլերի համար անվճար տրամադրվում է 4 անվանում դեղ: Հայաստանում այս պահին 159 պացիենտ է բուժում ստանում այս հիվանդության դեմ: Դեղերն, ըստ բժշկի նշանակման, անվճար տրամադրվում են առաջնային պահպանման ծառայություններ մատուցող կազմակերպությունների միջոցով: Ի՞նչ է ցրված սկլերոզը, ո՞ր […]

̰
Նման հեղեղումներ Երևանում ես չեմ հիշում. Ավինյանը՝ հեղեղատար համակարգի ներկա վիճակի մասին

17:03 16.09.2024

Այսօր՝ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում, քաղաքապետ Տիգրան Ավինյանն անդրադարձել է նաև մայրաքաղաքի հեղեղատար համակարգի ներկա վիճակին: «Երևանի հեղեղատար, անձրևատար համակարգը բավականին հին և մաշված է, ինչը էական ներդրումներ է պահանջում: Հարկ է նշել, որ Երևանում առկա հեղեղատար համակարգն արդեն իսկ ամբողջությամբ գույքագրվել է, և այս շաբաթ Կառավարությունում այդ թեմայով քննարկում է լինելու»,- ասել է […]

̰
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը

16:51 16.09.2024

Թբիլիսիում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպումը: Իրակլի Կոբախիձեն ողջունել է ՀՀ վարչապետի պաշտոնական այցը և ընդգծել երկու երկրների միջև ռազմավարական հարաբերությունների հետևողական զարգացման կարևորությունը բոլոր ոլորտներում: Վրաստանի վարչապետը շեշտել է Հայաստանի հետ առևտրատնտեսական փոխգործակցության, բիզնես կապերի ընդլայնման և ենթակառուցվածքների զարգացման կարևորությունը: Վարչապետ […]

̰
Իրացման ցանցում վաճառվող միսը պետք է ունենա սպանդանոցային ծագում. ՍԱՏՄ

14:36 16.09.2024

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է սկսել մսի իրացման կետերում՝ պարզելու համար վաճառվող մսի ծագումը: Համաձայն գործող օրենսդրության՝ վաճառվող թարմ միս-մսեղիքը պետք է ուղեկցվի դրա սպանդանոցային ծագումը հավաստող անասնաբուժական Ձև 5 վկայականով, միսը պետք է նույնականացվի՝ (պետք է համընկնեն մսի վրայի դրոշմակնիքի և Ձև 5 վկայականի հերթական համարը), կտրատված և սառնարան-ցուցափեղկում դրված միսը պետք […]

̰
Երևանի օդում փոշու պարունակությունը չափող 108 սարք է տեղադրվել

14:17 16.09.2024

Երևանում օդի աղտոտվածության ցուցանիշներն այսօր ընդհանուր առմամբ գերազանցում են սահմանված չափանիշները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: Հիմնական պատճառը շինարարական փոշին է ու ազոտը՝ մեքենաների արտանետումներից: Խնդիրը լուծելու համար Երևանի քաղաքապետարանը դեռ նախորդ տարի նախաձեռնեց նոր ծրագիր: Քաղաքի շինհրապարակներում տեղադրվեցին օդում փոշու քանակը չափող սարքավորումներ: Այսօր արդեն Երևանում նման 108 սարք է տեղադրվել 4-րդ և […]

̰
Վարչապետը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան

14:12 16.09.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ժամանել է Վրաստան: Վարչապետին Թբիլիսիի «Շոթա Ռուսթավելի» միջազգային օդանավակայանում դիմավորել է Վրաստանի Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն: Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի է ունենալու Նիկոլ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առանձնազրույցը, այնուհետև քննարկումները կշարունակվեն ընդլայնված կազմով: Քննարկումների արդյունքներով Հայաստանի և Վրաստանի վարչապետները հանդես կգան հայտարարություններով:

̰
BACK_TO_TOP