12:29 15.07.2018
Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Այս մասին ասվում է խմբակցության ֆեյսբուքի էջում. «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։ Խորապես համոզված ենք, […]
12:03 15.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալվել է 67-ամյա տղամարդ՝ Երևանում 8-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն ֆեյսբուքյան էջում։ Դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի մայիս-հունիս ամիսներին՝ կասկածյալի բնակարանում։ Քրեական գործով պարզվել է, թե ինչ պայմաններում է տուժողը ծանոթացել […]
22:48 14.07.2018
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 17:54-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի «Շոռաքյանդ» կոչվող հատվածում երեխան ջրահեղձվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի ջրասուզական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Փրկարարները Նորամարգ գյուղի վերջնամասում Մեծամոր գետից դուրս […]
20:19 14.07.2018
«Առավոտ»-ը տեղեկացնում է, որ Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը այս շաբաթ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ ՀՀԿ-ից հեռանալու պատճառն այն է, որ Վահե Հակոբյանն աշխատանքի առաջարկ է ստացել, որի պահանջներից է ապաքաղաքական լինելը, ուստի չի կարող անդամակցել կամ հարել որևէ կուսակցության:
19:33 14.07.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ տեղեկացրել էր, որ այսօր Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամները, որոնք պահանջում են կաթողիկոսի հրաժարականը, արգելափակել են Վեհափառի տեղաշարժը: Գնդեվանքից վերադարձի ճանապարհը […]
18:52 14.07.2018
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը ուխտի էր մեկնել Գնդեվանք (Վայոց Ձորի թեմ), որտեղ հայտնի նախաձեռնության անդամներն արգելափակել են Վեհափառ Հայրապետի տեղաշարժը։ Այժմ Նորին Սրբության մեքենան շրջափակված է, Գնդեվանքից վերադարձի ճանապարհը փակ է մեքենաներով և քարերով, նախաձեռնության անդամները սպառալիքներ են […]
17:47 14.07.2018
Վրաստանի Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայությունը զգուշացնում է Սև ծովի վրացական ափին հանգստացողներին սպասվող փոթորկի մասին: Ծառայության տեղեկությամբ, այսօր՝ հուլիսի 14-ին, ծովում սպասվում է 4 բալանոց փոթորիկ, որի պատճառով արգելված է լողալը: Սև ծովի ափին բոլոր փրկարարական աշտարակներին բարձրացվել են կարմիր դրոշներ: «Աշտարակներին սպիտակ դրոշ բարձրացվելու դեպքում ծովում լողալը կլինի թույլատրելի, խնդրում ենք պաշտպանել անվտանգության նորմերը»,- ասվում […]
09:00 14.07.2018
Հուլիսի 14-ին, ժամը 07:57-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիներին հաջողվել է կանխել քաղաքացի Ծ. Բ.-ի (1995 թ.) ինքնասպանության […]
23:39 13.07.2018
Մահացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի Սամվելյանը: Այս մասին տեղեկանում ենք ազգագրագետի ֆեյսբուքյան էջից: «Խոր ցավով տեղեկացնում ենք, որ հուլիսի 13-ի երեկոյան կյանքից հեռացավ նկարչուհի, ազգագրագետ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լուսիկ Ագուլեցի-Սամվելյանը»,- ասված է գրառման մեջ: https://www.facebook.com/LousickAgouletsi/posts/1840318206030793
20:39 13.07.2018
Առողջապահության նախարարության դիտարկումները շարունակվում են՝ հոսպիտալացված երեխաների շրջանում ինտենսիվ լաբորատոր հետազոտությունների միջոցով պարզելու հանրապետությունում էնտերովիրուսային վարակների տարածվածությունը: Ըստ այդմ` ներկայումս հանրապետությունում դիտվում է էնտերովիրուսների աշխուժացում: Իրականացված լաբորատոր հետազոտությունների 16,3%-ը կազմում են էնտերովիրուսները։ Նման աշխուժացում է նկատվում նաև Ռուսաստանի Դաշնությունում, որտեղ տարածում են գտել էնտերովիրուսի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` ECHO 6, Կոկսակի A6 և այլն: Ամռան […]
19:44 13.07.2018
Հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանը ՀՀԿ-ից և ՀՀԿ խմբակցությունից դուրս գալու մասին դիմումներ է գրել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:
12:30 13.07.2018
Գյումրիի Շիրազի հուշատուն թանգարանի շենքը վտանգված է: Այս մասին բարձրաձայնում են Սեյսմիկ պաշտպանության հյուսիսային ծառայության մասնագետները, որոնք թանգարանում ուսումնասիրություններ են կատարում: Նրանց խոսքով՝ շենքի հիմքերը խոնավանում են: Նույն իրավիճակն է նաև Գյումրիի պատմական միջուկում գտնվող բոլոր շենքերում, իսկ պատճառը քաղաքի հին ջրահեռացման համակարգի՝ քյարիզների անգործությունն է: Դրանք վաղուց քարով, հողով ու ասֆալտաշերտով են ծածկվել, ինչի […]
09:44 13.07.2018
ՀՀ ԱԻՆ-ում հուլիսի 12-ին՝ ժամը 22:58-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Այգեստանի 9-րդ փողոցի թիվ 67 շենքի մոտակայքում երկու նստարանների վրա մեծ քանակությամբ սնդիկ է թափված. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Տեղեկություն է ստացվել, որ սնդիկը հավաքված է, անհրաժեշտ է իրականացնել տարածքի […]
21:16 12.07.2018
Հուլիսի 12-ին` ժամը 18:08-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Վարդանանց և Գարեգին Նժդեհի փողոցների խաչմերուկում երեխան(3 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից:
21:26 11.07.2018
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի Twitter-ի էջից: Բալայանը գրել է, որ այդ հանդիպումից հետո կկայանա Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը։ Բրյուսելում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար @ZMnatsakanyan-ի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը։ Որոշ ժամանակ անց, կկայանա Մնացականյան – Մամեդյարով հանդիպումը։Ahead of meeting […]
20:04 11.07.2018
Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, որ դատարանը բավարարել է Հայկ Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը: Նրան մեղադրանք էր առաջադրվել սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու ու պահելու համար։ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
16:49 11.07.2018
ՀՀ ՊԵԿ կազմակերպման և հսկողության վարչությունից քննչական վարչություն և հետաքննության վարչության հետաքննության բաժին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՊԵԿ նախագահի հանձնարարագրերի հիման վրա, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին պատկանող «Ավոտգազ» ՍՊ ընկերությունում, ինչպես նաև «Ավտոստոպ», «ԳԱՕՄ Գրուպ», «Գազ Գրուպ», «Արզնի Գազ», «Ֆակել Գազ» և «Նախշին» ՍՊ ընկերություններում կատարված չափագրումների արդյունքում պարզվել է, որ այդ ընկերությունները 2016-2018 […]
16:25 11.07.2018
Ազգային անվտանգության ծառայությունը Գեղարքունիքի մարզի Մարտունու զինկոմիսարիատում իրականացրել է գործողություններ, ինչի հետևանքով բերման է ենթարկվել Մարտունու զինվորական կոմիսարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է ԱԱԾ մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը: Դեպքի հետ կապված այլ մանրամասներ չեն հաղորդվում:
13:33 11.07.2018
Ազգային անվտանգության ծառայությունում հուլիսի 6-ին հաղորդում է ստացվել «Լիդիան Արմենիա» ընկերության տնօրինության կողմից, որ նույն օրը «Առաջին լրատվական» կայքին տված հարցազրույցում Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ հանդես եկող որոշ ակտիվիստներ զենքի գործադրմամբ սպանության սպառնալիքներ են հնչեցրել ընկերության աշխատակիցների և նրանց ընտանիքների անդամների հասցեին: Ըստ ԱԱԾ-ի՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման խնդրի շուրջ հասարակական, բնապահպանական տարբեր շրջանակներում քննարկումները և […]
20:51 10.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին՝ սպանության փորձ կատարելու, ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար։ Քրեական գործով կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի բնակիչ, 1984 թվականին ծնված Դավիթ Սիմոնյանի՝ 2007 թվականի ապրիլի 1-ին հրազենային […]
13:53 10.07.2018
Երևանի Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում: Այս մասին սոցցանցերում հայտնում են ականատեսները՝ տեղադրելով համապատասխան տեսանյութեր: «Շոգի խերը։ Զգույշ եղեք ու չոր խոտերի մոտ մի կայանեք, ԱԻՆ-ը լավ շուտ հասավ»,- գրել է Facebook-ի օգտատեր Մկրտիչ Խաչատրյանը: Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել ԴԱՀԿ-ի ավտոկայանատեղիում: https://www.facebook.com/Mkrtich0/posts/2179650512263335
19:01 09.07.2018
Այսօր Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանին, որը ներկայացրել է իր հրաժարականը՝ կապված պաշտոնական դիրքը չարաշահելու իր դեմ առաջադրված մեղադրանքի հետ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Նախագահ Արմեն Սարգսյանը, որպես հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ի գիտություն է ընդունել Արա Վարդանյանի […]
18:35 09.07.2018
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ուղերձով դիմել է երևանցիներին: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ համաքաղաքացիներ խոսքս ուղղում եմ ձեզ՝ հայտնելու Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու իմ որոշման մասին և շնորհակալությունս հայտնելու ձեզանից յուրաքանչյուրին՝ համագործակցության ու համատեղ աշխատանքի համար։ Միասին անցած ճանապարհի ընթացքում փորձել եմ լսել ձեզանից յուրաքանչյուրի ձայնը և քայլ առ քայլ կարգավորել մայրաքաղաքի խնդիրները, եղել խոստմանս […]
18:16 09.07.2018
Դաունինգ Սթրիթի խոսնակի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է Բորիս Ջոնսոնի հրաժարականը:
22:57 08.07.2018
Հուլիսի 8-ին, ժամը 20:23-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Արագած գյուղում երեխան (2 տարեկան) կորել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների` կանչի վայր հասնելը ոստիկանները և քաղաքացիները առվակի մեջ հայտնաբերել և դուրս են […]
22:39 08.07.2018
Թուրքիայի հյուսիս-արևմուտքում ուղևորատար գնացքի 5 վագոնները դուրս են ընկել ռելսերից։ Կա 10 զոհ, 73 վիրավոր։ Այս մասին հայտնում է Թուրքիայի առողջապահության նախարարությունը, փոխանցում է Hurriyet-ը։ 362 ուղևորի տեղափոխող գնացքն ուղևորվում էր Ստամբուլից Ուզունկյոպրյու քաղաք։ Տեղի ունեցածի պատճառները հայտնի չեն։ Նշվում է, որ վթարի պահին ուժգին անձրև է տեղացել։ Վիրավորներին ուղղաթիռներով տարհանում են։ Դեպքի վայրում աշխատում […]
22:26 08.07.2018
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում լեգենդների խաղից հետո հրդեհ է բռնկվել մարզադաշտի տանիքում։ Դեպքի վայրում աշխատում է հրշեջ ծառայությունը։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր, միմյանց հետ մրցել են Լատինական Ամերիկայի ու Եվրոպայի թիմերը: Խաղն ավարտվել է լատինաամերիկացիների հաղթանակով` 5:2 հաշվով։ Հանդիպմանը ներկա է գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: