TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Հրատապ

ՀՔԾ պետի տեղակալն ազատվել է աշխատանքից

12:17 26.07.2018

Սեփական դիմումի համաձայն՝ Մուշեղ Բաբայանն ազատվել է ՀՔԾ պետի տեղակալի պաշտոնից:  Այս մասին որոշումն ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Որոշման մեջ ասված է. Ղեկավարվելով «Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով, 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝ Մուշեղ Բաբայանին ազատել Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։  

̰
Զինծառայողը մահացու հրազենային վիրավորում է ստացել. հարուցվել է քրեական գործ

18:55 24.07.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ ութերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Ժորա Պետրոսյանի մահվան հանգամանքները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Հուլիսի 24-ին կայազորային քննչական բաժնում ահազանգ է ստացվել, որ 24.07.2018թ.՝ ժամը 15:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում դեմքի շրջանում մահացու հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային […]

̰
Հունաստանում բռնկված հրդեհներից հայեր չեն տուժել

14:08 24.07.2018

Հուլիսի 24-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքի մոտակայքում՝ Արևելյան Ատտիկա նահանգում բռնկված անտառային հրդեհների հետևանքով տուժած հայերի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը կապ է հաստատել Հունաստանում ՀՀ դեսպանատան թեժ գծի հետ. դեսպանատնից փոխանցել են, որ բռնկված հրդեհների հետևանքով տուժածների թվում հայեր չկան: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից: Ավելի […]

̰
Մանվել Գրիգորյանին զրկեցին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից

13:11 24.07.2018

Էջմիածնում ավագանու այսօրվա նիստի ժամանակ Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանին Էջմիածնի պատվավոր քաղաքացու կոչումից զրկեցին: «Պատվավոր քաղաքացու շնորհումը և դրանից զրկումը իրավական հետևանքներ իրենից չի ենթադրում: Հարցը բացառապես բարոյական հարթության մեջ է: Պատվավոր քաղաքացու կոչումը խիստ լոկալ հարց է, որը քաղաքի բնակչության տրամադրությունը հաշվի առնելով կարծում եմ՝ դրան պետք է ուշադրություն դարձնենք: Իհարկե, դատաքննությունը […]

̰
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում

21:05 23.07.2018

Այսօր` ժամը 17:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Արթիկ-Գյումրի  ճանապարհի Սարալանջ գյուղի հատվածում։ Բախվել են «Տոյոտա» մակնիշի մարդատարն ու «Զիլ» մակնիշի բեռնատարը։ Ուղևորատարում եղել են 4 երիտասարդներ՝ վարորդն ու 3 ուղևորները։ Վթարի հետևանքով ուղևորներից մեկը տեղում մահացել է։ Գյուղացիների տեղեկություններով, երիտասարդը Փոքր Մանթաշ համայնքի ղեկավարի եղբորորդին է։ Տուժածներին մեքենայից դուրս են բերել եւ առաջին օգնություն […]

̰
ՀՀ պաշտպանության նախարարը զգուշացրել է Ադրբեջանին

21:01 23.07.2018

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հարցազրույց է տվել EADaily-ին: Հարցազրույցում նախարարը խոսել է Հայաստանի պաշտպանական ոլորտի խնդիրների, Կործանիչ ավիացիայի զարգացման ծրագրերի, ինչպես նաև Արցախի հարցում և հայ-ադրբեջանական սահմանին ռազմական լարվածության աճի մասին: Իբրև Հայաստանի անվտանգության ապահովման համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներ՝ նա նշել է, որ իր համար առաջնահերթ խնդիր է ԼՂ խնդրի կարգավորման համար բարենպաստ ռազմական […]

̰
ԱԱԾ հատուկ ջոկատայինները ադրբեջանցի դիպուկահարի են ոչնչացրել

15:26 23.07.2018

Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ նշելով, թե ԱԱԾ հատուկ ջոկատայինները տեղեկություն էին ստացել, որ առաջնագծի տվյալ հատվածում նոր դիպուկահար է հայտնվել և դիրքավորվում է: «Համբերատար և երկար սպասումներից հետո ստեղծվեց հնարավորություն դիպուկահարին վնասազերծելու հենց դիրքավորման պահին»,- մասնավորապես նշել է Արշակ Զաքարյանը:

̰
Նարեկցիները սպառնում են փակել միջպետական ճանապարհը

15:05 23.07.2018

Արարատի մարզի Նարեկ գյուղի բնակիչների մեծ հեկտարներով հողատարածքները ոռոգման ջրի բացակայության պատճառով չորացել են: Բերքը ծառերից ժամանակից շուտ չորանում ու թափվում է, գյուղացիները, որոնք սպասում էին միրգը շուկա հանելուն, այսօր ստիպված են մտածել գոնե ծառերը չորանալուց փրկելու մասին: Գյուղացիները դիմել են կառավարությանը, և գյուղատնտեսության նախարարությունը հանձնաժողով է ուղարկել խնդիրը կարգավորելու համար, սակայն դեռ լուծում չկա: […]

̰
Կիևյան կամրջից տղամարդ է նետվել

14:51 23.07.2018

Քիչ առաջ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել Հրազդան գետը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված մոտ 50 տարեկան տղամարդու դի:

̰
«Հաղթանակ» կամրջից քաղաքացի է նետվել

13:00 22.07.2018

Հուլիսի 22-ին, ժամը 12:18-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Փրկարարները Հ. Հ.-ին (1934 թ.) մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: Բժիշկները տուժածի […]

̰
Ավանում անհայտ անձը զենքի սպառնալիքով խոշոր չափի գումար է հափշտակել փոխանակման կետից

11:58 22.07.2018

Երևանում տեղի է ունեցել զինված ավազակային հարձակում։ Ժամը 04։00-ի սահմաններում դիմակավորված անհայտ անձը զենքով մտել է Ավան վարչական շրջանի Խուդյակով փողոցի վրա գործող «Երևան Սիթի» սուպերմարկետ և, տարադրամի փոխանակման կետի աշխատակցին հասցեագրելով սպանության սպառնալիքներ՝ գումար է պահանջել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, զինված անձը փոխանակման կետի աշխատակից՝ 30-ամյա Գ․Բ․-ից պահանջել և ստացել է 2 միլիոն 500 հազար […]

̰
Անհայտ անձը պատանդներ է վերցրել Լոս Անջելեսի Trader Joe’s  ցանցի խանութում

11:14 22.07.2018

Անհայտ անձը պատանդներ է վերցրել Լոս Անջելեսի Trader Joe’s  ցանցի խանութում։ CNN-հաղորդմամբ՝ մինչ սուպերմարկետում պատանդներ վերցնելը, տղամարդը փորձել է ավտոմեքենայով փախչել ոստիկաններից, սակայն վթարից հետո նա դուրս է թռչել մեքենայից, կրակ բացել իրավապահների ուղղությամբ ու թաքնվել խանութում։ Մոտ 3 ժամ տասնյակ մարդկանց պատանդած երիտասարդը գնդակահարել է մեկ մարդու և առանց դիմադրություն ցույց տալու հանձնվել ոստիկանությանը: Այս մասին […]

̰
Շվեդիայում սիրիահայ երիտասարդի են սպանել

13:21 21.07.2018

Շվեդիայում   սիրիահայ  երիտասարդի են սպանել։ Այս  մասին Shantnews-ը տեղեկություն ստացավ սպանված հայ երիտասարդի ծննդավայր Դամասկոսից։ Մեր աղբյուրը նաև նշեց, որ վերջին տարիներին Շվեդիայում հաստատված Հարություն Լափայանը մասնակցել է փախստականների թեմայով վեճի, որի ժամանակ մեկը փշրված ապակիով վնասել է Հարութի վիզը։ Ըստ ականատեսների՝ Հարութը երկար ժամանակ անօգնական  վիճակում մնացել է փողոցում, որտեղ էլ մահացել է։ Հիշեցնենք,  […]

̰
Վթար Իջևան-Երևան ավտոճանապարհին. կա երկու զոհ և մեկ տուժած

09:36 21.07.2018

Հուլիսի 21-ին, ժամը 06:57-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Երևան հատվածի մոտ 87-րդ կմ-ին «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Գ. Ա.) դուրս է եկել […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում չարաշահումներ եղել են. Արսեն Թորոսյան

19:04 19.07.2018

«Խոսքը 300 միլիոն դրամի հասնող չարաշահումների մասին է»,- խոսելով Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում կատարված ստուգումների արդյունքների մասին, այսօր կառավարության նիստից հետո ասել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «Խոսքը 2016 թվականի սոցփաթեթների մասին է, երբ մարդիկ պետք է անցնեն կանխարգելիչ բուժզննություն, որի համար պետությունը վճարում է 8000 դրամ, էդ մարդկանց 90 տոկոսը, պլյուս […]

̰
Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանն արգելանք է դրել

17:41 19.07.2018

ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանի տեսակցությունների վրա դատարանն արգելանք է դրել՝ քննիչի միջնորդությամբ։ Այս մասին «Հրապարակ» թերթի փոխանցմամբ, հայտնել է Էդուարդ Բաբայանի շահերի պաշտպան Արմեն Մելքոնյանը։ Հարցին՝ պատրաստվո՞ւմ են բողոքարկել որոշումը, պաշտպանը պատասխանել է․ «Այս պահի դրությամբ բողոք չենք ներկայացնելու որոշման դեմ, չենք էլ պատրաստվում ներկայացնել, թողնում ենք, որ քննությունը վստահ լինի, […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կհարցաքննվի հուլիսի 26-ին

14:41 19.07.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցաքննության օր է նշանակված հուլիսի 26-ը: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը: Նա տեղեկացրեց, որ հարցաքննությունը կարող է տեսանկարահանվել, սակայն եթե նման որոշում կայացվի, ապա վարույթ իրականացնող մարմինը պետք է որոշի՝ դա ինչ չափով է հրապարակայնացվելու: Խաչատրյանը չբացառեց, որ հարցաքննությունը կարող է և առհասարակ չհրապարակայնացվել: […]

̰
Սպասվում են աղմկահարույց բացահայտումներ. Վանեցյանը խոստացավ

12:14 19.07.2018

Առաջիկայում կհրապարակվեն պաշտոնյաների ապօրինի հարստացման վերաբերյալ նոր բացահայտումներ։ Այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։ Նա նշել է, որ ապօրինի հարստացողների վերաբերյալ նյութեր ունի իր սեղանին, սակայն հրաժարվել է անուններ հրապարակել: Վանեցյանը շեշտել է, որ բավական մեծ ծավալի չարաշահումների մասին է խոսքը: «Առաջիկայում կլինեն աղմկահարույց բացահայտումներ»,-ասել […]

̰
Տարոն Մարգարյանը կհրավիրվի ԱԱԾ. Արթուր Վանեցյան

12:05 19.07.2018

«Երեւան» հիմնադրամի գործով ստուգումները հասնում են ավարտական փուլին: Այս մասին այսօր կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ-ի տնօրեն Արթուր Վանեցյանը: «Տարոն Մարգարյանն այս փուլում դեռևս չի հրավիրվել ԱԱԾ քննչական վարչություն, բայց կհրավիրվի»,-ասաց Վանեցյանը: Նա ավելացրեց, որ Տարոն Մարգարյանի անվամբ գրանցված բիզնեսներ չեն հայտնաբերել: «Ունեցվածքը որ կա, հայտնի հրապարակումը եղել է, կոռուպցիայի հակազդման գծով […]

̰
Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանություն տվեց ՀՀ-ԵՄ համաձայնագրին

22:31 18.07.2018

Միացյալ Թագավորության Լորդերի պալատը հավանության արժանացրեց «Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է կատարել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ հղում անելով Լոնդոնում ՀՀ դեսպանությանը: Միացյալ Թագավորության Համայնքների պալատը հուլիսի 11-ին հավանություն էր տվել «Հայաստան-Եվրամիություն համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին»՝ փոխանցելով  այն Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման: Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ […]

̰
Քարաթափում Երևան-Իջևան ավտոճանապարհին

18:37 17.07.2018

Հուլիսի 17-ին՝ ժամը 16:46-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Իջևան ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրին՝ Ծովագյուղի հատվածում, տեղի է ունեցել քարաթափում: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Արցախում բանկերից մեկի հաշվապահը 2000 ԱՄՆ դոլար է հափշտակել

16:10 17.07.2018

Հուլիսի 16-ին Երևան քաղաքի բնակիչ, 1986թ. ծնված Ռ. Դ․-ն դիմել է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին՝ հայտնելով այն մասին, որ իր տատը՝ Մարտունի քաղաքի բնակչուհի, 1937թ. ծնված Ռ. Դ․-ն 2010-ի մարտի 18-ին «Արդշինբանկ» ՓԲԸ Մարտունու մասնաճյուղում որպես ավանդ է ներդրել 2000 ԱՄՆ դոլար և 2018-ի հուլիսի 16-ին նշված գումարը կուտակված տոկոսադրույքով ստանալու նպատակով դիմել «Արդշինբանկ» ՓԲԸ […]

̰
Կոռուպցիոն բացահայտում Վարդենիսի բուհում. պատճառվել է շուրջ 6 մլն դրամի վնաս

15:53 17.07.2018

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ «Վարդենիսի Վիկտոր Համբարձումյանի անվան մանկավարժական ինստիտուտ» ՍՊ ընկերությունում բուհի ռեկտոր Նիկողոս Գասպարյանն օրենքի խախտումներ է թույլ տվել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Գասպարյանի 2009 թ. օգոստոսի 31-ի հրամանով մի […]

̰
Ոստիկանության կատարած քննությամբ վերականգնվել է ավելի քան 43 միլիոն դրամ

14:04 17.07.2018

ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից ոստիկանության ՊՊԳՎ Իջևանի պահպանության բաժնում, Տավուշի և Դիլիջանի պահպանության բաժանմունքներում իրականացված աուդիտների ընթացքում արձանագրված ֆինանսական խախտումների փաստերով ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարված ծառայողական քննությամբ պարզվել է, որ Իջևանի պահպանության բաժնի նախկին հաշվապահի կողմից նույն բաժնի նախկին պետին և մի քանի ծառայողների, որոշակի ժամանակահատվածում, ոստիկանության ՊՊԳՎ արտաբյուջետային միջոցներից ընդհանուր 38.493.681 […]

̰
Արտասահմանցիները ՀՀ տարբեր մարզերում փող են հափշտակել

12:00 17.07.2018

Ոստիկանության Մասիսի բաժնում հուլիսի 16-ին հաղորդում է ստացվել, որ Մասիսում գործող բանկերից մեկում արտասահմանցի տղամարդիկ տարադրամ են փոխանակել, ապա նրանցից մեկը գաղտնի հափշտակել է 1300 եվրո: Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Նույն օրը ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է ստացվել, որ տարադրամ փոխանակելու պատրվակով գազալցակայան են մտել արտասահմանցիներ, շեղել են աշխատակցի ուշադրությունն […]

̰
Երևանում կինը բենզին է լցրել տղամարդու վրա և այրել

11:14 17.07.2018

Հուլիսի 16-ին` ժամը 22.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում է ստացվել, որ «2-րդ, 3-րդ աստիճանի ջերմային այրվածքներ, գլխի և պարանոցի այրվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1963 թ. ծնված Վալերի Գ.-ն, որը հայտնել է, որ Վրացյան փողոցի 90 հասցեի մոտ բենզին են լցրել վրան և այրել: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնած օպերատիվ խումբը […]

̰
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կան զոհեր

19:37 16.07.2018

Հուլիսի 16-ին՝ ժամը 16:14-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Աշտարակ-Կաքավաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 53-րդ կիլոմետրին բախվել են «ԶԻԼ» մակնիշի (վարորդը՝ Հ. Ե., ծնված 1964 թ.) […]

̰
Փլուզում Արշակունյաց պողոտայում. կա 1 զոհ, 2 վիրավոր

14:58 16.07.2018

ՀՀ ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 11։13-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 23 շենքը մասամբ փլուզվել է, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փլուզվել էր արդարադատության նախարարությանը պատկանող շենքը, որի մի մասը ծառայում էր փորձագիտական կենտրոնին, իսկ մյուս կեսը՝ պրովացիոն ծառայությանը: SHANTNEWS-ի թղթակիցը հաղորդում է, որ փլուզվել է շենքի […]

̰
Երևանի քաղաքապետի ընտրության նիստը չկայացավ

12:01 16.07.2018

Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրության նիստը չկայացավ. քվորում չապահովվեց անգամ հայտարարված 30 րոպե ընդմիջումից հետո: Հիշեցնենք՝ հուլիսի 16-ի նիստին ներկա էին Երևանի ավագանու 5 անդամ: Երևանի ավագանու ՀՀԿ և «Ելք» խմբակցությունները Երևանի քաղաքապետի թեկնածու չէին առաջադրել և նիստին չէին ներկայացել:

̰
ԱԱ-2018․ Ֆրանսիան դարձավ աշխարհի կրկնակի չեմպիոն

21:04 15.07.2018

Ռուսաստանում ավարտվեց Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը։ Եզրափակչում մրցեցին Ֆրանսիայի և Խորվաթիայի հավաքականները։ Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կայացած հանդիպման ժամանակ ֆրանսիացիները 4։2 հաշվով հաղթանակ տարան։ Ֆրանսիայի հավաքականը 1998 թվականից հետո երկրորդ անգամ դարձավ աշխարհի չեմպիոն։ Ֆրանսիացիներից գոլերի հեղինակներ դարձան Անտուան Գրիզմանը՝ 38-րդ րոպեին, 11-մետրանոցից, Պոլ Պոգբան՝ 59-րդ, և Կիլիան Մբապպեն՝ 65-րդ րոպեին, խաղի հաշիվը 18-րդ րոպեին բացել էր […]

̰
BACK_TO_TOP