13:22 04.08.2018
Այսօր վաղ առավոտյան արտակարգ իրավիճակ է ստեղծվել դեպի Գեղարդ տանող ճանապարհին: Գողթ գյուղի մոտ խոշոր լեռնազանգված է փլուզվել, ամբողջությամբ փակվել է ավտոճանապարհը:
12:07 04.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմին է միացել փաստաբան Հայկ Ալումյանը: Օգոստոսի 4-ին լրագրողների հետ հանդիպմանը Ալումյանը նշեց, որ այս պահի դրությամբ արդեն գոյություն ունի վերաքննիչ բողոք՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Փաստաբանը նշեց, որ ինքը՝ որպես թիմի նոր անդամ, իր հերթին երկուշաբթի բողոք է ներկայացնելու: Ալումյանն ասաց, որ […]
09:20 04.08.2018
Օգոստոսի 4-ին, ժամը 06:28-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Գողթ գյուղի վերջնամասում տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Հ-3 ավտոճանապարհի՝ Գեղարդի վանք տանող հատվածը փակ է: Դեպքի վայրում իրականացվում են համապատասխան […]
00:09 04.08.2018
«Pink Armenia» կազմակերպությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 3-ին՝ 20:00-ի շրջանում, Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում, ականատեսների վկայությամբ, ավելի քան 30 հոգի հարձակվել են ԼԳԲՏ 9 ակտիվիստների վրա, ծեծել վերջիններիս, ինչի արդյունքում 2 հոգի տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Մյուսների վնասվածքները թեթև են։ Նրանք ներկայում գտնվում են ոստիկանության բաժնում։ Կազմակերպությունից հայտնում են նաև, որ ոստիկանությունը դեպքի […]
23:11 03.08.2018
Մարտի 1-ի գործով մեղադրանք է առաջադրվել նաև ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին: Այս մասին քիչ առաջ «Օրակարգից դուրս» լրատվական հաղորդմանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա: «Երբ Սերժ […]
17:05 03.08.2018
Ինչպես հայտնի է, երեկ հրդեհ է բռնկվել նաև Տավուշի մարզի Բերդավան գյուղի տարածքում: Հրդեհն անցել է ադրբեջանական կողմից ու քանի որ այնտեղ դեռ չի մարվել, հայկական տարածքում պարբերաբար վերաբռնկումներ են լինում: Բերդավանի համայնքապետ Սմբատ Մուղդուսյանն այսօր SHANTNEWS.am-ին ասել է, որ մոտ 10 հա խաղողի այգի է այրվել, պտղատու ծառեր, իսկ հիմնականում տուժել են խոտածածկ տարածքները: […]
20:26 02.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող տարբեր հանցավոր խմբեր: Մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի հունիսին բացահայտվել է անդրազգային հանցավոր խումբ, որի անդամները, Հայաստանն օգտագործելով որպես տարանցիկ գոտի, […]
17:39 02.08.2018
ՊՆ զինծառայողների սոցիալական պաշտպանության վարչության և ՊՆ ՌՈ աշխատանքային պլանի համաձայն՝ զորքերում իրականացվող աշխատանքների շրջանակներում N զորամասում հայտնաբերվել են զինվորական վարտիքներ, որոնք չեն համապատասխանել ՊՆ կարիքների համար ձեռք բերվող նմանատիպ ապրանքների տեխնիկական բնութագրերին: Ինչպես հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նախնական ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ դեռևս 2017 թվականին փորձ է արվել […]
15:53 02.08.2018
ԲՀԿ մամուլի խոսնակ Վանիկ Էլիզբարյանը հայտնել է Երևանի ավագանու ընտրություններին «Ծառուկյան» խմբակցության ցուցակի առաջին եռյակի անունները: «ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԲՀԿ քաղաքական խորհրդի քարտուղար Նաիրա Զոհրաբյանը կգլխավորի ԲՀԿ Երևանի ավագանու նախընտրական ցուցակը, եռյակում կլինեն Պետրոս Ղազարյանը և Արման Աբովյանը»,-գրել է նա:
13:35 02.08.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցն արգելք չէ, որ նա որոշակի ժամանակահատված բացակայի Հայաստանի Հանրապետությունից: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից հայտնեցին նաև, որ վարույթ իրականացնող մարմինը, այն է՝ ՀՔԾ-ն, այդ մասին տեղեկացրել է նրան: Հիշեցնենք՝ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը օգոստոսի 1-ին հայտնել էր, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ […]
12:28 02.08.2018
ՀՀ կառավարությունում այսօր որոշվել է, որ երեք համայնքներում արտահերթ ընտրություններ պետք է ացկացվեն: Խոսքն Արմավիր, Էջմիածնին, և Արարատի մարզի Լուսաշող համայնքի մասին է: Արմավիրի մարզի Արմավիր համայնքում համայնքապետ կընտրեն հոկտեմբերի 21-ին: Այդ ընտրության համար Կառավարության պահուստային ֆոնդից ոստիկանությանը կհատկացվի 2,7 մլն դրամ՝ գրասենյակային նյութերի և կապի ծառայությունների համար։ Հիշեցնենք, որ Արմավիրի համայնքապետ Ռուբեն Խլղաթյանը հրաժարականի […]
10:23 02.08.2018
2018թ. օգոստոսի 1-ին Երևան քաղաքի Շենգավիթ, Էրեբունի և Նուբարաշեն, Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանների դատախազությունների դատախազների կողմից 15 քրեական գործեր են հարուցվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական աջակցության տարածքային բաժինների աշխատակիցների կողմից ապօրինի վարձատրություն պահանջելու և ստանալու դեպքերի առթիվ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։ Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման շրջանակներում 2018թ. հուլիսի 27-ին և […]
17:32 01.08.2018
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրապարակել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանի պատասխանը «Արմինֆո» լրատվական գործակալության հարցին: Հարց. Պարոն Բալայան, Հայաստանում բուռն արձագանքի արժանացան Մոսկվայից հնչող գնահատականները վերջին շրջանում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։ Ինչպե՞ս մեր հասարակությանը կբացատրեք այդ արձագանքները։ Պատասխան. Մենք հետևում ենք միջազգային արձագանքներին Հայաստանում տեղի ունեցող ներքին գործընթացների շուրջ, որոնք պայմանավորված են կառավարության ներքին առաջնահերթություններ […]
14:51 01.08.2018
ԱԺ 38 պատգամավոր անձնական երաշխավորություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի կալանքը փոխելու համար: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ հավելելով, որ ցուցակը դեռ վերջնական չէ, ստորագրահավաքը շարունակվում է: «Ստորագրահավաքին մասնակցել են պատգամավորներ տարբեր խմբակցություններից: Հետագայում ցուցակը կհրապարակեմ, այն գաղտնի ցուցակ չէ, ուղղակի դեռ ընթացքի մեջ է ստորագրահավաքը, ես կարծում […]
14:08 01.08.2018
Transparency International–ի Մեծ Բրիտանիայի մասնաճյուղն իշխանություններին կոչ է արել մանրամասն հետաքննել պատգամավորների քայլերը, սահմանափակել պատգամավորների ուղևորությունները օտար երկրներ, որոնք լոբբինգի դիմաց կաշառում են պատգամավորներին: Կազմակերպությունը իշխանություններին կոչ է արել արգելել պատգամավորների վճարովի ծառայությունները օտար երկրներին: Theguardian.com-ի փոխանցմամբ, պատճառն այն է, որ բրիտանացի պատգամավորների Ադրբեջան այցերը կազմակերպելու համար ծախսվել են հազարավոր դոլարներ: Կազմակերպությունը հատկապես ուշադրություն է […]
13:17 01.08.2018
Աբովյանի ջերմոցներից մեկում այսօր հրդեհ է բռնկվել: SHANTNEWS.am-ի նկարահանող խումբը դեպքի վայրում է: Ներկայացնում ենք լուսանկարներ: SHANTNEWS.am-ը հետևում է իրադարձություններին, դեպքի վայրից այլ մանրամասներն՝ առաջիկայում:
12:59 01.08.2018
Հուլիսի 28-ին սոցիալական ցանցում տեսանյութ էր հրապարակվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Այգուտ ճանապարհով անհայտ անձը, առանց պետհամարանիշի կարմիր գույնի «Նիվա» մակնիշի մեքենայով երկու շների է քարշ տալիս։ Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տեսանյութում երևացող անձը Այգուտ գյուղի բնակիչ, 1992 թ. ծնված Դավիթ Լազարյանն է, իսկ առանց պետհամարանիշի «Նիվա»-ն պատկանում է իրեն, վարել […]
12:37 01.08.2018
Օգոստոսի 2-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացնելու Արցախի և Ադրբեջանի սահմանին՝ Հադրութի շրջանի հյուսիս-արևմտյան ուղղությամբ։ Այս մասին Արցախի ԱԳՆ-ն՝ նշելով, որ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպշիկը և նրա դաշտային օգնական Գենադիե Պետրիկան (Մոլդովա)։ […]
12:23 01.08.2018
Մեքսիկայում ինքնաթիռ է վթարվել, 98 մարդ հոսպիտալացվել է, հաղորդում են տեղական աղբյուրները: Aeromexico ավիաընկերության ինքնաթիռը վթարվել է թռիչքից անմիջապես հետո: Նշվում է, որ թռիչքի ժամանակ ուժեղ անձրև է տեղացել. օդաչուները ցանկացել են օդանավակայան վերադառնալ, սակայն ինքնաթիռն անկառավարելի է դարձել: Մեքսիկայի տրանսպորտի և կապի նախարար Խերարդո Լուիս Էսպարզան իր թվիթերյան էջում դեպքի մասին գրառում է կատարել: […]
10:35 01.08.2018
ՀՀ ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգ» ընկերությունում կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ ընկերությունը 5,2 միլիարդ դրամի խախտում է թույլ տվել։ Այս մասին հայտնել է ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի խոսնակ Լուսինե Մկրտչյանը։ Ըստ նրա՝ «Ալեքս Հոլդինգում» կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության ստուգում և արձանագրվել է ավելի քան 5 միլիարդ […]
20:57 31.07.2018
Քիչ առաջ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում ավարտվեց Եվրոպայի ըմբշամարտի երիտասարդական առաջնության հունա-հռոմեական ոճի՝ մինչև 55 կգ քաշային ըմբիշների եզրափակիչ գոտեմարտը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, եզրափակաչում ոսկե մեդալի համար պայքարում էր Հայաստանը ներկայացնող Տիգրան Մինասյանը: Հայ ըմբիշը փայլուն անցկացրեց գոտեմարտը և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Վճռական մրցամարտում նա 8-0 հաշվով հաղթեց Իտալիան ներկայացնող Ջիովանի Ֆրենիին:
19:29 31.07.2018
Լոռու մարզի դատախազությունում հերթական քրեական գործերն են հարուցվել սոցիալական ծառայության տարածքային գործակալությունների աշխատակիցների կողմից սոցիալական նպաստների տրամադրման գործընթացում առերևույթ չարաշահումների փաստերով: Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից՝ հավելելով. «ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացել սոցիալական ծառայությունների Վանաձորի տարածքային բաժնի մասնագետների կողմից սպասարկման տարածքում հաշվառված մի շարք […]
19:04 31.07.2018
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը Վերաքննիչ դատարան կներկայացվի օգոստոսի 1-ին՝ կեսօրից հետո: «Արմենպրես»-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն ասաց, որ բողոքի ներկայացումը հետաձգվել է, այն այսօր չի ներկայացվի տեխնիկական պատճառներով պայմանավորված: Հարցին, թե Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը ե՞րբ կսկսվի, պաշտպանը պատասխանեց, որ հստակ օր չի […]
17:23 31.07.2018
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունից հայտնում են, որ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում է ուսումնասիրվել ՀՀ կառավարության որոշումներով 2012-2016թթ. «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքի 6.1-ին հոդվածի 1-ին մասով ներդրումային ծրագրերի շրջանակներում ԱԱՀ-ի գումարների վճարումը երեք տարի ժամկետով հետաձգելու արտոնություն ստացած տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամկետի ավարտից հետո ԱԱՀ վճարման գործընթացում պետական շահերի պաշտպանության […]
17:19 31.07.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի կեղծ տոմսեր իրացրած անձանց ինքնությունը։ 2016 թվականին տարբեր քաղաքացիներից ահազանգեր են ստացվել, որ ձեռք են բերել Վանուշ Խանամիրյանի հիշատակին նվիրված երեկոյի տոմսեր, որոնք, ենթադրաբար, պետք է տեղի ունենային երկու տարբեր օրերի, […]
15:58 31.07.2018
Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին: Այս մասին ասված է ԱԺ նախագահի տարածած հայտարարությունում: «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Բոստանջյանը հուլիսի 31-ին հրաժարականի դիմում է ներկայացրել»,- նշված է հայտարարության մեջ:
15:29 31.07.2018
Գյումրիում ՌԴ քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, կան տուժածներ: Ինչպես տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, հուլիսի 30-ին՝ 00:55-ին, Գյումրի բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ իրենց մոտ վնասվածքներով տեղափոխվել է Ռուսաստանի քաղաքացի: Նա հիվանդանոց է տեղափոխվել Սևերսկի թաղամասի հանրակացարաններից մեկի մոտից: Քաղաքացին բուժօգնություն ստանալուց հետո հեռացել է: Ավելի ուշ, նույն բժշկական կենտրոն է […]
21:28 30.07.2018
SHANTNEWS.am-ն արդեն տեղեկացրել է, որ այսօր` 15:54-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Սարավան-«Գյունեյ» կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Հրդեհը մարվել է ժամը 17:08-ին: Այրվել է մոտ 25 հա խոտածածկ տարածք: Ժամը […]
18:30 30.07.2018
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտնում է, որ այսօր՝ հուլիսի 30-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի և ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում և կրակն արագությամբ մոտենում է Ծրագրի ենթակառուցվածքներին ու շինություններին: «Լիդիան Արմենիա» ընկերությունը կոչ է անում անհապաղ բացել ճանապարհները և թույլ տալ ԱԻՆ հրշեջներին, ընկերության համապատասխան աշխատակիցներին մուտք գործել տարածք հրդեհը […]