18:09 09.08.2018
Ոստիկանության 6-րդ վարչության աշխատակիցներն այս պահին ստուգումներ են իրականացնում «Վեոլիա Ջուր» ընկերությունում: Այս մասին NEWS.am-ին հայտնել է «Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը: «Մենք հակված ենք կարծելու, որ այս ստուգումները կապված են նոր Հայաստանում մեր իշխանության կողմից ամենուր կարգուկանոն հաստատելու, հանցագործությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում իրականացվող գործողությունների հետ: Մենք ամեն ինչ անում […]
14:11 09.08.2018
Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը օգոստոսի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Երևան» հիմնադրամում հայտնաբերված խախտումներին: Նա նշեց, որ արդեն իսկ կա նախնական, այսպես կոչված, «մակերեսային» հաշվարկ՝ իրականացված ֆինանսների նախարարության համապատասխան ստորաբաժանման կողմից: Վանեցյանը հայտնեց, որ այս պահի դրությամբ «Երևան» հիմնադրամում հայտնաբերվել է 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում:
13:33 09.08.2018
ՀՀ ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը կառավարության նիստից հետո անդրադարձավ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող գործարանում անցկացված խուզարկությանը: Նա շատ մանրամասներ չներկայացրեց՝ նշելով, որ կարող է միայն ասել՝ հայտնաբերել են զենքեր, որոնք, նախնական օպերատիվ տվյալների համաձայն, հնարավոր է՝ օգտագործվել են մարտի 1-ի, 2-ի դեպքերի ժամանակ՝ այն անձանց կողմից, ովքեր ներառված չեն իրավապահ համակարգում: Վանեցյանը […]
12:22 09.08.2018
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ մեկնարկել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների վերաքննիչ բողոքի քննությունը: Քոչարյանի պաշտպանները բողոքարկել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու որոշումը: ՀՀ երկրորդ նախագահը մեղադրվում է մի խումբ անձանց հետ սահմանադրական կարգը տապալելու մեջ:
12:16 09.08.2018
ՀՀ կառավարության որոշմամբ՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում իրականացված փոփոխությունների արդյունքում օրենքի շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները: Կառավարության օգոստոսի 9-ի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս օրենսդրական կարգավորումը կտարածվի նաև 2015թ. հունվարի 1-ից հետո տեղի […]
22:09 08.08.2018
Օգոստոսի 8-ին` ժամը 15:21-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես հայտնեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ թիվ 42 երթուղին սպասարկող «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ս. […]
19:38 08.08.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում գտնվող, 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ քրեական գործի շրջանակներում Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին փաստացի պատկանող, Ամբիկ Գևորգյանի անվամբ ձևակերպված` ՀՀ Արարատի մարզի Մխչյանի նախկին մեխանիկա-վերանորոգման գործարանում ապօրինի պահվում […]
17:15 08.08.2018
ԱԱԾ-ն ո՛չ հերքում, ո՛չ հաստատում է շրջանառվող լուրերը՝ Հովիկ Աբրահամյանի տանը կատարվող խուզարկության վերաբերյալ: ԱԱԾ-ից SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասացին, որ առաջիկայում ԱԱԾ-ն տեղեկատվություն կտարածի: Նշենք, որ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների՝ ԱԱԾ աշխատակիցները երեկ մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել, վերջիններս այցելել են նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի […]
17:11 08.08.2018
Օգոստոսի 8-ին՝ ժամը 13:40-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հակառակորդի մարտական դիրքերից մեկում տեղի է ունեցել ուժգին պայթյուն, որին հետևել է մարդկային վայնասուն, իսկ այնուհետև մոտ 10 կրակոց: Այս մասին հայտնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից։ Միջադեպից հինգ րոպե անց մարտական դիրքին են մոտեցել շտապ օգնության 1 և ռազմական այլ […]
16:48 08.08.2018
Վերջին տարիներին հանրապետությունում ավելացել է գազով գործող ավտոմեքենաներում և ավտոգազալիցքավորման ճնշակայաններում (ԱԳԼՃԿ) տեղի ունեցած պայթյունների ու հրդեհների քանակը, տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը: Վերլուծությունը ցույց է տալիս, որ դրանք հիմնականում առաջանում են ԱԳԼՃԿ-ների շահագործման ժամանակ հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջների խախտման, ինչպես նաև հրդեհային անվտանգության կանոնների պահանջների անտեսման հետևանքով: Հրդեհների և տեխնածին վթարների […]
13:50 08.08.2018
Փաստաբան Քրիստ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ ԱԱԾ աշխատակիցները մուտք են գործել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Մխչյան գյուղում գտնվող տուն և խուզարկություն իրականացրել։ «Թե ի՞նչ հիմքով և ի՞նչ են փնտրել Մխչյանում, մեզ հայտնի չէ։ Առաջիկա ժամերի ընթացքում ԱԱԾ-ն տեսանյութով կտեղեկացնի»,- նշել է նա: Այդ մասին հրապարակում է արել նաև hraparak.am կայքը: […]
11:38 08.08.2018
ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ ԱԺ 45 պատգամավորների անձնական երաշխավորագիրը: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նախաքննության ներկա փուլում պահպանվում են Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման հիմքերը և անազատության հետ չկապված այլ խափանման […]
10:21 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ժամը 20:19-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչը՝ Մ. Ղ.-ն (ծնված 1990 թ.), ժամը 10:30-ի սահմաններում «Օձուն» հանգստյան տնից գնացել է մոտակա անտառ և չի վերադարձել, հեռախոսազանգերին չի պատասխանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ոստիկանության աշխատակիցներն իրականացրել են որոնողական աշխատանքներ, փրկարարների օգնության կարիքը չի եղել: Ժամը 00:23-ին տեղեկություն է հաղորդվել, որ ս. […]
07:40 08.08.2018
Օգոստոսի 7-ին՝ ժամը 16:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Պ.Սևակ գյուղից դեպքի «Քյարքիի ոլորաններ» տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի 75-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ԿամԱԶ» […]
19:08 07.08.2018
Քրեական գործ է հարուցվել ոստիկանության պաշտոնատար անձի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու փաստով: Հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Մասնավորապես, տեղեկություններ են ձեռք բերվել, որ ՀՀ ոստիկանության ՊՊԳ վարչության Քանաքեռ-Զեյթունի պահպանության բաժնի պաշտոնատար անձը 2015-2018թթ. ընթացքում նշված բաժնի հաշվապահի միջոցով իր և […]
18:18 07.08.2018
Հայաստանի հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշված են այն պատգամավորների անունները, որոնք ստորագրել են Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը (կալանք) փոփոխելու միջնորդության համար ներկայացված երաշխավորության տակ։ Հայտարարության մեջ նշվում է․ «ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ Գլխավոր դատախազին ուղղված միջնորդությունը ստորագրած «ՀՀԿ» խմբակցության պատգամավորների ինքնությունը պարզելու փորձերն առանձին լրատվամիջոցներում վերածվեցին անհարկի շահարկումների: […]
17:53 07.08.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների կողմից անցած ամիսների ընթացքում ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել ու վնասազերծվել են կայուն հանցավոր խմբեր, որոնցում ընդգրկված միջնորդները, կազմակերպիչները, զինկոմիսարիատների գործող և նախկին պաշտոնատար անձինք, բժշկական կենտրոնների աշխատակիցները, որպես կաշառք ստացած գումարների դիմաց, իրականացրել են զորակոչիկներին պարտադիր զինվորական ժամկետային ծառայությունից ապօրինի հիմքերով ազատելու կամ տարկետումներ տրամադրելու, ծառայության մեջ […]
18:35 06.08.2018
Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանը մեկնել է «Վերին Լարսի» անցակետ՝ ստեղծված իրավիճակը տեղում ուսումնասիրելու նպատակով։ Դեսպանությունից նաև հայտնում են, որ «Վերին Լարսի» անցակետում կուտակումներով պայմանավորված իրավիճակի առնչությամբ դեսպանությունում գործում է թեժ գիծ՝ + 7 (495) 628 55 56։
17:49 06.08.2018
Շաբաթ երեկոյան Ախալքալաքից Ռուսթավի ուղևորվող ավտոբուսը վթարի է ենթարկվել, տեղեկացնում է Sputnik-ը: Պատահարի հետևանքով զոհվել է 1992-ին ծնված մի տղամարդ, ևս 11 մարդ տեղափոխվել է այդ տարածքում գտնվող բուժհաստատություններ: Նշվում է, որ տուժածներից 4 անչափահաս արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ևս 3 տուժած գտնվում են ծանր վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: SHANTNEWS.AM-ը կապ հաստատեց ԱԳՆ […]
16:36 06.08.2018
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայությունից հայտնում են, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ԿԱ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցրած Վաչագան Ղազարյանի կնոջը` Ռուզաննա Բեգլարյանին 03.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 314.3-րդ հոդվածի 2-րդ մասով և 310.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքների կատարման համար, […]
12:22 06.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի նոր անդամը՝ փաստաբան Հայկ Ալումյանը, այսօր Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացնելու՝ իր պաշտպանյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու դատարանի որոշման դեմ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Հայկ Ալումյանը: Փաստաբանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ իրենք ինտենսիվ աշխատում են, քանի որ կան բաներ, որոնց մասին ասվել է, […]
10:58 06.08.2018
Օգոստոսի 5-ին՝ ժամը 17:25-ին, Ասկերանի շրջանային ԱԻ բաժնից ՃԿԿ տեղեկություն է ստացվել, որ Մարտակերտի շրջանի «Խաչեն»-ի ջրամբարում տեղի է ունեցել ջրահեղձման դեպք, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՆ-ից: Դեպքի վայր են մեկնել Ասկերանի և Մարտակերտի ՇԱԻ բաժինների փրկարարները և ՓՈՒՎ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման (ԱԱՀՍ) հերթապահ օպերատիվ խումբը: Փրկարարական աշխատանքների արդյունքում՝ «Խաչեն»-ի ջրամբարից՝ ջրահեղձման վայրից մոտ 800 […]
10:18 06.08.2018
Օգոստոսի 5-ին` ժամը 17:30-ի սահմաններում, դժբախտ պատահարի հետևանքով (նախնական տվյալներով` լճում լողանալիս) մահացել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պայմանագրային զինծառայող, 1982թ. ծնված Արմեն Ռաշիդի Հովակիմյանը: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունը։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]
19:23 05.08.2018
Օգոստոսի 5-ին` ժամը 18:05-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի տարածաշրջանում գտնվող «Պարզ լճին» հարակից անտառում 2 քաղաքացի է մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
16:58 05.08.2018
Շվեյցարական Ալպերում փոքր ինքնաթիռ է կործանվել։ Հաղորդվում է մոտ 20 զոհի մասին։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների JU-52 HB-HOT ինքնաթիռը թռիչք էր կատարում Դյուբենդորֆից Ցյուրիխ: Օդանավում եղել է 17 ուղևոր, 2 օդաչու և 1 բորտուղեկցորդուհի: Դեպքի վայրում աշխատում են փրկարարները: Վթարի պատճառը դեռևս հայտնի չէ։
16:06 05.08.2018
Իսպանիայի Ազգային ոստիկանությունը Մալագա նահանգի Մարբելյե քաղաքում ձերբակալել է Հայաստանի և Վրաստանի 3 քաղաքացիների։ Նրանք կասկածվում են կազմակերպված հանցավորության հետ կապերի մեջ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով իրավապահներին։ Ձերբակալվածներն են Լիտվայում բնակվող ՀՀ քաղաքացի Ա. Ս.-ն, ինչպես նաև Վրաստանի 2 քաղաքացիներ՝ L.B.-ն և I.P.-ն։ Ձերբակալությունը կատարվել է տեղի ռեստորաններից մեկում։ Նրանք ենթադրաբար, […]
13:03 05.08.2018
Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության 3 անդամ է զոհվել երկրի արևելքում մահապարտ ահաբեկչի հարձակման հետևանքով։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով առաքելության տարածած մամլո հաղորդագրությանը։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ երկրի արևելքում աֆղանական զինված ուժերի հետ համատեղ պարեկություն իրականցնելիս։ Պայթյունի հետևանքով տուժել է առաքելության ևս մեկ զինծառայող՝ ԱՄՆ-ից, և աֆղանական […]
09:27 05.08.2018
Կարակասում՝ Բոլիվարական ազգային գվարդիայի ստեղծման 81-ամյակի առթիվ տոնակատարության ժամանակ, երբ ելույթ էր ունենում Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, պայթյուն է որոտացել։ Այս մասին հայտնում է El Observador պարբերականը։ Պետության ղեկավարի խոսքը հեռարձակվել է ուղիղ եթերում։ YouTube-ում հայտնված կադրերում երևում է, թե ինչպիսի խուճապ է սկսվում հավաքվածների շրջանում։ Մադուրոն ընդհատել է մենախոսությունը, նա կնոջ հետ սկսել է […]
22:57 04.08.2018
Օգոստոսի 4-ին՝ ժամը 18:12-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանյան լճում դի կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականցման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ջրից դուրս են բերել մոտ 30 տարեկան կնոջ դի:
14:21 04.08.2018
Լիբանանի Թեմի Առաջնորդ Գերշ. Տ. Շահէ եպս. Փանոսեան հրաժարական տուած է։ Այս մասին Shantnews. տեղեկութիւն ստացաւ Պէյրութի իր աղբիւրէն։ Մեր աղբիւրը նաեւ փոխանցեց, որ մինչեւ այս պահը Սրբազան հօր իր առաջնորդի պաշտօնէն հրաժարելու լուրը պաշտօնական հաղորդագրութեամբ չէ տրուած։ Տ. Շահէ Սրբազան այս պաշտօնին կոչուած էր 2013 թուականին փոխարինելով Տ. Գեղամ արք.Խաչերեանը, որ շրջան մը իր […]