TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+17.09 oC

Հրատապ

Ստորագրահավաք՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները կասեցնելու պահանջով

13:50 14.08.2018

Բարձրագույն դատական խորհրդի շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները հայտարարությամբ հանդես եկան: Ակցիայի մասնակիցներից մեկը նշեց, թե քանի որ ըստ դատավորի և դատախազի՝ հիմքեր չեն եղել դատարանին բացարկ ներկայացնելու համար, իրենք ստորագրում են և դիմում ներկայացնում ԲԴԽ, որ կասեցվեն այդ դատավորի լիազորությունները: Նույն բովանդակությամբ դիմում կուղարկվի դատախազություն, որում կնշվի՝ Հայաստանին պետք չեն այնպիսի դատախազներ, որոնք […]

̰
Ռոբերտ Քոչարյանը կարևոր ասելիք ունի, և մենք մեր ասելիքը տեղ կհասցնենք. Վիկտոր Սողոմոնյան

13:22 14.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում նշեց, որ Ռոբերտ Քոչարյանը ասուլիսի ընթացքում կարևոր ասելիք ուներ, դրան ներկա իշխանություններն ամեն կերպ փորձում էին խոչընդոտել, բայց նախագահն իր ասելիքը տեղ հասցնելու տարբերակ կգտնի: «Ռոբերտ Քոչարյանը կարևոր ասելիք ունի, և կարևոր չէ՝ ասուլիսի միջոցով թե որևէ այլ կերպ, մենք մեր ասելիքը տեղ […]

̰
Դատախազությունը երկրորդ նախագահի խափանման միջոցը փոխելու Վերաքննիչ դատարանի որոշումը դեռ չի ստացել

13:15 14.08.2018

ՀՀ Գլխավոր դատախազությունը դեռ չի ստացել Վերաքննիչ դատարանի որոշումը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ: Այս մասին դատախազության առջև լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետ Վահագն Մուրադյանը: «Դեռ որոշումը չենք ստացել, մեկ-երկու օրվա ընթացքում կստանանք, կքննարկենք: Մենք մեր դիրքորոշումը Վերաքննիչ դատարանում հայտնել ենք, մեկ […]

̰
Ցուցարարներն ուղևորվում են գլխավոր դատախազության շենք

13:04 14.08.2018

Ցուցարարներն ուղևորվում են գլխավոր դատախազության շենք։ «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության ղեկավար Դավիթ Պետրոսյանը, ով ակցիայի մասնակիցների հետ ներխուժեց Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի համար նախատեսված դահլիճ, հանդես եկավ հայտարարությամբ. «Իշխանությունները Հայաստանում գործում են իրենց սահմանադրական լիազորությունների շրջանակում և դրա շրջանակում փորձում են իրականացնել արդարադատություն: Բայց բացի իշխանություններից՝ Հայաստանում կան ազատ, անկախ քաղաքացիներ, ովքեր ամեն վայրկյան կարող են արդարադատության […]

̰
ԻՊ առաջնորդը ծանր վիրավորում է ստացել. ԶԼՄ-ներ

17:52 13.08.2018

«Իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին ծանր վիրավորումից հետո գամված է անկողնուն և գրեթե չի կառավարում խմբավորումը: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ-Նովոստին: Ալ-Բաղդադին վիրավորվել է դեռևս հունիսին՝ իրաքյան ռազմաօդային ուժերի՝ սիրիական գյուղերից մեկի վրա կատարած հարձակման ժամանակ: Ինքնաթիռները հարվածներ էին հասցրել արմատականների տեղակայման վայրին: Զոհվել էր մի քանի ահաբեկիչ, մնացածը, այդ թվում՝ ղեկավարը, ծանր վիրավորում […]

̰
Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

16:22 13.08.2018

Քիչ առաջ հրապարակվեց Վերաքննիչ դատարանի որոշումը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննության վերաբերյալ: Դատարանը՝ Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ, բավարարեց պաշտպանների բողոքը, Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց: Փաստաբան Ռուբեն Սահակյանը նշեց՝ դատարանն այս որոշումը կայացրեց՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է: Սահակյանի խոսքերով՝ անձը չի կարող քրեական հետապնդման և պատասխանատվության ենթարկվել իր պաշտոնավարումից հետո, եթե […]

̰
Վարչապետը լուսանկար է հրապարակել զինծառայող որդու երդման արարողությունից

15:15 13.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել որդու՝ Աշոտ Փաշինյանի երդման արարողությունից: «Որդիս՝ զինվորական երդում տալիս»,- լուսանկարին կից հետևյալ գրառումն է կատարել Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ Աշոտ Փաշինյանը սեփական դիմումի համաձայն ծառայության է մեկնել Արցախ: Օգոստոսի 12-ին տեղի է ունեցել նրա երդման արարողությունը:

̰
«ՍՕՍ մանկական գյուղեր»-ի աշխատակիցը ձերբակալվել է՝ անչափահասի նկատմամբ անառակաբարո գործողությունների կասկածանքով

12:20 13.08.2018

ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի աշխատակիցը՝ անչափահաս սանի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելու կասկածանքով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Նախնական քննության տվյալներով՝ 2018 թվականի մարտի 18-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, «ՍՕՍ մանկական գյուղեր» ՀԲՀ-ի «Իջևան» մասնաճյուղի արհեստանոցում անառակաբարո գործողություններ են կատարվել մանկական […]

̰
Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է մոլեգնում

23:45 12.08.2018

Հունական Էվբեյա կղզում սոսկալի հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է Skai հեռուստաալիքը՝ հղում անելով Հունաստանի գլխավոր հրշեջ-փրկարարական ծառայությանը։ Նշվում է, որ տվյալ գոտում օդի ջերմաստիճանը հասնում է 30 աստիճանի։ Հրդեհը ծայր է առել Խալդիկա քաղաքից հյուսիս ընկած հատվածում։ Հրդեհաշիջման աշխատանքներին այժմ մասնակցում են 200-ից ավելի հրշեջ-փրկարարներ։ Գործի է դրվել շուրջ 60 մեքենա, 6 ինքնաթիռ […]

̰
Աֆղանստանի արևելքում թալիբների հարձակման հետևանքով ավելի քան 100 մարդ է զոհվել

20:30 12.08.2018

Աֆղանստանի արևելյան Ղազնի նահանգում տեղի է ունեցել բախում անվտանգության ուժերի և «Թալիբան» ահաբեկչական շարժման գրոհայինների միջև։ Ընդհարման հետևանքով զոհվել է 90 աֆղան զինվորական և 13 խաղաղ բնակիչ։ Այս մասին հայտնում է տեղի 1TV հեռուստաալիքն իր թվիթերյան էջում։ Գրոհայինները նույնպես կորուստներ են կրել, զոհերի թիվը չի հստակեցվում։ Թալիբները զավթել են համանուն քաղաքի մեծ մասը, աֆղանական անվտանգության […]

̰
Նոր Արեշում տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

20:03 12.08.2018

Օգոստոսի 12-ին՝ ժամը 16:49-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նոր Արեշի 9-րդ փողոցի տներից մեկի բակում գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ 5 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ. փականը խափանվել է: […]

̰
Աշոտյանը Կասպյան հռչակագրից ՀՀ-ի համար մարտահրավեր պարունակող դրույթներ է առանձնացրել

15:35 12.08.2018

Ադրբեջանի համար մաքսիմալ ընդունելի բաժանում տեղի ունեցավ, և նա կարող է առավել մեծ ծավալով հետազոտել Կասպյան ափեզրը և առավել մեծ քանակությամբ էներգակիրներ արտահանել ապագայում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ «ՀՀԿ» խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Թուրքմենստանի և Ղազախստանի ղեկավարների կողմից Կասպյան ծովի կարգավիճակի վերաբերյալ ստորագրված համաձայնագրին: «Այսօր Ռուսաստանի, Ադրբեջանի, […]

̰
Ռուսաստանը կրկին հաղթեց Տանկային բիաթլոնում

19:59 11.08.2018

Այսօր Մոսկվայում կայացավ Տանկային բիաթլոն միջազգային մրցույթի եզրափակիչը, որի ժամանակ 4 պետությունների պայքարում առաջինը եզրագծին հասավ Ռուսաստանը՝ 1 ժամ 29 րոպե 55 վայրկյանի ընթացքում։ Ռուսաստանցի տանկիստների հետ կատաղի պայքար էին մղում բելառուսցիները, որոնք վերջին շրջաններից մեկի ժամանակ որոշեցին փոխել իրենց տանկը, ինչի պատճառով զգալի ժամանակ կորցրին։ Բելառուսի հապաղման պատճառով երկրորդ տեղը գրավեց Չինաստանը (1 ժամ […]

̰
Քրեական գործերի քննության գործընթացում նկատվում են իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ. Արման Թաթոյան

14:03 11.08.2018

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է արել վերջին շրջանում քննվող քրեական գործերի առնչությամբ: Հայտարարությունը հրապարակված է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական կայքում: Հայտարարությունը ներկայացնում ենք ամբողջությամբ: Վերջին ժամանակաշրջանի քրեական գործերի առնչությամբ ստեղծված իրավիճակի ուսումնասիրությունը վկայում է, որ նկատվում են մի շարք գործերին ներգրավված անձանց իրավունքների ոտնահարման վտանգավոր միտումներ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի բացակայության […]

̰
ՆԱՍԱ-ն տիեզերանավ է ուղարկում Արեգակ

12:20 11.08.2018

Parker Solar Probe-ը կլինի առաջին տիեզերանավը, որը «կդիպչի» արևին:

̰
Երևանում ծառը կոտրվել և ընկել է գազատար խողովակի վրա

10:26 11.08.2018

Օգոստոսի 10-ին՝ ժամը 21:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կուրղինյան փողոցի թիվ 5 շենքի մոտակայքում ծառ է կոտրվել և ընկել մոտակայքով անցնող գազատար խողովակի վրա, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն իրականացրել են հերթապահություն՝ մինչ գազի վթարային […]

̰
Հովիկ Աբրահամյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց․ կալանքի միջնորդություն է ներկայացվել

22:20 10.08.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակում Հենրիկ Աբրահամյանին 10.08.2018թ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Այս մասին տեղեկանում ենք ՀՔԾ մամուլի ծառայությունից: Մեղադրանքի համաձայն՝ նա ապօրինի կերպով ձեռք է բերել և Ամբիկ Գևորգյանի հետ նախնական համաձայնությամբ, վերջինիս անվամբ ձևակերպված, սակայն փաստացի Հենրիկ Աբրահամյանի եղբորը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող` Մխչյանի նախկին […]

̰
Ներկրված թռչնամսում հայտնաբերվել են շեղումներ. որոշ խմբաքանակներ ճանաչվել են վտանգավոր

20:16 10.08.2018

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն իրացման ցանցի 16 կետերում իրականացված վերահսկողության շրջանակներում կատարել են նմուշառում առկա թռչնամսից: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԳՆ ՍԱՊԾ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, լաբորատոր փորձաքննության արդյունքում դրանցից 6-ում հայտնաբերվել են մի շարք մանրէաբանական ցուցանիշներով խախտումներ: Ծառայությունը սպառողներին տեղեկացնում է, որ ստորև նշված խմբաքանակները ճանաչվել են վտանգավոր և պիտանի չեն […]

̰
ԲՈՒՀ-ի պրոռեկտորը խաբեությամբ հափշտակել է 20 մլն դրամ. ոստիկանություն

19:25 10.08.2018

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման, Շիրակի մարզային վարչությունների ու Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողները համատեղ տարաբնույթ միջոցառումներով օպերատիվ տվյալներ են ձեռք բերել, որ Գյումրու Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտում կոռուպցիոն բնույթի հանցագործություններ են տեղի ունեցել: Տեղեկությունների հիման վրա ոստիկանության Գյումրի […]

̰
Վրաստանի մի քանի շրջաններ հայտնվել են աղետի գոտում

17:55 10.08.2018

Վրաստանի մի քանի շրջաններ երեկ կեսօրից հետո հայտնվել են բնական աղետի էպիկենտրոնում: Վրաստանի սևծովյա ավազանում մոլեգնել է մինչև 4 բալի հասնող փոթորիկ, իսկ ափամերձ շրջանները ողողել են հորդառատ անձրևները: Լեռնային Գուդաուրիում ձյուն է տեղացել: Տեղատարափ անձրևներից առանձնապես տուժել է Աջարիան: Բնակիչների հաղորդմամբ՝ երեկ երեկոյան սկսված անձրևները ողողել են Բաթում, Քոբուլեթի քաղաքներն ու շրջակա գյուղերը, ինչպես […]

̰
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունն ավարտվեց

16:45 10.08.2018

Վերաքննիչ դատարանում ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքի քննությունը: Փաստաբան Արամ Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ նիստի ընթացքում քննարկվեցին բոլոր փաստարկները. դատարանի որոշումը կհրապարակվի երկուշաբթի՝ 16:00-ին: «Պարոն Քոչարյանն այսօր ևս ելույթ ունեցավ, բավական տպավորիչ ելույթ էր: Նա ռեպլիկներին ի պատասխան ներկայացրեց իր դիրքորոշումը: Ակնկալիքները դրական են, կարծում եմ՝ մեր հայցը պետք է […]

̰
Զարուհի Փոստանջյանը բողոքի ակցիա իրականացրեց Վերաքննիչ քրեական դատարանի մոտ

15:43 10.08.2018

Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն ու իր կողմնակիցներն այսօր բողոքի ակցիա իրականացրին Վերաքննիչ քրեական դատարանի մոտ: Այնտեղ այսօր քննվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած բողոքը՝ իրենց պաշտպանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Փոստանջյանին նախապես թույլ չէին տալիս մուտք գործել դատարանի շենք, քիչ անց, սակայն, վերջինիս հետ դատարանի […]

̰
Քաղաքագետ Լևոն Շիրինյանը կուսակցություն կստեղծի ԱԺ ընտրություններին մասնակցելու համար

12:38 10.08.2018

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն (ՀՔԴԿ) անունով կուսակցություն կստեղծի և կմասնակցի ԱԺ ընտրություններին. այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Հայրենակի’ց, ես որոշեցի համախոհների մի խմբի հետ ստեղծել Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն(ՀՔԴԿ) և մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Այդպիսով ես իմ համախոհների հետ կբերեմ իմ նպաստը հայրենիքի վերաշինության և Չորրորդ հանրապետության կայացման գործում: Վստահ եմ, […]

̰
Վարչապետի որոշմամբ՝ ՊԵԿ նախագահի տեղակալն ազատվել է պաշտոնից

12:04 10.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Գաբրիելյանն ազատվել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Արա Գաբրիելյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ:

̰
Թուրքիայի հետ սահմանի՝ Արտաշատի հատվածում կես տարում 10-ից ավելի սահմանախախտ է ձերբակալվել

21:36 09.08.2018

Հայաստանում Ռուսաստանի սահմանապահ վարչության Արտաշատի սահմանապահ ուժերը կես տարվա ընթացքում ձերբակալել են մեկ տասնյակից ավելի սահմանախախտների։ Դրանց մեծ մասը եղել են Աֆղանստանի, ինչպես նաև Բանգլադեշի քաղաքացիներ։ Այս մասին News.am-ին հայտնել է Արտաշատի ռուսական սահմանապահ ջոկատի պետ Յուրի Ուրվանովը։ Նախորդ տարվա համեմատ` 2018 թվականին սահմանի ապօրինի հատման դեպքերի քանակն աճել է։ Պատճառներից մեկն էլ այն է, […]

̰
Ռազմական հեղաշրջման փորձ եղել է, թե ոչ՝ գնահատականը կտա դատարանը. Տոնոյան

21:04 09.08.2018

2008 թվականի մարտի մեկի դրությամբ Դավիթ Տոնոյանը նույնպես աշխատում էր պետական համակարգում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հաստատեց պաշտպանության ներկայիս նախարարը։ Հարցին՝ եղե՞լ է այդ ժամանակ ռազմական հեղաշրջման փորձ, Տոնոյանը պատասխանեց, որ դրան գնահատական կտա միայն դատարանը։

̰
Յուրի Խաչատուրովին փոխարինելու գործընթացն սկսվել է․ ՊՆ

20:11 09.08.2018

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն այս պահին շարունակում է կատարել իր պարտականությունները, սակայն գործընթաց է սկսվել նրա փոխարինման համար։ Այս մասին այսօր լրագրողներին տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նրա խոսքով՝ դա քննարկումների որոշ գործընթաց է ենթադրում, որի մասին ինքը չի կարող մանրամասներ հայտնել։ Այդ գործընթացի ավարտից հետո էլ կլինեն թեկնածուների վերաբերյալ քննարկումները, որոնց անուններն, […]

̰
Եթե խնդիրներ կան, մենք էլ ենք շահագրգիռ վերհանել դրանք. «Վեոլիա ջուր» ընկերություն

19:39 09.08.2018

«Վեոլիա ջուր» ընկերությունում Ոստիկանության 6-րդ վարչության սկսած ստուգումների շարժառիթը հայտնի չէ, նպատակը՝ ևս: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց «Վեոլիա ջուր» ընկերության մամուլի խոսնակ Մուրադ Սարգսյանը: Վերջինս ասաց, որ «Վեոլիա ջուր»-ը կարգուկանոն հաստատելու կառավարության քաղաքականությանն աջակցում է, ամեն ինչ անում են, որ ոստիկաններն արդյունավետ աշխատեն: «Ամեն դեպքում, փոքր կազմակերպություն չենք, 3000 աշխատակից ունենք, գուցե ցանկացել են […]

̰
10 միլիարդ դրամի ապրանք և սպառազինություն չի մատակարարվել ՊՆ-ին կամ անորակ է եղել․ ԱԱԾ-ի նոր բացահայտումը

19:32 09.08.2018

ՀՀ վարչապետի` կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա ՀՀ  ԱԱԾ ռազմական հակահետախուզության գլխավոր վարչությունում նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։ Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող […]

̰
Դավիթ Տոնոյանը նախահարձակ լինելու տրամադրվածություն ունի

18:24 09.08.2018

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Ադրբեջանի հետ շփման գծում, առաջնագծում հնարավոր սրումների հավանականությունը ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը չի մեկնաբանում։ Այս մասին ինքը՝ Տոնոյանը, այսօր ասաց լրագրողներին։ Բայց պատասխանեց այն հարցին, թե ինչ կոչ է անում հանրությանը։ «Լավ տրամադրությունով շարժվել դեպի առաջ»,- կարճ պատասխանեց Տոնոյանը։ Արդյո՞ք հայկական կողմում նախահարձակ լինելու տրամադրվածություն կա հարցին, նախարարը ժպիտը դեմքին պատասխանեց. «Ես […]

̰
BACK_TO_TOP