TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Հրատապ

Հայաստանում կատարվածն ազդեցություն է ունեցել նաև Ղարաբաղում․ Քոչարյան

21:46 16.08.2018

«Պարզ է՝ այն, ինչ կատարվել է Հայաստանում, որոշ չափով ազդեցություն է ունեցել նաև Ղարաբաղում, այդ իրադարձություններին արձագանքեց նաև ԼՂ նախագահը՝ Բակո Սահակյանը: Չեմ կարծում, թե լրիվ նույն գործընթացներն են, որովհետև ԼՂ իրավիճակը որոշակիորեն տարբերվում է, բայց որոշ նմանություններ կան», – Երևանում եղած իշխանափոխության ազդեցությունն իր հարցազրույցի ժամանակ այսպես մեկնաբանեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ […]

̰

21:42 16.08.2018

Եթե հանրահավաքին հավաքվի, օրինակ, հարյուր հազար մարդ, դա ճնշող մեծամասնությունը չէ: Հնարավորություն պետք է տալ նաև այլ մարդկանց, որոնք ուրիշ մոտեցումներ ունեն, հնչեցնել իրենց կարծիքը։ Այս մասին այսօրվա հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ «Եթե ասում եք մեծամասնություն` նշանակում է Հայաստանում առավելագույնը 190 հազար մարդ պիտի լինի։ էն գլխից ընդունել եք մի թեզ, […]

̰
Ինչի՞ են խառնվել, ինչո՞ւ են խանգարում, այլ կարծիք պետք է չհնչի՞․ Քոչարյանը բացատրում է քաղաքականություն վերադառնալու պատճառը

21:40 16.08.2018

«Ի՞նչ է արժանապատվությունը, փորձենք հասկանալ. դու պատասխանատու ես այս ժողովրդի, այս երկրի տարածքային ամբողջականության ու Ղարաբաղի համար, քո անձնական արժանապատվության դիմաց դնում ես հայ ժողովրդի անվտանգությունը, քո արժանապատվության կեղծ մեկնաբանությունը դնում ես մի նժարի վրա, մյուս նժարին քո ժողովրդի կյանքն է, Ղարաբաղի ապագան է, այն հողերն են, որոնք այսօր վերահսկվում են բանակի կողմից։ Եթե սա […]

̰
Համարեք, որ վերադարձել եմ, միանշանակ. Քոչարյանը վերադառնում է քաղաքականություն

21:37 16.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հարցին` ի՞նչ էր պատրաստվում ասել չկայացած ասուլիսին, պատասխանեց. «Այնքան բան կար ասելու, խաթարեցին»: Ասուլիսում ենթադրյալ հարցերից մեկին՝ վերադառնո՞ւմ է քաղաքականություն, թե՞ ոչ, նա պատասխանեց. «Համարե՛ք, որ վերադարձել եմ, միանշանակ»: Ճշտող հարցին՝ որպես անհա՞տ, թե՞ նաև քաղաքական ուժի ձևավորմամբ, Քոչարյանը պատասխանեց, որ կարող է այդ վերադարձը […]

̰
Իմ դեմ հարուցված գործը եկեք չկապենք Ռուսաստանի հետ. Ռոբերտ Քոչարյան

21:34 16.08.2018

«Իմ  դեմ հարուցված գործը եկեք չկապենք Ռուսաստանի հետ, բայց ես մեծ մտահոգություն ունեմ, երբ վարչապետն ասում է, որ ամբողջ աշխարհը պետք է ադապտացվի, հարմարվի Հայաստանի նոր իրավիճակին: Դա ասվում է Ռուսաստանին, իսկ Ռուսաստանն այն երկիրը չէ, ում հետ կարելի է այս լեզվով խոսել. մեր ստրատեգիական գործընկերն է, առանց այդ գործընկերության մեր պաշտպանության հարցը վտանգի տակ […]

̰
Քոչարյանը՝ Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում զենք գտնելու մասին

21:26 16.08.2018

«Մարտի 2-ին և՛ ՊՆ-ն, և՛ մեր անվտանգության ծառայության պետը զեկուցել են, որ բանակը որևէ բախում չի ունեցել ցուցարարների հետ, ես այդ ամբողջ գիշերը եղել եմ նախագահականում։ Այն փաստը, որ բանակի որևէ զինծառայող վնասվածք չի ստացել, խոսում է այն մասին, որ բախում չի եղել», – այս մասին քիչ առաջ «Երկիր Մեդիա»-ի եթերում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ […]

̰
Արտակարգ դրություն չհայտարարելը այսօր կդիտվեր իբրև անգործություն նախագահի կողմից․ Քոչարյան

21:21 16.08.2018

«Դատարկ ցուցմունքներ են, որևէ էական բան չկա, ես ուղղակի չեմ կարող խոսել, վաղը, մյուս օրը ինձ մեղադրելու են, որ ես հարցազրույցի ժամանակ նախաքննական գաղտնիք եմ բացահայտել, եթե ասում են, որ ես փետրվարի 29-ին հարցազրույց եմ տվել, որտեղ ասել եմ, որ երկու ելք կա այս վիճակից՝ հանրահավաքները Թատերական հրապարակում իրենցով մարվելու են, կամ ոստիկանությունը պետք է […]

̰
Փաստաբանների թիմը ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չէր թողել․ Քոչարյան

21:16 16.08.2018

«Փաստաբանների թիմը, որին նաև ակտիվորեն ես էի մասնակցում, ուղղակի ջախջախել է մեղադրանքը, քարը քարի վրա չէր թողել այդ մեղադրանքից, սակայն այն դեպքը չէ, որ ասես՝ մեղադրանքի այս կամ այն դրվագը թույլ է կամ ուժեղ, ամբողջը կառուցված է կեղծ, արհեստական ապացույցների, եզրակացությունների վրա, ցավոք, չեմ կարող կոնկրետ խոսել գործի մասին, կա, այսպես կոչված, «նախաքննական գաղտնիք». որևէ […]

̰
Չկա «շատերը», կա ագրեսիվ փոքրամասնություն

21:12 16.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն օրեր առաջ նախատեսված, բայց չկայացած ասուլիսից հետո հարցազրույց է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը: Հարցին՝ ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ շատերն իր ձերբակալումը ողջունեցին, նա պատասխանեց, որ չի ընդունում «շատերը» որակումը. կա ագրեսիվ փոքրամասնություն, որը կարող է տպավորություն թողնել «շատերը» որակելու համար, այն է՝ հեղափոխական ակտիվիստները, այն մարդիկ, ովքեր տարիներ […]

̰
Վանաձորում բենզատարը շրջվել է. կան տուժածներ

20:15 16.08.2018

ԱԻՆ-ը հայտնում է, որ «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի «3-րդ մաս» կոչվող թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բենզատարը կողաշրջվել է. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Նարեկացու փողոցի թիվ 4 շենքի դիմաց բախվել են […]

̰
Մահացել է աշխարհահռչակ երգչուհի Արետա Ֆրանկլինը

19:13 16.08.2018

ԱՄՆ-ի Դետրոիդ քաղաքում, 76 տարեկանում մահացել է երգչուհի Արետա Ֆրանկլինը, տեղեկացնում է Associated Press-ը: Երգչուհին մի քանի տարի քաղցկեղի դեմ է պայքարել: Նախորդ տարվա փետրվարին նա հայտարարել էր, որ ավարտում է կարիերան: Աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին օրերին ընտանիքը չի հեռացել Ֆրանկլինի անկողնու մոտից: Երգչուհին վերջին անգամ հանրությանն էր ներկայացել 2017-ի նոյեմբերին: Կյանքի ընթացքում նա ստացել է […]

̰
Համարեք, որ վերադարձել եմ, ի՞նչ եք իրար խառնվել. Ռոբերտ Քոչարյանը նոր հարցազրույց է տվել

17:14 16.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տապալված ասուլիսից հետո երկրորդ հարցազրույցն է տվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությանը: Հրապարակվել է հարցազրույցի անոնսը: Հարցազրույցում երկրորդ նախագահի արտահայտած մտքերից մի քանիսը՝ ստորև. «Համարեք, որ վերադարձել եմ, ի՞նչ եք իրար խառնվել, ինչո՞ւ են խանգարում, այլ կարծիք մենք այս երկրում պետք է չունենա՞նք», «Իրենք ադեկվատ ձևով չեն գնահատում այն, ինչ կատարվում է […]

̰
Սերժ Սարգսյանը կհարցաքննվի Մարտի 1-ի գործով. ՀՔԾ պետ

13:30 16.08.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը կառավարության օգոստոսի 16-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Մարտի 1-ի գործով հարցաքննվելու է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, ով 2008-ի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ վարչապետի պաշտոնը: Լրագրողները հետաքրքրվեցին՝ երբ է հարցաքննվելու Սերժ Սարգսյանը, ինչին Խաչատրյանը պատասխանեց. «Դա արդեն քրգործի անհրաժեշտությունից, քննության անհրաժեշտությունից ելնելով որոշում է քննիչը՝ […]

̰
Հրդեհ գազալցակայանում․ գազի կուտակիչը պայթել է

10:13 16.08.2018

Օգոստոսի 16-ին՝ ժամը 06:07-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Արջուտ գյուղի մոտակայքում գազալցակայան է այրվում: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի մոտ 10-րդ կմ-ին գտնվող «Տիգրան և Հայկ» ՍՊԸ-ի գազալցակայանում պայթել է գազի կուտակիչը. այրվում է կոմպրեսորային կայանի տանիքը: Հրդեհը մեկուսացվել […]

̰
«Դուխով» վեր կացեք և պայքարեք ձեր իրավունքների համար. ԿԳ նախարարի հորդորն ուսուցիչներին

00:16 16.08.2018

Տնօրենները դպրոցական խորհուրդները վերածել են բիզնեսի, պետք է այս ամենին վերջ տալ: Այս մասին Կասկադում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: «Հենց այսօր քննարկվել է դպրոցներում խորհուրդներին և տնօրեններին հավաստագրեր տրամադրելու կարգը»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ խնդիրը լուծելու համար պետք է նաև ուսուցիչների ու ծնողների աջակցությունը, քանի որ […]

̰
Դիմակավորված անձինք մտել են «Հարավկովկասյան երկաթուղի»

23:49 15.08.2018

Օգոստոսի 14-ի լույս 15-ի գիշերը ՊԵԿ-ը դիմակավորված անձանց ուղեկցությամբ մտել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերություն և գործողություն իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք Hraparak.am-ից: Աղբյուրի փոխանցմամբ՝ ՀԿԵ-ում խուզարկություն են արել, փնտրել և առգրավել են փաստաթղթեր, ինչը խիստ վրդովեցրել է ոչ միայն ընկերության ղեկավարությանը, այլև ռուսական իշխանություններին, քանի որ երկաթուղու կառավարումը հանձնված է Ռուսաստանին: Աղբյուրը նաև տեղեկություններ ունի, որ […]

̰
Ռումբի մասին ահազանգ «Սիլաչի» հյուրանոցում. փրկարարները դեպքի վայրում են

22:13 15.08.2018

Օգոստոսի 15-ին`ժամը 21:33-ին, քաղաքացին ահազանգել է «911» ծառայությանը և սպառնացել, որ պատրաստվում է ռումբ տեղադրել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում գտնվող «Սիլաչի» հյուրանոցում: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: Փրկարարները մարդկանց տարհանում են հյուրանոցից:  

̰
Անահիտ Ֆարմանյանը անդրադարձել է իրեն հասցեագրվող մեղադրանքներին

14:36 15.08.2018

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը ֆեյսբուքյան ընդարձակ գրառմամբ անդրադարձել է իրեն հասցեագրվող մեղադրանքներին: Այն ներկայացնում ենք ամբողջությամբ: Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ֆիզմաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Ֆարմանյանի հայտարարությունը ՄԱՍ 1 Հարգելի՛ հայրենակիցներ, Շիրակի պետական համալսարանի և հայաստանյան բուհական համայնքի հարգարժա՛ն գործընկերներ, իմ շատ սիրելի՛ ուսանողներ, օրինականության ու արդարադատության ապահովմանը կոչված հաստատությունների մեծարգո՛ […]

̰
Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել. ԱԻՆ

13:25 15.08.2018

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ կատարված համապատասխան աշխատանքների արդյունքում պարզվել է՝ Կառավարության 3-րդ մասնաշենքում վտանգավոր ոչինչ չի հայտնաբերվել: Հիշեցնենք՝ այսօր 11:33 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Կառավարության 3-րդ մասնաշենքում ռումբ կա:

̰
Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մարտունում ընդլայնված կազմով խորհդակցություն է անցկացնում

13:22 15.08.2018

Արցախի նախագահ Բակո Սահակյանը Մարտունում ընդլայնված կազմով խորհդակցություն է անցկացնում:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել և լուսանկարներ հրապարակել Արցախի նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը: Նա մասնավորապես նշել է, որ օրակարգի գլխավոր հարցը շրջանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերն են, կատարման ընթացքը և նոր ներդրումների ներգրավվումը: https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/1893076224091220  

̰
Վայքի սոցաջակցության ծառայության պետի կողմից կաշառք ստանալու փաստով հարուցվել է քրգործ

11:00 15.08.2018

ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Վայքի բաժնում նախապատրաստված նյութերով Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ի կողմից կաշառք ստանալու փաստով տվյալներ են ձեռք բերվել: Ինչպես տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, Վայքի սոցիալական աջակցության ծառայության պետ Ա.Մ.-ն 2013-2017 թթ. ընկած ժամանակահատվածում նպաստառուների ցուցակում ընդգրկելու, ապա հաջորդող տարիների ընթացքում նպաստի վճարումը չդադարեցնելու և նպաստների տրամադրման գործընթացն […]

̰
Թուրքիան կտրուկ բարձրացրել է ամերիկյան մի շարք ապրանքների մաքսատուրքերը

09:53 15.08.2018

Անկարան հայտարարել է, որ այս քայլին է դիմում՝ ի պատասխան Թուրքիայի տնտեսության դեմ Վաշինգտոնի միտումնավոր հարձակման:

̰
Համասեռամոլների խումբը ներխուժել է ոստիկանության բաժին. 2 ոստիկան վիրավորվել է

21:00 14.08.2018

Օգոստոսի 14-ին՝ ժամը 4։30-ից սկսած, ոստիկանության Կենտրոնականի բաժնում մի քանի րոպեն մեկ ահազանգեր էին ստացվում: Մի քաղաքացի հայտնում էր, որ «Կոմայգում» իրեն հարվածել են, մյուս ահազանգով խնդրում էին ոստիկան ուղարկել «Շիրակ» հյուրանոց, հաջորդ զանգահարողը ասում էր, որ նույն հյուրանոցում հարձակվել են իրենց վրա, դանակ ու զենք է եղել հարձակվողների մոտ, մի ուրիշն էլ նշում էր, […]

̰
«Մարտի 1»-ի գործն ԱՄՆ կառավարության ուշադրության կենտրոնում է. դեսպան Միլս

20:20 14.08.2018

ԱՄՆ կառավարությունն ուշադրությամբ հետևում է «Մարտի 1»-ի գործով հայաստանյան դատական համակարգում տեղի ունեցող իրադարձություններին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին օգոստոսի 14-ին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը։ «ԱՄՆ կառավարությունը վաղուց ցանկանում էր տեսնել Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների ամբողջական և անկողմնակալ քննությունը։ Այդ ողբերգությանը զոհ գնացածների համար արդարադատություն իրականացնելու և թափանցիկությունն ապահովելու համար վաղուց այդ […]

̰
Ջենովայում կամրջի փլուզումից զոհվածների թիվը հասել է 22-ի

18:07 14.08.2018

Իտալական Ջենովա քաղաքում ավտոմոբիլային կամրջի փլուզման հետևանքով զոհվածների թիվը հասել է 22-ի: Այս մասին հայտարարել է Իտալիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների հարցերով փոխնախարար Էդոարդո Ռիկսին: Նրա խոսքերով՝ ևս 8 մարդ վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է Rainews24 հեռուստաալիքը: Նախնական տվյալներով՝ փլուզման պատճառ կարող է հանդիսացած լինել կայծակի հարվածը: Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 11 զոհի մասին: Մեքենաներն […]

̰
Հարուցվել է քրգործ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ. ՔԿ

17:06 14.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ հինգերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ զորամասին հատկացված վառելիքի հափշտակության դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ ՀՀ ՊՆ N զորամասի ՎՔՆ ծառայության նախկին պետը, կոչումով կապիտան, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասի մարտական հենակետերի տեսադիտարկումն ապահովող բենզոագրեգատներին հատկացվող 977 կգ ավտոբենզին և 15 կգ յուղ, ինչի կապակցությամբ կազմել […]

̰
ԿԲ-ն որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողնել անփոփոխ՝ 6%

16:28 14.08.2018

2018 թ. օգոստոսի 14-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ 6.0%: Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, 2018 թ. հուլիսին արձանագրվել է 1.2% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 2.6% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը որոշակիորեն ավելացել է՝ ամսվա վերջին կազմելով 2.3%: Միևնույն ժամանակ, բնականոն գնաճը հուլիսին փոքր-ինչ նվազել է՝ դեռևս […]

̰
ՊԵԿ-ը կանխել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք

15:54 14.08.2018

Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից վերջին 2 ամիսների ընթացքում  հայտնաբերվել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 44 դեպք, որից 22-ը՝ թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության, իսկ 22-ը՝ վարչական բնույթի մաքսային իրավախախտումների մասով: Սյս մասին տեղեկացրին Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներկրման 18 դեպքը բացահայտվել […]

̰
Ասուլիսի տապալումն ընդդիմախոսների ազատ արտահայտումը խոչընդոտելու ճարահատյալ փորձ էր. Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը

14:51 14.08.2018

Այսօրվա միջադեպը եկավ հաստատելու, որ իշխանություններն ունակ են քաղաքական հետապնդումներ իրականացնել ընդդիմախոսների նկատմամբ, հատկապես նրանց, ում քաղաքական կշիռն ու հեռանկարները իրենց համար լուրջ անհանգստությունների առիթ են։ Այս մասին ասվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարության մեջ։ Հայտարարությունը մեջբերում ենք ստորև. «Ինչպես գիտեք, այսօր՝ ժամը 12:00-ին, «Էրեբունի-Պլազա» բիզնես-կենտրոնում պետք է կայանար ՀՀ երկրորդ նախագահ […]

̰
Նա, ով կփորձի կանգնել հեղափոխության ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում. Նիկոլ Փաշինյան

14:05 14.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում ուղիղ եթերով դիմել է ՀՀ քաղաքացիներին՝ նշելով, որ նա, ով կփորձի կանգնել հեղափոխության ճանապարհին, կհայտնվի պատմության աղբանոցում: Վարչապետի խոսքով՝ Հայաստանում օրինականության հաստատումն այլընտրանք չունի, պետության և ժողովրդի առաջ հանցագործություն կատարած բոլոր անձինք ենթարկվելու են պատասխանատվության: «Այս ճանապարհը՝ օրինականության հաստատման ճանապարհը, այլընտրանք չունի: Բոլորը պատասխան են տալու իրենց արարքների համար՝ ՀՀ […]

̰
BACK_TO_TOP