TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Հրատապ

«Կալաշնիկով»-ի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն սկսելու պայմանագիր է ստորագրվել

12:44 21.08.2018

Այսoր «Royalsys Engineering ltd.» ընկերության նախագահ Դավիթ Գալստյանը և «Կալաշնիկով» կոնցեռնի փոխտնօրեն Անդրեյ Բարիշնիկովը ստորագրեցին պայմանագիր Հայաստանի Հանրապետությունում «Կալաշնիկով»-ի նոր՝ «АК-12» և «АК-15» նմուշների արտադրություն հիմնելու նպատակով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

̰
100 օրվա ընթացքում կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք է բացահայտվել. Արմեն Ղուկասյան

11:54 21.08.2018

Նախորդ 100 օրվա ընթացքում հանրապետությունում բացահայտվել է կոռուպցիոն բնույթի 746 հանցագործության դեպք: Ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրկնակի բարձր է: Այս մասին օգոստոսի 21-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը: Նա հայտնեց, որ վերոնշյալ 746 դեպքից 585-ն ի հայտ է բերվել հենց ոստիկանության կողմից: Ղուկասյանի խոսքով՝ առաջընթացն ակնհայտ է նաև լատենտային […]

̰
ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել Ռոբերտ Քոչարյանի առանձնատան խուզարկության վերաբերյալ

19:23 20.08.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ կապված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատանն ու գրասենյակում կատարված խուզարկության հետ: «Չկարևորելով Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանն ու գրասենյակում 2018 թվականի օգոստոսի 6-ին կատարված խուզարկության հանգամանքը՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն չէր տարածել, սակայն հաշվի առնելով 2018 թվականի օգոստոսի 20-ին զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներից ստացված […]

̰
Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել. ՀՔԾ

13:56 20.08.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել Մարտի 1-ի գործի շրջանակում: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից: ՀՔԾ-ից նշեցին, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հրապարակել, միայն հայտնեցին, որ խուզարկությունն այսօր չի կատարվել:

̰
Թբիլիսիում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացիներից մեկը մահացել է

12:23 20.08.2018

Ժամը 11:46-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Մարիա Պանյանը (ծնված 1989թ.) մահացել է: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից մի քանիսի վիճակը ծանր է: Ժամը 09:20-ին «911» ծառայությունը կրկին կապ էր հաստատել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի […]

̰
Թբիլիսիում վթարից տուժած ՀՀ 9 քաղաքացիներից մի քանիսի վիճակը ծանր է

10:23 20.08.2018

Ժամը 09:20-ին հերթական անգամ կապ է հաստատվել Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահի հետ։ Հաղորդվել է, որ Թբիլիսիում ավտովթարից տուժած Մանե Խաչատրյանը (ծնված  2011 թ.) գտնվում է «Իյաշվիլի» մանկական ԲԿ-ում, Մարիա Պանյանը (ծնված 1989 թ.)՝ «Ժելեզնադորոժնայա» ԲԿ-ում՝ անգիտակից վիճակում, Անդրանիկ Գինոսյանը (ծնված 1995 թ.)՝ «Էվեքս» ԲԿ-ում՝ ծանր, բայց գիտակից վիճակում: Լիլիթ Շալվարյանը (20 տ., ստացել է կոտրվածք) […]

̰
Թալիբներն Աֆղանստանում առևանգել են 3 ավտոբուսի` մոտ 150 ուղևորի

10:07 20.08.2018

«Թալիբան» արմատական շարժման գրոհայիններն Աֆղանստանի հյուսիսում առևանգել են 3 ավտոբուսների ուղևորների։ Դեպքը տեղի է ունեցել Կունդուզ նահանգի Խանաբադ բնակավայրի շրջանում՝ Թահար-Քաբուլ մայրուղու վրա։ Առևանգողները դեռևս որևէ պայման չեն առաջադրել։ Xinhua գործակալության հաղորդմամբ՝ առևանգված ուղևորների թիվը կազմում է մոտ 150։ Օգոստոսի 19-ին Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հայտարարել էր Ղուրբան-բայրամ տոնի առթիվ թալիբների հետ հրադադարի ժամանակավոր ռեժիմ […]

̰
Թբիլիսիում վթարի հետևանքով ՀՀ քաղաքացիներ են տուժել

08:43 20.08.2018

Օգոստոսի 20-ին՝ ժամը 05:14-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 02:58-ին Թբիլիսի քաղաքի Պռավայա Նաբերեժնայա փողոցում՝ «Էլիավա» շուկայի մոտակայքում, բախվել են «Mercedes Minivan» մակնիշի և «Mercedes CLK» մակնիշի (վարորդը՝ Օլեգ Օմարով, ծնված 1972 թ., Վրաստանի Հանրապետության քաղաքացի) ավտոմեքենաները: «Mersedes CLK» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Մանե Խաչատրյանը (ծնվ. 2011թ.), Արամ Խաչատրյանը (ծնվ. […]

̰
Հորդառատ անձրևի հետևանքով Արմավիրի մի շարք համայնքներում արտակարգ իրավիճակ է ստեղծվել

08:18 20.08.2018

Ժամեր առաջ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել ՀՀ Արմավիրի մարզի Շենիկ, Քարակերտ և Դալարիկ համայնքներում. տևական անձրևի հոսքը նշված համայնքներով անցնող ջրատարը չի կարողացել ապահովել, որի հետևանքով ջուրն ամբողջությամբ դուրս է եկել ջրատարից և, ողողելով մշակովի հողատարածքները, խաղողի այգիները, լցվել է բնակելի տների նկուղները և անասնագոմերը: Ստեղծված իրավիճակին տեղում ծանոթանալու համար մարզպետ Գագիկ […]

̰
Վթար Աշտարակի կամրջի վրա․ կա զոհ, վիրավորներ

19:15 19.08.2018

Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա, Hyundai Sonata մակնիշի 40 PS 040 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է կամրջի երկաթե արգելապատնեշին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն: Այս պահին վթարի վայրի տեղազննություն են կատարում […]

̰
Զանգվածային վրաերթ Ֆրանսիայում․ կան վիրավորներ

17:14 19.08.2018

Ֆրանսիայի Կամբրե քաղաքում 18-ամյա անսթափ երիտասարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ։ Դեպքը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ գիշերային ակումբի մոտ։ 7 անձինք, ներառյալ անվտանգության աշխատակիցը, վնասվածքներ են ստացել։ Տուժածներից 2-ի համար անհապաղ բուժօգնություն է պահանջվել։ Նրանց ուղղաթիռով հոսպիտալացրել են։ Զանգվածային վրաերթից հետո հարբած վարորդը մեքենայով բախվել է սյանը։ Այս մասին հայտնում է LCI հեռուստաալիքը՝ […]

̰
Մասիսի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է

13:01 19.08.2018

Օգոստոսի 19-ին՝ ժամը 11:38-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Մասիս քաղաքի 5-րդ փողոցի տներից մեկում քաղաքացին ինքնահրկիզվել է: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:42-ին, մարվել՝ 11:45-ին: Փրկարարները հյուրասենյակում՝ բազմոցին նստած, հայտնաբերել են Թ. Մ.-ի (ծնված 1956 թ.) այրված դին:

̰
ՀԱԿ-ը Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի

20:37 18.08.2018

Հայ ազգային կոնգրեսը հայտարարություն է տարածել Երևանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: Հայտարարության մեջ մասնավորապես ասված է. «Ինչպես հայտնի է ս.թ. սեպտեմբերի 23-ին տեղի կունենան Երեւանի կառավարման բարձրագույն մարմնի՝ Ավագանու արտահերթ ընտրություններ։ Հայաստանում ընթացող հեղափոխական գործընթացները, սակայն, էապես փոխում են այդ ընտրությունների քաղաքական բովանդակությունն ու նշանակությունը։ Ստեղծված իրավիճակում դրանցով Երեւանի կառավարման խնդիրը չէ, որ լուծվում է։ Մի […]

̰
«Հողերի հանձնման մասին խոսակցությունները սին են և մոլորեցնող». Էդվարդ Նալբանդյանը՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին

19:48 18.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում կազմակերպված հանրահավաքի ժամանակ, անդրադառնալով Արցախի հարցի կարգավորմանն ու բանակցություններին հայտարարել էր. «Ասում են, թե Նիկոլ Փաշինյանը որոշել է հողերը հանձնել. Իրենք իրենց հետ են շփոթում, որ բացի հող հանձնելուց՝ ուրիշ բանի մասին չեն բանակցել։ Եվ ես դա հիմա գիտեմ փաստաթղթավորված, որովհետև տիրապետում եմ բանակցային գործընթացի ողջ պրոցեսին՝ […]

̰
Սյունիքի նախկին մարզպետը դատարանում պարտվեց

18:56 18.08.2018

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ նախկին տնօրեն Սմբատ Օրբելյանը հաղթել է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանի դեմ դատական հայցը: Օրբելյանը պահանջում էր անվավեր ճանաչել մարզպետի 2017 թվականի հունվարի 17-ին կայացրած որոշումը` իրեն աշխատանքից ազատելու մասին, տեղեկացնում է Armlur-ը: Հիշեցնենք, որ մարզը լիսկաթափելու անվան տակ Վահե Հակոբյանը իր համար անցանկալի կադրերից հերթով ազատվեց` հաճախ օրենքի վրա ոտքերը […]

̰
Երեկ Հանրապետության հրապարակում ուղղակի ոտնակոխ արվեց խոսքի ազատությունը. Արփինե Հովհաննիսյան

18:55 18.08.2018

ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը արձագանքել է երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի վարչապետության 100 օրվան նվիրված հանրահավաքին և նա նույնպես իր գրառման մեջ ամփոփել է վարչապետի գործունեության 100 օրը: Գրառումը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև «Խոսքի ազատության «տոտալիտար դեմոկրատիան» Համոզված եմ՝ երկրի վարչապետի երեկվա ելույթի վերաբերյալ կարծիքներ եւ հիացական, եւ ոչ այնքան կլինեն շատ։ Երեկվա ելույթն ինձ […]

̰
Զոհրաբ Մնացականյանը իր ցավակցությունն է հայտնել Քոֆի Անանի մահվան կապակցությամբ

18:35 18.08.2018

ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Քոֆի Անանի մահվան մասին իր ցավակցությունն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը իր Twitter-ի միկրոբլոգում. «Խորապես ցավ եմ ապրում՝ իմանալով Քոֆի Անանի մահվան լուրը: Նա մեծ ժառանգություն է թողել ՄԱԿ-ում բազմակողմանի, ակտիվ և պատասխանատու աշխատանքի ընթացքում: Անգնահատելի է նրա ներդրումը՝ ուժեղացնելու ՄԱԿ-ում ցեղասպանությունների դեմ պայքարի մակարդակի բարձրացումը»,- գրել է Զոհրաբ […]

̰
Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կկայանան սեպտեմբերի 23-ին. ԿԸՀ

10:41 18.08.2018

Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 23-ին: Նման որոշում է այսօր ընդունվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստում։  Լրագրողների հետ զրույցում ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանն ասել է, որ հետաքրքիր ընտրություններ են սպասվում։ «Կուսակցությունները կարող են մինչև օգոստոսի 29-ը ԿԸՀ ներկայացնել մասնակցության փաստաթղթերը, իսկ գրանցման վերջնաժամկետը սեպտեմբերի 3-ն է»,-ասել է նա: Քարոզարշավի մասով Սմբատյանը նշել է, որ արտահերթ ընտրությունների […]

̰
Հայկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի համար. նախաքննությունն ավարտվել է

20:26 17.08.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 2007 թվականին Դավիթ Սիմոնյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` մեղադրանք է առաջադրվել Հայկ Սարգսյանին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Դավիթ Սիմոնյանը հրազենային վնասվածքով թիվ 3 […]

̰
Իմ պաշտոնավարման օրոք Հայաստանից դուրս գնացած գումարի չափ գումար է եկել. վարչապետ

20:02 17.08.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին հրավիրած հանրահավաքի ժամանակ տեղեկացրեց՝ այս տարի 29 986-ով ավելի մարդ է ժամանել, քան մեկնել, ապա նշեց՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մեկնածների թիվը եկածներից շուրջ 6 000-ով ավելի էր: Փաշինյանը հայտնեց, որ վերջին 3 ամսում Հայաստան է եկել նախորդ տարվա համեմատությամբ 34 000-ով ավելի օտարերկրացի, ինչն, ըստ էության, նշանակում է […]

̰
Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ արձակվեցին

18:21 17.08.2018

«Սասնա ծռերի» անդամներ Արայիկ Խանդոյանն ու Վարուժան Ավետիսյանն ազատ են արձակվել: Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը և պատգամավորների երաշխավորության հիման վրա փոխել նրանց խափանման միջոցը: Նրանց համար երաշխավորել են ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Հակոբ Նազարյանը և Շաքե Իսայանը:  

̰
ԱԱԾ-ն բացահայտել է թմրամիջոցների մաքսանենգության ևս մեկ դեպք

16:36 17.08.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մաքսանենգության դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում բացահայտել և չեզոքացրել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգությամբ զբաղվող հանցավոր խումբ: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, մասնավորապես, ԱԱԾ աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի օգոստոսի 13-ին բացահայտվել է […]

̰
Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում տղամարդու դի է հայտնաբերվել

16:04 17.08.2018

Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող այգիների տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, ծառից կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկաններն ու քննիչները նշված վայրում հայտնաբերել են Եղվարդ քաղաքի բնակիչ, 40-ամյա Ա. Ս.-ի դին: Նա աշխատում էր «Արդշինբանկի» Դավիթաշենի մասնաճյուղում՝ որպես ոսկերիչ: Մահացած տղամարդու հարազատների հայտարարությամբ՝ նա ինքնասպան է եղել ֆինանսական խնդիրների պատճառով:

̰
Ավտոտեխզննման կայանների վերաբերյալ 26 քրգործ է հարուցվել. պատճառվել է 2 մլրդ դրամի վնաս

14:32 17.08.2018

Ավտոմեքենաների տեխզննման կայանների վերաբերյալ 26 քրեական գործ կա հարուցված: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Հուլիսին և օգոստոսին ավտոմեքենաների տեխզննման գործընթացում թույլ տրված չարաշահումների՝ խարդախության եղանակով հափշտակություն կատարելու (ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդված), կեղծիքների (ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդված) և պաշտոնեական անփութության (ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ […]

̰
Չեմ բացառում, որ կարող են լինել ագրեսիվության դրսևորումներ. Փաշինյանը դիմել է հանրահավաքի մասնակիցներին

14:25 17.08.2018

Հասարակությունը, ժողովուրդը, բանակը, Զինված ուժերը, պետական կառավարման մարմինները, իշխանությունը նույն կողմում են: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Մեզ այսօր ոչ մի գիծ չի բաժանում, սա պետք է դառնա ազգային համերաշխության գեղեցիկ դրսևորում, գեղեցիկ օր: Ագրեսիվության որևէ դրսևորման ագրեսիվությամբ պետք է չպատասխանենք, մենք արդեն փորձ ունենք՝ իրականացնելու այնպիսի զանգվածային միջոցառումներ, որոնց […]

̰
Հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ դիրքերից մեկի ուղղությամբ

12:04 17.08.2018

Օգոստոսի 17-ին՝ ժամը 00:00-ի սահմաններում, հակառակորդի 15 հոգանոց խումբը հարձակման փորձ է ձեռնարկել ՊԲ հյուսիսային հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ դիրքապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են հակառակորդի նախահարձակ խմբի գործողությունները և վերջիններիս ետ շպրտել ելման դիրքեր: Տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Հակառակորդի […]

̰
Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է

11:56 17.08.2018

ՀՀ ԱԺ «Հանրապետական» խմբակցության անդամ, ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կալանքը երկու ամսով երկարաձգվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Դատարանը բավարարել է Մանվել Գրիգորյանի կալանքի երկարացման վերաբերյալ ՀՔԾ քննիչի միջնորդությունը: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը հունիսի 19-ին կալանավորվել է: Նա մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու և առանձնապես խոշոր չափի յուրացում […]

̰
Կրակոցներ Արմավիրի մարզում. ոստիկանները հայտնաբերել են փամփուշտներ, մահակներ, ապակու բեկորներ

11:08 17.08.2018

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի տարածքում երեկ՝ օգոստոսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկաններն ու քննիչները Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ակնալիճ և Տարոնիկ գյուղերի խաչմերուկում հայտնաբերել են 5 հատ 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգից կրակված պարկուճներ, մի քանի ինքնաշեն փայտյա մահակներ, ինչպես նաև ավտոմեքենայի ապակու փշուրներ: Նշված վայրում՝ գետնին, հայտնաբերվել են նաև արնանման հետքեր: Փաստի առթիվ […]

̰
Իմ պաշտոնավարման տարիներին, միանշանակ, այդ կոռուպցիոն բուրգերը չեն եղել․ Քոչարյան

22:07 16.08.2018

«Չեմ կարծում, որ հնարավոր է՝ բյուջեն ութ անգամ տասը տարում աճի, իսկ ՀՆԱ-ն աճի հինգ անգամ, այդ պարագայում չի կարող կոռուպցիայի մակարդակը լինել մի շեմից ավելի բարձր։ Թույլատրելի շեմ չկա կոռուպցիայի համար, բայց չկա երկիր, որտեղ կոռուպցիա չլինի։ Եթե այդ մակարդակը շատ մեծ է, երկիրը չի զարգանում, եթե «պիրամիդա» է կառուցված, կոռուպցիոն գործոնը սկսում է […]

̰
Մենաշնորհ մենք չենք ունեցել. մոտ 20 ընկերություն բանան է ներմուծել, վառելիքը բերում էին 16-17 ընկերություն. Ռոբերտ Քոչարյան

21:58 16.08.2018

Անդրադառնալով մոնոպոլիաների խնդրին՝ Ռոբերտ Քոչարյանը «Երկիր Մեդիա»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Համենայն դեպս՝ մոնոպոլիզացման այսպիսի աստիճան չի եղել, վառելիքը բերում էին 16-17 ընկերություն, գազը, հոսանքը բնական մենաշնորհ է: Չես կարող այլ բան անել, բայց այլ ոլորտներում որևէ մեկը մենաշնորհային իրավունք չի ունեցել, եթե խոսքը տնտեսության մեջ վերջին տարիներին մենաշնորհի ձևավորման մասին է` թող քանդեն, ով […]

̰
BACK_TO_TOP