22:45 28.08.2018
Հայաստանը դադարեցրել է խոզի մսի և խոզամթերքի ներկրումը ՌԴ մի շարք շրջաններից: Այս սահմանափակումը պայմանավորված է խոզի աֆրիկյան ժանտախտի և թռչնագրիպի հնարավոր ներթափանցումը կանխելու մտահոգություններով: Սահմանափակումները վերաբերում են նաև կենդանի խոզերին, զանազան հումքային պարենամթերքին, վայրի խոզի մսին, խոզի միս պարունակող այլ՝ պատրաստի սննդատեսակներին, աղիքային և կաշվե հումքին։ Նշվում է նաև կենդանի թռչնի, թռչնամթերքի, թռչնի փետուրների, […]
17:54 28.08.2018
Oգոստոսի 28-ին` տեղական ժամանակով ժամը 16:57-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 12:57-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.060 և արևելյան երկայնության 48.650 աշխարհագրական կոորդինատներով (Ադրբեջան, Լենկարան քաղաքից 38 կմ հյուսիս-արևմուտք), օջախի 25 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Արցախի Հանրապետության Հադրութ […]
14:31 28.08.2018
Оգոստոսի 27-ին՝ առավոտյան ժամը 11։00-ի սահմաններում, կաթվածահար էր եղել Գորիս քաղաքի ջրամատակարարումը: «Մուխուրթուրյան» 500մմ տրամագծով մայրուղային խողովակաշարով ստացվող ջրաքանակը կտրուկ նվազել էր՝ վայրկյանում 240 լիտրից իջնելով մինչև 70-ի: Այս առնչությամբ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հանրային կապերի ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ. «Տագնապով ոտքի հանված «Արևելք» տարածաշրջանային տնօրինության «Գորիս» և «Սիսիան» տեղամասի աշխատակիցները անմիջապես սկսեցին […]
14:14 28.08.2018
Խորհրդարանն օգոստոսի 28-ի արտահերթ նիստում առաջին ընթրեցմամբ հաստատեց Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնելու մասին կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը: Այս նախագիծն ընդունվեց ձայների՝ 68 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ:
13:44 28.08.2018
Երևանի ավագանու առաջիկա ընտրություններին ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Նրա հիմնավորմամբ՝ հետհեղափոխական իրավիճակում ավելի կարևոր արտաքին և ներքին հարցեր են տեսնում, քան ՏԻՄ ընտրությունները: «Նախ և առաջ, Հայաստանում այսօր հետիշխանափոխական իրավիճակ է, հիմնական թատերաբեմն ԱԺ-ն է, և ավելի կարևոր արտաքին և […]
11:30 28.08.2018
ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Աննա Նաղդալյանը ճեպազրույցի ընթացքում խոսել է մի շարք հարցերի շուրջ: Նա նաև անդրադարձել է Անգելա Մերկելի այցին. «Ձեռք են բերվել հստակ պայմանավորվածություններ, որոնք վերաբերում են և՛ ներդրումներին, և՛ համատեղ ծրագրերին: Հայկական կողմը պիտի ներկայացնի հստակ առաջարկներ, քննարկվել է վիզաների ազատականացման հարցը: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը, պետք է նշեմ, որ Գերմանիան […]
15:24 27.08.2018
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արձագանքել է ոստիկանության՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ հետ կապված հաղորդագրությանը: «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր խիստ մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության կայքում 25.08.2018թ. հրապարակված՝ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ում ապօրինությունների գործով քննությունը շարունակվում է» պաշտոնական հաղորդագրությամբ հանձնաժողովին հասցեագրված անհիմն մեղադրանքների առնչությամբ: Համոզված ենք, որ փաստերի մասնագիտական և օբյեկտիվ վերլուծության արդյունքում հնարավոր էր […]
15:10 27.08.2018
Օգոստոսի 27-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը։ Հանդիպման նախաձեռնությամբ ավելի վաղ հանդես էր եկել Ազգային ժողովի նախագահը՝ երկրի ներքաղաքական դրության մասին արված հայտարարությունով։ Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: Բարձրացված հարցերի շուրջ քննարկումների արդյունքում օրենսդիր և գործադիր մարմինների ղեկավարները […]
14:41 27.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, որով Արման Զարգարյանն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի պաշտոնից՝ համաձայն իր դիմումի։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունիսի 12-ի N 612-Ն որոշման հավելվածի 10-րդ կետը՝ Արման Զարգարյանին 2018 թվականի օգոստոսի 24-ից ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսաբյուջետային վերահսկողության տեսչության պետի […]
12:26 27.08.2018
«Արտաշատ» ԲԿ-ի նախկին ծննդատան շենքում կնոջ նեխած դիակ է հայտնաբերվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: «Դիակը հայտնաբերվել է նախկին ծննդատան շենքի 3-րդ հարկում: Լքված շենքի 3-րդ հարկում հայտնաբերվել է նաև մահճակալ և իրեր: Այս պահին այլ մանրամասներ հաղորդել չեմ կարող, քանի որ պարզվում է մահացածի ինքնությունը և […]
11:00 27.08.2018
«Ցեղակրոն» կուսակցության նախագահ, ներկայումս ազատազրկված Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, նամակով դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Նամակում, մասնավորապես, ասված է. «Հարգելի՛ պարոն Փաշինյան։ Այս նամակ-խնդրանքով դիմում եմ Ձեզ, (խնդրանքս ընդունեք որպես քաղաքավարական ժեստ)։ Դիմում եմ Ձեզ՝ որպես Հայաստանի ժողովրդի սեր և հարգանք վայելող վարչապետի։ Դիմում եմ Ձեզ՝ որպես հեղափոխական շարժման միջոցով իշխանության եկած վարչապետի։ […]
10:55 27.08.2018
Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը: «Արմավիրի քաղաքապետի ժ/պ Դավիթ Խուդաթյանն առավոտյան տեղեկացրեց, որ Արմավիր-Երևան երթուղու վարորդները գործադուլ են անում և քաղաքացիները ստիպված տաքսիներով են գալիս Երևան: Խնդիրը տեղում հասկանալու և լուծում տալու համար գնում եմ քաղաք Արմավիր»,- […]
21:56 26.08.2018
Գեղարքունիքի մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել: Օգոստոսի 26-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ Մարտունի քաղաքի Պռոշյան 6-րդ շենքի 29 բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան և հեռախոսի զանգերին: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Տեղեկությունը փոխանցվել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության Մարտունու թիվ 33 հրշեջ-փրկարարական ջոկատ: Մինչ փրկարարների ժամանելը, ոստիկանության Մարտունու բաժնի […]
20:17 26.08.2018
Մահացել է «Արարատ-73»-ի լեգենար դարպասապահ Ալյոշա Աբրահամյանը: «Արարատ»-ի լեգենդար դարպասապահը երկար ժամանակ է, ինչ բուժվում էր ծանր հիվանդությունից: Ալյոշա Աբրահամյանը 72 տարեկան էր: Օգոստոսի 28-ին կդառնար 73 տարեկան: 1993-ին նա «Արարատի» կազմում դարձել էր ԽՍՀՄ չեմպիոն ու գավաթակիր: ԽՍՀՄ առաջնությունում Ալյոշա Աբրահամյանն «Արարատի» կազմում անցկացրել է 276 հանդիպում: Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա զբաղվում էր մարզչական […]
19:44 26.08.2018
Իրանի արևմուտքում անցած գիշեր տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից զոհվածների թիվը հասել է 3-ի։ Ավելացել է նաև տուժածների թիվը՝ հասնելով 310-ի։ Այս մասին հայտնում է IRIB գործակալությունը։ Ավելի վաղ SHANTNEWS-ը հայտնել էր 2 զոհի և 232 տուժածի մասին։ Ստորգետնյա ցնցումների հետևանքով Կերմանշահ նահանգում ջրամատակարարումը խափանվել է։ Ութ գյուղեր հոսանքազրկվել են։ Ցնցումները զգացվել են նաև Իրաքի […]
17:50 26.08.2018
Հայտնի երգչուհի Սոֆյա Ռոտարուն հոսպիտալացվել է՝ կապված զարկերակային ճնշման տատանման հետ։ Երգչուհու ինքնազգացողությունը կտրուկ վատացել էր Ուֆայում կորպորատիվ միջոցառման ժամանակ, նա կորցրել էր գիտակցությունը։ Նշվում է, որ երգչուհին վաղուց է տառապում ճնշման հետ կապված խնդիրներից։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда»-ն։ Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, թե 71-ամյա երգչուհին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ինչը հերքվել […]
15:05 26.08.2018
«Instagram-ի արքա», միլիոնատեր Դեն Բիլզերյանը, ով հայտնի է իր սկանդալային խնջույքներով և պոկերային հաղթարշավներով, գալիս է Հայաստան: Այս մասին նա տեղեկացրել է Twitter-ի իր պաշտոնական էջում։ «Մեկնում եմ Հայաստան, այնուհետև՝ Թաիլանդ», – գրել է նա։ Նրա այցից այլ մանրամասներ չեն հաղորդվում։
10:12 26.08.2018
Օգոստոսի 26-ին՝ ժամը 00:55-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայի «Բելաջիո» ռեստորանային և հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա, ներսում քաղաքացի կա: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Պարզվել է, որ «Իբիցա» հյուրանոցային համալիրի մոտակայքում «Mercedes […]
09:21 26.08.2018
Ավելի քան 140 մարդ է տուժել Իրանի արևմուտքում տեղի ունեցած 6․1 մագնիտուդով երկրաշարժից։ Այս մասին հայտնում է Press-TV-ն։ Հաղորդվում է առնվազն 1 զոհի մասին։ Նշվում է, որ ցնցումները զգացվել են նաև Իրաքի մի շարք շրջաններում։ ԱՄՆ Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կերմանշահ նահանգի Ջավանրուդ քաղաքից 31 կմ արևմուտք, օջախը գտնվել է 8․3 կմ […]
14:15 24.08.2018
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մեկօրյա այցով ժամանել է Հայաստան: Սա իշխանափոխությունից հետո Մերկելի առաջին այցն է Հայաստան: Նրան ծաղկեփնջով դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հնչեցին երկու երկրների օրհներգերը: Օդանավակայանում են նաև ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: Գերմանիայի կանցլերին դիմավորելու է եկել նաև Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը: ՀՀ վարչապետ Նիկոլ […]
16:11 23.08.2018
Ժնևում է Ռուսաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի գլխավորած պատվիրակությունը, որտեղ այսօր հանդիպել է Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում տեղակայված պետական ամառանոցում գումարել է անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավումը խոչընդոտող հարցեր: Նա նշել է, որ ռուս-ամերիկյան […]
15:32 23.08.2018
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Վրաստան: Նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան միջազգային օդանավակայանում՝ ժամը 15.30-ին: Պատվավոր հյուրին օդանավակայանում դիմավորելու է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, որից հետո կառավարության վարչությունում անցկացվելու է դիմավորման պաշտոնական արարողությունը: Անգելա Մերկելի պաշտոնական այցը Վրաստանում կսկսվի վարչապետ Մամուկա Բախտաձեի հետ հանդիպմամբ, որից հետո Անգելա […]
13:14 23.08.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ոստիկանության զորքերի՝ սահման մեկնելու հանդիսավոր արարողությունը։ Նա նշեց, որ ոստիկանության զորքերն այսօրվանից միանում են բանակին, և ինքը եկել է նրանց ճանապարհելու։ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց այդ կարևոր առաքելությունն իրականացնելու պատրաստակամության համար։ Նշենք, որ ոստիկանության զորքերը մարտական հերթապահություն են իրականացնելու Տավուշի դիրքերում։ https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/2060611534200828/
20:28 22.08.2018
«Մենք պետք է հնարավորություն ունենանք աջակցելու մեր արտադրողին, իսկ տեղականը պիտի լինի այնպիսի որակի և գնի, որ հնարավորություն ունենանք դա օգտագործելու»,- այս մասին ֆեյսբուքյան իր ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը կարծիք հայտնեց, որ այդ հնարավորությունը կա՝ որակյալ կոշիկներ կան, հագուստի տեսակներ։ Վարչապետն անկեղծորեն նշեց՝ ինքը հաճույքով է տեղական արտադրանք-հագուստ կրում։ «Հանրահավաքին, […]
18:58 22.08.2018
Օգոստոսի 22-ին, ժամը 16:22-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին բախվել են «ԶԻԼ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենա: Պատահարի հետևանքով կա երկու տուժած, որոնք հոսպիտալացվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: […]
18:43 22.08.2018
Գեներալ Մանվել Գրիգորյանը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնում՝ էնդոկրինոլոգիայի բաժանմունքում: SHANTNEWS.AM-ն այցելել է հիվանդանոց և տեղեկացել, որ նրա հիվանդասենյակը հսկում են Ազգային անվտանգության աշխատակիցները. նրան տեսակցել չի թույլատրվում: Ավելի վաղ հայտնել էինք, որ Մանվել Գրիգորյանը տեղափոխվել է հիվանդանոց:
16:16 22.08.2018
Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Մանվել Գրիգորյանը այժմ գտնվում է Հանրապետական հիվանդանոցում: SHANTNEWS.AM-ը կապ է հաստատել նրա փաստաբան Լևոն Բաղդասարյանի հետ, որը նշել է, որ այս պահին նմանատիպ ինֆորմացիայի չի տիրապետում: «Ես այս պահին միայն կարող եմ ասել, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը մնում է կալանքը»,- ասել է նա:
10:54 22.08.2018
Օգոստոսի 22-ին՝ ժամը 10:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին նետվել է Երևան քաղաքի Հաղթանակի կամրջից. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
09:20 22.08.2018
Օգոստոսի 22-ին` ժամը 04։26-ին, Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 03։12-ի սահմաններում Թբիլիսի քաղաքի Աղմաշենիբելի փողոցի «Կառպուռի» հանրախանութի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են «Mercedes» մակնիշի ուղևորափոխադրող (վարորդը՝ Հ. Օ. ) և «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենաները. բախման հետևանքով տուժել են ՀՀ քաղաքացիներ: «ВАЗ 21-06» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Ս. Ս.-ն […]
15:46 21.08.2018
ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անվտանգության պետ Էդուարդ Բաբայանը 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Բաբայանի փաստաբան Արմեն Մելքոնյանը: Էդուարդ Բաբայանը մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու մեջ։ Դեպքից անմիջապես հետո Վյաչեսլավ Հարությունովը հերքել է իր տված ցուցմունքը: