12:39 02.09.2018
Սեպտեմբերի 1-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Գյումրիի շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Կոմիտասի փողոցի տներից մեկը, որտեղ տան բակում գտնվող կիսաքանդ շինության մեջ հայտնաբերել են երեխայի կախված դի: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր է ժամանել ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ […]
21:06 01.09.2018
Հայտնի միլիոնատեր Դեն Բիլզերյանը արձագանքել է Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ իրեն միջազգային հետախուզում հայտարարելու նախաձեռնությանը: Բիլզերյանը Twitter-ի իր էջում գրել է. «Եթե այդ խուզած այծ ադրբեջանցի պաշտոնյաներն ուզում են ինձ կալանավորել Ինտերպոլի միջոցով, թող իմ խոտը ծխեն»: People ամսագրի հետ հարցազրույցում Դեն Բիլզերյանն ասել է, որ Արցախ է այցելել խմբի կազմում, սակայն միայն իրեն են հետախուզում […]
20:34 01.09.2018
«Մեղադրանք է առաջադրվել Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին։ Մենք քաջատեղյակ ենք և ականատեսը «Մարտիկ» հիմնադրամի հայրենանվեր բազում ծրագրերի, որոնք իրականացվել են Արցախում՝ հանուն Արցախի պաշտպանության և անվտանգության, հանուն հայ զինվորի մարտունակության և ազատամարտիկի արժանապատվության։ Միևնույն ժամանակ տեղյակ լինելով, որ Արթուր Աղաբեկյանը չի ընդունել մեղադրանքը՝ մենք պատրաստակամ ենք դեպոզիտ հատուկ հաշվեհամարին մուտք […]
17:45 01.09.2018
Իսրայելական «7-րդ ալիք» գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի գլխավոր րաբբի Բերլ Լազարը վերջերս գաղտնի առաքելությամբ Իրան է այցելել: Աղբյուրի փոխանցմամբ՝ նրան այնտեղ է ուղարկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Բոլոր պաշտոնական աղբյուրները հրաժարվել են հաստատել հանդիպման փաստը և նպատակը: Ենթադրվում է, որ րաբբիի այցը կարող է պայմանավորված լինել Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի՝ Իսրայելի դիրքերը Սիրիայում ամրապնդելու փորձերի հետ: […]
13:10 01.09.2018
Բարդա-Ակնա ավտոմայրուղու տարածքում ադրբեջանցիները սադրիչ ակցիա են կազմակերպել: «Մի խումբ ադրբեջանցիներ Բարդա-Աղդամ ավտոմայրուղու 4-րդ կիլոմետրից լուսանկար են հրապարակել։ Գրում են, որ «ակցիայի» կազմակերպիչներին` Ջամալ Ահմադովին տարել են ոստիկանության Աղդամի բաժին, իսկ Աքիֆ Նաղիին՝ Թարթառի բաժին։ Գրում են նաև, որ «ակցիայի» մասնակիցները չեն կարողանում 4-րդ կիլոմետրից շարժվել դեպի Բաշ Ղարվանդ, քանի որ 4-րդ կիլոմետրում ոստիկանական ուժեր են […]
12:54 01.09.2018
Այսօր՝ սեպտեմբերի 1-ին,Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կմեկնի ՌԴ պաշտոնական այցով և կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, տեղեկացնում է TASS-ը: Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը նշել է, որ նախագահները բանակցություններ կանցկացնեն նեղ և ընդլայնված կազմերով: Հանդիպման ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, և երկու երկրների առաջնորդները հայտարարությամբ հանդես կգան: Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Պուտինն […]
12:13 01.09.2018
ՀՀ Ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 19.35-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ ստացվեց, որ քաղաքապետարանի մոտ վիճաբանություն է, և կրակոցի ձայներ են հնչում: Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզեցին, որ Վաղարշապատի Մաշտոցի փողոցում՝ նախկին կինոյի շենքի դիմաց, անհայտ անձինք վիճել են, որի ընթացքում դեռևս չպարզված զենքից կրակոցներ է արձակվել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 7.62 մմ […]
01:00 01.09.2018
Օգոստոսի 30-ին Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, Երևան քաղաքի Տերյան և Սարալանջ փողոցների խաչմերուկից մի քանի անձանց բերման են ենթարկել 6-րդ գլխավոր վարչություն։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Այդ անձինք եղել են «Lexus» մակնիշի 08 ԼԼ 888 համարանիշի և «Toyota Land Cruiser Prado» մակնիշի 888 QQ 08 համարանիշի ավտոմեքենաներով։ […]
00:42 01.09.2018
Պատրաստ ենք աջակցել ցանկացած երկրի՝ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Վրացական «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Երևանում վրացական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների օկուպացման և տարածաշրջանում խաղաղության հասնելու մասին հնչեցված հարցին: Փաշինյանը նշել է, որ շատ զգույշ պետք է լինել հակամարտությունների մասին խոսելիս: «Պետք է զրուցել […]
19:52 31.08.2018
Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով մահացել է հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն: Այս մասին տեղեկացնում է TASS լրատվական գործակալությունը: Նշվում է, որ պայթյունը որոտացել է «Սեպար» ռեստորանում հենց այն ժամանակ, երբ այնտեղ է գտնվել Զախարչենկոն: «Նա ստացել է մահացու վիրավորում և մահացել»,- հայտնել է լրատվական գործակալության աղբյուրը:
16:22 31.08.2018
«Երկիր Ծիրանի» կուսակցության մի քանի անդամներ հայտնել են, որ դուրս են գալիս կուսակցությունից: «Հայտնում ենք Ձեզ, որ ներքոստորոգրյալ անձանցով որոշում ենք կայացրել դուրս գալ «Երկիր Ծիրանի» կուսակցությունից և Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական ցուցակից։ Որոշման համար պատճառ են հանդիսացել մեր գնահատմամբ խոսքի և գործի անհամապատասխանությունը։ Շնորհակալ ենք «Երկիր Ծիրանի» կուսակցության բոլոր անդամներին և լրագրողական […]
13:00 31.08.2018
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է օգոստոսի 28-ին Ձորաղբյուրում կատարված ավազակային հարձակման մյուս 2 մասնակիցների ինքնությունը, որոնց հայտնաբերելու ուղղությամբ որոնողական աշխատանքը շարունակվում է: Արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն, հայտնում են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին ավազակային հարձակում էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում դիմակավորված և զինված երեք հոգի […]
12:25 31.08.2018
Առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Լիանա Եղիազարյանը ShantNews.am-ին հայտնել է, որ այսօր առավոտյան երթուղային միկրոավտոբուսի ու մարդատար մեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի վայրից հոսպիտալացվել է 9 տուժող, որոնցից 7-ը՝ շտապօգնության, 2-ը՝ բարեկամների մեքենաներով։ Այս պահին վթարի հետևանքով հոսպիտալացված բոլոր ուղևորները դուրս են գրվել բժշկական հաստատություններից, թեև ունեն տարբեր վնասվածքներ։ Այս պահին բժշկական հաստատություններում է նրանցից […]
11:00 31.08.2018
Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:40-ի սահմաններում Մազմանյան փողոցում՝ ժողովրդին հայտնի «Կվարտալի խաչմերուկում», բախվել են «Mercedes» մակնիշի 35 NR 377 համարանիշի և Երևանի բնակիչ, 52-ամյա Արթուր Ավետիսյանի վարած «ГАЗ 32213» մակնիշի 49 94 Տ համարանիշի, թիվ 27 երթուղին սպասարկող մարդատար «ГАЗель»-ը: Shamshyan.com-ը հայտնում է, որ բախման հետևանքով 9 հոգի մարմնական […]
10:18 31.08.2018
Կարող եմ դառնալ ընդդիմադիր բևեռի կենտրոն։ Այս մասին «Sputnik Արմենիա»-ի հետ հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հարցին, թե Քոչարյանը դիտարկո՞ւմ է գործող իշխանությունների ընդդիմադիր քաղաքական ուժերն ու խմբերն իր շուրջը միավորելու հնարավորությունը և որքանո՞վ է հնարավոր, որ կոնկրետ «Հանրապետական» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն աջակցեն իրեն քաղաքական պայքարում։ «Դիտարկում եմ, որ կարող եմ դառնալ […]
10:07 31.08.2018
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրություններին: Այս մասին նա հայտնել է «Sputnik Արմենիա»-ին տված հարցազրույցում: Նա դեռ վաղ է համարել խոսել, թե ինչ ձևաչափով ու քաղաքական թիմով է մասնակցելու ընտրություններին՝ նշելով, թե դեռ երկար ժամանակ կա, իսկ իրավիճակն էլ դինամիկ փոփոխվում և դեռ էլի փոփոխվելու է։ «Չեմ կարծում, որ հիմա ճիշտ է […]
09:59 31.08.2018
Իմ հանդեպ հարուցված քրեական գործը որեւէ կապ չունի 2008-ի մարտի 1-ի 10 զոհի հետ։ Այս մասին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում։ «Իմ քրեական գործը կապված է մի մեղադրանքի հետ, որի մեջ չկա ո՛չ տրամաբանություն, ո՛չ էլ իրավական հիմք։ Ցավոք, ես չեմ կարող մանրամասն խոսել քրեական գործի մասին, այն պարզ պատճառով, որ […]
00:30 31.08.2018
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պահանջել է վարչապետ Նիկոլ Փաշինյանից ուշադրություն դարձնել իր հոր գործին: «Ես սպառնում եմ իշխանություններին՝ դուրս գալ և խաղաղ անհնազանդություն իրականացնել, հետո հանկարծ Նիկոլը չկանգնի ուղիղ եթերի ժամանակ, ասի՝ դա սաբոտաժ է մեր դեմ»,-նշել է Շահեն Հարությունյանը՝ ժամանակ տրամադրելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին զբաղվելու իր […]
22:57 30.08.2018
Երևանի Շենգավիթ համայնքում օգոստոսի 30-ին սպանություն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը: Շենգավիթի սեփական տներից մեկում հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածների հետքերով կնոջ դի: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ սպանվածը 28-ամյա Մարինե Դ.-ն է: Հարուցվել է քրեական գործ: Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, կատարողին հայտնաբերելու ուղղությամբ։
15:09 30.08.2018
Կառավարության նիստից հետո ճեպազրույցների ընթացքում լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետից հարցրին՝ Արթուր Սարգսյանի («հաց բերող») գործը լիարժեք չի քննվել, եթե նորից գործը բացվում է։ Սասուն Խաչատրյանը կարճ պատասխանեց․ «Կարծում եմ՝ այո»։ «Փորձաքննության արդյունքները դեռ չեն ստացվել։ Ակնկալում ենք դրանք ստանալ սեպտեմբերի կեսերին։ Նշանակվել է հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննություն, ներգրավվել են լավագույն մասնագետները, և հուսով եմ՝ մենք […]
14:50 30.08.2018
Կառավարության նիստից հետո լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետին տեղեկացրին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հորդորել է բացել նախաքննության գաղտնիքը։ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հռետորական հարց տվեց՝ ի՞նչ կլինի, եթե ամբողջ նախաքննությունը գաղտնազերծվի, ապա Խաչատրյանը պարզաբանեց․ «Նման ընթացակարգ գոյություն չունի՝ նախաքննության գաղտնիությունը… Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե նախաքննության գաղտնիքը բացահայտվի ամբողջ ծավալով։ Այսինքն՝ կան […]
14:31 30.08.2018
Մահացել է խորհրդային և ռուսական բարիտոն, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Իոսիֆ Կոբզոնը, հաղորդում է NTV-ն: Աղբյուրը նշում է, որ տեղեկությունը հաստատել է Կոբզոնի բարեկամուհին:
14:31 30.08.2018
ՀՀ երկրորդ նախագահին կրկին կալանավորելու համար Մարտի 1-ի տուժածների ներկայացուցիչն ու նաև գլխավոր դատախազությունը դիմել են Վճռաբեկ դատարան վերաքննիչի կողմից Քոչարյանի կալանավորումից ազատելու որոշումը վերացնելու համար։ Այս մասին այսօր տեղեկացրեց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ ներկայացնելով այս գործի վերջին թարմացումները։ Լրագրողները հարցրին՝ մարդիկ դիմում են ՀՔԾ և խնդրում իրենց նույնպես տուժող ճանաչել Մարտի 1-ի գործով, կարո՞ղ […]
11:43 30.08.2018
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ծառայողները երեկ՝ օգոստոսի 29-ին, Երևանում հայտնաբերել են Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավապահների կողմից հետախուզվող, ազգությամբ թուրք Քեվին Օքսուզին, որը ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու նպատակով Հայաստանում հիմնադրել էր ՍՊԸ և սկսել գործունեություն: Այս մասին հայտնում են ոստիկանությունից: Օգոստոսի 23-ին Քեվին Օքսուզի նկատմամբ հայտարարվել էր միջազգային հետախուզում ԱՄՆ քրեական օրենսգրքի հատկանիշներով, մասնավորապես՝ ԱՄՆ […]
10:53 30.08.2018
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի կողմից ՀՀ գլխավոր դատախազություն է ներկայացվել տեսչական մարմնի ղեկավարի 04.07.2018թ. և 17.07.2018թ. հանձնարարագրերի հիման վրա «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերությունում իրականացված ստուգման արդյունքներով կազմված փաստաթղթերը՝ ընկերության կողմից ապօրինի, առանց ընդերքօգտագործման իրավունքի լեռնային զանգվածի տեղահանման փաստերի վերաբերյալ: Դրա հիման վրա ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից […]
19:22 29.08.2018
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռհանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նախկին նախարարի և նախկին պատգամավորի կողմից առերևույթ չարաշահումների վերաբերյալ: Ունիվերսալ վարկային կազմակերպության տնօրենի կողմից 2017թ. հաղորդում է ներկայացվել՝ 2012-2016թթ. ընթացքում նույն ընկերության նախկին գործադիր տնօրենի […]
16:11 29.08.2018
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերն առաջադրումների ժամկետի ավարտին Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում իրենց փաստաթղթերը: Օգոստոսի 28-ի դրությամբ փաստաթղթերը ԿԸՀ էր հանձնել միայն մեկ ուժ՝ Ռեֆորմիստների կուսակցությունը: Քիչ առաջ ԿԸՀ եկան և փաստաթղթերը ներկայացրին նաև «Ժառանգություն» կուսակցությունը և «Լույս» դաշինքը:
11:28 29.08.2018
Խորհրդարանն օգոստոսի 29-ի նիստում ձայների 80 կողմ, 1 դեմ հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սևանա լճից լրացուցիչ ջրառ իրականացնելու մասին օրենքի նախագիծը: Նշենք, որ համաձայն այդ նախագծի՝ նախատեսվում է այս տարի գյուղացիական տնտեսություններին օգնելու՝ ոռոգման ջուր տրամադրելու համար Սևանա լճից լրացուցիչ 40 մլն խմ ջրառ իրականացնել: Կառավարությունը նշել է, որ սա անհրաժեշտ քայլ է, […]
09:06 29.08.2018
Նոր մանրամասներ են ի հայտ եկել Ձորաղբյուրում օգոստոսի 28-ին ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման Մկրտումյանի առանձնատան վրա կատարված հարձակումից։ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը Facebook-ի իր էջում գրել է. «2018 թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 22-ի սահմաններում, դիմակավորված և ինքնաձիգերով զինված երեք անձ մուտք են գործել Ձորաղբյուրում գտնվող՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Արման […]
07:26 29.08.2018
Անցած գիշեր Կոտայքի մարզում կրակոցներ են հնչել: Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ինքնաձիգերով զինված 3 անձինք Ձորաղբյուրում հարձակվել են դատական համակարգի հայտնի դեմք Արման Մկրտումյանի տան վրա։ Աղբյուրի տեղեկություններով՝ կան վիրավորներ, այդ թվում՝ Արման Մկրտումյանը։ Ձորաղբյուր են մեկնել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետերը։ Ժամանել են նաև Հայաստանի […]