TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+16.09 oC

Հրատապ

Ավտովթարի հետևանքով Վրաստանում հայեր են մահացել

17:34 08.09.2018

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահը «911» ծառայություն հայտնել է, որ այսօր՝ սեպտեմբերի 8-ին՝ ժ. 14.20-ին, Վրաստանի Դուշեթի շրջանի Պասանաուրի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Բախվել են ՀՀ 29 բնակիչ Գոռ Խաչատուրյանի վարած «MAN» մակնիշի  բեռնատարը և ՌԴ 55-ամյա բնակիչ Ստեփան Կիրակոսյանի վարած «Samara» մակնիշի ավտոմեքենան: Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից: «Samara» մակնիշի […]

̰
Քննարկումները հենվելու են միմյանց շահերը հարգելու, մեկը մյուսի ներքին հարցերին չխառնվելու սկզբունքների վրա․ Փաշինյանը՝ Պուտինին

16:19 08.09.2018

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ընթացքում Հայաստանի վարչապետը, պատասխանելով Վլադիմիր Պուտինի խոսքերին, առտաջին հերթին շնորհավորեց Մոսկվայի օրվա առթիվ ու նշեց, որ զգում է այն տոնական տրամադրությունը, որ տիրում է Ռուսաստանի մայրաքաղաքում։ Փաշինյանը գոհունակություն հայտնեց, որ սա արդեն երրորդ իրենց հանդիպումն է 4 ամսվա ընթացքում։ «Կարծում եմ, որ այսպիսի պարբերականությունը ընդգծում է հարաբերությունների հատուկ բնույթը՝ մեր երկու […]

̰
ՀՔԾ-ն պարզաբանում է, թե ինչի համար է Հովիկ Աբրահամյանի նկատմամբ քրգործ հարուցվել

14:47 08.09.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ  քրեական գործ է  հարուցվել պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցություն ունենալու համար: Տեղեկությունը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը: ՀՀ նախկին վարչապետը չի ընդունում […]

̰
Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել

12:26 08.09.2018

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել. նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ինքը՝ Աբրահամյանը։ «Մոտ մեկ ամիս առաջ մի խումբ դիմակավորված անձինք իբր օպերատիվ տեղեկությունների հիման վրա ներխուժեցին ինձ և ազգականներիս պատկանող բնակարաններ և շինություններ: Ո՛չ իմ փաստացի բնակության, և ո՛չ էլ հաշվառման վայրերում […]

̰
Ռուսաստանում մտադիր են սահմանափակել շինարարությունում աշխատող օտարերկրացիների թիվը

12:10 08.09.2018

Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է 2019 թվականին սահմանափակում մտցնել շինարարարական ընկերություններում և թույլ չտալ, որ շինհրապարակներում աշխատողների թվում օտարերկրացիների թիվը գերազանցի 80 տոկոսը։ Այսինքն, եթե այսպիսի նախագիծ ընդունվի, ապա դա շինկազմակերպություններին կպարտադրի աշխատողների 20 տոկոսին ընտրել Ռուսաստանի քաղաքացիներից։ Հայաստանի քաղաքացիների վրա այս նախագծի ազդեցությունը դժվար է գնահատել, սակայն այն ընկերությունները, որոնց հարցում է արել ռուսական «Վեդոմոստի» […]

̰
Իրաքցի հարիւրաւոր ցուցարարներ ներխուժած են քաղաքի իրանեան դեսպանատուն

20:02 07.09.2018

Անցնող  օրերուն սկիզբ առած բողոքի  ցոյցերը  չեն դադրիր Իրաքի Պասրա  քաղաքին մէջ։ Այս մասին լուրը   հաղորդեց «Ալ Ճազիրա» կայանը, որ նաեւ փոխանցեց, որ խումբ մը ցուցարարներ  այսօր յետմիջօրէին ներխուժած են Պասրայի մէջ գործող Իրանի դեսպանատուն։ Մարդկային տոյժերու մասին տուեալներ չեն հաղորդուիր։ Նշենք, որ անցնող օրերուն քաղաքին մէջ տեղի ունեցած բողոքի ցոյցերուն ընթացքին գրանցուած են բախումներ […]

̰
Ոստիկանները բերման են ենթարկել ՔԿՀ-ից «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ դուրս բերած դեղագետին

17:07 07.09.2018

Օգոստոսի 23-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դեղագետ, Երևանի բնակիչ Վարդան Բադալյանն ապօրինի թմրանյութ է պահում և իրացնում: Նույն օրը`ժամը 17:30-ի սահմաններում, իրավապահները դարանակալեցին Իսակովի պողոտայում ու Բադալյանին ապօրինի թմրանյութ պահելու և իրացնելու կասկածանքով բերման ենթարկեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Կասկածյալին խուզարկությամբ հայտնաբերվել է «մեթադոլ» տեսակի 210 դեղահաբ: Ըստ նրա բացատրության, նշված դեղահաբերը […]

̰
Բացահայտվել է հանցավոր սխեմա․ տաքսու վարորդներից շորթմամբ վերցրել են օրական 700-1000 դրամ

16:54 07.09.2018

Ազգային անվտանգության ծառայությունից ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի «Հարավային» ավտոկայարանում որոշ անձինք տաքսու վարորդներից ապօրինի դրամահավաք են անում։ Գլխավոր վարչության կազմակերպված հանցավոր խմբավորումների և նրանց պարագլուխների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացված տեղեկությունների հիման վրա իրականացրած միջոցառումներով պարզեցին հետևյալը։ Նախնական տվյալներով՝ ավտոկայարանի տնօրենը, համաձայնության գալով հորեղբոր և այլ անձանց […]

̰
Հրդեհ Երևանում․ հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան

13:54 07.09.2018

Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 12:06-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի սրտաբանական կլինիկայից դեպի հեռուստաաշտարակ ընկած հատվածում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ԱԻՆ-ից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ժամը 12:31-ին հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս-1» աստիճան: Պարզվել է, որ այրվում է 2 հա […]

̰
ՀՀ ոստիկանությունը ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին գրություն է ստացել

13:04 07.09.2018

ՀՀ ոստիկանությունը ՌԴ տարածքում Մարտի 1-ի գործով մեղադրյալ, Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չեղարկելու մասին գրություն է ստացել: Այս տեղեկությունը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հաստատեց ոստիկանության լրատվական բաժնի  աշխատակից Զարզանդ Գաբրիելյանը: «Այս պահին որևէ պարզաբանում չեմ կարող տալ, միայն կարող եմ հաստատել, որ ոստիկանությունը ստացել է նման գրություն»,- նշեց նա: Ավելի վաղ հայտնել […]

̰
Իրանի 2 քաղաքացի մարմնի տարբեր մասերում փորձել են տեղափոխել մոտ 500 գրամ հերոին. ՊԵԿ

13:01 07.09.2018

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունում սեպտեմբերի 6-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊ վարչությունից տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 01:30-ի սահմաններում Մեղրի սահմանային անցակետով Իրանից Հայաստանի սահմանը հատած ԻԻՀ քաղաքացիներ Ֆարհադ Եբրահիմ Սոլեյմանիին և Լեիլա Նորալդին Դոստկանը հնարավոր է թմրանյութ են տեղափոխում Վրաստան: Նույն օրը՝ ժամը 12:30-ի սահմաններում, նշված քաղաքացիները Բագրատաշենի սահմանային […]

̰
Ձերբակալվել է «Վիվառո Գրուպ» բուքմեյքերական կետի վրա զինված հարձակում գործած անձը

11:27 07.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են «Վիվառո Բեթ» բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի մանրամասները: ՀՀ քննչական  կոմիտեից հայտնում են, որ 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում էր ստացվել առ այն, որ զինված […]

̰
Պուտինը սեպտեմբերին կայցելի Ադրբեջան

11:22 07.09.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հայտնում է «Իզվեստիա»-ն: Ուշակովի խոսքով՝ սեպտեմբերի վերջին Պուտինը կայցելի Ադրբեջան: Բացի այդ՝ սեպտեմբերի 27-28-ը ՌԴ նախագահը Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ երկրների ղեկավարների հանդիպմանը: Հոկտեմբերին պլանավորված է Պուտինի այցը Ուզբեկստան:

̰
ՌԴ-ում Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը դադարեցվել է. «Ինտերֆաքս»

10:58 07.09.2018

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանի նկատմամբ հետախուզումը Ռուսաստանի տարածքում դադարեցվել է: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները: «2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած իրադարձությունների համար մեղադրվող Հարությունյանի նկատմամբ հարուցված գործն ուսումնասիրելիս որոշում է կայացվել ՌԴ տարածքում հետախուզումը դադարեցնելու վերաբերյալ»,- ասել է գործակալության աղբյուրը: Նա հավելել է, որ այդ դեպքում Միքայել Հարությունյանին ՌԴ-ում  […]

̰
Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ հրապարակումից հետո ՀՀ դատախազությունում ուսումնասիրություն են սկսել

18:14 06.09.2018

ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվում են Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան վերաբերյալ «Հետք»-ի հրապարակման մեջ ներկայացված հանգամանքները: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: «Ուսումնասիրության նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը Երևանի քաղաքապետարանից և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեից պահանջել է տեղեկատվություն և փաստաթղթեր: Ուսումնասիրության արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ»,– ասված է դատախազության պատասխանում: […]

̰
Երկրաշարժ Ճապոնիայում. կա 2 զոհ, ավելի քան 100 վիրավոր

10:25 06.09.2018

Ճապոնական Հոկայդո կղզում գիշերը տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 2 մարդ, ավելի քան 100-ը տուժել են, ևս 19-ը համարվում են անհետ կորած: Այս մասին հայտնում է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան, փոխանցում է ТАСС գործակալությունը: Երկրաշարժի հետևանքների վերացման գործում ներգրավվել են փրկարար ծառայություններն ու Ճապոնիայի ինքնապաշտպանական ուժերը: 6.7 մագնիտուդով երկրաշարժը […]

̰
Եկատերինբուրգում կրակել են հայ գործարարների տեղափոխող Audi մեքենայի վրա

09:05 06.09.2018

Եկատերինբուրգում անհայտ անձինք կրակել են Audi մակնիշի մեքենայի վրա, որում եղել են գործարարներ Հայաստանից: Նշվում է, որ հարձակումը ծրագրված է եղել։ Այս մասին հայտնում է «Վեչերնիե վեդոմոստի»-ն՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրներին։ Խոշոր գումար կանխիկացրած գործարարները մեքենայով գումար էին տեղափոխում։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Հրաձիգներն անհայտ պատճառներով չեն կարողացել գործն ավարտին հասցնել, որը, ենթադրաբար, եղել է […]

̰
Նախագահի հրամանագրով Կամո Քոչունցն ազատվել է պաշտոնից

18:22 05.09.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով` Կամո Քոչունցն ազատվել է ԶՈւ Գլխավոր շտաբի կազմակերպչական-զորահավաքային վարչության պետի պաշտոնից: Հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 3-րդ մասի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ ազատել Զինված ուժերի Գլխավոր […]

̰
Պետական վերահսկողական ծառայությունը «իրեղեն ապացույցներ» է հրապարակել

18:09 05.09.2018

Պետական վերահսկողական ծառայությունն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որում նշել է, որ ստիպված է հրապարակել «իրեղեն ապացույցներ», որոնք վկայում են՝ Էջմիածնի նախկին քաղաքապետի ընտանիքի անդամները ապահովագրվել են պետական բյուջեի միջոցներով: Հետևաբար, Նազիկ Ամիրյանի հայտարարությունը մամուլում իրականությանը չի համապատասխանում: «Հ.Գ. Մենք փակել ենք Կարեն Գրիգորյանի ընտանիքի անդամների անձնական տվյալները անձնական տվյալների պաշտպանության նկատառումներով»,- ասված է […]

̰
Vivaro բուքմեյքերական կետի վրա զինված հարձակման դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

15:59 05.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ VivaroBet բուքմեյքերական կետի վրա կատարված զինված հարձակման դեպքի առթիվ: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ 2018 թ. սեպտեմբերի 4-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ Նոր Նորքի բաժնից հաղորդում է ստացվել առ այն, որ զինված ու դիմակավորված ավազակային հարձակում է […]

̰
Մեծ Բրիտանիան հայտնել է Սկրիպալներին թունավորողների անունները

15:50 05.09.2018

Ռուս կրկնակի գործակալ Սերգեյ Սկրիպալին ու նրա դստերը՝ Յուլյային բրիտանական Սոլսբերի քաղաքում թունավորելու հարցում առնչություն ունեն Ալեքսանդր Պետրովն ու Ռուսլան Բոշիրովը: Այս մասին այսօր հայտարարել է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազությունը: Փաստաթուղթը հրապարակված է գերատեսչության պաշտոնական կայքում: Մասնավորապես, ինչպես ասվում է Մեծ Բրիտանիայի թագավորական դատախազության ու ոստիկանության համատեղ հայտարարությունում, տղամարդիկ, որոնք կասկածվում են Սոլսբերիում «Նովիչոկ» թունավոր […]

̰
Ներքին Շենգավիթից 3 տարբեր հիվանդանոցներ են տեղափոխվել դանակահարված քաղաքացիներ

15:21 05.09.2018

Այսօր Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 01։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից, ժամը 02։05-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից, իսկ ժամը 04։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգեր են ստացվել, որ նշված բժշկական կենտրոններ սուր կտրող-ծակող առարկայից ստացած վնասվածքներով Երևանի 1-03 շտապօգնության բրիգադներն իրենց մոտ են տեղափոխել քաղաքացիների։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Շենգավիթի ոստիկանները […]

̰
ԵՄ-ն հավանություն է տվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին

14:33 05.09.2018

Եվրամիության երկրների ներկայացուցիչները հավանություն են տվել կես տարով երկարաձգել ՌԴ ֆիզիկական անձանց ու ընկերությունների դեմ պատժամիջոցները երկարաձգելու առաջարկին, հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին: «Մշտական ներկայացուցիչները կոմիտեի նիստում հավանություն են տվել կես տարով երկարաձգել պատժամիջոցները»,- ասել է աղբյուրը: Նման որոշում կայացվել է այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի նիստում: Նրանք քննարկել են […]

̰
Պատմության մեջ առաջին անգամ ՀՀԿ-ն հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին. ԱԺ մոնիթորինգ

13:45 05.09.2018

Խորհրդարանի պատմության մեջ առաջին անգամ ՀՀԿ-ն հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին` արձանագրելով աննախադեպ իրավիճակ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ մոնիթորինգի ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը: «Հեղափոխությունը բեկումնային փոփոխություններ օրենսդրական պրոցեսում չի բերել: Խորհրդարանն ընդունել է 314 օրենք, բացառիկ մեծ թվով օրենքներ են ընդունվել: Երեք անգամ ավելի է այս թիվը, քան 5-րդ գումարման խորհրդարանի միջին ցուցանիշը»,- ասաց […]

̰
Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման գործով 16 հատորանոց քրգործ է հարուցվել

12:47 05.09.2018

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության՝ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ դատախազությանը տված տեղեկանքի և դրա վերաբերյալ պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի  համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք, 2009-2018 թվականների ընթացքում, առանց հիմնավորումների և բավարար հետազոտության, բազմաթիվ անգամներ անհարկի փոփոխելով ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական […]

̰
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը

18:27 04.09.2018

Հատուկ քննչական ծառայությունը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ «չհեռանալու մասին ստորագրություն» խափանման միջոցը սահմանելու որոշում է կայացրել: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հիշեցնենք, ՀՔԾ-ն սեպտեմբերի 3-ին հերքել էր այն տեղեկությունները, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնել է Հայաստանից: Ռոբերտ Քոչարյանի փաստաբանը հայտնել էր, որ երկրորդ նախագահի անձնագիրն իրավապահների […]

̰
Ավտովթարի հետևանքով Արցախում զինծառայող է մահացել

22:00 03.09.2018

Սեպտեմբերի 3-ին` ժամը 14:45-ի սահմաններում տեղի ունեցած ճանապարհատրասնպորտային պատահարի հետևանքով, մահացել է ՊԲ պայմանագրային զինծառայող, 1990թ. ծնված Վազգեն Գագիկի Խաչատրյանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության ՊՆ-ն։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
Արման Մկրտումյանի տան վրա հարձակվողներից երրորդին գտել են Վրաստանում. կազմակերպվում է նրա արտահանձնումը

15:46 03.09.2018

Հայ և վրացի ոստիկանների համագործակցությամբ հայտնաբերվել է Ձորաղբյուրում զինված ավազակային հարձակում գործած երրորդ անձը ՀՀ ոստիկանության և Վրաստանի ներքին գործերի նախարարության ծառայողների համագործակցության արդյունքում սեպտեմբերի 3-ին Վրաստանում հայտնաբերվել և ձերբակալվել է Գագիկ Դանոյանը, այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության վարչությունից։ 49-ամյա Դանոյանը ոստիկանության Կոտայքի բաժնի կողմից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով՝ խափանման միջոցը կալանք։ Հիշեցնենք, […]

̰
Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ նոր քրգործ է հարուցվել

12:25 03.09.2018

Ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա հարուցվել է նոր քրգործ` 2008-ի մարտի 1-ի և 2-ի դեպքերի վերաբերյալ: Այս առնչությամբ ՀՔԾ տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք են բերվել ապացույցներ այն մասին, որ 2008 թ. մարտի 1-ին՝ ժամը 06:30-ի […]

̰
Արցախի ՊՆ զորամասում զինծառայող է մահացել

10:10 03.09.2018

Սեպտեմբերի 2-ին` ժամը 21:00-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռևս ամբողջությամբ չպարզված հանգամանքներում (նախնական` ինքնասպանություն), մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վանիկ Արթուրի Գեւորգյանը: Արցախի ՊՆ-ից հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

̰
BACK_TO_TOP