TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+17.09 oC

Հրատապ

Ռուսաստանի նկատմամբ եվրոպական պատժամիջոցների ժամկետը երկարաձգվել է

14:17 14.09.2018

Եվրախորհուրդը Ռուսաստանի նկատմամբ դեռ 2014 թվականին սահմանած պատժամիջոցները երկարաձգել է մինչև 2019 թվականի մարտ։ Պատժամիջոցային ցուցակի մեջ մտնող անհատների և ընկերությունների եվրոպական հաշվեհամարները, ըստ այս պատժամիջոցների, սառեցվում են, իսկ պատժված գործիչների նկատմամբ Եվրոպա այցերի սահմանափակումներ են գործում։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Ցուցակի մեջ մտնում է 155 ընկերություն և 44 անհատ, որոնք պատժամիջոցների են […]

̰
Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջի 12 ուսանող հոսպիտալացվել է

14:06 14.09.2018

Սեպտեմբերի 13-ին Երևանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 13։00-ի սահմաններում «Մուրացան» բժշկական կենտրոն են տեղափոխվել մի խումբ երեխաներ, որոնք բժիշկներին հայտնել են, որ իրենց ինքնազգացողությունը վատացել է։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ոստիկանները պարզել են, որ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Ավանի ֆինանսատնտեսագիտական քոլեջից: Նրանք թունավորվել են քոլեջի տարածքում գործող թանի արտադրամասի մասնաշենքի բակում […]

̰
Մեկ զոհ, տասնյակ վիրավորներ. գազի արտահոսքի պատճառով Մասսաչուսեթսում 70 պայթյուն է տեղի ունեցել

10:15 14.09.2018

Գազի արտահոսքի պատճառով ԱՄՆ Մասսաչուսեթս նահանգում տասնյակ պայթյուններ են տեղի ունեցել: Մեկ մարդ մահացել է: Կան վիրավորներ: Գազի խոշոր արտահոսքը պայթյունների է հանգեցրել Մասսաչուսեթսի հիմնանակում երեք քաղաքներում՝ Լորենսում, Անդովերում և Հյուսիսային Անդովերում: Ընդհանուր հաշվով մոտ 70 պայթյուն է որոտացել: Լորենսում նախնական տվյալներով՝ մահացել է 1, վիրավորվել 13 մարդ: Մահացածը 18-ամյա Լեոնել Ռոբսոնն է: Նա մեքենայում […]

̰
Հայաստանը դիվանագիտական ճանապարհով պետք է փրկի Ֆահրադդին Աբոսզոդային. թալիշ քաղաքական գործիչ

17:39 13.09.2018

ՌԴ-ում ձերբակալված թալիշ վտարանդի քաղաքական գործիչ Ֆահրադդին Աբոսզոդայի պաշտպանության համար ոտքի են կանգնել տարբեր երկրներում ապրող այն էթնիկ խմբերը, որոնք տուժել են Ադրբեջանի բռնի քաղաքականության պատճառով: Պաշտոնական Բաքուն դեռևս 1990-ական թվականներից հետապնդում է Ֆահրադդին Աբոսզոդային՝ ահաբեկչական քարոզչության և թշնամության սերմանման մեղադրանքով, մինչդեռ թալիշ գործիչը տարիներ շարունակ պայքարում է իր ազգի իրավունքների պաշտպանության համար, արցախյան պատերազմի […]

̰
Հայկ Կյուրեղյանն այսօր ազատ կարձակվի

12:16 13.09.2018

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ Հայկ Կյուրեղյանի վերադարձի վերաբերյալ հրապարակված տեղեկությունների կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ հարցը քննարկվել է «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ: Ըստ Պաշտպանի աշխատակազմին ներկայացված պարզաբանման՝ օրենսդրորեն սահմանված կարգի համաձայն՝ Հայկ Կյուրեղյանին երեք անգամ մեկ ամսով տրամադրվել է կարճաժամկետ մեկնում, վերջին մեկնման ժամկետը լրացել է սեպտեմբերի 10-ին: Հայկ Կյուրեղյանը հաջորդ օրը քրեակատարողական հիմնարկի վարչակազմին ներկայացրել է դիմում […]

̰
ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում կքննարկի աղմկահարույց գաղտնալսումների հարցը

10:50 13.09.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօրվա նիստի ավարտին հայտարարել է, որ ԱԺ պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը դիմել է ԱԺ նախագահին՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի և հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի մասին հարցի ուսումնասիրման նպատակով քննիչ հանձնաժողով ստեղծելու պահանջով: Արա Բաբլոյանը հայտարարել է, որ նիստից հետո՝ ժամը 12:00-ին, պատգամավորների նախաձեռնությամբ և իրավունքի ուժով […]

̰
Երվանդ Խունդկարյանն ընտրվել է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում

10:40 13.09.2018

Աժ նիստում խորհրդարանի ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանն այսօր հայտարարել է սեպտեմբերի 12-ին տեղի ունեցած Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության արդյունքները: Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության համար առաջադրվել է Երվանդ Խունդկարյանի թեկնածությունը: 85 պատգամավորից նրան կողմ է քվեարկել 74-ը, դեմ՝ 10-ը, անվավեր է ճանաչվել 1 քվեաթերթիկ:

̰
Արման Դիլանյանն ընտրվել է ՍԴ դատավոր

10:38 13.09.2018

Աժ ժամանակավոր հաշվիչ հանձնախմբի նախագահ Գագիկ Մելիքյանն այսօրվա նիստում հայտարարել է սեպտեմբերի 12-ին խորհրդարանում տեղի ունեցած Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության արդյունքները: Ըստ դրանց՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու ներկայացված Արման Դիլանյանը քվեարկության արդյունքներով ստացել է 81 կողմ, 7 դեմ ձայն: Արման Դիլանյանը ԱԺ ամբիոնից հանդիսավոր երդվել է և ստանձնել ՍԴ դատավորի պաշտոնը:

̰
Դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի վերաբերյալ

19:13 12.09.2018

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը հայտարարություն է տարածել ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի առնչությամբ: ՀՀ դատական դեպարտամենտի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «2018 թվականի սեպտեմբերի 11-ին համացանցում տարածված գաղտնալսման մեջ ինձ է վերագրվում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի հետ հեռախոսային […]

̰
Լենա Նազարյանն ընտրվել է ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար

11:50 12.09.2018

ԱԺ նիստում այսօր «Ելք» խմբակցության անդամ Գևորգ Գորգիսյանը հայտարարել է, որ խմբակցության ներսում քննարկումների ժամանակ որոշվել է խմբակցության ղեկավար ընտրել պատգամավոր Լենա Նազարյանին:

̰
Հայաստանի հարցն արտահերթ կքննարկվի ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում. Արփինե Հովհաննիսյանը փաստեր է ներկայացրել

11:08 12.09.2018

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովում արտահերթ կքննարկվի Հայաստանի հարցը: «Երեկ ԵԽԽՎ քաղաքական հարցերի և ժողովրդավարության հանձնաժողովի նիստին քննարկվել է ՀՀ-ում տիրող ներքաղաքական իրավիճակը և վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումները, մասնավորապես՝ խոսքի ազատության դեմ ուղղված բռնաճշումները, ատելության խոսքի աննախադեպ բռնկումը և տարածումը, երկրորդ նախագահի, բազմաթիվ նախկին […]

̰
Դսեղում մայրը փորձել է փրկել հոսանքահարվող 14-ամյա տղային. մայրը տեղում մահացել է, որդին հիվանդանոցում է

08:51 12.09.2018

Սեպտեմբերի 11-ին Լոռու մարզում ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 16:00-ի սահմաններում Դսեղ գյուղի բնակիչ, 44-ամյա Անիչկա Էվոյանը և նրա որդին՝ 14-ամյա Արմեն Թ.-ն, գյուղի թիվ 42-րդ փողոցով անցնելիս նկատել են ճանապարհին ընկած էլեկտրալար: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ էլեկտրալարը պոկվել և ընկել էր գետնին սեպտեմբերի 10-ին՝ գյուղում ուժեղ քամու և կարկուտի հետևանքով։ Արմեն Թ.ն փորձել է երթևեկելի […]

̰
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը` աղմկահարույց ձայնագրության մասին

20:45 11.09.2018

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների աղմկահարույց հեռախոսազրույցի և մամուլի ասուլիսի հետ: «Ինչպես հայտնի է, այսօր` սեպտեմբերի 11-ին, համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները` «Մարտի 1»-ի գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ […]

̰
ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի զրույցի հրապարակման փաստով հարուցվել է քրգործ. դատախազություն

18:03 11.09.2018

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրենի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև կոնկրետ քրեական գործի վերաբերյալ հեռախոսազրույցի հրապարակման դեպքի առթիվ ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերի քննության նկատմամբ հսկողության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 146-րդ հոդվածի 1-ին մասի (Անձի նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական կամ այլ հաղորդումների գաղտնիությունը խախտելը) և […]

̰
ՀՔԾ պետի բացահայտումը Մարտի 1-ի գործով

16:46 11.09.2018

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը սեպտեմբերի 11-ին լրագրողների հետ հանդիպմանը անդրադարձավ Մարտի 1-ի գործով որոշ մանրամասների: Նրա խոսքերով` ոստիկանության զորքերի ժամկետային զինծառայող Տիգրան Աբգարյանի մահվան հանգամանքները մշուշոտ են, և իրենք այս ուղղությամբ բավական աշխատանքներ են կատարել: «Այսօր կարող ենք վստահությամբ ասել, որ Տիգրան Աբգարյանը սպանվել է հատուկ ջոկատայինների կողմից, այդ մասին ունենք հստակ ապացույցներ, այսինքն` ինչի […]

̰
Բանակը մարտի 1-ին կրակել է մարդկանց, բնակարանների ուղղությամբ․ ՀՔԾ պետ

16:20 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետը ասուլիսի ընթացքում հայտարարեց, որ իրենք արդեն ունեն ապացույցներ, որ բանակը մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ի իրադարձություններին ու կրակել է մարդկանց, շենքերի, պատշգամբների վրա այն բանից հետո, երբ շենքերից մեկի պատշգամբից այրվող շիշ են նետել։ Այս մասին Սասուն Խաչատրյանը նշեց իր և ԱԱԾ պետի խոսակցության՝ այսօր հրապարակված ձայնագրության վերաբերյալ ասուլիսի ժամանակ։ […]

̰
Հրաժարական կտամ հանրային պահանջի դեպքում․ ՀՔԾ պետ

16:15 11.09.2018

Հատուկ քննչական ծառայության պետը պատրաստ է հրաժարական տալ այն բանից հետո, երբ դրա վերաբերյալ հանրային պահանջ լինի։ Այս մասին Սասուն Խաչատրյանը հայտարարեց ԱԱԾ պետի հետ խոսակցության ձայնագրության հրապարակումը պարզաբանելու նպատակով հրավիրված ասուլիսի ժամանակ։ Նա համարում է, որ այս ձայնագրության հրապարակումն ուղղված է իրենց կառույցները թուլացնելուն և արվում է նախկին իշխանությունների կողմից։ Սասուն Խաչատրյանի խոսքերով՝ դա […]

̰
Նման քննարկում եղել է. Արթուր Վանեցյանը` հրապարակված ձայնագրության մասին

16:00 11.09.2018

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հանդես են գալիս մամուլի ասուլիսով, որտեղ անդրադառնում են իրենց` այսօր հրապարակված ձայնագրությանը: ԱԱԾ տնօրենը հաստատեց, որ այդ խոսակցությունը իրենց մասնակցությամբ է, նշեց` շատ տարօրինակ է, որ գաղտնալսվել է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը: «Դա մտահոգիչ փաստ է, որի հետ կապված կլինի մանրակրկիտ քննություն, կպարզվի ձայնագրման […]

̰
Ոմանք ուզում են ճողոպրել պատասխանատվությունից, ես դա թույլ չեմ տալու. վարչապետի արձագանքը

15:08 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով ՀՔԾ և ԱԱԾ պետերի հեռախոսազրույցների` համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրության մասին, նշել է, որ ԱԱԾ պետին հանձնարարել է հանդես գալ մամուլի ասուլիսով և պարզաբանումներ ներկայացնել: Նա հույս է հայտնել, որ իր ուղիղ եթերը գոնե ինչ-որ առումով կմրցակցի այդ ձայնագրության հետ «պոպուլյարության» առումով: Նա նշել է, որ այս պատմության […]

̰
Բոլորդ ձայնագրություն եք լսում. Փաշինյանն ուղիղ եթերում է

14:45 11.09.2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադառնում է համացանցում ակտիվորեն տարածվող ձայնագրությանը, որտեղ ԱԱԾ և ՀՔԾ պետերի զրույցն է:   https://www.facebook.com/nikol.pashinyan/videos/887653191433064/

̰
Սահմանապահները «Կարճևան» հսկիչ անցակետում Իրանից եկած ավտոմեքենայի մեջ ափիոնիդ են հայտնաբերել

11:09 11.09.2018

Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ վարչության աշխատակիցները «Կարճևան» հսկիչ անցակետում (Սյունիքի մարզ) Իրանից ժամանած մարդատար ավտոմեքենայի ստուգում անցկացնելիս հայտնաբերել են ներմուծման համար արգելված կիսասինթետիկ ափիոնիդի հաբեր: Այս մասին հայտնում են Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից: Ավտոմեքենայի վարորդը, որն Իրանի քաղաքացի է, օրենքով սահմանված կարգով հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմինների աշխատակիցներին: Ներկայումս անցկացվում են անհրաժեշտ համալիր միջոցառումներ` իրավախախտման […]

̰
Լոռու մարզում ուժեղ կարկուտը վնասել է ցանքատարածություններ և պտղատու այգիներ

20:09 10.09.2018

Այսօր՝ ժամը 17։00-ի միջակայքում, ուժեղ կարկուտ է տեղացել Լոռու մարզի Թումանյան, Քարինջ, Դսեղ բնակավայրերում: Դսեղի գյուղապետ Գառնիկ Հովսեփյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ կարկուտից մեծապես տուժել են ցանքատարածություններն ու պտղատու այգիները:

̰
Ալեքսանդր Սարգսյանի որդին ազատ է արձակվել

16:27 10.09.2018

ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդին՝ Հայկ Սարգսյանը։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը: Հայկ Սարգսյանն ազատ է արձակվել 50 մլն դրամ գրավի դիմաց: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվել է Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, […]

̰
Ռուսաստանում հայուհին մեղադրվում է մի քանի միլիոն ռուբլու հնություններ գողանալու մեջ

13:39 10.09.2018

Հաղորդվում է, որ գողությունը կազմակերպել է տան աշխատակցուհին՝ ազգությամբ հայ Մարինան:

̰
Սերժ Սարգսյանի եղբորորդին 50 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի

13:19 10.09.2018

Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Շենգավիթի նստավայրում սեպտեմբերի 10-ին հրապարակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Հայկ Սարգսյանի կալանքը փոխելու, վերացնելու կամ անփոփոխ թողնելու հարցով  որոշումը: Դատարանը որոշում է կայացրել 50 միլիոն դրամի գրավի դիմաց նրան ազատ արձակել։ Հայկ Սարգսյանը դատական նիստին ներկա չէր։ Նրան մեղադրանք է առաջադրված ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 1-ին (սպանության փորձ) […]

̰
«Հրազդան» մարզադաշտի մոտ վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով, հնչել են կրակոցներ

12:23 10.09.2018

Սեպտեմբերի 9-ին վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի պատռած-ծակած վերք՝ աջից» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորն […]

̰
Ինքնահրկիզման փորձ՝ կառավարության շենքի դիմաց

18:04 09.09.2018

Երևանում քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի գլխավոր մուտքի դիմաց, 50-55 տարեկան տղամարդն ինքնահրկիզման փորձ է արել: Բարեբախտաբար, քաղաքացիներն արագ նկատել են և հանգցրել կրակը, սակայն քաղաքացին դեմքի և մարմնի որոշ հատվածներում այրվածքներ է ստացել: Դեպքի վայր ժամանած շտապօգնության բրիգադը նրան տեղափոխել է հիվանդանոց: Ոստիկանությունը պարզում է հիվանդանոց տեղափոխվածի […]

̰
Գյումրիում ռուսական ռազմաբազայի հարբած զինծառայողը մտել է հարսանյաց սրահ և կոտրել ողջ գույքը

13:50 09.09.2018

Շիրակի մարզում այսօր՝ սեպտեմբերի 9-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: Ժամը 01:40-ի սահմաններում ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Գյումրիի պահպանության բաժնում «տագնապ» ազդանշան է միացվել Գյումրիում գործող «Դվին» հարսանյաց սրահից: Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողներն ու ՊՊԳՎ Գյումրիի պահպանության բաժնի խումբը: Ոստիկանները հարսանյաց սրահի ներսում հայտնաբերել են […]

̰
Դանակահարված 3 քաղաքացի Մալաթիայից տեղափոխվել է հիվանդանոց

12:20 09.09.2018

Ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ սեպտեմբերի 8-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ստացված ահազանգի փաստով: Ժամը 23:30-ի սահմաններում նշված կենտրոնից տեղեկացրել էին, որ դանակահարված վիճակում իրենց մոտ են տեղափոխվել 3 հոգի. տեղեկացնում է Shamshyan.com-ը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևան քաղաքի Շահումյան 16-րդ փողոցի բնակիչ, 29-ամյա Գոռ Պողոսյանը, ով հիվանդանոց […]

̰
Փաշինյանը խոստացավ` աննախադեպ ցածր տոկոսով հիպոթեքային վարկ է տրվելու

20:11 08.09.2018

Հայաստանում մի շարք ապրանքների մթերման ժամանակ հարց է առաջանում` որքան է դրա ինքնարժեքը: Սեպտեմբերի 8-ին Մոսկվայում՝ Ռուսաստանում հայ գործարարների հետ հանդիպմանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գյուղացիները գալիս են, ասում, որ իրենց խաղողը, ցորենը կամ կարտոֆիլը պետք է մթերեն ոչ թե 50, այլ  80 դրամով, բայց ո՛չ գյուղացին, ո՛չ կառավարությունը չգիտեն` ինքնարժեքը որքան է: […]

̰
BACK_TO_TOP