11:22 20.09.2018
ՀՀ դատախազությունից հայտնում են, որ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների դատախազությունում առերևույթ ընտրակաշառք առաջարկելու դեպքի առթիվ հերթական քրեական գործն է հարուցվել: 2018 թվականի սեպտեմբերի 18-ին Երևան քաղաքի մի բնակչուհի ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին որ իրեն ընտրակաշառք է առաջարկվել՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերից […]
21:46 19.09.2018
67 կգ քաշային Մալխաս Ամոյանը դարձել է Աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր։ Հունահռոմեական ոճի մեր ըմբիշը 5 հաղթական գոտեմարտ է անցկացրել և հաղթել է ընդհանուր՝ 30։3 հաշվով։ Եզրափակչում Ամոյանը 10։0 հաշվով շանս չի տվել ուզբեկ մարզիկին։ Հայաստանի ընտրանուն 2 արծաթե մեդալ էլ պարգևել են 55 կգ քաշային Տիգրան Մինասյանն ու 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանը։ Հրաշալի […]
19:05 19.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել զինծառայողի սպանության դեպքի առիթով: 19.09.2018թ՝ ժամը 13:30-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պատասխանատվության տարածքի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցի հետևանքով պարանոցի շրջանում հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը: Զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին Հ.Մաթևոսյանը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր […]
17:38 19.09.2018
ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում այսօր՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 13։30-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, հակառակորդի կողմից արձակված կրակոցից պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ., ծառայում էր 2011թ.-ից, Տավուշի ԶԿ): Այս մասին հայտնում են պաշտպանության նախարարությունից: Զինվորական հոսպիտալ տեղափոխելիս շարքային Հ. Մաթևոսյանը մահացել է: […]
14:09 18.09.2018
Հրապարակվել են անցած կիրակի օրը՝ սեպտեմբերի 16-ին, Սիրիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները։ Երկու հալեպահայեր՝ Շահե Մինասյանն ու Մարիա Գաբրիելյանը, ընտրվել են Հալեպի նահանգային խորհրդի անդամներ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցկացված ՏԻՄ ընտրությունները յոթ տարուց ավելի շարունակվող սիրիական պատերազմի ժամանակ առաջինն էին: Բազմաթիվ թեկնածուների մեջ նաև վեց հայ կար:
12:59 18.09.2018
2018թ. սեպտեմբերի 14-ին Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցի մի բնակչի կողմից ՀՀ ոստիկանությունում ստացվել է հաղորդում՝ իրեն ընտրակաշառք առաջարկելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնում հաղորդումը ստուգելու արդյունքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Շիրազի փողոցում տվյալ քաղաքացուն են […]
12:50 18.09.2018
Սիրիայում հայտնաբերվել է ռուսական «Իլ-20» ինքնաթիռի անկման վայրը: Ինքնաթիռը խոցվել էր սիրիական ՀՕՊ ուժերի հրթիռով: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին: Ինչպես նշել են գերատեսչությունում, ինքնաթիռն ընկել է Լաթաքիա նահանգի Բանիաս բնակավայրից 27 կմ արևմուտք: ՊՆ-ում նշել են, որ ռուսական նավերի տախտակամած են բարձրացվել ինքնաթիռի անձնակազմի անդամների դիերը, անձնական իրերը և […]
12:12 18.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևան քաղաքի Էրեբունի փողոցում տեղակայված սուպերմարկետում հաճախորդի ուսապարկից գողություն կատարած անձի ինքնությունը: 2018թ. օգոստոսի 29-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը՝ ժամը 19:30-ից մինչև 20:30-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձն […]
20:55 17.09.2018
Արարատ լեռան վրա մեծ հրդեհ է տարածվում, որը երևում է Երևանի տարբեր կետերից: Այս մասին ահազանգում են բազմաթիվ ֆեյսբուքյան օգտատերեր։ Shantnews․am-ին ԱԻՆ-ից հայտնեցին, որ Թուրքիայի տարածքում խոշոր հրդեհ է բռնկվել, որը լավ տեսանելի է Արարատի մարզից։ Հրդեհը սահմանից հեռու է, բավական բարձր դիրքում է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ Մասիսի լանջերին է։ Այլ մանրամասներ չեն […]
19:59 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ հեռախոսազրույցը գաղտնաձայնագրառելու և տարածելու դեպքի առթիվ քննվող […]
16:01 17.09.2018
Քիչ առաջ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել և նշել, որ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել: ShantNews.am-ի հետ զրույցում փաստաբանը հաստատեց լուրի իսկությունը: «Միջնորդել էին և 5 մլն դրամ գրավի դիմաց ազատ են արձակել: Այժմ` որոշակի գործընթացներ իրականացնելուց հետո, Դավիթ Համբարձումյանն արդեն ազատության մեջ կլինի»,- ասել է […]
12:49 17.09.2018
Սեպտեմբերի 17-ին` ժամը 08:59-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Թամանցիների փողոցում՝ «Վոլվո» ավտոսերվիսի մոտակայքում, ծառից տղամարդու դի է կախված. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն Արտաշատի խճուղու թիվ 2 հասցեի մոտակայքում ծառից իջեցրել են Ա. Տ.-ի (1990 թ.) դին:
11:59 17.09.2018
«lragir.am» լրատվական կայքում սույն թվականի մայիսի 15-ին հրապարակվել է հարցազրույց ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի նախկին տեղակալ Լուսինե Թասլակյանի հետ, որում տեղեկություններ են հրապարակվել գործակալությունում առերևույթ թույլ տրված մի շարք չարաշահումների մասին: Մասնավորապես նշվել է, որ գործակալության պետ Վահան Դավթյանի կարգադրությամբ վերջինիս ենթակա աշխատակիցները ջրօգտագործման թույլտվություն ստանալու համար գործակալություն դիմած անձանց ուղղորդել […]
11:40 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեն չի հերքում, որ Yerevan.today կայքի խմբագրությունում ստուգումներ են անցկացվում: SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ՔԿ-ից տեղեկացրին, որ խուզարկությունը քննչական կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակներում է իրականացվում: Խուզարկությունն անցկացվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և […]
11:26 17.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի և ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում […]
10:50 17.09.2018
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միքայելյան փողոցի թիվ 2 հասցեում գտնվող 5 հարկանի բնակելի շենքի 2-րդ հարկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության […]
10:27 17.09.2018
Սեպտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսանդր Սարգսյանի՝ ՀՀ առևտրային բանկերից մեկում ունեցած 30 միլիոն դոլարի մասին տեղեկություն հրապարակեց և առաջարկեց այդ գումարները մեկ շաբաթում վերադարձնել պետական բյուջե: Այս կապակցությամբ Ալեքսանդր Սարգսյանի գրասենյակը տարածել է հայտարարություն, որը ներկայացնում ենք ստորև. «Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի […]
08:32 17.09.2018
Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, ԱԻՆ փրկարար-ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Միքայելյան 2-րդ շենքում, դեռևս անհայտ պայմաններում, պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից: Քաղաքացիների մուտքը բնակարան արգելված է, Երևանից սակրավորներ են մեկնել։ Պայթյունի հետևանքով բնակարանի պատը ամբողջովին փլուզվել և լցվել է փողոց: Նախնական տեղեկություններով՝ զոհեր և վիրավորներ […]
11:09 16.09.2018
Տավուշի մարզի սահմանամերձ Կոթի համայնքում սեպտեմբերի 15-ին ադրբեջանական կրակոցներից քաղաքացի է վիրավորվել: Այս մասին news.am-ի հետ զրույցում ասել է Կոթիի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը: «Երեկոյան ուշ ժամին սկսված կրակոցներից սրունքի հատվածում հրազենային վիրավորում է ստացել մեր համագյուղացի, 60-ամյա Սուրեն Սեփխանյանը: Բարեբախտաբար, վնասվածքը լուրջ չէ, նա համապատասխան բուժօգնություն է ստանում»,- ասել է համայնքապետը: Նա նշել է, որ երեկ […]
10:29 16.09.2018
Սեպտեմբերի 15-ին՝ ժամը 12:01-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ, հրշեջ-փրկարարական ջոկատի և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը: Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհը մեկուսացվել […]
23:57 15.09.2018
Սեպտեմբերի 15-ին, ժամը 12:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Արևիս-Թասիկ-Հացավան ավտոճանապարհին հարակից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ այրվում է մոտ 500 հա խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներում […]
17:14 15.09.2018
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը SHANTNEWS.AM-ի հետ զրույցում հայտնեց, որ այսօր, իր կանխատեսածի համաձայն, դարձավ Հայաստանի ամենատաք օրը ողջ օդերևութաբանական պատմության ընթացքում: «Ջերմաստիճանն այսօր Արենիում հասավ 37 աստիճանի, իսկ արևին՝ նույնիսկ 37,6 նիշի»,- ասաց Գագիկ Սուրենյանը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել. «Եթե այսօր […]
17:04 15.09.2018
Բաքվում ելույթ ունենալիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախապայման է առաջադրել Հայաստանի հետ սահմանը բացելու համար, այն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելուց առաջ պարտադիր պայման է Արցախյան հակամարտության կարգավորումը։ Էրդողանը խոսել է նաև Ադրբեջանի ավանդական ու ծեծված քարոզչական թեմաների մասին, թե Հայաստանը «օկուպացրել է Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը» և այլն, ու այդտեղից եզրահանգման եկել, որ […]
15:47 15.09.2018
Հայաստանի զինված ուժերի երրորդ բանակային կորպուսի վերահսկողության տակ գտնվող սահմանի որոշ հատվածներում, մասնավորապես Չինարի գյուղի ուղղությամբ, երեկ երեկոյան ադրբեջանական բանակի ստորաբաժանումները մի քանի անգամ կրակոցներ են սկսել և լռեցվել հայկական կողմի պատասխան կրակոցներից։ Այս մասին ShantNews.am-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Կրակել են, մեր պատասխան կրակից հետո լռել են, որոշ ժամանակ […]
14:41 15.09.2018
Սուտ մեղադրանքի թիրախ դառնալուց և բերման ենթարկվելուց հետո պոլսահայ Սայաթ Մորբոյաջին երեկ ազատ է արձակվել, տեղեկանում ենք SHANTNEWS.AM-ի Ստամբուլի աղբյուրներից: Հայ երիտասարդի դեմ ցուցմունք էր տվել անհայտ մի անձ՝ ոստիկանությանը հայտնելով, թե Սայաթը վիրավորական խոսքեր է ասում Թուրքիայի նախագահի հասցեին, տվել է նրա մեքենայի համարը, ինչից հետո էլ ոստիկանությունը բերման է ենթարկել նրան: Մեկ օր […]
13:18 15.09.2018
Մի քանի տասնյակ հայկական բեռնատարներ գիշերն արգելափակել են Բագրատաշեն-Սադախլո մաքսային անցակետը՝ բողոքելով վրացական իշխանությունների որոշման դեմ, ըստ որի, Վրաստանի ցամաքային ճանապարհով արգելվում է հացահատիկային բեռների ներկրումը: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը: «Բողոքի ակցիան տևել է մոտ 2-3 ժամ, և մաքսային անցակետում էլ առանց խոչընդոտի թույլ են տվել իրականացնել ակցիան, որովհետև այն իրականում […]
11:33 15.09.2018
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վրաստանի ցամաքային ճանապարհով հացահատիկային բեռների ներկրման արգելքը սեպտեմբերի 15-ից հետաձգվել է մինչև հոկտեմբերի 1-ը: Նախարարությունը վրացի գործընկերների հետ շարունակում է բանակցությունները, որպեսզի երկաթուղային և լաստանավային փոխադրումների գնագոյացման արդյունքում Հայաստանի փոխադրողները վնասներ չկրեն:
19:28 14.09.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող, հանրությանը «Զիբիլիքս» անունով հայտնի քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 11 անձանց մեղադրանք է առաջադրվել Երևանի ավագանու 2017 թվականի մայիսի 14-ի հերթական ընտրությունների նախընտրական փուլում ընտրողներին կաշառք տալու և դրան օժանդակելու համար: Ըստ առաջադրված մեղադրանքների` 2017 թվականի մայիսի 14-ին նշանակված Երևանի ավագանու հերթական ընտրություններին Հայաստանի […]
18:32 14.09.2018
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտը համաձայնել է ընդունել իր մեղքը «ռուսական գործի» վերաբերյալ, որը հետաքննվում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի կողմից, հաղորդում է Reuters- ը՝ վկայակոչելով դատարանի նյութերը: Նշվում է, որ քաղաքական գործիչը համաձայնել է ընդունել Միացյալ Նահանգների դեմ դավադրության մասին մեղադրանքը, ինչպես նաև այն, որ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով […]
14:56 14.09.2018
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհուրդն այսօր` սեպտեմբերի 14-ին, փակ, գաղտնի քվեարկությամբ թանգարանի տնօրեն ընտրեց ազգագրագետ Հարություն Մարությանին։ Ներկայացված 4 թեկնածուներից 2-ի՝ Արմեն Ասրյանի և Ստեփան Ստեփանյանցի օգտին ոչ ոք չէր քվեարկել, Հայկ Դեմոյանի օգտին քվեարկել էր 2 հոգի, իսկ պատմական գիտությունների դոկտոր Հարություն Մարությանն ընտրվեց 11 կողմ ձայներով։ Հարություն Մարությանը գիտության ոլորտում 34 տարվա աշխատանքային […]