11:24 25.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն: ՀՔԾ լրատվական ծառայությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ Երանոսյանը հրավիրվել է՝ նրա մասնակցությամբ քննչական գործողություններ կատարելու համար: Թե կոնկրետ ինչ գործի շրջանակներում են Երանոսյանին կանչել ՀՔԾ, տեղեկություններ չհաղորդեցին, սակայն նշեցին, որ կտրամադրվի լրացուցիչ տեղեկություն:
13:10 24.09.2018
Սեպտեմբերի 20-ին՝ ժամը 16:50-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ քաղաքացի Ն. Մ.-ի կողմից կալանավորված անձ Վ. Գ.-ի անվամբ բերված հանձնուքում առկա մեկ զույգ կոշիկի միջից հայտնաբերել են 5 փաթեթ՝ 4․7 գրամ շագանակագույն կոշտ զանգված, 0,3 գրամ սև պլաստիլին, յուրահատուկ հոտով երկու փաթեթ՝ յուրաքանչյուրը 3․7 գրամ, և 2․2 գրամ կանաչավուն զանգված: Այս […]
12:55 24.09.2018
Սեպտեմբերի 24-ին անցկացվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողի արտահերթ նիստը: Նիստի հրավիրումը պայմանավորված է եղել ընտրական օրենսգրքի պահանջներով: 75-րդ հոդվածի համաձայն՝ ստացված քվեարկության արդյունքերի հիման վրա, քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, ամփոփվում են ավագանու ընտրության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացվում և հրապարակվում ԿԸՀ կայքում: Այս մասին ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը և ներկայացրեց քվեարկության արդյունքների […]
10:14 24.09.2018
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում տեղի է ունենալու Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը:
00:54 24.09.2018
ԿԸՀ-ն արդեն տիրապետում է 65 տեղամասային ընտրական հանձնաժողովներից կազմված արձանագրությունների արդյունքներին: Այս մասին ԿԸՀ-ում հայտարարեց ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը: Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ ընդհանուր առմամբ՝ բոլոր վարչական շրջաններում, բացի Քանաքեռ-Զեյթունից, կան տվյալներ: Այսպիսով, Աջափնյակ վարչական շրջանում արդեն իսկ մուտքագրվել է 11 տեղամասի արդյունք, ըստ որի՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 506 կողմ ձայն կամ […]
21:30 23.09.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց՝ ժամը 20:00-ի դրությամբ նախնական տվյալներով քանի քաղաքացի է մասնակցել ընտրությանը: Մուկուչյանի փոխանցմամբ՝ քվեարկելու իրավունք ունեցող 848 343-ից ընտրությանը մասնակցել է 370 323 քաղաքացի, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի 43․65 տոկոսը: Տիգրան Մուկուչյանը տեղեկացրեց, որ այս ընտրություններին ընտրողների թիվը մոտ 25 000-ով ավելի է նախորդից:
15:53 23.09.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական շտաբում տեղի ունեցած դեպքի հանգամանքները: Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, 2018թ. սեպտեմբերի 22-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ տեսուչը զեկուցագիր է ներկայացրել առ այն, որ նույն օրը՝ ժամը 18:00-ի […]
14:52 23.09.2018
Ժ. 14:30-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 70 խախտում: Այս ժամանակահատվածում գրանցվել է նաև 11 միջադեպ: Այս մասին տեղեկանում ենք Transparency.am-ից: Խախտումների մեծ մասը վերաբերում է տեղամասի անմատչելիությանը, կողմնակի անձանց ներկայությանը: Ընտրախախտումների քարտեզը պատկերում է «Ականատես» նախաձեռնության («Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հասարակական կազմակերպություններ և «Ռեստարտ» քաղաքացիական նախաձեռնություն) դիտորդների կողմից բացահայտված […]
14:33 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 13:36-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում անձը չպարզված քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ նետվելով Նոր Հաճնի կամրջից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը: Մինչ […]
13:52 23.09.2018
Սեպտեմբերի 23-ին` ժամը 12.00-ի դրությամբ, Երևան քաղաքի ավագանու ընտրության ընթացքի վերաբերյալ ոստիկանությունում ստացվել է 10 ահազանգ։ Ահազանգերից 1-ը՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, 1-ը՝ մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու (քվեարկելու փորձ), 3-ը՝ ընտրացուցակների անճշտությունների և 5-ը՝ այլ իրավախախտումների վերաբերյալ։ Արձանագրված ահազանգերով կատարվում են ստուգումներ։
12:48 23.09.2018
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի դիտորդները ահազանգում են, որ Ավան վարչական շրջանի 1/3 և 1/4 ընտրատեղամասերում ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Այս մասին տեղեկանում ենք ՀԿ-ի ֆեյսբուքյան էջից:
11:54 23.09.2018
«Ականատես» դիտորդական առաքելությունը հայտնում է, որ Նորք-Մարաշ 9/6 տեղամասում արձանագրվել է բաց քվեարկության մոտ 20 դեպք: «Ընտրողները դուրս են գալիս քվեախցիկներից և բոլորի ներկայությամբ քվեաթերթիկները դնում ծրարի մեջ: Միաժամանակ, տեղամասում պարբերաբար կուտակումներ են ձևավորվում խմբերով գալու արդյունքում: Դիտորդը փորձել է լուսանկարել գրանցամատյանը, որտեղ արձանագրվել են վերոնշյալ խախտումները, սակայն հանձնաժողովի քարտուղարը դիտորդին արգելել է լուսանկարել գրանցամատյանը»,- տեղեկացնում […]
11:23 23.09.2018
ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քվեարկելու համար անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, այս մասին սեպտեմբերի 23-ին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը: «ՀՀ քաղաքացիների համար ՏԻՄ ընտրությանը մասնակցելու իրավունք տվող փաստաթղթերն են՝ նույնականացման քարտը, կենսաչափական տվյալներ պարունակող անձնագիրը, ոչ կենսաչափական անձնագիրը,անձնագրին կամ նույնականացման քարտին փոխարինող ժամանակավոր փաստաթուղթը»,- նշված […]
10:16 23.09.2018
Ժամը 9:30-ի դրությամբ՝ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում գրանցվել է 97 խախտում, 3 միջադեպ: Այս մասին հայտնում է Transparency.am -ը: Ամենից շատ խախտումներով տեղամասերն են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/34-ը, Կենտրոն վարչական շրջանի 9/48-ը և Նորք-Մարաշի 9/6 ընտրատեղամասը: Այս ընտրատեղամասերում գրանցվել է 4-ական խախտում: Հիմնականում խախտումները վերաբերում են տեղամասի անմատչելիությանը, վիճականության կարգին, քվեարկության սենյակի կահավորմանը: Միջադեպերի մասով […]
08:57 23.09.2018
Երևանի ավագանու ընտրություններում իր քվեարկությունը Շենգավիթի շրջանի թիվ 8/16 ընտրատեղամասում կատարելուց հետո վարչապետը գնացել է օդանավակայան՝ Նյու Յորք մեկնելու համար, որտեղ մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին։ Մինչ օդանավակայան ուղևորվելը, Նիկոլ Փաշինյանը ընտրատեղամասի մոտ պատասխանել է լրագրողների հարցերին։ Այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Նյու Յորքից, Փաշինյանը պատասխանել է․ «Հայաստանից են իմ ակնկալիքները, Երևանից»։
22:55 22.09.2018
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով ադրբեջանցիների կողմից էլեկտրոնային փոստերի կոտրելու դեպքերի մասին։ Նա հորդորում է փոխել էլեկտրոնային փոստերի գաղտնաբառերը։ «Ժողովո՜ւրդ, ադրբեջանցիք հերթական մեծ հարձակումն են արել հայերի վրա։ Էս անգամ էլեկտրոնային փոստերն են կոտրել։ Հիմա հրապարակում եմ մի ցուցակ՝ մոտ 500 մեյլեր են։ Դրանց գաղտնաբառերը ես հանել եմ, […]
19:31 22.09.2018
Սեպտեմբերի 22-ին` ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Արցախ Մհերի Հովսեփյանը: Այս մասին հայտնում են ՊԲ-ից: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած […]
19:08 22.09.2018
Իրանական Ահվազ քաղաքում իրականացված ահաբեկչության զոհերի թիվը հասել է 28-ի, ևս 60 մարդ վիրավոր է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Իրանի խորհրդարանի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Աբու Ֆադլ Բիջին: Հիշեցնենք, որ ահաբեկչությունն իրականացվել է սեպտեմբերի 22-ի առավոտյան Իրանի Ահվազ քաղաքում տեղի ունեցող ռազմական շքերթի ընթացքում: 4 անձինք անկանոն կրակ են բացել միջոցառման մասնակից քաղաքացիների […]
15:57 22.09.2018
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղեկատուն հայտնել է, որ իրենց կազմակերպությունն է հեղինակել Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչական հարձակումը։ Տեղեկատուն, սակայն, որևէ ապացույց չի ներկայացրել դրա վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Մինչ այս տեղեկություններ էին տարածվել, որ ահաբեկչական հարձակման կազմակերպիչը տեղական անջատողական խմբերից մեկն է։ Իսկ Իրանի ԱԳՆ ղեկավարը հայտարարել է, […]
14:20 22.09.2018
Արթուր Վանեցյանը գրեթե միաձայն րոպեներ առաջ ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում նախագահի ընտրություն է: Հատուկ դրա համար արտահերթ նիստ է հրավիրվել: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը նիստին ներկա չէ: ՀՖՖ արտահերթ ժողովում հաստատվեց նաև ՀՖՖ գործկոմի կազմը։ Այսպես՝ ՀՖՖ գործկոմի անդամներ են՝ 1. Արթուր Վանեցյան 2. Արմեն […]
11:13 22.09.2018
Իրանի հարավային Ահվազ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 8-ի, կա 20 վիրավոր: Այս մասին հայտնում է Tesnim-ը: Զոհերը Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են: Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել այստեղ անցկացվող ռազմական շքերթի ընթացքում: Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, միջոցառման ընթացքում անհայտ անձինք կրակ էին բացել մարդկանց ուղղությամբ: […]
10:45 22.09.2018
Իրանի Ահվազ քաղաքում ռազմական շքերթի ընթացքում ահաբեկչություն է իրականացվել: Այս մասին հայտնում է Press TV-ն: Հաղորդվում է, որ շքերթի ընթացքում անհայտ անձինք կրակ են բացել մարդկանց վրա: Ահաբեկչության հետևանքով մի քանի մարդ է զոհվել, զոհերի թիվը չի հստակեցվում: Աղբյուրը հայտնում է նաև մի շարք վիրավորների մասին: Al Arabiya-ի փոխանցմամբ՝ դեպքից անմիջապես հետո Իրանի նախագահ Հասան […]
20:17 21.09.2018
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից, տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից: Նշենք, որ Վարդան Մինասյանը նաև հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՖՖ տեխնիկական տնօրենի պաշտոնից, որը նույնպես ընդունվել է ՀՖՖ նախագահի կողմից: «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ՀՖՖ նախագահին և ՀՖՖ Գործկոմին վստահության համար: […]
18:16 21.09.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 21-ին` ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ելույթն ավարտեց խորհրդանշական իրադարձության ազդարարմամբ: «ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով Բաղրամյան 26-ի դռները կբացվեն՝ ի նշան այն բանի, որ Հայաստանի իշխանությունն այլևս մեկուսացված չի լինի ժողովրդից: ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են ազատորեն մուտք գործել վարչապետի, հետագայում` […]
16:16 21.09.2018
Նյու Յորքում դանակով զինված կինը հարձակվել է մանկապարտեզի վրա: Այս մասին հաղորդում են տեղի լրատվամիջոցները: Հարձակման ահազանգը ոստիկանությունն ստացել է տեղական ժամանակով առավոտյան ժամը 03:40-ին: Ոստիկանության տվյալներով՝ հարձակումը կատարվել է 52-ամյա մի կնոջ կողմից, որը նույնպես վիրավորվել է: Նա ձերբակալվել է իրավապահների կողմից: Հարձակման հետևանքով հինգ մարդ վիրավորվել է, այդ թվում՝ երեք երեխա: Կենտրոնի աշխատակիցներից մեկը […]
19:44 20.09.2018
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 2017թ. մարտի 19-ի որոշմամբ, ՀՀ-ում գարնանացան ցորենի, հնդկացորենի, ոլոռի, սիսեռի, գարնանացան գարու, եգիպտացորենի, առվույտի և կորնգանի արտադրության զարգացման 2017 թվականի ծրագրի շրջանակներում` ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին թույլատրել ծրագիրն իրականացնելու համար օգտագործել 612.779.084 դրամ` 1.710 տոննա առաջին […]
19:19 20.09.2018
ԱԱԾ-ում հարցաքննվել է Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա տեղեկացրել է, որ Մարգարյանն ունի վկայի կարգավիճակ, գրում է Armtimes.com-ը: Ընդհանուր առմամբ իրավապահներն առգրավել են 1 միլիարդ 800 մլն դրամ, որը Տարոն Մարգարյանը յուրացրել էր «Երևան» հիմնադրամից: Արթուր Վանեցյանն ասել է, որ այդ գումարներն […]
16:33 20.09.2018
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Հրազդանի նախկին համայնքապետ Արամ Դանիելյանի նկատմամբ Կոտայքի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ: «Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ Կոտայքի մարզի Հրազդան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների կիրարկման նկատմամբ իրականացվել է իրավական և մասնագիտական հսկողություն, որի արդյունքում արձանագրվել են մի շարք թերություններ և իրավախախտումներ, որոնց վերաբերյալ […]
13:24 20.09.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր առավոտյան կառավարության շենքի առաջ բողոքի ակցիայի նպատակով հավաքվել էին տասնյակ արծվաշենցիներ, որոնք ցանկանում էին իրենց խնդիրների բարձրաձայնման նպատակով հանդիպել վարչապետին: Նրանք ցանկանում են փոխհատուցում ստանալ իրենց անմխիթար տների ու բնակարանների համար, բացի այդ, կան խնդիրներ՝ կապված հողերի սեփականության հետ: Արծվաշենցիները բողոքում են իրենց կենցաղային պայմաններից և նշում, որ ժամանակին ստացել […]
12:20 20.09.2018
Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչ, փաստաբան Վահե Գրիգորյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը քիչ առաջ հրապարակել է «Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը: «Արձանագրենք, որ ՄԻԵԴ-ն այս վճռով ուղղակի ոչնչացրել է 2008թ․ մարտիմեկյան դեպքերի կապակցությամբ մինչ այսօր գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից հայաստանյան և միջազգային հանրությանը հրամցված վարկածը։ Դատարանը ճանաչել […]