TIME
Ամսաթիվ
27 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+22.09 oC

Հրատապ

Ինդոնեզիայում երկրաշարժի ու ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի

11:54 30.09.2018

Ինդոնեզական Սուլավեսի կղզում տեղի ունեցած երկրաշարժի և ցունամիի զոհերի թիվը հասել է 832-ի։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Տարերային աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը Այս մասին հայտնում է AFP -ն։ Տարերային աղետից տուժած շրջանների թիվը շատ ավելին է, քան ի սկզբանե ենթադրվում էր։ Գործակալության քարտուղարի խոսքով՝ 7․5 մագնիտուդով երկրաշարժից հետո մարդիկ փլատակների տակ թակարդված […]

̰
Դավիթաշենում սպանված տղամարդու գործով ձերբակալվել է որդին

18:15 29.09.2018

ՀՀ քննչական կոմիտեն SHANTNEWS.am-ին մանրամասներ է ներկայացրել Դավիթաշենում այսօր գրանցված մահվան դեպքի կապակցությամբ: 1957 թ. ծնված տղամարդու սպանության գործով որպես կասկածյալ ներգրավվել և ձերբակալվել է որդին: Նախաքննություն է ընթանում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանությունից հաղորդում է ստացվել, […]

̰
Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը մարվել է, տուժածներ չկան

16:18 29.09.2018

Դիլիջանի թունելում կեսօրից առաջ բռնկված հրդեհը մարվել է։ Թունելի երկու ելքերից էլ հիմա ծուխ է դուրս գալիս, անցուղին դեռ չի բացվել, բայց հիմնական վտանգն արդեն անցել է, տուժածներ չկան։ Հիմա աշխատանքներ են տարվում թունելը բացելու համար։ Մինչ այդ Դիլիջան գնացողները պետք է շրջանցեն թունելն ու անցնեն Սեմյոնովկա գյուղի ճանապարհով Սևան-Դիլիջան թունելի տնօրեն Ռուբեն Նավասարդյանը SHANTNEWS.AM-ի […]

̰
Դիլիջանի թունելում պայթած բեռնատարում եղել են հեռուստացույցներ. նոր մանրամասներ

13:46 29.09.2018

Դիլիջանի թունելում բռնկված հրդեհը այս պահին գրեթե մարված է, Սևանի կողմից արդեն որոշակի տեսանելիություն կա: Դեպքի վայրից մանրամասներ է ներկայացնում SHANTNEWS.am-ի թղթակիցը, ով հաղորդում է, որ սկզբում թունելին 100 մետրից մոտ գնալն անհնար էր, մեծ քանակությամբ ուժեղ ծուխ էր դուրս գալիս: «Բեռնատարը վրացական է` բեռնված հեռուստացույցներով, երբ հրդեհը բռնկվել է, հեռուստացույցները սկսել են պայթել: Անմիջապես, […]

̰
Դիլիջանի թունելը հրդեհի հետևանքով երկկողմանի փակ է

12:26 29.09.2018

Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11։30-ին, Դիլիջանի թունելում վրացական պետհամարանիշով ծանրաքաշ ավտոմեքանան վառվում է, ինչի հետևանքով թունելը երկկողմանի փակ է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից: Վարորդներին առաջարկում են երթևեկել Սեմյոնովկայի ավտոճանապարհով։ SHANTNEWS.AM-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը, անհրաժեշտ է օգնություն:

̰
Դիլիջանի թունելում բեռնատար ավտոմեքենա է այրվում

12:20 29.09.2018

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 11:17-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Դիլիջանի թունելում այրվում է բեռնատար ավտոմեքենայի շարժիչի հատվածը. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ:

̰
1-ամյա երեխան մահացել է հոր ծեծի հետևանքով. ոստիկանությունը հաստատում է

12:06 29.09.2018

Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել սեպտեմբերի 29-ին մանկահասակ երեխայի մահվան առնչությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասվում է, որ սեպտեմբերի լույս 29-ի գիշերը՝ ժամը 01.00-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։ «Հիվանդանոց մեկնած ոստիկանության և քննչական կոմիտեի ծառայողները համատեղ միջոցառումներով պարզել են, որ Արմավիրի մարզի […]

̰
Արմավիրում 1-ամյա երեխա է մահացել

11:51 29.09.2018

Երեկ Արմավիրի մարզում 1-ամյա երեխա է մահացել: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ երեխան մահացել է հոր ծեծի հետևանքով: Լրատվամիջոցի տեղեկացմամբ՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նախորդ օրը՝ ժամը 21։00-ի սահմաններում Արմավիրի մարզի հանդամասերից մեկում Գյումրի քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Ռուստամ Մանուկյանը, ծեծի է ենթարկել իր կնոջը՝ Վանաձոր քաղաքի բնակիչ, 30-ամյա Օվսաննա Գրիգորյանին և 1 տարեկան որդուն՝ Արման Գրիգորյանին։ Ըստ […]

̰
Ցանցահենները «կոտրել» են շուրջ 50 մլն օգտատերերի ֆեյսբուքյան էջեր

23:15 28.09.2018

«Ֆեյսբուք» ընկերությունը հայտնել է, որ ցանցահեններն իմացել են սոցցանցի կոդի խոցելիության մասին և կարող էին հասանելիություն ստանալ շուրջ 50 մլն օգտահաշիվների։ Ընկերությունը խոցելիությունը հայտնաբերել է երեքշաբթի օրը, որից հետո դիմել է ոստիկանություն։ Ուրբաթ օրը տեղեկացրել են հարձակման պոտենցիալ զոհերին՝ առաջարկելով կրկին գրանցվել։ «Ֆեյսբուք»-ի անվտանգության պետ Գայ Ռոզենը հայտնել է, որ ներկայումս խնդիրը վերացված է։

̰
Հրդեհ Ադրբեջանի ռազմական գործարաններից մեկում. կան տուժածներ

15:53 28.09.2018

Ադրբեջանի Շիրվան քաղաքի ռազմարդյունաբերական ձեռնարկություններից մեկում այսօր հրդեհ է բռնկվել։ Երկու մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Նրանք են գործարանի աշխատակիցներ՝ 42-ամյա Վագիֆ Խալիլովը և 46-ամյա Սադիկ Իսմայիլովը, ովքեր ստացել են երրորդ աստիճանի այրվածքներով և հոսպիտալացվել: Հրդեհը եղել է գործարանի 8-րդ բլոկում և սկսվել է զոդման ընթացքում առաջացած կայծից։ Ադրբեջանի հրդեհաշիջման ծառայությանը հաջողվել է մարել կրակը։ […]

̰
Մանկավարժները փակել են Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին. պահանջում են տնօրենի հրաժարականը

15:42 28.09.2018

Գորիսի թիվ 2 հիմնական դպրոցի կոլեկտիվը փակել է Կապան-Գորիս-Երևան միջպետական մայրուղին: Նրանք պահանջում են նորանշանակ տնօրեն Շուշան Հովսեփյանի հրաժարականը: Այս մասին տեղեկացանք Goris Today-ի ֆեյսբուքյան էջից: Հիշեցնենք, որ դպրոցի 32 աշխատակիցներ համաձայն չեն տնօրեն Շուշան Հովսեփյանի նշանակման հետ և դիմել են ՀՀ վարչապետին ու ԿԳ նախարարին: https://www.facebook.com/GorisToday/videos/772540602955393/

̰
Խաչատուրյան քույրերն ազատ են արձակվել

21:52 27.09.2018

Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը բավարարել է հոր դաժան սպանության համար կասկածվող Խաչատուրյան քույրերին ազատ արձակելու միջնորդությունը: Այս մասին հայտնում է «Մոսկվա» լրատվական գործակալությունը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ազատ էր արձակվել ավագ դուստրը՝ Անգելինա Խաչատուրյանը։ Դատավոր Յուլիա Սաֆինայի հաղորդմամբ՝ մինչև 2018թ․ դեկտեմբերի 28-ը Անգելինա Խաչատուրյանին արգելված է բնակարանից դուրս գալ, լրատվամիջոցների հետ շփվել, փոստային ծառայություններից և […]

̰
«Ելք» դաշինք այլևս չի լինի. «ՔՊ» խոսնակը հաստատում է

18:16 27.09.2018

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը ԶԼՄ-ների հետ զրույցում տեղեկացրել է, որ «Ելք» դաշինքն առաջիկայում այլևս չի լինելու: Նա, մասնավորապես, նշել է, որ դաշինքում կան տարաձայնություններ և ընդհանուր հայտարարի գալ չի ստացվել: SHANTNEWS.AM-ը կապ հատատեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանի հետ, որը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը: «Հաստատում եմ տեղեկատվությունը: Այս պահին այլ […]

̰
Նոր Նորքի «Նանսենի» այգում անչափահասների վեճն ավարտվել է դանակահարությամբ. հարուցվել է քրգործ

16:11 27.09.2018

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Նանսենի» այգում տեղի ունեցած դանակահարության դեպքի հանգամանքները: 2018 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:05-ին, Երևան քաղաքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած […]

̰
Հարցաքննվել են ՀՔԾ պետը, ԱԱԾ տնօրենը և դատավոր Վաչե Մարգարյանը

12:49 27.09.2018

SHANTNEWS.AM-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնեց, որ ՀՀ քննչական կոմիտեում քննվող` առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը և դատավոր Վաչե Մարգարյանը: «Հարցաքննությունը տեղի է ունեցել օրեր առաջ, Բարձրագույն դատական խորհուրդը տվել է իր համաձայնությունը […]

̰
Պուտինը մի քանի ժամով ժամանել է Բաքու

12:31 27.09.2018

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կարճաժամկետ աշխատանքային այցով եկել է Բաքու, որտեղ օդանավակայանում նրան դիմավորել է Ադրբեջանի առաջին փոխվարչապետ Յագուբ Էյյուբովը և արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը։ Այս մասին տեղեկացնում են ռուսական և ադրբեջանական աղբյուրները։ Պուտինն այստեղ հանդիպելու է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ, ապա երկու նախագահները մասնակցելու են ռուս-ադրբեջանական 9-րդ միջռեգիոնալ համաժողովին, ինչից […]

̰
Արցախում զինծառայող է զոհվել

11:00 27.09.2018

Սեպտեմբերի 26-ին` ժամը 20:10-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում, մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Աղասի Դերենիկի Մկրտչյանը: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից, դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի […]

̰
Պետդուման երկրորդ ընթերցմամբ ընդունել է «Կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրինագիծը

18:01 26.09.2018

Ներկայումս Ռուսաստանում տղամարդիկ թոշակի են գնում 60, կանայք՝ 55 տարեկանում:

̰
Արցախի մարդու իրավունքների պաշտպանը որոշել է հրաժարական տալ

13:24 26.09.2018

Ադրբեջանում հայատյացության փաստերի վերաբերյալ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հատուկ զեկույցը հրապարակելուց հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպանը որոշել է հրաժարական տալ այդ պաշտոնից՝ պետական համակարգից իրավապաշտպանության ոլորտ տեղափոխվելու և այնտեղ աշխատանքը շարունակելու համար։ «Այդ գործն ավարտին հասցնելուց հետո արդեն ինձ իրավունք եմ վերապահում ի կատար ածելու դեռևս մեկ-երկու ամիս առաջ կայացրած անձնական որոշումս, այն է՝ հրաժարական […]

̰
Հայաստանում ամերիկյան կամ ռուսական կենսաբանական լաբորատորիաներ չկան. ԱԳՆ

11:39 26.09.2018

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկատվությանը, թե ռուս փորձագետներին հնարավորություն է տրվել այցելել ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբորատորիաներ: «Հայաստանում ամերիկյան կամ ռուսական կենսաբանական լաբորատորիաներ չկան: Դրանք միայն հայկական են, և այո՛, ռուս փորձագետներին հնարավորություն տրվել է այցելել, քանի որ նրանք մեր ռազմավարական գործընկերներն են»,- ասել է […]

̰
Լևոն Երանոսյանը, չունենալով հատուկ որակավորում, գործադրել է 8 հատ «Զարյա» լուսաձայնային նռնակ. ՀՔԾ

11:27 26.09.2018

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ ոստիկանության պետի նախկին տեղակալ, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն արարքների համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և […]

̰
Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը․ Արծրուն Հովհաննիսյան

01:35 26.09.2018

Հայոց լեռներում հայտնաբերվել է ավելի քան 70 տարի առաջ վթարված ինքնաթիռը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ահա և վերջապես հայտնաբերեցինք այն ինքնաթիռը, որը, ըստ էության, փնտրում էինք շատ երկար։ Այս ինքնաթիռի մասին գիտեինք շուրջ 15 տարի։ Ըստ ամենայնի՝ ամերիկյան DC-3 ռազմատրանսպորտային ինքնաթիռ է կամ դրա հիման […]

̰
ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել Լևոն Երանոսյանին. ի՞նչ պատիժ է սպառնում նրան

20:04 25.09.2018

Հատուկ քննչական ծառայությունում քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանին։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարեց Երանոսյանի պաշտպան Տիգրան Սաֆարյանը։ ՀՔԾ-ում այսօր մեղադրանք է  ներկայացվել Երանոսյանին, ինչից հետո նախկին հրամանատարը դուրս է եկել շենքից ու հեռացել, իսկ նրա պաշտպանը տեղեկացրեց, որ մեղադրանքն առաջադրվել է Հայաստանի քրեական օրենսգրքի 309 հոդվածի 2-րդ […]

̰
ՀՀԿ-ն շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ

19:47 25.09.2018

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Այս մասին ասված է ՀՀԿ-ի հաղորդագրության մեջ: «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը շնորհավորում է Երևանի նորընտիր քաղաքապետին և ավագանու անդամներին ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Հուսով ենք, որ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները կիրականացնեն ընտրարշավի ընթացքում տրված խոստումները, որոնց լիարժեք կատարման նկատմամբ վերահսկողությունը լինելու […]

̰
Ավագանու արտահերթ ընտրություններում առերևույթ ընտրախախտումների դեպքերի առթիվ նախապատրաստվում է 53 նյութ

18:36 25.09.2018

ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում սեպտեմբերի 25-ի ժամը 17։00-ի դրությամբ շարունակվում են ուսումնասիրվել սեպտեմբերի 23-ին կայացած Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումները, տեղեկացնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից: Ուսումնասիրվել է, ընդհանուր առմամբ, մամուլի 90  հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից […]

̰
ՀՖՖ-ն հաստատեց. Ջիաննի դե Բիազին իսկապես Հայաստանում է

16:29 25.09.2018

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից Shantnews.am-ին հաստատեցին, որ իտալացի մասնագետ Ջիաննի դե Բիազին, իրոք, այս պահին Հայաստանում է, և այսօր Ավանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում` Ֆուտբոլի ակադեմիայում քննարկումներ է ունեցել ֆեդերացիայի ներկայացուցիչների հետ: Այլ մանրամասներ չհայտնեցին: Հիշեցնենք, որ Բիազին դիտարկվում է որպես Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի թեկնածու:

̰
Լևոն Երանոսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը

14:42 25.09.2018

Ոստիկանության զորքերի նախկին հրամանատար, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը Հատուկ քննչական ծառայություն է հրավիրվել 2018 թվականի ապրիլի 16-ին և 22-ին Բաղրամյան պողոտայում և Արցախի փողոցի սկզբնամասում ոստիկանների և ցուցարարների միջև տեղի ունեցած բախումների ընթացքում հատուկ միջոցներ կիրառելու գործով: SHANTNEWS.am-ի հետ զրույցում այս մասին նշեց Երանոսյանի շահերի պաշտպան Տիգրան Սաֆարյանը: Վերջինս հայտնեց, որ Լևոն Երանոսյանը կասկածյալի կարգավիճակում […]

̰
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում թթվածնի բալոնի պայթյունից մահացածը թթվածնի արտադրամասի աշխատակից էր

13:07 25.09.2018

Նոր Նորքի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում այսօր տեղի ունեցած պայթյունի հետևանքով մահացել է թթվածնի արտադրամասի օպերատորը՝ 1978 թվականի ծնված տղամարդ։ Այս մասին ShantNews.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական բաժնից։ Ոստիկանության աշխատակիցներն այժմ տեղում պարզում են հանգամանքները։ Թթվածնի բալոնի պայթյունի պատճառներն առայժմ հայտնի չեն։

̰
Պայթյուն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում. կա զոհ

12:53 25.09.2018

Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում, ըստ նախնական տեղեկությունների, թթվածնի բալոնի պայթյունի հետևանքով 1 հոգի մահացել է։ Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Թումանյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական […]

̰
Ռոբերտ Քոչարյանը Նիկոլ Փաշինյանին դատի է տվել Ֆրանսիայում արված արտահայտության համար

11:48 25.09.2018

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դատի է տվել զրպարտության համար: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը նշեց, որ երկրորդ նախագահը վարչապետին դատի է տվել Ֆրանսիայի հայ համայնքի հետ հանդիպմանը նրա` հրապարակայնորեն արած արտահայտության համար: «Հետևյալ արտահայտությունն է իրեն թույլ տվել վարչապետը, ասել է` «ի՞նչ է նշանակում անձեռնմխելիություն, ի՞նչ է, […]

̰
BACK_TO_TOP