11:16 16.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Գեղամ Գևորգյանին ՀՀ գյուղատնտեսության նախարար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի […]
18:58 15.10.2018
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունն ու երկարաձգել Մանվել Գրիգորյանին կալանքի տակ պահելու ժամկետը։ SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել Մանվել Գրիգորյանի փաստաբանների հետ: Փաստաբան Արայիկ Ալվանդյանը մեզ հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել այդ տեղեկությունը: «Մանվելի հետ կապված ոչինչ չի ասվում»,- հավելեց նա:
18:27 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գառնահովիտ գյուղի չգործող ավազահանքում տեղի է ունեցել ավազաշերտի սահք. քաղաքացին (մոտ 25 տարեկան) մնացել է ավազաշերտի տակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարների և տեղի բնակիչների ուժերով ժամը 17:08-ին […]
18:03 15.10.2018
Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Այս մասին ShantNews.am-ի հարցին պատասխանելիս ասաց վարչապետի խոսնակը։ Հետո պարզաբանեց, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից՝ եթե դա հետաձգվում է, հետաձգվում է նաև հրաժարականը: Հարցին, թե կա՞ այս պահին վարչապետի հրաժարականի համար նախանշված որևէ օր, խոսնակը բացասական պատասխան տվեց՝ ոչ, նախանշված չէ։ Իսկ France24-ին տված […]
14:17 15.10.2018
Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական չի տալու։ Այս մասին հարցին պատասխանելիս վարչապետի խոսնակը պարզաբանեց իրավիճակն ու տեղեկացրեց, որ հրաժարականի օրը կախված է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման օրվանից: «Վարչապետն ասել է՝ «… նախնական նախատեսվում է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել դեկտեմբերի 9-ին կամ 10-ին․ եթե դա այդպես լինի, ուրեմն ես պետք է հրաժարական տամ մինչև հոկտեմբերի 16-ը»։ Եթե […]
11:44 15.10.2018
Ռուս սահմանապահները ձերբակալել են հայ-թուրքական սահմանն ապօրինի հատած անձին: Ինչպես տեղեկացրին Հայաստանում ՌԴ դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, 2018թ. հոկտեմբերի 14-ին Արտաշատի սահմանապահ ջոկատներից մեկում պետական սահմանի պահպանության տեխնիկական միջոցներից տագնապի ազդանշան է ստացվել: Տագնապի ազդանշանը ստանալուց մի քանի րոպե անց միջադեպի վայր է հասել սահմանապահների տագնապային խումբը և հայտնաբերել դեպի Հայաստանի Հանրապետության տարածք […]
10:45 15.10.2018
Հոկտեմբերի 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 07:59-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 03:59-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.220 և արևելյան երկայնության 46.190 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Քաջարան քաղաքից 9 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3 բալ: Ըստ […]
13:32 14.10.2018
Հոկտեմբերի 13-ին ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ նույն օրը՝ ժամը 2-ին, Հյուսիսային պողոտայի ակումբներից մեկում Նորատուս գյուղի բնակիչ Արա Բանդուրյանը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, ակումբի աշխատակիցների և հաճախորդների ներկայությամբ իր մոտ եղած դեռևս չպարզված ատրճանակով մի քանի անգամ կրակոցներ է արձակել: Ոստիկանության ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Արա Բանդուրյանը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին։ […]
13:11 14.10.2018
Shamshyan.com–ի հաղորդմամբ՝ գիշերը ժամը 02:00-ի սահմաններում Հյուսիսային պողոտայում գործող «Հուկման» ակումբում կրակոցներ են հնչել: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նշված ակումբում կրակոցներն արձակել է Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ, 38-ամյա Արա Բանդուրյանը՝ «Նորատուսցի Արան»։ Զոհեր և վիրավորներ չկան: Արա Բանդուրյանը մեղայականով ներկայացել է ոստիկանություն ու ձերբակալվել։
11:47 14.10.2018
Թուրքիայի արևմտյան Իզմիր նահանգում ներգաղթյալների տեղափոխող բեռնատար է շրջվել։ Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը։ Տարբեր տվյալներով՝ կա 15-19 զոհ։ Հաղորդվում է նաև 10-ից ավելի վիրավորների մասին։ ՃՏՊ-ն տեղի է ունեցել Մենդերես շրջանում։ Բեռնատարը, որը շարժվում էր Այդըն-Իզմիր մայրուղիով, ընկել է Դեգըրմենչայ գետը։ Վթարի պատճառների մասին չի հաղորդվում։
13:53 13.10.2018
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին հոսպիտալացրել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկը: TASS լրատվական գործակալությանն արտիստի փաստաբան Եվգենի Պարֆյոնովը հայտնել է, որ բժիշկները Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության: Փաստաբանը հրաժարվել է լրագրողներին ներկայացնել բժիշկների տված ախտորոշումը, բայց հայտնել է, որ բժիշկներին հաջողվել է կարգավորել դերասանի վիճակը: Այս ամենից բացի, փաստաբանը նշել է, որ ծանր հիվանդության պատճառով […]
13:10 13.10.2018
Երևանի ավագանու՝ հոկտեմբերի 13-ի նիստում նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիսավորությամբ երդվեց Երևանի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում պահպանել ՀՀ սահմանադրությունը, օրենքները, Երևանի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Երևանի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Երևանի բարգավաճմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների: «Պարտավորվում եմ հոգ տանել մեր հնագույն մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերն […]
19:26 12.10.2018
Հոկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 17:37-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 13:37-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.110 և արևելյան երկայնության 43.720 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 7 կմ արևմուտք), օջախի 10 կմ խորությամբ, 2.7 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել […]
18:26 12.10.2018
Ամերիկացի հոգևորական քարոզիչ Էնդրյու Բրանսոնը (Andrew Brunson) թուրքական իշխանությունների որոշմամբ բաց կթողնվի կալանքից, ու նրա վրայից կհանվի նաև Թուրքիայից հեռանալու արգելանքը։ Հոգևորականը, որ մեղադրվում էր թուրքական իշխանությունների կողմից վերագրված բոլոր «մահացու» մեղքերում, կկարողանա վերադառնալ ԱՄՆ։ Այս մասին քիչ առաջ հայտնեց թուրքական մամուլը։ Թուրքիայում վերջին տարիներին բնակվող ամերիկացի հոգևորականը, որ մեղադրվում էր լրտեսության, գյուլենական շարժմանն անդամակցելու […]
15:32 12.10.2018
ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19։05-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։ Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։ […]
14:28 12.10.2018
2018 թ. հոկտեմբերի 11-ին կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրադ Փափազյանի, Սպարտակ Սեյրանյանի և ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից: Քննարկվել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, առաջիկա զարգացումներին վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել հանդիպումները։
13:58 11.10.2018
Ռուսաստանը և ԱՄՆ-ն ներկայացնող տիեզերագնացներին ուղեծիր՝ Միջազգային տիեզերական կայան տանող «Սոյուզ-ՖԳ» հրթիռը վթարվել է երկրորդ աստիճանի անցման ժամանակ։ Այս մասին գրում է ռուսական մամուլը։ Տիեզերագնացները ողջ են մնացել՝ չնայած ֆիզիկական մեծ ծանրաբեռնվածությանը, որը համադրելի է թռիչքի առաջին վայրկյանների ծանրաբեռնվածության հետ։ Նրանք վայրէջք են կատարել Ղազախստանի տարածքում ու կապ հաստատել իրենց ղեկավարության հետ։ https://twitter.com/RT_com/status/1050311170819874816
10:48 11.10.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ` նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական […]
17:13 10.10.2018
«Չկա չլուծվող խնդիր: Ես վստահ եմ, որ քիչ հետո գյուղապետը գալու է էստեղ և ձեզ պետք է խնդրեմ, որ հարգանքը փոխադարձ լինի: Հանդուրժողականությունը, իրար նկատմամբ սերն էսօրվանից հետո պետք է ավելի շատ լինի ու էստեղ պետք է թշնամիներ ման չգալ»,- Ուրցաձորում ասել է Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը: Սանասարյանի խոսքից հետո ժողովրդի մոտ է […]
16:23 10.10.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալ Պավել Մանուկյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը միջնորդեց թույլատրել գրավի կիրառումն իր պաշտպանյալի նկատմամբ՝ որպես այլընտրանքային խափանման միջոց կալանքին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, պաշտպանն առաջարկեց 1 միլիոն ՀՀ դրամ գումար: Պաշտպանի խոսքերով` Պավել Մանուկյանի առողջական վիճակն օրեցօր վատանում է, և նա լուրջ բուժման կարիք ունի: Պավել Մանուկյանը և Արմեն […]
12:09 10.10.2018
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, հոկտեմբերի 9–ին օպերատիվ տվյալներն իրացնելիս«Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահի մաքսային հսկողության գոտում Արաբական Միացյալ Էմիրությունների Շարժա քաղաքից Երևան ժամանած ՀՀ քաղաքացի Գ.Բ-ի ուղեբեռի զննման արդյունքում նրա ճամպրուկից հայտնաբերել են մաքսային հսկողությունից թաքցված` շուրջ 153 կարատ տարբեր չափերի ադամանդե քարեր: Ինչպես հայտնում են ՀՀ ՊԵԿ լրատվական […]
12:08 10.10.2018
Երևանի քաղաքապետի երդման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 13-ին` ժամը 12։00-ին: Այս մասին այսօր Երևանի ավագանու նիստում հայտարարել է քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Մակարյանը: Մակարյանի խոսքով՝ նիստին ներկա լինելու համար հրավերներ են ուղարկվելու ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, պետական, հասարակական, մշակութային, եկեղեցական գործիչների, պատվավոր հյուրերի:
12:04 10.10.2018
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելու դիրքորոշմանը ևս երկու պատգամավոր է միացել: ԱԺ 16 պատգամավորների հայտարարության տակ ստորագրել են նաև ՀՀԿ խմբակցության անդամներ Ռոբերտ Սարգսյանն ու Մարտուն Գրիգորյանը, որն ԱԺ-ում փոխարինում է ԱԻ նախարարի պաշտոնը ստանձնած Ֆելիքս Ցոլակյանին: Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ մի շարք պատգամավորներ հայտարարություն են տարածել` հայտնելով, որ սատարում […]
01:36 10.10.2018
Մահացել է «Սասնա Ծռեր»-ի անդամ Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Սասնա Ծռեր»-ի անդամ Վարուժան Ավետիսյանը․ «Սիրելի ժողովուրդ, խորը կսկիծով հայտնում եմ, որ մոտ մեկ ժամ առաջ մահացել է Արայիկ Խանդոյանը՝ «Միայնակ Գայլը»»,- գրել է Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանի եղբայրը՝ Թորոս Սեֆիլյանը, ևս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ մեկնաբանելով, […]
20:30 09.10.2018
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայաստան վերադառնալուն պես խորհրդակցություններ է նախաձեռնել կառավարության և Ազգային ժողովի ղեկավարության հետ: Այդ շրջանակում Հանրապետության նախագահն այսօր իր նստավայրում հանդիպումներ է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի հետ: Զրուցակիցները քննարկել են երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և առկա խնդիրների հանգուցալուծման ուղիները՝ այդ համատեքստում կարևորելով երկրում կայունության պահպանումն ու […]
19:28 09.10.2018
ՀՀԿ խմբակցությունը հանդես է եկել արտահերթ խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև. ՀՀԿ խմբակցության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է . «Մենք հոգեհարազատ ենք մնում մեր որդեգրած քաղաքականությանը և չենք խոչընդոտում ՀՀ կառավարության աշխատանքներին: Արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բազմիցս արտահայտել ենք մեր այն դիրքորոշումը, որ դեմ չենք արտահերթ խորհրդարանական ընտրություններին, որի պատասխանատվությունն ամբողջությամբ ՀՀ կառավարությանն […]
17:25 09.10.2018
էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարությամբ տեղեկացրել է, որ լքում է իր պաշտոնը: «Իմ շատ սիրելի Էրեբունցիներ, նախորդ տարվա սկզբից մենք միասին սկսեցինք կառուցել ու բարեկարգել մեր սիրելի Էրեբունին: Մեր համագործակցության արդյունքում միասին հասցրեցինք տարբեր ծրագրեր կյանքի կոչել: Որոշներն արդեն իրականություն են, մյուսները՝ դեռ ընթացքի մեջ: Բարեկարգ փողոցներ, նոր բակեր ու […]
15:11 09.10.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա նիստում ՀՀԿ խմբակցության նախկին անդամ, ԱԺ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի մանդատը փոխանցվեց Մարտուն Գրիգորյանին: Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ՀՀԿ ռեյտինգային ընտրակարգով, սակայն չի անցել ԱԺ: Նա ձայների քանակով զիջել է Ֆելիքս Ցոլակյանին: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 4-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է արտակարգ […]