14:25 22.10.2018
Հոկտեմբերի 19-21-ին կայացել է ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը՝ առաջիկա ՀՅԴ ընդհանուր ժողովի օրակարգի քննարկման նպատակով։ Ի շարս քաղաքական, կազմակերպական և այլ օրակարգերի, ժողովն անդրադարձել է առաջիկա համապետական արտահերթ ընտրությունների հարցին։ Համակողմանի քննարկումների արդյունքում ժողովը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Քննարկման ավարտին ՀՅԴ Հայաստանի 22-րդ արտահերթ Գերագույն ժողովը միաձայնությամբ ընդունել է ՀՀ ԱԺ […]
14:20 22.10.2018
ՀՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ ՀՀԿ-ն դեմ է Ընտրական օրենսգրքի փոփոխություններին: Հայտարարությունը ներկայացնենք ստորև. «Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2018 հոկտեմբերի 22-ին նախաձեռնել է արտահերթ նիստ՝ օրակարգում ընդգրկելով «Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի վերաբերյալ ՀՀԿ խմբակցության դիրքորոշման ձևավորման վրա ազդել են մի շարք գործոններ։ Ինչպես […]
13:54 22.10.2018
«Ես Լիբանանում էի, ինչ-որ նամակ ստացա դրա հետ կապված»,- լրագրողների հետ այսօրվա զրույցի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ու նշեց, որ դեռ բավարար տեղյակ չէ իրավիճակից՝ պատասխանելով ԵՊՀ շրջանավարտների միության «Վերածնունդ» հիփոթեկային բնակավորման ծրագրի պայմանների կտրուկ փոփոխությանն ու շահառուների դժգոհությանը։ Ծրագրի շահառուների դժգոհությունը հարուցվել է այն բանից հետո, երբ ծրագրի պատասխանատուները հայտարարություն են տարածել […]
20:08 21.10.2018
Երևանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Shantnews.am-ի հետ զրույցում նա ասաց՝ վաղվանից անցնելու է աշխատանքի: «Բավականին երկար եմ մտածել, երկար տևեց, մինչև ես որոշեցի: Հեշտ բան չէր, պետք է ուժերս հաշվեի, գլխավոր ճարտարապետի իրավասությունները վերջնականապես պարզեի, հասկանայի՝ հնարավոր է աշխատել, թե ոչ: Գլխավոր ճարտարապետը պաշտոն չէ, դա մասնագիտական պատասխանատվություն է, պետք […]
10:47 21.10.2018
Հոկտեմբերի 21-ին, ժամը 03:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշենի կամրջի ներքևում գտնվող հետիոտնային անցումի երկաթյա թիթեղների միջանկյալ հատվածում հայտնաբերվել է նռնակ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը: […]
14:23 20.10.2018
Գյումրիի գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված փոքրիկների մայրը հրաժարվել է երեխաներից և նրանց օրինականորեն հանձնել պետության խնամքին: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է Շիրակի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Լիլիթ Գորգինյանը: «Երեխաների մայրը բացատրություն է տվել ոստիկանությանը և այդ բացատրության մեջ հրաժարվել երեխաներից` պատճառաբանելով սոցիալական վատ պայմանները: Այնուհետև խնամակալության և հոգաբարձության մարմինը և […]
10:42 20.10.2018
Խոշտանգում կատարելու կասկածանքով ձերբակալված ոստիկանության Սևանի բաժնի պաշտոնատար անձանց հարազատները այսօր առավոտյան՝ 09:10-ի սահմաններում, փակել են Սևանի ճանապարհային ոստիկանության հենակետի հարակից ճանապարհը։ Նրանք պահանջում են ձերբակալվածներին ազատ արձակել։ ShantNews.am-ի թղթակիցը հայտնում է, որ այս պահին այնտեղ է ՀՀ ոստիկանության պետի տեղակալի պաշտոնակատար Աղասի Կիրակոսյանը, որը բանակցություններ է վարում ճանապարհը փակած քաղաքացիների հետ։ Փոխոստիկանապետի պաշտոնակատարին է միացել ՀՀ […]
19:12 19.10.2018
Կառավարության պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Վենետիկի հանձնաժողովում քննարկվել են ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները: Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարություն իրավունքի միջոցով (Վենետիկի) հանձնաժողովի հրավերով աշխատանքային այցով Վենետիկում է գտնվում ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը: Այսօր առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը հանդիպել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին: Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանը շնորհակալություն է հայտնել […]
17:54 19.10.2018
Երկուշաբթի օրվանից սկսած՝ Կամո Արեյանը այլևս Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ չէ: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժնի ժամանակավոր պատասխանատու Տարոն Գևորգյանը: «Առաջին տեղակալի լիազորությունների դադարեցում է եղել»,- տեղեկացրեց Տարոն Գևորգյանը: Կամո Արեյանի հետ չկարողացանք կապ հաստատել: Նշենք, որ Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի առաջին տեղակալի պաշտոնը զբաղեցնում էր 1997 թվականից:
15:56 19.10.2018
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին: Արարքի դրդապատճառները պարզվում են: Կատարվում է քննություն: Ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 17-ին՝ ժամը 20։00-ի սահմաններում, Գյումրու […]
00:03 19.10.2018
Հայաստանի Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցության Գործադիր մարմնի նիստը, որը վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Նիստին քննարկվեց Հայաստանի ներքին քաղաքական իրավիճակը, անդրադարձ կատարվեց Կառավարության կողմից Ազգային Ժողով ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծին, շոշափվեցին սպասվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր»,- ասված է […]
18:55 18.10.2018
Հայ-ադրբեջանական սահմանին և շփման գծում իրավիճակը աննախադեպ հանգիստ է, և դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածության շնորհիվ է։ Իր և Իլհամ Ալիևի պայմանավորվածության վերաբերյալ լրագրողների հարցերին պատասխանելիս ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Հարցին, թե օպերատիվ կապ ձեռք բերվե՞ց, Փաշինյանը պատասխանեց․ «Այո՛, այո՛։ Ադրբեջանական կողմի հետ, ինչպես և պայմանավորվել ենք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ, և կարող […]
12:46 18.10.2018
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որտեղ հայտնել է, որ ՄԻԵԴ-ը այսօր հրապարակել է 2008թ. մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ քաղաքական նկատառումներով ձերբակալված և կալանավորված քաղաքական բանտարկյալներ Գրիգոր Ոսկերչյանի և Մասիս Այվազյանի կալանքների օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ վճիռները: «Գրիգոր Ոսկերչյանի վերաբերյալ կայացված վճռով ճանաչվել է ՄԻԵԿ 5(3) հոդվածի խախտում, իսկ Մասիս Այվազյանի վերաբերյալ վճռով՝ ՄԻԵԿ […]
11:59 18.10.2018
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է արտերկրի քաղաքացի Բահրամ Հասանզադային, ում մեղսագրվում է «օտար պետության օգտին» լրտեսական գործունեությունը Ադրբեջանում, սակայն չի հստակեցվում, թե կոնկրետ որ պետության օգտին է լրտեսությամբ զբաղվել ձերբակալվածը։ Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Հասանզադան այլ երկրների հատուկ ծառայությունների հրահանգով հետախուզական տեղեկություններ է հավաքել ադրբեջանական զինծառայողների, ռազմական-ռազմավարական օբյեկտների, ռազմական տեխնիկայի, այլ երկրների հետ ռազմական […]
23:40 17.10.2018
Ժամեր առաջ «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատության» բակում նորածիններ են հայտնաբերվել: Երեխաները եղել են պոլիէթիլենային տոպրակի մեջ, նրանց նկատել է հաստատության պահակը: «Մեր հաստատության պահակն է նկատել, որ բակում դեղին պոլիէթիլենային տոպրակ է դրված, մոտեցել ու տեսել է, որ մեջը բարուրված երկու երեխաներ կան: Անմիջապես ահազանգել ենք ոստիկանություն ու պատկան […]
16:14 17.10.2018
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 15։25-ին, ՀՀ ԱԻՆ Արմավիրի մարզային փրկարարական վարչությունից ոստիկանության Մեծամորի բաժին հաղորդում է ստացվել, որ 25 շենքի թիվ 504 բնակարանում հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ-ից: Մեկնած օպերատիվ խումբը հրդեհաշիջման աշխատանքներ կատարելու ընթացքում ննջասենյակի հատակին հայտնաբերել է 1981թ. ծնված Նվեր Ավագյանի դիակը: Դիակի արտաքին զննությամբ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է ԴԲՓ: Հանգամանքները […]
13:36 17.10.2018
SHANTNEWS.am-ի տեղեկություններով` 700-ից 800 դատապարտյալ համաներմամբ ազատ կարձակվի: Հաջորդ շաբաթ` հոկտեմբերի 23-ին, օրինագիծը կբերվի Ազգային ժողով: ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նախապես հայտնել էր, որ սա լինելու է մեր երկրի ամենածավալուն համաներումը: ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության տվյալներով` Հայաստանում 2011թ. Անկախության տոնի առիթով հայտարարված համաներումով ազատ է արձակվել 606 դատապարտյալ: 2013թ. դարձյալ Անկախության տոնի կապակցությամբ հայտարարված […]
13:01 17.10.2018
ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը՝ Հենրիկ Աբրահամյանը, 5 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Դատարանը բավարարել է Հենրիկ Աբրահամյանի պաշտպանի ներկայացրած միջնորդությունը: ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Հենրիկ Աբրահամյանը, օգոստոսի 11-ին 2 ամսով կալանավորվել է. դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության՝ կալանավորումը […]
20:28 16.10.2018
«Ես այսօր հրաժարական եմ տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։ Այս հրաժարականի նպատակը, սակայն, վարչապետի պաշտոնից հեռանալը, այսինքն՝ ձեր առաջ ստանձնած պատասխանատվությունից փախչելը չէ, այլ ընդհակառակը՝ մեր միասին իրականացրած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունն ավարտին հասցնելը՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու և ողջ իշխանությունը ժողովրդին վերադարձնելու միջոցով», – այս խոսքերով Նիկոլ Փաշինյանը ուղիղ եթերում հայտնեց իր հրաժարականի որոշման […]
20:01 16.10.2018
Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ուղիղ եթերում հայտնեց իր հրաժարականի մասին, ինչի մասին արդեն իսկ ակնարկել էր France24-ին տված հարցազրույցում ու հաստատել այս օրերին ունեցած ելույթների ժամանակ։ Այս պահին Փաշինյանը շարունակում է ներկայացնել հրաժարականի պատճառն ու իրենց մտահղացումը։ Այսօր տված մեկ այլ հարցազրույցի ժամանակ Փաշինյանը հայտնել էր, որ իր հրաժարականի տեքստի մեջ ոչ մի սենսացիա չի […]
17:43 16.10.2018
23 տարի պատիժը կրելուց հետո ցմահ դատապարտյալն ազատ է արձակվել: Ֆեյսբուքյան իր էջում փաստաբան Միհրան Պողոսյանը հետևյալ գրառումն է արել. «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի քիչ առաջ կայացված որոշմամբ` ցմահ դատապարտյալ Կարեն Օգանեսյանը պայմանական ազատ արձակվեց պատժի հետագա կրումից»: Կառավարության ֆեյսբուքյան էջը դեռ սեպտեմբերի 4-ին հայտնել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ն բացառիկ որոշում է կայացրել ցմահ […]
15:27 16.10.2018
SHANTNEWS.am-ի տեղեկությունների համաձայն` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարականի մասին կհայտարարի այսօր` ժամը 20:00-ին, Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում: Նիկոլ Փաշինյանը հրաժարականի ժամկետների մասին հայտնել է «Ֆրանս 24»-ին տված հարցազրույցում: «Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է նա: Սրան զուգահեռ, այսօրվանից արդեն մեկնարկել են […]
14:17 16.10.2018
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ սահմանային ռեժիմի խախտման դեպքերն անթույլատրելի են: ԱԱԾ հաղորդմամբ` ս.թ. հոկտեմբերի 12-ին, ժամը 08:45-ի սահմաններում, հայ-վրացական սահմանի՝ Լոռու մարզի Ճոճկան գյուղի տեղամասում, պետական սահմանի պահպանություն իրականացնող սահմանապահ վերակարգի կողմից առանց համապատասխան թույլտվության սահմանային շերտ մուտք գործելու և սահմանային ռեժիմը խախտելու համար ձերբակալվել են Ալավերդի քաղաքի բնակիչ Ա. Ս-ն (ծնված […]
13:07 16.10.2018
Այսօր կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում, լրագրողների հարցին ի պատասխան, ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է՝ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի և իր հեռախոսազրույցի գաղտնալսման պատվիրատուները Հայաստանից են: Նա հայտնեց նաև, որ պատվիրատուն «հայտնի է հանրության լայն շրջանակներին»: Նա, սակայն, հրաժարվեց պատասխանել, թե ով է պատվիրատուն: Վանեցյանը հայտնել է նաև, որ խոսակցությունում իր մատնանշած «Հրաչը» ոչ […]
12:36 16.10.2018
Այսօր կառավարության արտահերթ նիստից հետո լրագրողները զրուցել են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի հետ՝ հետաքրքրվելով, թե ՀՔԾ պետի և իր միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնալսման վերաբերյալ ինչ նոր բան է հայտնի: ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը նախ՝ հերքել է տարածված այն տեղեկությունը, թե գաղտնալսումն իրականացվել է ԱԱԾ աշխատակցի կողմից: Նա նշել է, որ գաղտնալսում իրականացվել է, երբ […]
12:18 16.10.2018
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որտեղ սկզբունքային փոփոխություններ են կատարվել, և որպեսզի նախագիծն ընդունվի խորհրդարանի կողմից, մեկ այլ որոշմամբ կառավարությունն Ազգային ժողովին առաջարկեց հոկտեմբերի 22-ին գումարել արտահերթ նիստ՝ ինչպես Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, այնպես էլ կից փաթեթի ընդունումը կազմակերպելու համար։ Հապճեպության ու ցայտնոտային իրավիճակը բացառելու համար փոխվարչապետ Արարատ Միրզոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի […]
12:12 16.10.2018
Կառավարության այսօրվա նիստում գործադիրի անդամները քվեարկությամբ հավանություն տվեցին Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, ինչից հետո այն պետք է ուղարկվի Ազգային ժողովի հաստատմանը, որտեղ, ըստ նախնական հայտարարությունների, խմբակցությունները, ընդհանուր առմամբ, համաձայն են հիմնական փոփոխությունների հետ։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծում նախորդի համեմատ հիմնական փոփոխություններից են ռեյտինգային համակարգի վերացումը, կոալիցիաներ կազմելու սահմանափակումների մեղմացումը։ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի համաձայն՝ ԱԺ անցնելու […]
11:52 16.10.2018
Հայաստանի կառավարության այսoրվա նիստում ներկայացվեց Ընտրական օրենսգրքի նոր տարբերակ, որի հիմնական փոփոխությունները՝ ռեյտինգային համակարգի վերացումը, կոալիցիաներ կազմելու սահմանափակումների մեղմացումը, ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Նոր օրենսգրքով ԱԺ անցնելու շեմը կուսակցությունների համար կլինի 4 տոկոս, դաշինքների համար՝ 6 տոկոս։ Ըստ Զեյնալյանի՝ սրա նպատակը կուսակցական բազմազանություն ապահովելն է։ Նույն նպատակով իջեցվել է նաև ընտրագրավը՝ նվազագույն աշխատավարձի […]
11:17 16.10.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի առաջարկությունը, հրամանագիր է ստորագրել Տիգրան Խաչատրյանին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար նշանակելու մասին: Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության […]