TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    390.33
  • RUBLE
    4.73
  • 443.14
WEATHER
+10.09 oC

Հրատապ

Ովքե՞ր տապալեցին նոր Ընտրական օրենսգրքի քվեարկությունը

14:40 29.10.2018

Խորհրդարանում այսօր ձայների անհրաժեշտ քանակից ընդամենը մեկ ձայն պակասելու պատճառով չընդունվեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ ու լրացումներում կատարելու մասին օրենքի նախագիծը: ԱԺ կայքում արդեն տեղադրված է անհատական քվեարկությունների պատկերը: Դրանից պարզ է դառնում` նախագծին դեմ են քվեարկել ՀՀԿ-ական պատգամավորներ Արփինե Հովհաննիսյանն ու Արմեն Աշոտյանը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի քվեարկել: Նիստին ներկա չի եղել […]

̰
Ընտրական օրենսգրքի փոփոխությունը Ազգային ժողովում կրկին չընդունվեց

13:26 29.10.2018

Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստի ժամանակ Ընտրական օրենսգրքի փոփոխությունները դրվեցին քվեարկության։ ՀՀ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը «ձգեց» քվեարկության պահը, որպեսզի բոլոր պատգամավորները կարողանան մասնակցել քվեարկությանը։ 62 կողմ ձայներով քվեարկությունը կրկին տապալվեց, քանի որ սահմանադրական օրենքի ընդունման համար անհրաժեշտ են ավելի շատ ձայներ։ Մասնավորապես, նոր Ընտրական օրենսգրքի ընդունմանը պակասեց ընդամենը 1 ձայն:

̰
Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրենն ազատվել է աշխատանքից

11:27 29.10.2018

Նուբարաշենի հոգեբուժարանի տնօրեն Նարեկ Վանեսյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին այսօր մամուլի ասուլիսում հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը: Հիշեցնենք, որ օրերս միջադեպ էր գրանցվել հոգեբուժարանում, ՄԻՊ գրասենյակը բացահայտել էր, որ հոգեբուժարանում պահվող անձանցից մեկը գտնվում է տվյալ հաստատությունում ոչ օրինական կերպով: Այնուհետ ՄԻՊ-ի միջնորդությամբ տվյալ անձը դուրս էր բերվել հաստատությունից: Արսեն Թորոսյանը նշեց […]

̰
Կուբանի կրկեսում առյուծը հարձակվել է աղջնակի վրա

07:56 29.10.2018

Կուբանի կրկեսում (Ուսպենսկի շրջան) ներկայացման ժամանակ առյուծը հանկարծակի հարձակվել է աղջնակի վրա, որը նստած է եղել առաջին շարքում։ Չնայած արենային շուրջ տեղադրված ցանցապատնեշին՝ առյուծը կարողացել է երեխային քաշել-բերել հարթակ։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի ներկայացուցչին։ Երեխան դեմքի և մարմնի այլ հատվածների վնասվածքներով հոսպիտալացվել է։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ […]

̰
Ինդոնեզիայում ռադարներից ուղևորատար ինքնաթիռ է անհետացել

07:24 29.10.2018

Ինդոնեզիայում թռիչքից 13 րոպե անց ռադարներից անհետացել է Boeing 737 ուղևորատար ինքնաթիռը։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը։ Ինքնաթիռը պատկանել է Lion Air ավիաընկերությանը։ Ջակարտայից մեկնող ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր Բանկա կղզու Պանկալպինանգ քաղաքում։ Ինդոնեզիայի որոնողափրկարարական գործակալությունը հայտնել է, որ ռադարներից անհետացած ուղևորատար ինքնաթիռն ընկել է ծովը։ Ներկա պահին ինքնաթիռում գտնվող մարդկանց թվի և […]

̰
Հրդեհ Պառավաքար գյուղում. ծխախեղդ են եղել հավեր ու սագեր

10:21 28.10.2018

Հոկտեմբերի 28-ին՝ ժամը 20:52-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Պառավաքար գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:11-ին, մարվել՝ 05:57-ին: Այրվել են մոտ 2000 հակ և 2 տոննա կուտակած անասնակեր, ծխախեղդ են եղել 100 հավ և 20 սագ: Հրդեհաշիջմանը […]

̰
Նռնակով զինված տղամարդը փորձել է մտնել Կառավարության շենք

20:16 27.10.2018

Նռնակով զինված տղամարդը փորձել է ներխուժել Կառավարության շենք։ Նախնական տեղեկություններով՝ նռնակով միջին տարիքի մի տղամարդ է եկել շենքի մուտքի մոտ և սպառնացել, որ կպայթեցնի: Նրան վնասազերծել են: Փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը «Ազատության» հետ զրույցում հայտնել է, որ քաղաքացին ինչ-որ սոցիալական խնդիրներ է ունեցել և, ըստ ամենայնի, արարքի դրդապատճառը դա է: ԱԻՆ-ի ու ՀՀ ոստիկանության ծառայողները […]

̰
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի սինագոգում հրաձգություն է տեղի ունեցել, կա 8 զոհ

19:27 27.10.2018

Առնվազն 8 մարդ է զոհվել ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքի սինագոգում տեղի ունեցած հրաձգության ժամանակ: Այս մասին հայտնել է pittsburgh.cbslocal.com-ը: Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները, հայտնվելով հրաձգության մեջ, թաքնվել են մեքենայի հետևում: Որոշ մարդկանց հաջողվել է փրկել: Ոստիկանները աշխատում են փրկել մյուսների կյանքը: Ըստ տեղի KDKA հեռուստաալիքի՝ հանցագործը կրակել է ինքնաձիգից:

̰
Արթուր Ալեքսանյանը կամային հաղթանակ տարավ

15:58 27.10.2018

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում մինչև 97 կգ քաշային կարգում հանդես եկող օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, 1/8 եզրափակչում 0-6 հաշվով զիջելով մրցակցին, վերջին րոպեին կարողացավ հաղթել նորվեգացի Ֆելիքս Բալդաուֆին և 10-6 հաշվով և դուրս գալ ¼ եզրափակիչ:

̰
Մարդ սպանած որևէ մարդ ՀՀ-ում երբևէ պետք է համաներման չենթարկվի. Նիկոլ Փաշինյան

13:27 27.10.2018

Հայաստանում պետք է աշխատեցնել պայմանական վաղակետ ազատելու, պատժաչափերը նվազեցնելու, ներման մեխանիզմները: Այս մասին հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Խոսելով համաներման մասին՝ նա նշեց. «Համաներման վատն ի՞նչն է. այն, որ այն անհատական մոտեցում չի ցուցաբերում, այլ ընդհանրական: Այս առումով մենք կաշխատենք, որ գործերը հատ-հատ նայվեն»: Հարցին՝ արդյո՞ք Զինյալ խմբի գործով […]

̰
Քարաթափում Վարդենյաց լեռնանցքում

13:53 26.10.2018

Հոկտեմբերի 26-ին՝ ժամը 11:02-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում՝ քարավանատան մոտակայքում, տեղի է ունեցել քարաթափում, ինչի հետևանքով երթևեկությունը դարձել է դժվարանցանելի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
ԱԺ արտահերթ նիստի օրակարգից հանվել է «Համաներում հայտարարելու մասին» նախագիծը

17:42 25.10.2018

ՀՀ Ազգային ժողովի կայքում հրապարակվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշումը` հոկտեմբերի 29-ին կայանալիք արտահերթ նիստի օրակարգից «Համաներում հայտարարելու մասին» նախագիծը հանելու վերաբերյալ: «Հիմք ընդունելով հոկտեմբերի 29-ի Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգից «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը հանելու մասին […]

̰
Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հախոյանը պարտվեցին ըմբշամարտի ԱԱ 1/4 եզրափակչում

16:43 25.10.2018

Բուդապեշտում ընթացող Ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Մաքսիմ Մանուկյանն ու Նորայր Հախոյանը պարտվեցին 1/4 եզրափակչում: Մաքսիմը 1-2 հաշվով զիջել է թուրք ըմբիշ Էմրահ Կուսին, իսկ Նորայր Հախոյանը՝ Ղրղըզստանը ներկայացնող Ժոլաման Շարշենբեկովին: Ավելի վաղ, մինչև 63 կգ քաշային կարգում հանդես եկող Սլավիկ Գալստյանը 1/8 եզրափակչում զիջել էր ադրբեջանցի ըմբիշին: Մեր ըմբիշները կկարողանան պայքարել բրոնզե մեդալի համար, եթե նրանց […]

̰
Որո՞նք են Հայաստանի 2018թ. առաջին կիսամյակի խոշորագույն հարկատուները

16:36 25.10.2018

ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է Հայաստանի 1000 խոշորագույն հարկատուների ցանկը՝ 2018 թվականի առաջին կիսամյակի տվյալներով: Ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը տարվա առաջին վեց ամիսներին վճարել է 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամ, նրան հետևում է «Գազպրոմ Արմենիա»-ն` 20 մլրդ 736 մլն 254 հազար դրամ ցուցանիշով: «Գրանդ Տոբակո»-ն 2018-ի առաջին կիսամյակին վճարել […]

̰
Համաներման մասին որոշումը ԱԺ-ում կքննարկվի հոկտեմբերի 29-ին

16:00 24.10.2018

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը որոշում է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստը նախաձեռնողների առաջարկը՝ որոշում եմ. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելու մասին» 2018 թվականի հոկտեմբերի 23-ի ՆՈ-21-Ն որոշման մեջ կատարել լրացում և արտահերթ նիստի օրակարգում ընդգրկել «Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ […]

̰
Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետ

15:52 24.10.2018

ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում կայացած քվեարկության արդյունքներով չընտրվեց վարչապետ: Քվեարկության արդյունքում ձայների հարաբերակցությունը հետևյալն էր. կողմ 0, դեմ 1, ձեռնպահ 11: Հայ հեղափոխական դաշնակցությունը, ՀՀԿ-ն և «Ծառուկյան» դաշինքը չմասնակցեցին քվեարկությանը, «Ելք»-ը հայտարարեց, որ ձեռնպահ են քվեարկելու: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին առաջադրել էր «Ելք» խմբակցությունը: «Ելք»-ն արդեն կոչ է արել չընտրել իրենց առաջադրած թեկնածուին: […]

̰
Համաներման նախագիծը հրապարակվել է

11:58 24.10.2018

ՀՀ Ազգային ժողովի կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության օրենքը Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին» նախագիծը: Օրենքի նախագծին կարելի է ծանոթանալ այստեղ: ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը վստահեցրել էր` այս համաներումը լինելու է իր ծավալով աննախադեպ: SHANTNEWS.am-ը ներկայացրել էր` ինչ է հայտնի սպասվող համաներման մասին: […]

̰
Փաշինյանը՝ ՀՀ պատմության մեջ ամենախոշոր կաշառքի դեպքի մասին. մեղադրվողն ԱԺ պատգամավոր է

11:25 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հատուկ ծառայությունները բացահայտել են ԱԺ պատգամավորներից մեկի կողմից իրականացված կոռուպցիոն գործողություն, ինչը ՀՀ պատմության մեջ ամենախոշոր դեպքն է: Փաշինյանն ասել է, որ իրենք արդեն 3 ամիս է՝ սպասում են այլ երկրից եկող պաշտոնական հաստատման, ինչից հետո կմտնեն ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու […]

̰
ՀՀԿ-ական պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հրաժարվել է մանդատից

10:56 24.10.2018

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: Այս մասին ԱԺ այսօրվա նիստում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: «ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ եթե հրաժարականի հրապարակումից հետո մեկ շաբաթվա ընթացքում պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում իր դիմումը, ապա ԱԺ նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում իր դիմումը, […]

̰
Նիկոլ Փաշինյանը կասկածի տակ է դրել Կապանի քաղաքապետի ընտրությունը

10:40 24.10.2018

ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցող արտահերթ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ին Կապանում տեղի ունեցած քաղաքապետի ընտրությունում օգտագործվել է նախկին իշխանությանը հատուկ քրեական ուժերի հնարավորությունը: Ըստ Փաշինյանի՝ քրեաօլիգարխիկ ուժերը հանրությանն ուղղորդել են ընտրության ժամանակ, որի արդյունքում հաղթել է ոչ թե իրենց ներկայացրած թեկնածուն, այլ ուրիշ անձ: «Հարց է առաջանում, թե ինչու […]

̰
Ես առաջադրվել եմ չընտրվելու համար. Նիկոլ Փաշինյան

10:24 24.10.2018

ԱԺ «Ելք» խմբակցությունը վարչապետի պաշտոնում առաջադրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: Խմբակցության նախագահ Լենա Նազարյանը, իրենց թեկնածուին ներկայացնելով, նշեց, որ այս առաջադրումը ձևական բնույթ է կրում, իրենք բոլորովին նպատակ չունեն այժմ նրան ընտրելու: Նազարյանի խոսքերով՝ սա արվում է Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի լիարժեք կիրառումն ապահովելու համար, հետագայում տարընթերցումներից ու անիմաստ բանավեճերից խուսափելու համար: Նա […]

̰
Աղմկահարույց օրենքը չստորագրվեց. Արմեն Սարգսյանը դիմել է Սահմանադրական դատարան

18:45 23.10.2018

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի ստորագրել աղմկահարույց «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքը: Նախագահը դիմել է Սահմանադրական դատարան: «Հանրապետության նախագահի պաշտոնն ստանձնելու առաջին իսկ օրվանից նախագահ Արմեն Սարգսյանն իր պարտականությունների կատարման ընթացքում ներմուծեց նոր մշակույթ՝ յուրաքանչյուր գործողություն պետք է միտված լինի հստակ նպատակի իրականացմանը և հիմնված լինի իրավունքի գերակայության […]

̰
Արցախում հակառակորդի կրակոցից վիրավորվել է ժամկետային զինծառայող

18:44 23.10.2018

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:10-ի սահմանում, Արցախի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորվել է ժամկետային զինծառայող, 1999թ. ծնված Հայկ Գրիգորիի Սարգսյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է հոսպիտալ: Վիճակը գնահատվում է բավարար: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

̰
Վահե Գրիգորյանը չի ընտրվել Սահմանադրական դատարանի դատավոր

14:47 23.10.2018

Հայաստանի նախագահի քվոտայով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրված Վահե Գրիգորյանը չի հավաքել խորհրդարանի պատգամավորների բավարար թվով ձայներ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելու համար։ Ազգային ժողովի 105 պատգամավորներից փակ՝ գաղտնի քվեարկությանը մասնակցել է 53-ը, որևէ անվավեր ձայն չի եղել։ 30 կողմ և 23 դեմ ձայներով Գրիգորյանը չի ընտրվել, քանի որ նրա ընտրության համար անհրաժեշտ էր պատգամավորների թվի […]

̰
Անհրաժեշտ ստորագրությունները կան. Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը կլինի ԱԺ արտահերթ նիստի օրակարգում

13:01 23.10.2018

Նոր Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկման նպատակով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու համար հավաքվել է անհրաժեշտ՝ 27 պատգամավորի ստորագրությունը: Հիշեցնենք, որ այսօր «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները նախաձեռնել էին ստորագրահավաք`Ընտրական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծն ԱԺ արտահերթ օրակարգ բերելու մասին: «Ծառուկյան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հայտնել էր, որ ստորագրահավաքին միացել էին նաև հանրապետական որոշ գործընկերներ` Մարտուն […]

̰
Կենտրոն, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններում նոր ղեկավարներ են նշանակվել

12:25 23.10.2018

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Նուբարաշեն, Կենտրոն և Էրեբունի վարչական շրջանների նոր ղեկավարներ է նշանակել: Ինչպես տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Երևանի Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում նշանակվել է Թելման Թադևոսյանը: Երևանի քաղաքապետի որոշմամբ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Վիկտոր Մնացականյանը: Էրեբունի վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Արման Աբրահամյանը:  

̰
Հարուցվել է քրեական գործ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ

11:32 23.10.2018

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից: 2018թ. հոկտեմբերի 20-ին քաղաքացուց հաղորդում է ստացվել առ այն, որ նույն օրը «Շենգավիթ» բժշկական կենտրոնում իր կինը ծննդաբերել է, և ծննդաբերության ընթացքում, բժիշկների սխալի […]

̰
ԱԺ-ն տապալեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունները, սաբոտաժը շարունակվում է․ Փաշինյան

18:29 22.10.2018

Ազգային ժողովում ավարտվել է Ընտրական օրենսգրքի՝ կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծի քվեարկությունը։ Իսկ այդ փոփոխությունները, ըստ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, կատարվում էին ընտրություններն ավելի ժողովրդավարական, օրենսգիրքն ավելի հասկանալի դարձնելու համար։ Այս մասին վարչապետի պաշտոնակատարն ասաց ֆեյսբուքյան ուղիղ միացման ընթացքում։ «Այս քվեարկությամբ Ազգային ժողովը ևս մեկ անգամ ի ցույց դրեց, որ խորհրդարանական արտահերթ ընտրությունները անխուսափելի են, […]

̰
Առաքել Մովսիսյանի եղբայրները հարցաքննվում են որպես վկա. ՀՔԾ

18:11 22.10.2018

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայսի) 4 եղբայրները՝ Մուրադ, Զարզանդ, Սահակ և Լյովա Մովսիսյանները, այժմ գտնվում են ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում, նրանք քրեական գործի շրջանակներում հարցաքննվում են։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը` չմանրամասնելով, թե ինչ քրեական գործի մասին է խոսքը։ «Մեր վարույթում գտնվող քրեական գործով են հարցաքննվում, բայց թե ինչ […]

̰
ԱԺ-ն չընդունեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը

17:53 22.10.2018

Խորհրդարանը հոկտեմբերի 22-ի արտահերթ նիստում քվեարկության դրեց ՀՀ կառավարության կողմից ներկայացված ՀՀ «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացած օրենքների և նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը: Նախագիծը ձայների 56 կողմ, 3 դեմ հարաբերակցությամբ չընդունվեց: Նշենք, քանի որ քվեարկության դրվող օրենքը սահմանադրական էր, ուստի պետք է ընդունվեր ձայների առնվազն 3/5-ով:

̰
BACK_TO_TOP