16:26 14.11.2018
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում լիազորությունները դադարեցնելու մասին հայտարարություն է տարածել. «Ստանձնելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը՝ որպես կառավարության անդամ, առաջին անգամ երդվեցի բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ստանձնած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, հավատարիմ մնալ կառավարության անդամի բարձր կոչմանը: […]
13:55 14.11.2018
«Հայկական ժամանակ»-ին հասանելի է դարձել «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակը: «Իմ քայլը» դաշինքի մաս են կազմում «Քաղաքացիական պայմանագիր» և «Առաքելություն» կուսակցությունները: Ցուցակում ընդգրկված են նաև մի շարք անկուսակցական թեկնածուներ, այդ թվում՝ լրագրողներ ու մարզիկներ: Ցուցակը գլխավորում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Իշխող կուսակցության ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով կներկայացվի այսօր՝ ժամը 14:00-ին: Ցուցակն ամբողջությամբ ներկայացնում ենք […]
12:33 14.11.2018
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից չարաշահումների և ստվերային շրջանառության բացահայտմանն ուղղված շարունակական գործընթացների շրջանակում ստուգողական միջոցառումներ են իրականացվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ում: Բացահայտվել են մի շարք խախտումներ և առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորություններ չվճարելու դեպքեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Մասնավորապես՝ ՊԵԿ խոշոր ու միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների […]
22:10 13.11.2018
Վաղը՝ ժամը 18։00-ին, կավարտվի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների ու դաշինքների կողմից ցուցակների ներկայացման վերջնաժամկետը: Այդ ժամկետից ուշ ներկայացված ցուցակները ԿԸՀ-ն չի ընդունի: Քաղաքացիական պայմանագիր կուսակցությւոնը երեկոյան վարչության նիստ է անցկացրել և արդեն հայտնի է, թե ովքեր են ընդգրկված ցուցակի առաջին տասնյակում: Ցուցակը կգլխավորեն Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը։ Չորրորդ հորիզոնականում է Տիգրան […]
11:20 13.11.2018
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Լարսի անցակետում վերջին օրերի խցանումներին` նշելով, որ դրանց հիմնական պատճառը ճանապարհին առաջացած մերկասառույցն է: Սահմանային անցակետում կա մոտ 2․5 կմ խցանում, որի պատճառով ճանապարհի որոշ հատվածներում արգելված է երթևեկությունը՝ նոր խցանումներից խուսափելու համար: Աննա Նաղդալյանը տեղեկացրել է, որ հայ-վրացական սահմանին ևս սահմանափակված է կցորդիչով […]
19:10 12.11.2018
Հայ ազգային կոնգրեսի քաղաքական խորհուրդն այսօր նիստ է գումարել, որի քննարկման առարկան է եղել դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը: Շուրջ 4 ժամ տևած բուռն քննարկումների արդյունքում որոշում է կայացվել չմասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: SHANTNEWS.am-ի թղթակիցը փորձել է պարզաբանում ստանալ հարցի առնչությամբ, սակայն կուսակցության անդամները հայտարարել են, որ ՀԱԿ-ը այսօր որոշում է կայացրել […]
14:58 12.11.2018
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ մայրաքաղաքի Դավիթ Անհաղթի փողոցում գործող հնդկական ռեստորաններից մեկի վարձակալը, որը ազգությամբ հնդիկ է, աշխատանքային շահագործման է ենթարկում ռեստորանի՝ նույնպես ազգությամբ հնդիկ աշխատակիցներին։ Օպերատիվ տեղեկությունների հիման վրա ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, քրեական հետախուզության գլխավոր վարչությունների, ինչպես և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները ձեռնարկեցին […]
14:56 12.11.2018
Պաշտոնական Մինսկը պատրաստ է 3 թեկնածություն առաջադրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար։ Այս մասին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ադրբեջանի դեսպանին ընդունելիս։ Երեք թեկնածուի մասին Լուկաշենկոյի հայտարարությունը, ըստ ամենայնի, կապված է մինչ այս ներկայացված միակ թեկնածուի վերաբերյալ դիրքորոշումներով։ Այս պահին դեռ չի լրացել ժամկետը, երբ Հայաստանի ներկայացուցիչը պետք է գլխավորի կառույցը։ Սակայն հավանական է […]
11:44 12.11.2018
Հանրապետական կուսակցությունը տարածել է իր խորհրդի նիստում որպես նախագիծ ներկայացված քաղաքական հայտարարության նախագիծ փաստաթուղթը, որտեղ կուսակցության տեսակետն է ներկայացրել Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխության վերաբերյալ։ Այստեղ, մասնավորապես, հիշատակվում է, որ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին կազմակերպած ցույցերը մեծ թափ հավաքեցին ԱԺ-ում Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո։ «Լրջորեն վտանգվեց հասարակական կարգը, որի հետևանքով կարող էին բախումներ առաջանալ` բերելով արյունահեղության […]
21:58 11.11.2018
ՀՀԿ Գործադիր մարմինը ձևավորվում է համագումարի ժամանակ։ Այս մասին ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ նորընտիր փոխնախագահ Վիգեն Սարգսյանը՝ ներկայացնելով այսօր տեղի ունեցած այն փոփոխությունները, որոնք խորհրդի լիազորությունների շրջանակում էին։ Այսօր փոխվել է կանանց կառույցի ղեկավարը։ Հերմինե Նաղդալյանի փոխարեն այդ պաշտոնում ընտրվել է ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանը։ Երիտասարդական […]
21:42 11.11.2018
ՀՀԿ փոխնախագահ Վիգեն Սարգսյանն այսօր ՀՀԿ Գործադիր մարմնի և խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Աստանայում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովի արդյունքներին։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանը կանգնած է ձախողման մեծ ռիսկի առաջ։ «Մեր կառավարությունը պետք է ամեն ինչ անի՝ թույլ չտալու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի կորուստը դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում կայանալիք նիստում: Եթե դեկտեմբերի 6-ին […]
20:31 11.11.2018
Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ ցուցակը կգլխավորի Վիգեն Սարգսյանը։ Այս մասին Վիգեն Սարգսյանն ասել է ՀՀԿ խորհրդի նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում։ Պաշտպանության նախկին նախարարն այսօր ընտրվել է ՀՀԿ առաջին փոխնախագահի պաշտոնում։ «Այլ անուններ չեմ նշի, ցուցակը կհրապարակվի նոյեմբերի 14-ին։ Սերժ Սարգսյանը չի մասնակցի քարոզարշավին, ընտրություններին», – ասել է Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ նախկին […]
23:43 10.11.2018
Նոյեմբերի 10-ին` ժամը 23:15-ին, Վրաստանի ԱԻ դեպարտամենտի օպերատիվ հերթապահից տեղեկություն է ստացվել, որ Վրաստանի Հանրապետության Ախլցխա քաղաքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. 6 տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Տուժածների հոսպիտալացման վայրն ու առողջական վիճակը ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
18:30 09.11.2018
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սիմոն Մարտիրոսյանը դարձավ ծանրամարտի աշխարհի չեմպիոն: Թուրքմենստանում ընթացող Աշխարհի առաջնության 109 կգ քաշային կարգում պոկում վարժությունում Մարտիրոսյանը վաստակեց փոքր արծաթ` 195 կգ բարձրացնելով։ Հրում վարժությունում նա բարձրացրեց 240 կգ և ընդհանուր` 435 կգ։ Մարտիրոսյանի արդյունքը երկրորդ տեղում գտնվող չինացի Յանգ Ժեի արդյունքին գերազանցում է 16 կգ-ով: https://www.youtube.com/watch?v=uOtLhHsByIM&fbclid=IwAR2jIhjoYwhD1gIxjVYEDHCV4C-l7UEAB9OSkPiRFpX5KnKnsLrzh68d9FU
16:51 09.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ «Սելենա» ՍՊ ընկերությունում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Բազմակողմանի քննության արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել առանձնապես խոշոր չափերով հարկային պարտավորությունից խուսափելու վերաբերյալ։ Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ «Սելենա» ՍՊԸ-ին պատկանող «Յանս» […]
14:00 09.11.2018
Նոյեմբերի 8-ին Աստանայում տեղի ունեցած ՀԱՊԿ գագաթնաժողովում անդամ պետությունների ղեկավարները մերժեցին մինչև 2020թ. մայիս ՀՀ ներկայացուցչին գլխավոր քարտուղար նշանակելու հայկական կողմի առաջարկը՝ նշելով, որ պաշտոնական Երևանն է հետ կանչել իր պաշտոնյային, հետևաբար պետք է այբբենական հերթականությամբ գլխավոր քարտուղարի պաշտոնը հանձնել Բելառուսի ներկայացուցչին: Այդ մասին հայտարարելով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը երեկ երեկոյան ասաց, որ դեկտեմբերին ՀԱՊԿ […]
13:30 09.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից կատարված փախուստի փորձի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները, հստակեցվել հանցագործություն կատարած անձանց շրջանակը։ Փախուստի փորձի մասին ահազանգն ստացվել է 2018 թվականի ապրիլի 25-ին, նույն օրը հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում կատարված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բավարար տվյալներ են ձեռք բերվել […]
12:11 09.11.2018
ՀՀ Տավուշի մարզի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով 2018 թ. հոկտեմբերի 6-ին որոշում է կայացվել Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի բնակիչ Ռ. Մ.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Որոշման հիմք է հանդիսացել ձեռք բերված ապացույցների բավարար համակցությունն այն մասին, որ 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 08:30-ի […]
11:35 09.11.2018
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող Արթուր Մարտիրոսյանի դին: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ որոնողական աշխատանքների շնորհիվ նոյեմբերի 9-ին` ժամը 11:15-ի սահմաններում, Վանաձորի «Լճեր» կոչվող տեղանքում՝ լճի մեջ, հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Արթուր Մարտիրոսյանի դին: Արթուր Մարտիրոսյանը, ով աուտիզմ ուներ, նոյեմբերի 6-ին տնից դուրս էր եկել […]
11:17 09.11.2018
«Այս հակամարտությունը շատ ձգձգվեց։ Ժամանակն է, որ կողմերը խուսափեն փոխադարձ մեղադրանքներից և հասարակությունները պատրաստեն խաղաղության»։ ԵԱՀԿ-ում Միացյալ Նահանգների ներկայացուցչությունն այսպիսի բովանդակությամբ բաց նամակ է ուղարկել կազմակերպության ղեկավարությանն ու Արցախյան հակամարտության կարգավորման միջնորդական առաքելությունն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Ներկայացուցչությունը բարձր է գնահատում մինչ այս արված աշխատանքը, բայց ուզում է ավելին։ Նահանգների ներկայացուցիչը հայտարարում է, որ […]
19:24 08.11.2018
Քիչ առաջ գյումրեցի երկաթուղայինները SHANTNEWS.am-ի թղթակցին տեղեկացրել են, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության ղեկավարությունը բավարարել է իրենց պահանջն ու մինչ ժամը 18:00-ն բոլոր աշխատակիցների բանկային հաշիվներին փոխանցել հավելավճարների պակաս վճարված մասը: «Մենք SMS հաղորդագրություն ստացանք, որ գումարները նստել են մեր բանկային հաշիվներին, պրեմիաների պակաս վճարված 15 տոկոս գումարն ամբողջությամբ տվեցին: Մեր բողոքն արդյունք տվեց»,- SHANTNEWS.am-ի թղթակցի […]
19:13 08.11.2018
ՀԱՊԿ գագաթնաժողովի ավարտին տված մամուլի ասուլիսի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը քիչ առաջ հայտարարեց, որ մինչև 2020 թվականը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մանդատը տրված է Հայաստանին, սակայն հայկական կողմը հետ է կանչել իր ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին: Այդ համատեքստում Նազարբաևը նշեց, որ ՀԱՊԿ անդամ պետությունները դեմ են արտահայտվել ՀՀ պնդումներին, թե Խաչատուրովին պետք է փոխարինի Հայաստանի մեկ […]
16:26 08.11.2018
Աստանայում այսօր տեղի ունեցող ՀԱՊԿ գագաթնաժողովում քննարկվող 24 հարցերի թվում կարևորների թվում է նշվել նաև կառույցի ընդլայնման հնարավորությունը: Ռուս ռազմական փորձագետ, ՀԱՊԿ ոչ պաշտոնական խոսափող համարվող Իգոր Կորոտչենկոն հայտարարել է, որ կառույցի նոր հնարավոր անդամների և դիտորդների թվում մի քանի երկրների անուններ են նշվում: «Առաջինն Ուզբեկստանն է, որը Աֆղանստանի հարևանությամբ է և վահանի դեր է […]
14:51 08.11.2018
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը արդեն ժամանել է Աստանա՝ մասնակցելու ՀԱՊԿ գագաթնաժողովին: ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, գագաթնաժողովի քննարկվող 24 հարցերի թվում առանցքային տեղ է զբաղեցնում ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի ընտրությունը: Դիտարկվում է այդ պաշտոնում թեկնածության երեք հնարավոր տարբերակ: Ըստ Ուշակովի՝ ՀՀ-ն պահանջում է, որ մինչև 2020թ. ՀԱՊԿ գլխավոր […]
14:03 08.11.2018
Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում այսօր առավոտյան մեկնարկած ՀԱՊԿ գագաթնաժողովն սկսվել է կառույցի անդամ երկրների ԱԳ նախարարների, Անվտանգության խորհուրդների քարտուղարների և պաշտպանության նախարարների խորհրդի նիստով: Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը բացման խոսքում ասել է, որ գագաթնաժողովի հիմնական մասը կանցնի փակ ռեժիմով՝ առանց ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցության: Թե ինչ են քննարկելու ՀԱՊԿ անդամ պետությունների պատվիրակությունները, Ղազախստանի ԱԳ նախարարը չի […]
13:58 08.11.2018
Երեկ՝ ժամը 16:00-ից, բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի, Երևանի և Սանահինի լոկոմոտիվային դեպոներում, գնացքների մեքենավարները հրաժարվում են աշխատել. պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: SHANTNEWS.am-ը զրուցել է բողոքի ակցիայի մասնակիցներից Վահագն Հարեյանի հետ: «Մեր աշխատանքային պայմանագրով աշխատում էինք, այն ժամանակ մենք, երկար աշխատելու համար՝ որպես հին աշխատողներ, ստանում էինք աշխատավարձ, հետո նրանք դա կտրեցին՝ […]
12:43 08.11.2018
Կալիֆոռնիական Թաուզենդ-Օքս քաղաքի ոստիկանությունը տեղեկություն է ստացել այն մասին, որ անհայտ անձը կրակ է բացել Borderline Bar & Grill բարում գտնվող մարդկանց ուղղությամբ: Այս մասին գրում է Los Angeles Times-ը: Կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում: Արձակվել է առնվազն 30 կրակոց: Հարձակվողը դեռևս ձերբակալված չէ: Ոստիկանությունը կոչ է արել մարդկանց խուսափել այդ տարածքին […]
12:36 08.11.2018
Երեկվանից բողոքի ակցիաներ են սկսվել Գյումրիի լոկոմոտիվային դեպոյում: Պատճառը երկաթուղայինների ամսական հավելավճարների թերի վճարումն է: Յուրաքանչյուր աշխատակցի աշխատավարձին ամրագրված է 25 տոկոս հավելավճար: Մինչև օգոստոս ամիսը վճարումները կատարվել են՝ համաձայն պայմանագրի: Հավելավճարների չափը նվազել է սեպտեմբերից, իսկ հոկտեմբերին բոլորը՝ որպես հավելավճար, ստացել են աշխատավարձի ընդամենը 10 տոկոսը: Աշխատակիցների բողոքին ի պատասխան՝ ընկերության պատասխանատուները հայտարարել են, […]
12:02 08.11.2018
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովն այսօր առավոտյան, բացելով ՀԱՊԿ գագաթնաժողովի ԱԳ նախարարների խորհրդի նիստը, հայտարարել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին չի հաջողվել համաձայնեցնել ՀՕՊ և ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանության) միասնական միացյալ համակարգի ստեղծման նախագիծը: Ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը հայտնում է, որ բացի այդ նախագծից, օրակարգում ներառված է 24 հարց, որը համաձայնեցվել է ՀԱՊԿ անդամ բոլոր […]
17:26 07.11.2018
Գորիս-Որոտան (Կուբաթլի) ավտոճանապարհին վթարված ՊՆ բեռնատարի հետևանքով վնասվածքներ ստացած զինծառայողներից 11-ը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն: «Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ չունեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց «Գորիս» ԲԿ վիրաբույժ Նարեկ Թունյանը: Հետազոտությունների մեծ մասն արդեն ավարտված է: «Վիրավորները հիմնականում ստացել են կոտրվածքներ՝ ողերի, սրունքների, կրծքավանդակի սրունքների շրջանում: Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- […]