12:31 04.12.2018
Ս.թ. դեկտեմբերի 4-ին` ժամը 10։20-ի սահմաններում, կորել է կապը ամենօրյա մարտական պատրաստության պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռի հետ: Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10։06-ին` Գյումրիի օդանավակայանից: Ինչպես հայտնում են ՊՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ:
15:04 03.12.2018
Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ գլխավոր դատախազություն ստացված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի վերաբերյալ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած տեղեկանքի և պահանջված լրացուցիչ այլ փաստաթղթերի համակողմանի ուսումնասիրության արդյունքում պարզվել էր, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրականացման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք 2009-2018 թվականների ընթացքում ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ՀՀ կառավարության որոշմամբ […]
11:58 03.12.2018
Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը ստացել է Ազգային ժողովի պատգամավոր Արամ Հարությունյանի հարցով գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը։ Այս մասին հայտնում են ԱԺ լրատվական ծառայությունից: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Հաշվի առնելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածի 1-ին մասի պահանջը հայտարարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը միջնորդություններ է […]
11:01 03.12.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է բռնության գործադրմամբ զուգորդված ինքնիրավչության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը. մեղադրանք է առաջադրվել «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հ.Հովսեփյանին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամետի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ […]
10:51 03.12.2018
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը տնտեսական և կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեմ պայքարին ուղղված իր գործառույթների իրականացման շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտել և կանխել է առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող նոր դեպքեր: Մասնավորապես՝ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն` ՀՀ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերության համապատասխան պաշտոնյաների հետ սերտ կապերի մեջ գտնվող անձինք, […]
21:38 02.12.2018
Դեկտեմբերի 2-ին Իսրայելում հարավային Լակիա քաղաքից մինչև հյուսիսային Մաջդալ-Շամս բնակավայր անցկացված «Սպանության լիցենզիա» անվամբ լայնածավալ գործողության շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների և դեղագործների, ովքեր կասկածվում են հայկական բուհերում ուսման ավարտի մասին վկայող կեղծ դիպլոմներ ստանալու մեջ։ Նրանք այդ փաստաթղթերի հիման վրա ստացել են Իսրայելում մասնագիտական գործունեություն ծավալելու իրավունք։ Իրանակում այդ «բժիշկները» չեն ստացել բավարար […]
17:03 02.12.2018
Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 20:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում, մահացու հրազենային վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ): Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով կատարվում է քննություն: ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն […]
18:35 01.12.2018
ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները կազմակերպության գլխավոր քարտուղարի ընտրությանն այս տարի այլևս չեն անդրադառնալու։ Սանկտ Պետերբուրգում դեկտեմբերի 6-ի հանդիպման օրակարգում այդպիսի հարց չկա։ Այս մասին ռուսական մամուլին տեղեկացրել է ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը։ Պետերբուրգում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները հանդիպելու են ԵԱՏՄ բարձրագույն` Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ու ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպման […]
16:38 01.12.2018
Հայաստանի համապատասխան կառույցները առաջիկայում կավարկեն Ռուսաստանից «Սու-30ՍՄ» կործանիչ ինքնաթիռների գնման պայմանագրի պատրաստումը։ Այս մասին, ըստ ռուսական ՏԱՍՍ գործակալության, հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ռուսական մամուլին այսօր տված ասուլիսի ընթացքում։ Տոնոյանը նշել է, որ ավարտվում են 100 մլն դոլար ծավալով ռազմական վարկի մասին պայմանագրի կնքման աշխատանքները, ինչից լրագրողը բխեցրել է, որ վարկը վերցվում է հենց […]
13:50 01.12.2018
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ռուսաստանի ԱԳՆ այն հայտարարությանը ու ընդդիմացել այն խոսքերին, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանին Ռուսաստան այցելելու թույլտվություն տալը չի խախտում Արցախյան հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդական առաքելության նորմերը։ «Եթե հետևենք Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության տրամաբանությանը, ապա Բակո Սահակյանը մեկնել էր Բայկալ լիճ հանգստանալու, ոչ թե Մոսկվա»,– նշվում է հաղորդագրության մեջ։ […]
14:28 30.11.2018
Բակո Սահակյանի այցը Մոսկվա եղել է մասնավոր, և Ռուսաստանն այս հարցում որևէ նորմ կամ պայմանավորվածություն չի խախտել։ Հետևաբար, պաշտոնական Մոսկվային ուղղված ադրբեջանական գանգատներն անհիմն են։ Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին պատասխանելիս։ «Այդ այցը չի կարող դիտարկվել այլ կերպ, քան որպես մասնավոր այց, […]
10:18 30.11.2018
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ: Նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով երկու անձ ստացել է հրազենային վիրավորում: Դեպքից անմիջապես հետո Երևան քաղաքի՝ 1981 թվականին ծնված բնակիչը հրազենային վիրավորումով […]
16:24 29.11.2018
Նոյեմբերի 27-ին՝ ժամը 14:58-ին, «911» ծառայությանը տեղեկություն էր հաղորդվել, որ Գեղարքունիքի մարզի Կախակն գյուղի մոտակայքում քաղաքացի Մ. Հ.-ն (1994 թ.) մնացել է ձնահյուսի տակ: Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողափրկարարական աշխատանքները մթության և վատ եղանակի պատճառով դադարեցվել են անարդյունք: Նոյեմբերի 28-ին ևս ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման […]
14:24 29.11.2018
Իտալիայի Ֆյուջի քաղաքում տղամարդը ներխուժել է պետական շենքերից մեկն ու պատանդ վերցրել մոտ 20 մարդու։ Իրավապահները կարճ ժամանակում վնասազերծել են երիտասարդին ու ազատել պատանդներին։ Տուժողների մասին տեղեկություններ այս պահին դեռ չեն հաղորդվում։
12:26 29.11.2018
Բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն այսօր նշանակվել է Համազգային թատրոնի գեղարվեստական ղեկավար: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ռեժիսոր Դավիթ Հակոբյանը: Սուրեն Շահվերդյանը ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի որդին է։ SHANTNEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Սուրեն Շահվերդյանը պայքարում էր Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակվելու համար:
13:42 28.11.2018
Վրաստանում նոյեմբերի 28-ին ընթացող նախագահի ընտրության երկրորդ փուլի նախօրեին այդ երկրի հատուկ ծառայությունները տեղեկություն են հրապարակել՝ ըստ որի, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին վերջին օրերին պարբերաբար հեռախոսազրույց է ունենում միասնական ընդդիմության թեկնածու Գրիգոլ Վաշաձեի հետ՝ քարոզարշավի առումով նրան ուղղորդելով: Ըստ Վրաստանի ԱԱԾ տարածած տեղեկության՝ իրենք պարզել են, որ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Գրիգոլ Վաշաձեին՝ քվեարկությունն […]
19:19 27.11.2018
Հանրապետական կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում նշում է, որ վարչապետի պաշտոնակատարի երեկվա և այսօրվա հայտարարությունները անցնում են թույլատրելիի սահմանները։ Դրանց վրա կուսակցությունները հրավիրել է նաև ԿԸՀ և միջազգային դիտորդների ուշադրությունը։ Հայտարարությունում ասվում է․ «Վարչապետի պաշտոնակատարի երեկ և այսօր արած մի շարք արտահայտություններ ատելության խոսքի ամենավառ դրսևորումներ են, որոնք անցնում են քաղաքական պայքարի թույլատրելի բոլոր սահմանները, […]
14:35 27.11.2018
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների զոհերի թվում, ըստ նախնական տվյալների, կա ազգությամբ երկու հայ, ևս մեկն անհետ կորածների ցանկում է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա հայտնեց, որ հրդեհներից վնասվել է նաև հայ ընտանիքների 3 տուն: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Կալիֆոռնիայի հյուսիսում՝ նահանգի պատմության ընթացքում բռնկված ամենախոշոր հրդեհը մեկուսացվել է 95 […]
17:54 26.11.2018
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
17:28 26.11.2018
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ ԱԱԾ պետական պահպանության ծառայության պետի նախկին առաջին տեղակալ Վաչագան Ղազարյանի և նրա կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի կողմից նախնական համաձայնությամբ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու (փողերի լվացման)՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքի առթիվ: ՀՀ հատուկ քննչական ծառայությունում […]
15:55 26.11.2018
Երևանի կենդանաբանական այգու լրատվության բաժնից հայտնում են այգու կենդանիներից ևս մեկի կորստի մասին: Կոկորդիլոսի անկման պատճառը բացահայտելու համար նշանակված է փորձաքննություն: «Ցավալի լուր Առավոտյան կենդանաբանական այգու կոկորդիլոսներից մեկին գտել են սատկած: Թե որն է կենդանու անկման պատճառը, կհայտնենք դիահերձումից և համապատասխան լաբորատոր փորձաքննություններից հետո: Այս պահին կենդանաբանական այգին ոչ մի լրացուցիչ տեղեկատվություն չի կարող տրամադրել»,- […]
10:19 26.11.2018
Նոյեմբերի 26-ին` ժամը 03:20-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աճառյան փողոցում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, «Mercedes» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած վերամբարձ կռունկին, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը և […]
08:31 26.11.2018
Երեկ երեկոյան իրանա-իրաքյան սահմանին տեղի ունեցած 6․3 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 550-ի։ Այս մասին հայտնում է Press TV հեռուստաալիքը։ Ամենից շատ տուժել է Իրանի Կերմանշահ նահանգը, որտեղ բնակիչները զգացել են 20 հետցնցում։ Հաղորդվում է Իրաքյան Քրդստանի տարածքում 1 զոհի և 43 վիրավորի մասին։ Ինչպես ավելի վաղ SHANTNEWS.am-ը հայտնել էր, Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի […]
08:15 26.11.2018
Կենտրոնական Ամերիկայի երկրներից մեքսիկական Տիխուանա քաղաք ժամանած ներգաղթյալների քարավանից մոտ 500 անձինք ձեռնարկել են սահմանային արգելապատեշների գրոհման փորձ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ներքին անվտանգության հարցերով նախարար Քիրստեն Նիլսենը։ Անկարգություններին նախորդել է փախստականների խաղաղ ցույցը, որից հետո մի քանի հարյուր մասնակիցներ առանձնացել են բազմությունից ու հարձակում գործել։ Մեքսիկայի ոստիկանությունը չի կարողացել զսպել բազմությանը։ ԱՄՆ մաքսային-սահմանային […]
15:30 24.11.2018
Ֆրանսիայում անցկացվող «դեղի բաճկոնների» բողոքի ակցիայի մասնակիցները վիրավորել են 7 ոստիկանի: Դեպքը տեղի է ունեցել Պա-դե-Կալե դեպարտամենտում: Աղբյուրի փոխանցմամբ՝ «դեղի բաճկոնների» ցուցարարները Էնեն Բոմոն համայնքում հարձակվել են իրավապահ մարմինների վրա: Մասնակիցները նաև շրջել և այրել են ոստիկանական ավտոմեքենա, ինչի հետևանքով 7 ոստիկան ստացել է մարմնական թեթև վնասվածքներ: Ոստիկանությունը կիրառել է նաև արցունքաբեր գազ: Բողոքի ակցիաների պատճառով […]
14:14 24.11.2018
Սասունիկ գյուղի կորած բնակիչը հայտնաբերվել է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից: Ժամը 13:17-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ կորած երեխան նկատվել է Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի 16-րդ փողոցում: Նշված վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Ժամը 13:46-ին փրկարարները հայտնաբերել են Դ. Գ.-ին: Ինչպես տեղեկացրել էինք, նոյեմբերի 24-ին` ժամը […]
12:31 24.11.2018
Նոյեմբերի 23-ին Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղում կորած երեխայի մասին SHANTNEWS.am-ը զրուցել է Սասունիկի գյուղապետ Արման Մարգարյանի հետ: Գյուղապետը հայտնել է, որ երեխան տղա է, համեստ, լավ սովորող, ընտանիքը որևէ խնդիր չի ունեցել շրջապատի հետ: «Խելոք, հանգիստ ընտանիք է, 2 տարի առաջ են Արցախի Քարվաճառից տեղափոխվել մեզ մոտ»,- հայտնել է Սասունիկի գյուղապետը՝ նշելով, որ ամբողջ գիշեր […]
09:40 24.11.2018
Նոյեմբերի 24-ին` ժամը 02:10-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 20:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի Սասունիկ գյուղի բնակիչը՝ Դ. Գ.-ն (14 տարեկան), դուրս է եկել տանից և չի վերադարձել. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հավանական դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Որոնողական աշխատանքներն իրականացվել են գյուղի տարածքում. ժամը 03:35-ին […]
13:29 23.11.2018
Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ ստորաբաժանումների և քննչական դեպարտամենտի իրականացրած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և համալիր քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է կեղծ թղթադրամների պատրաստմամբ և իրացմամբ զբաղվող հանցավոր խումբ, հայտնաբերվել են ավելի քան 850 հազար ԱՄՆ դոլար կեղծ թղթադրամներ, որից 25 հազարը՝ իրացման պահին, իսկ մնացած մասը՝ պատրաստման փուլում, ինչպես նաև դրանց տպման համար նախատեսված սարքավորումները: Ինչպես տեղեկացրին […]
10:03 23.11.2018
Լոս Անջելեսում կայացած «Հեռուստամարաթոն-2018»-ի ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերվեց 11 մլն 106 հազար 633 դոլար: Հանգանակությունը դեռ շարունակվում է, գումարը չափը կարող է աճել: Այս տարի միջոցառումն անցկացվեց «Արարենք միասին» խորագրի ներքո։ Արցախում գյուղատնտեսության զարգացման և արևային էներգիայի կիրառման ծրագրերի ֆինանսավորումից բացի, 21-րդ ամենամյա հեռուստամարաթոնին նվիրաբերված գումարները կուղղվեն նաև Հայաստանի համայնքային ենթակառուցվածքներին։