12:52 17.12.2018
Երեկ Արցախի պաշտպանության բանակի հարավային զորամասերից մեկի դիրքերում հրազենային վնասվածք է ստացել զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Նրան անմիջապես տեղափոխել են զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվել է միջին ծանրության: Պաշտպանության նախարարությունից SHANTNEWS.am-ին տեղեկացրին, որ զինծառայողը հիմա տեղափոխվում է Երևան։ Հոսպիտալ հասնելուց հետո հնարավոր կլինի պարզել նրա վնասվածքների ծանրությունը։ Իսկ շաբաթ օրը Արցախից Երևան է տեղափոխվել […]
12:13 17.12.2018
Արցախի պաշտպանության բանակի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում դեկտեմբերի 16-ին` ժամը 15:50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1999թ. ծնված Ռաֆիկ Հակոբի Վահանյանը: Այս մասին տեղեկացրին Արցախի ՊԲ-ից: «Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է միջին ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- նշված է գերատեսչության հաղորդագրության […]
15:13 16.12.2018
ՀՀ 7-րդ գումարման խորհրդարանը կազմված կլինի 132 պատգամավորից՝ նախորդ՝ 101-ի փոխարեն: ԿԸՀ արտահերթ նիստում հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը տեղեկացրել է, որ «Իմ քայլը» դաշինքը կստանա 88 մանդատ, որից 4-ը նախատեսված է ազգային փոքրամասնությունների համար՝ ռուս, եզդի, ասորի, քուրդ։ Իսկ մյուս քաղաքական ուժերի մանդատների թիվը չպետք է պակաս լինի մեծամասնության մանդատների 1/3-ից: Այս դեպքում 44-ից պակաս […]
21:16 15.12.2018
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Նկարիչների միության 19-րդ համագումարի ժամանակ օրակարգում նաև նոր նախագահի ընտրության հարցն է եղել: Թեկնածություն են առաջադրել Սուրեն Սաֆարյանը, Խաչիկ Աբրահամյանը, Կարեն Աղամյանը, Հաղթանակ Շահումյանը: Ավելի ուշ, Հաղթանակ Շահումյանը ելույթ է ունեցել՝ ասելով, որ հրաժարվում է թեկնածությունից: Բանն այն է, որ թեկնածուներից յուրաքանչյուրը 15 րոպե ելույթ ունենալու հնարավորություն է ունեցել, թեկնածուները […]
18:57 15.12.2018
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության անդամների կողմից Էջմիածնում բողոքի ակցիայի կազմակերպման վերաբերյալ: Ներկայացնենք պարզաբանումն ամբողջությամբ. «Ակցիայի ընթացքում մասնակիցների և կաթողիկոսի կողմնակիցների միջև բախման վտանգ է առաջացել, և անհրաժեշտ է դարձել ոստիկանների միջամտությունը: Ոստիկանությունը, ձեեռնարկված հրատապ միջոցառումների շնորհիվ, արագորեն շղթա է կազմել, տարանջատել հակադիր կողմերին և կանխել բախումների իրական վտանգը: […]
17:05 15.12.2018
Հայաստանում Անկախության շրջանում եղել է երկու տասնյակից ավելի դատապարտված, որոնք աշխատել, լրտեսություն են արել կամ մահափորձ են իրականացրել կամ մահափորձ են նախապատրաստել: Նրանք բոլորն աշխատել են Ադրբեջանի օգտին: Կոնկրետ Թուրքիայի օգտին աշխատողներից եղել է միայն 1 դեպք: SHANTNEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ օրինակ՝ եղել է Իրանի 1 քաղաքացի, որը լրտեսություն է արել Ադրբեջանի օգտին: Նվազում է գործակալական […]
23:41 14.12.2018
Դեկտեմբերի 13-ին Արթիկ քաղաքում «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան, որը պատկանում է «Արթիկ» քրեակատարողական հիմնարկին, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, վրաերթի ենթարկել երկու անչափահասների, այնուհետ բախվել բետոնե պատնեշին: «ՈւԱԶ»-ի ուղևոր, Գյումրիի բնակիչ, 49-ամյա Կարախան Բարսեղյանը վնասվածքներով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Մեքենայում եղել է նաև կալանավոր, նա ևս տուժել է, նրան տեղափոխել են «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի […]
17:36 14.12.2018
Ինչպես արդեն տեղեկացվել էր /հղում/ ՀՀ պաշտպանության նախարարության և մատակարար կազմակերպությունների միջև կնքված տարբեր պայմանագրերով ստանձնած պարտավորությունները չկատարելու արդյունքում պետությանը պատճառված վնասի չափը և մեղավոր անձանց շրջանակը հստակեցնելու, վերջիններիս արարքներին իրավական գնահատական տալու նպատակով ՀՀ զինվորական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները ուղարկվել էին ՀՀ ՔԿ ԶՔԳ վարչություն: Հիշեցնենք՝ ուսումնասիրությունների արդյունքում արձանագրվել […]
16:14 14.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում հրապարակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը: Արմեն Գևորգյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ դատարանը մերժեց կալանավորման միջնորդությունը: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացրեց, որ դատական ակտը դատարանից դեռ չեն ստացել, ակտը ստանալուց, ծանոթանալուց հետո լրացուցիչ հայտարարությամբ հանդես կգան: Նա փակագծեր չբացեց, նշեց, […]
13:31 14.12.2018
Արցախի Հանրապետության նախագահն ստորագրել է մի շարք հրամանագրեր և հաստատել կառավարության որոշումներ՝ կադրային հարցերով: Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Նախագահ Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով՝ գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար՝ ազատվելով Արցախի Հանրապետության […]
13:15 14.12.2018
SHANTNEWS.am-ի հավաստի տեղեկություններով` Արցախի ՊԲ արդեն նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը նոր պաշտոն է ստանալու: Մնացականյանը նշանակվելու է Արցախի արտակարգ իրավիճակների նախարար:
13:07 14.12.2018
Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանն այսօր ազատվել է պաշտոնից: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից: Մնացականյանին այդ պաշտոնում կփոխարինի Կարեն Աբրահամյանը, որը մինչ այս Արցախի ՊԲ շտաբի պետն էր: Լևոն Մնացականյանը ՊԲ հրամանատարի պաշտոնում էր 2015 թվականից։
13:00 14.12.2018
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը: Այս մասին տեղեկացնում է SHANTNEWS.am-ի թղթակիցն Արցախից: Ջալալ Հարությունյանը մինչև նշանակումը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարի պաշտոնն էր զբաղեցնում:
22:34 13.12.2018
Դեսպան Լինն Թրեյսին այսօր հաստատվել է ԱՄՆ-ի Սենատի կողմից Հայաստանում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելության ղեկավարի պաշտոնում, «Ամերիկայի Ձայն»-ին հայտնել են Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովից: Ավելի վաղ դեսպան Թրեյսիի թեկնածությունն առաջադրել էր ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը: Նախորդ շաբաթ անցած լսումների ընթացքում դեսպանը, պատասխանելով սենատորներ Էդ Մարքիի և Բոբ Մենենդեզի հարցերին, ընդգծել էր, որ անհրաժեշտ է համարում […]
18:23 13.12.2018
Վրաստանի Սամցխե-Ջավախքի շրջանում դեկտեմբերի 13-ին բեռնատար գնացք է կողաշրջվել: Այս մասին հայտնում է Jnews.ge-ն: Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղի մերձակայքում: Այստեղ բեռնատար գնացքի 3 վագոնները դուրս են եկել ռելսերից և կողաշրջվել երկաթգծի երկայնքով: Դեպքի վայրից համացանցում տեսանյութ է հայտնվել: Պատահարի մանրամասներն այժմ ճշտվում են: Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը դեպքի վայրից տեսանյութ է […]
18:15 13.12.2018
Գյումրիում 57–ամյա կնոջ սպանության մեջ կասկածվող ռուս զինծառայողի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցին հայտնել է ՀՀ դատական դեպարտամենտի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արման խաչատրյանը: «Որոշումը կայացվել է երեկ երեկոյան Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարաանում: Նիստը նախագահել է դատավոր Վահե Միսակյանը»,- մեր թղթակցի հետ զրույցում տեղեկացրել է Արման Խաչատրյանը: Նշենք, որ […]
17:34 13.12.2018
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին կալանավորելու վերաբերյալ Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննությունն ավարտվեց: Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց, որ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, վաղը՝ ժ. 16:00-ին, որոշումը կհրապարակվի: Ալեքսանյանը հայտնեց, որ իր պաշտպանյալը հայտարարությամբ է հանդես եկել, սակայն նշեց, որ չի կարող […]
17:04 13.12.2018
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր ընդունել է Բելառուսի ԱԱԽ պետքարտուղար, Բելառուսի կողմից ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնում առաջադրված Ստանիսլավ Զասին ու աջակցություն հայտնել նրան ՀԱՊԿ քարտուղարի թեկնածուի կարգավիճակում։ Այս մասին հայտնել է Ղազախստանի նախագահական կայքը։ «Սանկտ Պետերբուրգում պետությունների ղեկավարները որոշել են պաշտպանել Ձեր թեկնածությունը, որ առաջադրել է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դուք արդեն սկսել եք հանդիպել կազմակերպության անդամ պետությունների […]
14:58 13.12.2018
Կառավարության այսօրվա նիստում քննարկման է դրվել ՀՀ ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու հարցը, որը անմիջականորեն առնչվում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների հետ: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բարկացած ասել է, որ պետք է վերջ դնել ԾԻԳ-երին աննպատակ ֆինանսավորելու գործելաոճին, մանավանդ, որ պետական միջոցները, նաև արտասահմանից ստացվող վարկային ու դրամաշնորհային միջոցները հատկապես […]
17:10 12.12.2018
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը երեկ Ստրասբուրգում տեղի ունեցած իրադարձությունների սկզբից ևեթ աշխատանքներ է իրականացրել` պարզելու Եվրոպայի խորհրդի հայազգի պաշտոնյաների, հայ համայնքի ներկայացուցիչների, գործուղմամբ Ստրասբուրգում գտնվող ՀՀ տարբեր պետական կառավարման մարմինների ներկայացուցիչների դրությունը: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԵԽ-ում ՀՀ ներկայացուցչությունը։ Մշտական ներկայացուցչության նախնական տվյալներով` Ստրասբուրգում տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան: […]
14:34 12.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ որոշում կայացրեց գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը ևս երկու ամսով երկարացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնեց Մանվել Գրիգորյանի դատապաշտպան Արսեն Մկրտչյանը: Իսկ Գրիգորյանին 20 մլն դրամ գրավի դիմաց կալանքից ազատելու պաշտպանական կողմի միջնորդությունը մերժեց։
15:52 11.12.2018
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, օրեր առաջ դաժան սպանություն էր տեղի ունեցել Գյումրիի Սլաբոտկա թաղամասում: Անհայտ անձը դաժան ծեծի էր ենթարկել նույն թաղամասի մի բնակչուհու, որը մարմնական բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» կենտրոն, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է: Գլխավոր դատախազության հանրային կապի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը SHANTENWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ կնոջ սպանության գործով ձերբակալվել է […]
15:22 11.12.2018
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այս պահին քննվում է ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 2 ամսով երկարաձգելու հարցը: Նիստը դռնփակ է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը դատարանից: Մեր թղթակցի խոսքով՝ շտապօգնության մեքենա է մոտեցել դատարանի շենքին. Մանվել Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 235-րդ […]
10:09 11.12.2018
Դեկտեմբերի 11-ին` ժամը 06:33-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 3-րդ շենքի բնակարաններից մեկում: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Աշոտաբերդ թաղամասի թիվ 3 շենքի (երկհարկանի փայտյա) բնակարաններից մեկում: Փրկարարները բնակարանից դուրս են բերել Վ. […]
22:30 10.12.2018
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի նորանշանակ գեղարվեստական ղեկավար Սուրեն Շահվերդյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՝ հայտնելով, որ որոշում է կայացրել հրաժարվել թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնից։ «Սիրելի Համազգային թատրոնի արտիստներ, սիրելի թատերասեր հասարակություն, ես ողջ կյանքս ապրել ու աշխատել եմ թատրոնում և թատրոնի համար։ Ինձ համար ցավ է տեսնել թատրոնի կաթվածահար վիճակը։ Այսպես շարունակվել չի […]
14:31 10.12.2018
«Հայաստանում կայացած պատմական ընտրությունները մեր երկրում հեղափոխության տրամաբանական շարունակությունն էին, դրա արժեքների կապիտալիզացիան ապահովող հիմնական գործընթացը»,- «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ այս տողերով սկսվող հայտարարությունը քիչ առաջ ուղիղ եթերում ներկայացրեց կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։ Կուսակցությունը կարևորում է օրինական ընտրությունների կազմակերպումը և պնդում, որ հեղափոխությունն արդեն ավարտվել է, և երկիրն անցնում է ինստիտուցիոնալ բարեփոխումների փուլ։ Էդմոն Մարուքյանի ընթերցած […]
13:16 10.12.2018
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձավ պատգամավորական մանդատների բաշխման սկզբունքին: Նա նշեց, որ առաջին քայլով որոշվում են այն կուսակցությունները, դաշինքները, որոնք հաղթահարել են համապատասխանաբար 5 և 7 տոկոսանոց շեմերը, դրանից հետո արդեն Ընտրական օրենսգրքով ամրագրված 105 մանդատները համամասնորեն բաժանվում են այդ շեմը հաղթահարած կուսակցությունների և դաշինքների միջև: Դրանից հետո, […]
12:52 10.12.2018
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր կազմեց երեկ՝ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը, որը միաձայն հաստատվեց ԿԸՀ արտահերթ նիստում: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ դեկտեմբերի 10-ին՝ 08.00-ի դրությամբ արդեն ավարտվել է ընտրական հանձնաժողովների կողմից քվեարկության արդյունքների տվյալների մուտքագրումը համակարգիչ, ըստ այդմ, կուսակցությունների ու կուսակցությունների դաշինքների միջև ընտրողների քվեներն ունեն հետևյալ տեսքը. ՀՀԿ-ն […]
07:28 10.12.2018
ԿԸՀ-ն հրապարակել է դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները բոլոր՝ 2010 ընտրատեղամասերից ստացված տվյալների հիման վրա։ Ըստ այդմ՝ «Իմ քայլը» դաշինքը ստացել է 70․43%, «Բարգավաճ Հայաստանը»՝ 8․27%, «Լուսավոր Հայաստանը» հավաքել է 6․37%, ՀՀԿ-ն՝ 4․7% ձայն։
02:19 10.12.2018
Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 1278 ընտրատեղամասերից՝ ըստ SHANTNEWS.am-ի․ «Հայաստանի Հանրապետական կուսակցություն»- 35,725 «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն- 5,100 «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցություն- 31,169 «Իմ քայլը» կուսակցությունների դաշինք- 524,576 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն- 49,484 «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն- 4,087 «Ազգային առաջընթաց» կուսակցություն- 2,432 «Մենք» կուսակցությունների դաշինք- 14,885 «Օրինաց երկիր» կուսակցություն- 7,661 «Սասնա ծռեր» համահայկական կուսակցություն- 14,334 «Բարգավաճ […]