TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+15.09 oC

Հրատապ

Սեյրան Օհանյանը ստորագրությամբ ազատ է արձակվել

12:27 11.01.2019

SHANTNEWS.am-ի տեղեկություններով` ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Ինչպես արդեն հայտնել էինք, Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Սեյրան Օհանյանը 2008-ին զբաղեցրել է Պաշտպանության նախարարության ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնը:

̰
Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել

18:05 10.01.2019

SHANTNEWS.am-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակում մեղադրանք է առաջադրվել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: ՀՔԾ-ն, ի պատասխան մեր հարցի, հրաժարվեց պաշտոնապես մեկնաբանել վերոնշյալ տեղեկությունը: Ավելի վաղ հայտնել էինք, որ Սեյրան Օհանյանը հարցաքննվել է Մարտի 1-ի գործով: Օհանյանը հարցաքննվել էր որպես վկա: SHANTNEWS.am-ը փորձեց կապ հաստատել նաև Սեյրան Օհանյանի հետ, սակայն նա […]

̰
Նորակոչիկների ավտոբուսի հետ կապված միջադեպի անմիջական մասնակիցներից ևս մեկն է ձերբակալվել. Նաիրա Հարությունյան

18:36 09.01.2019

ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ չորրորդ կայազորային քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով՝ 2019 թվականի հունվարի 8-ին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող «Պազ 32053» մակնիշի ՊՆ 3299 Տ զինհամարանիշի ավտոբուսը՝ Երևան քաղաքի Շարուրի փողոցում կանգնեցնելու, մի խումբ անձանց կողմից դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու, հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից […]

̰
Զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկաններ

17:17 09.01.2019

Զորակոչիկների տեղափոխման հետ կապված երեկվա միջադեպի կարգի դեպքերը բացառելու նպատակով ՀՀ ոստիկանության պետի կարգադրությամբ զորակոչիկ տեղափոխող տրանսպորտային միջոցներում այսուհետ կգտնվեն ուղեկցող ոստիկանության ծառայողներ: «Քաղաքացիներին կոչ ենք անում հարկ եղած դեպքում անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկաններին»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է, քննարկվում է նրան Ղազախստանին արտահանձնելու հարցը

16:59 09.01.2019

Կարագանդայում հունվարի 1-ի գիշերը տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակից, խուլիգանական գործողությունների ու սպանության մեջ մեղադրվող ՀՀ քաղաքացի Նարեկ Գուրուրյանը ձերբակալվել է Ռուսաստանի Դաշնությունում: Այս մասին հաղորդել է Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ներքին և արտաքին դեպարտամենտի տնօրեն Ալմաս Սադուբաևը: «Այսօր Ղազախստանի ՆԳՆ քրեական ոստիկանության աշխատակիցները, համագործակցելով ՌԴ իրավապահ մարմինների հետ, ՌԴ Օմսկի շրջանի տարածքում ձերբակալել են […]

̰
Նորակոչիկներ տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպին առերևույթ անմիջական մասնակիցներից մեկը ձերբակալվել է

15:06 09.01.2019

ՀՀ գլխավոր դատախազի գլխավոր խորհրդական Գոռ Աբրահամյանն անդրադարձել է նախօրեին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու միջադեպին: «Արդեն տեղեկացվել է, որ նախօրեին ՀՀ ՊՆ Կոտայքի զինկոմիսարիատի Նաիրիի բաժանմունքից ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայան նորակոչիկներին տեղափոխող զինվորական համարանիշով ավտոբուսը մի խումբ անձանց կողմից կանգնեցնելու […]

̰
Համաշխարհային բանկը Հայաստանի տնտեսական աճի դանդաղում է կանխատեսում

14:05 09.01.2019

2018 թվականի համար Հայաստանի տնտեսական աճը կլինի 5,3 տոկոս։ Այս եզրակացությանն են եկել Համաշխարհային բանկի մասնագետները՝ գնահատելով Հայաստանի տնտեսական իրավիճակը։ Թեև տարին ավարտվել է, սակայն այս թիվը կանխատեսումային է, քանի որ հաշվարկները չեն ամփոփվել։ Իսկ արդեն 2019 թվականի վերաբերյալ Համաշխարհային բանկում եկել են եզրակացության, որ Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի ու 2018 թվականի 5,3 աճի փոխարեն […]

̰
Զինակոչիկներ տեղափոխող ավտոբուսի միջադեպի առնչությամբ հարուցվել է քրգործ. Դատախազություն

22:55 08.01.2019

Ռազմական ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝  խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կողմից։ Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։ Հիշեցնենք, որ այս […]

̰
ՀՔԾ-ն վերադարձրել է Սամվել Մայրապետյանի անձնագիրը

18:01 08.01.2019

Հատուկ քննչական ծառայությունը վերադարձրել է գործարար Սամվել Մայրապետյանի անձնագիրը: Այս տեղեկությունը SHANTNEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՔԾ-ից: Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ իրենք դիմել էին նաև գործով մեղադրյալի` երկրից բացակայելու թույլտվություն ստանալու համար, սակայն ՀՔԾ-ն նման թույլտվություն չի տվել, մերժել է դիմումը: ՀՀ Քրեական օրենսգրքի 38-311 հոդվածի հատկանիշներով՝ կաշառք ստանալուն օժանդակելու մեջ […]

̰
Ռազմական ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում տեղի ունեցած միջադեպի առթիվ

17:36 08.01.2019

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում արձագանքել է այսօր զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսում գրանցված  միջադեպին: «Զինակոչիկներին տեղափոխող ավտոբուսի հետ կապված միջադեպը դատապարտում ենք: Կատարվածը անթույլատրելի է: ՀՀ ՊՆ ՌՈ-ն համապատասխան նյութեր է նախապատրաստում»,- գրել է նա:   Հիշեցնենք, որ այսօր դեպի հավաքակայան երթևեկող ավտոբուսը շրջափակվել էր քաղաքացիական մեքենաներով, մի խումբ երիտասարդներ ներխուժել էին […]

̰
Ղազախստանի ՆԳՆ-ի աշխատակիցներ են ժամանել Հայաստան. Աշոտ Ահարոնյան

16:56 08.01.2019

Համացանցում տեղեկատվություն է տարածվել այն մասին, որ Ղազախստանից օպերատիվ քննչական խմբեր են ժամանել Հայաստան Կարագանդա քաղաքում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող և հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանին հայտնաբերելու համար։ SHANTNEWS.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հետ և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը չհերքեց այս լուրը: «Ղազախստանի ներքին գործերի նախարարության  երկու աշխատակիցներ այս պահին Հայաստանում են, […]

̰
Նարեկ Գուրուրյանը ՌԴ-ում է և այսօր կտեղափոխվի Ղազախստան. Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը մանրամասներ է հայտնել

16:39 08.01.2019

Ամանորի գիշերը Ղազախստանի Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող Նարեկ Գուրուրյանն այս պահին ՌԴ-ում է և մինչև օրվա վերջ կտեղափոխվի Ղազախստան: Այս մասին քիչ առաջ SHANTNEWS.am-ին հայտնել է Կարագանդայի հայ համայնքի ղեկավար Արթուր Նավասարդյանը: SHANTNEWS.am-ին Կարագանդայի հայ համայնքի ղեկավարը նաև ասել է, որ Նարեկը Ղազախստանի Հանրապետության քաղաքացի չէ: Նա ՀՀ Սարուխան […]

̰
Ղազախստանի ՆԳՆ-ն հետախուզվող Նարեկ Գուրուրյանին հորդորել է ինքնակամ հանձնվել

10:31 08.01.2019

Ղազախստանի Ներքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Կարագանդայում տեղի ունեցած միջադեպից հետո հետախուզման մեջ գտնվող հայ երիտասարդի հայտարարությունը: Իրավապահների հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է. «Դեռ 2 օր առաջ նրա հարազատներին են փոխանցվել մեր գործընկերների բոլոր կոնտակտները: Սակայն մինչև օրս ոչ ոք կապ չի հաստատել նրանց հետ»: Նախարարությունը երաշխավորում է գործի օբյեկտիվ և համապարփակ քննությունը: Ներքին գործերի […]

̰
Կարագանդայի միջադեպով պայմանավորված՝ հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ՀՀ ԱԳՆ

16:55 07.01.2019

ՀՀ ԱԳՆ-ից պարզաբանում են՝ Կարագանդայի միջադեպով պայմանավորված հայերի արտաքսման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը: Արտաքսվածների թվի մասին գերատեսչությունն առայժմ տեղեկություն չի տրամադրում, սակայն հավաստիացնում է՝ զանգվածային արտաքսում, որպես այդպիսին, չի եղել: ԱԳՆ-ն ևս դեպքին քաղաքական ենթատեքստ չի վերագրում: «Հայերի զանգվածային արտաքսման մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Եթե լինում են նման դեպքեր, ապա որոշումը կայացվում է […]

̰
ՀՀ և Ղազախստանի արտգործնախարարներն անթույլատրելի են համարել կենցաղային հողի վրա կատարված ողբերգությանն ազգամիջյան նրբերանգ տալու փորձերը

16:48 07.01.2019

Հունվարի 7-ին կայացել է ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը Ղազախստանի ԱԳ նախարար Բեյբութ Ատամկուլովի հետ՝ վերջինիս նախաձեռնությամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության բաժնից: Շնորհավորելով գործընկերոջն ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ Զոհրաբ Մնացականյանը հաջողություններ է մաղթել Բեյբութ Ատամկուլովին այդ կարևոր առաքելության մեջ: Հայաստանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարարներն արձանագրել են, որ երկու երկրների միջև առկա […]

̰
Սև ծովում նավ է խորտակվել. կան զոհեր (վերջին տվյալներ)

16:26 07.01.2019

Սև ծովում՝ Թուրքիայի ափերի մոտ խորտակվել է «Վոլգո-Բալտ» բեռնատար նավը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ-Նովոստի» գործակալությունը, կան զոհեր: Նավի վրա եղել է 13 մարդ, այդ թվում՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներ: Նավը խորտակվել է Սամսունից 80 կիլոմետր հեռավորության վրա: Այն նավարկել է պանամական դրոշի ներքո: Հայտնի է, որ զոհվել է 6 նավաստի, 7-ը փրկվել է: Հայտնի է, […]

̰
Ամենօրյա կապի մեջ ենք իշխանության ներկայացուցիչների և ուժային կառույցների հետ. Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանը պարզաբանումներ է տվել SHANTNEWS.am-ին

16:21 07.01.2019

Ղազախստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Կարագանդայում տեղի ունեցած միջադեպին ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, նշեց, որ կատարվածն ազգամիջյան երանգ ստացավ տարբեր սոցկայքերի ու ԶԼՄ-ների պատճառով: «Ինքը` վիճաբանությունը, եղել է կենցաղային, որի հետևանքով, ցավոք, մարդիկ են տուժել: Վիճաբանությանը մասնակցել են տարբեր ազգերի ներկայացուցիչներ, դա չի եղել հայ-ղազախական բախում, […]

̰
Կարագանդայում ձերբակալված հայերից 2-ը «Հին Հռոմ» ռեստորանի սեփականատիրոջ տղաներն են

16:05 07.01.2019

Կարագանդայում տեղի ունեցած միջադեպի ու դրան հաջորդող իրադարձությունների վերաբերյալ SHANTNEWS.am-ին մեկնաբանություններ են տվել ղազախ լրագրողները: Նրանց հավաստիացմամբ՝ միջադեպից հետո որոշակի լարվածություն է առաջացել Կարագանդայում, սակայն ավելի ուշ իրավիճակը հանդարտվել է: Անկախ լրագրող Այսուլթան Ժակիպովը մեր թղթակցին ասել է, որ կան որոշ ուժեր, որոնք միջադեպին փորձում են ազգային երանգ հաղորդել: Ղազախ լրագրողի ունեցած տեղեկություններով՝ միջադեպի օրը […]

̰
Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել. անկախ լրագրող

15:20 07.01.2019

Կարագանդայի միջադեպից հետո Ղազախստանից 23 հայ է արտաքսվել: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրել է անկախ ղազախ լրագրող Այսուլթան Ժակիպովը՝ հղում անելով տեղի իրավապահ մարմիններին: Ըստ լրագրողի՝ դեպքի օրը նման որոշում է կայացվել ընդհանուր թվով 26 մարդու վերաբերյալ, որոնց թվում կան նաև կորեացիներ և ուզբեկներ: «Անմիջապես այդ միջադեպից հետո պատկան մարմինները 26 քաղաքացու են արտաքսել, նրանցից 23-ը […]

̰
Կարագանդայում տեղի ունեցածը գերզգայուն հարց է, որին ազգամիջյան երանգ տալու բոլոր փորձերը դատապարտելի են. Շավարշ Քոչարյան

12:53 07.01.2019

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը մեկնաբանությամբ է հանդես եկել Կարագանդայում ստեղծված իրադրության վերաբերյալ. «Բոլոր նրանք, ովքեր ի սկզբանե առիթ են ունեցել հետևելու իրավիճակին, տեղյակ են, որ դեռևս հունվարի 3-ին Ղազախստանում Հայաստանի դեսպանությունը հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ։ Հասկանում ենք, որ երբ արվել է այդ հայտարարությունը, Հայաստանում տոնական օր էր, և հավանաբար ոչ բոլորն են դա […]

̰
Ադրբեջանցի կասկածյալների անունները փոխարինվել են հայերի անուններով․ ղազախական ընդդիմադիր ալիք

09:27 07.01.2019

Ղազախական «ԲԱՍԵ» հեռուստաալիքը ռեպորտաժ է պատրաստել այն մասին, թե ինչպես են Ամանորի գիշերը ծավալվել իրադարձությունները ղազախական Կարագանդա քաղաքի «Հին Հռոմ» ռեստորանի մոտ և ինչ է տեղի ունեցել դրանից հետո։ Զանգվածային ծեծկռտուքին մասնակցել է մոտ 60 մարդ, այդ թվում՝ չեչեններ: Ներկայումս 2 հայ և 1 ղազախ կա ձերբակալված: Եվս 1-ը հետախուզման մեջ է գտնվում: Ղազախական ընդդիմադիր […]

̰
Արարատի մարզում երիտասարդը մեքենայից կրակոցներ է արձակել քաղաքացիների ուղղությամբ. կան վիրավորներ

11:55 06.01.2019

Հունվարի 5-ին կրակոցներ են հնչել Արարատի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 23։30-ի սահմաններում Արարատի ոսկու կորզման ֆաբրիկայի՝ Բանավանի 4-րդ շենքին հարակից տարածքում կրակոցներ են հնչել։ Ոստիկանները պարզել են, որ նշված շենքի հարակից տարածքում նույն՝ Բանավանի 4-րդ շենքի բնակիչ, 27-ամյա Ժորա Գասպարյանը իր վարած Toyota Prado մակնիշի 10 QR 010 համարանիշի ավտոմեքենայի միջից իր մոտ եղած […]

̰
Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ

01:36 06.01.2019

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով Արմենակ Մնջոյանի մահվան մասին։ «Ցմահ դատապարտյալ Արմենակ Մնջոյանը մահացավ։ Ցավակցում ենք ընտանիքին և հարազատներին։ Այս մահը ևս իշխանությունների խղճին մնաց։ Ինչու չազատեցին գոնե նրանց, ում 20 տարվա շեմն արդեն հատել էր։ Ինչ հույս ու հավատով էին լցված հեղափոխական իշխանության հանդեպ ցմահ դատապարտվածները և ինչ հիասթափություն ապրեցին […]

̰
Ծովահենների կողմից առևանգված ռուսաստանցի նավաստիներից մեկը ազգությամբ հայ է

16:15 05.01.2019

Հրապարակվել են Աֆրիկայի ափերի մոտ ծովահենների հարձակումից հետո առևանգված ռուսաստանցի նավաստիների անունները։ Նրանց թվում է նաև հարձակման ենթարկված նավի խոհարար (կոկ) Անդրոնիկ (Անդրանիկ) Գրիգորյանը։ Այս մասին տեղեկանում ենք առևանգվածների անունների ցուցակից, որ հրապարակել է «ՌԻԱ ՖԱՆ» գործակալությունը։ Առևանգվածների անուններն են․ Անդրեյ Իվանով (կապիտան), Անդրեյ Սվիտին (ավագ օգնական), Ալեքսանդր Սիմոնով (երրորդ օգնական), Իգոր Տելեշին (բոցման), Ռոման Իվանով […]

̰
Վթարի ենթարկված շտապօգնության մեքենայի վարորդը վիրահատվել է, նրա վիճակը կայուն ծանր է

15:44 05.01.2019

Այսօր վթարի է ենթարկվել շտապօգնության ծառայության մեքենա։ Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ մեքենայում են եղել բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Բոլորը տեղափոխվել են Հերացի համալսարանական կլինիկա: Դանիելյանը մանրամասներ է հայտնել վերջիններիս առողջական վիճակի մասին. Բժիշկ՝ Սեյրանյան Մուշեղ Վարազդատի (25 տարեկան), կատարվել է ախտորոշիչ հետազոտություններ, […]

̰
Թբիլիսյան խճուղում շտապօգնության մեքենա է վթարվել, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց

15:02 05.01.2019

ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում, որում հայտնել է, որ շտապօգնության մեքենա է վթարի ենթարկվել Թբիլիսյան խճուղում: «Քիչ առաջ տեղեկացա, որ այսօր Թբիլիսյան խճուղում վթարվել է շտպաօգնության ծառայության մեքենա։ Մեքենայում գտնվել են բժիշկը, բուժքույրը և վարորդը։ Մեքենայում այդ պահին հիվանդ չի եղել։ Շտապօգնության անձնակազմը տեղափոխվել է «Հերացի» թիվ 1 […]

̰
Նորընտիր ԱԺ-ի առաջին նիստը կկայանա հունվարի 14-ին

16:45 04.01.2019

Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա 2019 թվականի հունվարի 14-ին՝ ժամը 10:00-ին: Այս մասին ԿԸՀ արտահերթ նիստի ժամանակ ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: «Ազգային Ժողովիր արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին: Դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրություններով ընտված նորընտիր ԱԺ առաջին նստաշրջանի հրավիրման օր է հայտարարվում 2019 թվականի հունվարի 14-ը»,-ասաց […]

̰
Հայտնի են «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների անունները

16:43 04.01.2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի` հունվարի 4-ի նիստում հրապարակվեցին «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պատգամավորական մանդատ ստացողների անունները: «Լուսավոր Հայաստան»-ից պատգամավորական մանդատ են ստանում. Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Բաղդասարյան Գուրգեն Նիկոլի Թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Գորգիսյան Գևորգ Սամվելի Թիվ 3 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Մարուքյան Էդմոն Հրաչիկի Թիվ […]

̰

16:40 04.01.2019

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմած արձանագրության համաձայն` « Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից պատգամավոր են ընտրվել` Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Վարդանյան Վարդան Նահապետի Թիվ 5 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Ստեփանյան Տիգրան Վաչիկի Թիվ 6 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակից՝ 1. Գևորգյան Քաջիկ Նահապետի 2. Աղաբաբյան Արայիկ Ռազմիկի Թիվ 7 ընտրական տարածքի […]

̰
Ովքե՞ր են «Իմ քայլը» դաշինքից մանդատ ստացած պատգամավորները

16:33 04.01.2019

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 4-ի նիստում հայտարարեց նորընտիր խորհրդարանի պատգամավորների անունները: «Իմ քայլը» դաշինքից պատգամավորական մանդատներ են ստանում` Թիվ 1 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Կոնջորյան Հայկ, Հակոբյան Երջանիկ, Հայրապետյան Մխիթար: Թիվ 2 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Նազարյան Լենա, Բաղդասարյան Նիկոլայ, Մակունց Լիլիթ, Հովակիմյան Վահագն: Թիվ 3 ընտրական տարածքի տարածքային ընտրական ցուցակ Միրզոյան […]

̰
BACK_TO_TOP