12:45 25.01.2019
Արմավիրի համայնքային ավագանու այսօրվա նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, նաև ԵԿՄ վարչության նախկին առաջնորդ Մանվել Գրիգորյանին Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշումն ուժը կորցրած ճանաչելու հարցն էր: Որոշումն ընդունվեց միաձայն, Մանվել Գրիգորյանը զրկվեց Արմավիրի պատվավոր քաղաքացու կոչումից:
12:33 25.01.2019
ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության ընդունման առիթով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունենում Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամների առաջ։ Նա նախ գովեց նրանց կատարած աշխատանքը, ապա ընթերցեց ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքը։ Հայտարարության մեջ ասվում է, որ Հայաստանը նախագահությունն ընդունում է կառույցի հիմնադրման 5-ամյակին, ու այդ 5 տարիների ընթացքում միությունը ցույց է տվել իր […]
11:25 25.01.2019
Սամվել Մայրապետյանը մոտ օրերս կմեկնի Գերմանիա՝ բուժման նպատակով: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց Մայրապետյանի փաստաբան Կարեն Բատիկյանը: Նա տեղեկացրեց, որ Հատուկ քննչական ծառայությունը երեկ բավարարել է իր միջնորդությունը՝ թույլատրել Մայրապետյանին դուրս գալ երկրից: Փաստաբանը տեղեկացրեց, որ ՀՔԾ ներակայացված նոր միջնորդությունն ամբողջությամբ Սամվել Մայրապետյանի առողջական վիճակի վերաբերյալ է եղել: «Լրացուցիչ ամսի 23-ին դարձյալ բժիշկների կոնսիլիում էր հրավիրվել, […]
22:10 24.01.2019
«Հրդեհ է բռնկվել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում։ Այսօր ժամը 18:40-ի սահմաններում Երկաթգծի էլեկտրական լարերի կարճ միացումից առաջացած կայծից հրդեհ է բռնկվել Բնապահպանության նախարարության Անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Լոռու անտառտնտեսությունում»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Արմեն Վարդանյանը։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Անտառտնտեսության աշխատակիցները հրդեհն արձանագրել են Վահագնուտ համայնքիn կից երկաթգծի Շահալի […]
17:04 24.01.2019
ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննված և կարճված՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործով վարույթը վերսկսվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից: Այլ մանրամասներ ՀՔԾ-ից չհայտնեցին, նշեցին, որ լրացուցիչ մանրամասների մասին դեռ կտեղեկացնեն: Գործի վերաբացման մասին տեղեկատվությունն առաջինը հայտնել էր «Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումը» (ICIJ)։ 2016 թվականին Hetq.am-ը […]
16:10 24.01.2019
Հունվարի 24-ի լուսադեմին ՌԴ Վորոնեժի մարզում վթարի ենթարկված «Մերսեդես սպրինտեր» մակնիշի միկրոավտոբուսը Ադրբեջանից է եղել: Այդ մասին SHANTNEWS.am-ի ռուսաստանյան թղթակից Վահե Ավանեսյանը ճշտել է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից, որտեղից հաղորդել են, որ ստացված պաշտոնական հաղորդագրությունից պարզ է դառնում՝ երկու ավտոբուսներից որևէ մեկը հայկական պետհամարանիշ չունի, դրանցում ՀՀ քաղաքացիներ չեն եղել, իսկ վթարված միկրոավտոբուսը ունեցել է ադրբեջանական […]
14:08 24.01.2019
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որ ՌԴ Վորոնեժի մարզում լուսադեմին վթարի ենթարկված երկու ավտոբուսներից որևէ մեկը հայկական պետհամարանիշներով չէ, դրանցում ՀՀ քաղաքացիներ չեն եղել: «ՌԴ ԱԻՆ-ից դեսպանությանը տրամադրված տեղեկատվության համաձայն, Վորոնեժի մարզում ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի և «Setra» մակնիշի ավտոբուսի մասնակցությամբ տեղի ունեցած վթարի մասին ռուսաստանյան լրատվամիջոցներով տարածված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ ՌԴ […]
13:50 24.01.2019
ՌԴ Վորոնեժի մարզում հունվարի 24-ի լուսադեմին հայկական և ռուսական ավտոբուսների վթարի հետևանքով վիրավորված ուղևորի վիճակը ծանր է, սակայն կայուն: Այդ մասին SHANTNEWS.am-ին քիչ առաջ հայտնեցին Վորոնեժի մարզի Պավլովյան շրջանի հիվանդանոցից՝ հրաժարվելով հայտնել վիրավորի անունը: «Մենք անձնական տվյալներ չենք հայտնում, սակայն կարող ենք ասել, որ վիրավորի վիճակը ծանր կայուն է»,- նշեցին հիվանդանոցից: Հիշեցնենք, որ Երևանի ժամանակով […]
12:40 24.01.2019
ՌԴ Վորոնեժի մարզում իրար բախված հայկական և ռուսական ավտոբուսների ուղևորների կյանքին վտանգ չի սպառնում: Այդ մասին հայտնել են Վորոնեժի տեղական լրատվամիջոցները: Ըստ հաղորդագրության՝ հայկական համարանիշներով Mersedes մակնիշի միկրոավտոբուսը, որում եղել է 9 ուղևոր, դուրս է եկել ճանապարհի հանդիպակած գոտի և բախվել Pegarus մակնիշի ավտոբուսին, որում եղել է 25 ուղևոր և Մոսկվայից ուղևորվել է Էլիստա: Ռուսական […]
12:22 24.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ռուսաստանի Վորոնեժի մարզում այս գիշեր՝ Երևանի ժամանակով ժամը 05:45-ին միմյանց են բախվել երկու ավտոբուսներ՝ Pegasus մեծ ավտոբուսը և հայկական համարանիշով միկրոավտոբուսը: Ըստ ռուսական TASS գործակալության՝ ռուսական ավտոբուսի ուղևորների թվում տուժածներ չկան, մինչդեռ հայկական միկրոավտոբուսի վարորդը զոհվել է, վնասվածքներ են ստացել նաև 3 ուղևորներ: Նրանցից մեկին հոսպիտալացրել են, իսկ մյուսները հրաժարվել […]
12:02 24.01.2019
Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնում իր 100-օրյա պաշտոնավարումն ամփոփելիս Արթուր Մեսչյանը լրագրողներին ասաց, որ գիտի, որ իրեն հարցնելու են Արամի 23 շենքի մասին, որի պատերից մեկը փլուզվել էր օրեր առաջ։ Նա միանգամից պատասխանեց այդ հարցին՝ առանց հարցին սպասելու։ «Վերջապես լուծվեց այդ հարցը։ Այսօր ստորագրվելու է պայմանագիր․ AMC-ն՝ իրացնողը այդ տարածքի, պարոն Հեքեքյանը և Մշակույթի նախարարությունը պետք […]
11:52 24.01.2019
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ի վաղ առավոտյան Մ-4 «Դոն» մայրուղու 699 կմ-ին՝ ՌԴ Վորոնեժի մարզում, ՀՀ պետհամարանիշով միկրոավտոբուսի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել։ Իրար են բախվել «Mercedes» մակնիշի միկրոավտոբուսն ու «Setra» մակնիշի ավտոբուսը։ Վթարի հետևանքով զոհվել է միկրոավտոբուսի վարորդը։ Չորս ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց։ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը ճշտում է վթարի հետևանքով զոհվածի […]
11:09 24.01.2019
Երեկ երեկոյան Yerevan.Today կայքը տեղեկություններ է հրապարակել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մի շարք աշխատակիցների աշխատավարձերի և պարգևատրումների վերաբերյալ: ՊԵԿ-ը պաշտոնապես հայտարարում է, որ ներկայացված թվերը ապատեղեկատվություն են և բացահայտ սուտ են: Պետք է նկատել, որ դեկտեմբերին բոլոր պետական գերատեսչություններում ստանում են երկու` նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների աշխատավարձերը, երկու ամիսների պարգևատրումներն ու տարեվերջյան հավելավճարները միասին: Հետևապես, հրապարակված տեղեկատվությունը […]
19:18 23.01.2019
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում որպես բանախոս մասնակցել է «Ձևավորելով ժողովրդավարության ապագան» խորագրով թեմատիկ քննարկմանը: Քննարկմանը որպես բանախոս հանդես են եկել նաև Կոլումբիայի նախագահ Իվան Դուկե Մարկեսը, Նեպալի վարչապետ Խաջա Փրասադ Շարմա Օլին, New York Times-ի հրատարակիչ Արթուր Գրեգ Զալցբերգերը և «Ղեկավարությունն այսօր» նախագծի գլխավոր տնօրեն Դանիելա Բալոու Աարեսը: Քննարկումը վարել է […]
18:13 23.01.2019
Ջուլիետա Ղուկասյանի սպանության գործով ևս մեկ անձի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել: Սա նշանակում է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողը նույն օրը, բացի Ջուլիետա Ղուկասյանից, մարմնական վնասվածքներ է հասցրել ևս մեկ մարդու: Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնել է տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Ես չգիտեմ այդ անձը համարվում է տուժո՞ղ, թե […]
17:24 23.01.2019
ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի սպանության հատկանիշներով հարուցված քրեական գործը կասեցվել է: Այս մասին SHANTNEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: Նրա խոսքերով` հաշվի առնելով, որ նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ հնարավոր բոլոր դատավարական գործողությունները, սակայն հանցագործությունը չի բացահայտվել, չի պարզվել որպես մեղադրյալ ներգրավման ենթակա անձը, […]
17:23 23.01.2019
Օրերս ՀՀ քննչական կոմիտե է հրավիրվել և բացատրություն տվել ՀՀ նախկին վարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Հովիկ Աբրահամյանը։ Այս մասին SHANTNEWS.am-ին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Վերջինս հայտնեց, որ Աբրահամյանը բացատրություն է տվել ՀՀ քննչական կոմիտեում հարուցված՝ Հրազդանի անտառային ֆոնդի հողերի սեփականաշնորհման ընթացքում հայտնաբերված ենթադրյալ կոռուպցիոն […]
14:46 23.01.2019
ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտարարություն է տարածել, որում հայտնում է, որ ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում՝ աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ դժվարություններ: Ներկայացնենք կոչն ամբողջությամբ. «Հարգելի՛ քաղաքացիներ, ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցման կետում կայանված տրանսպորտային միջոցները (հիմնականում աջ ղեկ) խոչընդոտում են մաքսակետի բնականոն գործունեությունը, ստեղծում ավելորդ […]
17:32 22.01.2019
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHANTNEWS.am-ը, Վերաքննիչ դատարանն այսօր՝ հունվարի 22-ին, ժ. 13։30-ին հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու մասին որոշումը: Այս մասին դռնփակ դատական նիստից հետո լրագրողներին տեղեկացրեց հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը: Քիչ առաջ Մանվել Գրիգորյանը ժամանեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ: Նրան ուղեկցեցին դարպասներից ներս: Մանրամասները՝ տեսանյութում:
16:01 22.01.2019
Հայաստանի կառավարությունը համաձայնության է եկել ռուսական «Գազպրոմ» ընկերության հայկական դուստր ձեռնարկության՝ «Գազպրոմ Արմենիայի» հետ, ինչի արդյունքում Հայաստանի սպառողների համար գազի գինը 2019 թվականին կմնա նույնը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դավոսում անցկացվող համաժողովի կուլուարներում ասել է ռուսական «ՌԻԱ Նովոստիին»։ Փաշինյանը հիշեցրել է, որ Հայաստանը գազը գնում է ոչ թե ռուսական ընկերությունից, այլ դրա հայկական մասնաճյուղից, […]
13:48 22.01.2019
Րոպեներ առաջ Վերաքննիչ դատարանը հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ որոշումը: Դատարանը բավարարեց Գլխավոր դատախազության միջնորդությունը, այն է՝ խափանման միջոցը փոխարինել կալանավորմամբ: Թե ինչ հիմքով է բավարարվել ՀՔԾ միջնորդությունը, դատախազ Վահագն Գրիգորյանը չի մանրամասնել: Գրիգորյանը կկալանավորվի այսօր: Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակելու որոշումը դժգոհություններ էր առաջացրել Էջմիածին քաղաքում: […]
11:54 22.01.2019
Այսօր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի 9-րդ նիստում խորհրդի նախագահի պաշտոնում միաձայն ընտրվել է Գևորգ Մուրադյանը: Նա Ֆիզիկայի ֆակուլտետի Քվանտային երևույթների հետազոտման և մոդելավորման գիտահետազոտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող է: Նշենք, որ մինչ այդ, ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր: Հրաժարականից հետո նա նաև փաստացի ազատվել էր այդ պաշտոնից: Ձայների մեծամասնությամբ հոգաբարձուների խորհրդի քարտուղար է […]
19:15 21.01.2019
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ, հայտնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից: Նախնական տվյալների համաձայն՝ ՀՀ մի շարք քաղաքացիներ, առևտրային նպատակներով Վրաստանից, Թուրքիայից, ինչպես նաև այլ երկրներից ձեռք բերված […]
16:02 21.01.2019
Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային առաջին նստաշրջանը: Այն կանցկացվի հունվարի 21-25-ը։ ԵԽԽՎ-ում ՀՀ-ն ներկայացել է նոր պատվիրակությամբ, որը ղեկավարում է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը: Որպես հիմնական անդամներ՝ պատվիրակության կազմում են նաև Հովհաննես Իգիթյանը, Նաիրա Զոհրաբյանը և Էդմոն Մարուքյանը: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Ալեքսանդր Պաչիերը ներկայացրել է դեկտեմբերի 9-ին […]
15:07 21.01.2019
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում՝ դատավոր Աիդա Դավթյանի նախագահությամբ, այսօր՝ հունվարի 21-ին, տեղի ունեցավ «Սեդրակ Քոչարյանն ընդդեմ Արթուր Վանեցյանի» գործով նախնական դատական նիստը։ Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, հայց է ներկայացրել ԱԱԾտնօրեն Արթուր Վանեցյանի դեմ՝ պահանջելով «փոխհատուցել զրպարտության դիմաց և հրապարակայնորեն հերքել» 2018 թվականի սեպտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Վանեցյանի հայտնած այն […]
14:42 21.01.2019
Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության որոշմամբ՝ որպես կասկածյալ ձերբակալվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Վարդանանց 6-րդ փողոցում գործող «Լապտերիկ» մանկապարտեզի տնօրեն Գայանե Հովհաննիսյանը, հայտնում է Shamshyan.com-ը։ Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6-րդ գլխավոր […]
11:24 21.01.2019
Դատարանի կողմից Մանվել Գրիգորյանի կալանքի, ապա կալանքից ազատման հարցը կարող էր հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան, սակայն ինքը` Գրիգորյանը, հրաժարվել է դիմել։ Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում ասաց Գրիգորյանի պաշտպաններից Լևոն Բաղդասարյանը։ Ըստ նրա` Գրիգորյանին չէին կարող կալանավորել միայն քննիչների ենթադրության հիմքով, թե նա կարող էր հանցագործություն կատարել։ Հենց այդ խախտման հիմքի վրա, ըստ պաշտպանի, […]
19:06 19.01.2019
Վրաստանի բանակցությունները «Գազպրոմի» հետ ռուսական գազը Հայաստան տարանցման պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի շուրջ կավարտվեն մոտակա երկու շաբաթում։ Այս մասին այսօր լրագրողների հետմ զրույցում տեղեկացրել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կոբուլիան, հայտնում է TASS-ը: «Ներկայումս «Գազպրոմի» հետ ընթանում է ռուսական գազը Հայաստան տարանցման նոր համաձայնագրի պայմանների քննարկում: Մինչ այդ բանակցությունների ավարտը նախորդ պայմանագրի […]
17:46 18.01.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը րոպեներ առաջ հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց դատախազ Վահագն Մուրադյանը: Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու միջնորդություն ներկայացրել էր Հատուկ քննչական ծառայությունը: Պաշպանական կողմն էլ միջնորդություն էր ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխարինելու […]
16:12 18.01.2019
Քիչ առաջ ավարտվեց Ազգային ժողովի խորհրդի անդրանիկ նիստը: Նիստի անցկացման հրատապությունը պայմանավորված էր նրանով, որ երկուշաբթի օրը Ստրասբուրգում պետք է մեկնարկի ԵԽԽՎ նստաշրջանը: Այդ իսկ պատճառով հաստատվեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության կազմը: Այսպիսով, 8 պատգամավոր է ներգրավված հայկական պատվիրակության կազմում․ 4-ը՝ հիմնական, 4-ը՝ փոխարինողներ: ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավարը կլինի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, «Իմ […]