TIME
Ամսաթիվ
31 03 2025
  • $
    391.59
  • RUBLE
    4.67
  • 421.70
WEATHER
+18.09 oC

Հրատապ

Ասադն իր ընտանիքի հետ ժամանել է Մոսկվա. ՏԱՍՍ

21:52 08.12.2024

Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադը գտնվում է Մոսկվայում և ապաստան է ստացել Ռուսաստանում, ՏԱՍՍ-ին հայտնել է Կրեմլի աղբյուրը։ «Ասադը և նրա ընտանիքի անդամները ժամանել են Մոսկվա, հումանիտար նկատառումներից ելնելով, նրանց ապաստան են տրամադրել»,- ասել է գործակալության զրուցակիցը։

̰
Նիկոլ Փաշինյանը Էմանուել Մակրոնի հրավերով ժամանել է Ֆրանսիա

20:25 07.12.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: «Այցի շրջանակներում նրանք կմասնակցեն Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման հանդիսավոր արարողությանը»,-նշել է նա:

̰
Կալիֆոռնիայում երկրաշարժի պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

10:36 06.12.2024

Կալիֆոռնիայի նահանգի իշխանությունները 7 բալ ուժգնությամբ երկրաշարժից հետո արտակարգ դրություն են հայտարարել, հայտարարել է  նահանգապետ Գևին Նյուսոմը։ «Ես հենց նոր հաստատեցի արտակարգ դրություն՝ թույլ տալու համար ավելի շատ ռեսուրսներ ուղղել այնտեղ, որտեղ անհրաժեշտ է», – գրել է նա X-ում: Նահանգապետը հավելել է, որ իշխանությունները օպերատիվ աշխատում են «Կալիֆոռնիայի բնակիչներին պահելու տեղեկացված և ապահով»: Հինգշաբթի օրը […]

̰
Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին

08:15 06.12.2024

Դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին: Պենտագոնում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն, հնչել են ՀՀ և ԱՄՆ պետական օրհներգերը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով ԱՄՆ պաշտպանության քարտուղար Լլոյդ Օսթինին ջերմ հյուրընկալության համար, մանրամասներ է ներկայացրել ՀՀ զինված ուժերում ընթացող […]

̰
Այսօր մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ

10:25 03.12.2024

Այսօր առավոտյան «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի մեծ թվով վարորդներ առանց որևէ նախնական ծանուցման հրաժարվել են դուրս գալ երթուղիներ՝ ըստ էության փաստի առաջ կանգնեցնելով առավոտյան աշխատանքի և այլ վայրեր շտապող տասնյակ հազարավոր քաղաքացիների։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ «Ինչպես գիտեք, վերջին ամսվա ընթացքում հանրությանը պարբերաբար առիթ ենք ունեցել հայտնելու, […]

̰
Երկրաշարժ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք

09:21 02.12.2024

Դեկտեմբերին 2-ին` տեղական ժամանակով ժամը 08:38-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 04։38-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․06⁰ և արևելյան երկայնության 44.27⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Ստեփանավան քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3․4 մագնիտուդով երկրաշարժ:

̰
Սիրիայում դիպուկահարի կրակոցից հայ է զոհվել․ ԶԼՄ

15:17 01.12.2024

Այսօր դիպուկահարի կրակոցից զոհվել է հալեպահայ Երուանդ Արսլանյանը, հայտնում է «Գանձասար» շանբաթաթերթը։ «Արսլանեան երէկ Հալէպէն դուրս ելած ժամանակ Սելեմիէի ճամբուն վրայ դիպուկահարի մը արձակած փամփուշտէն վիրաւորուած եւ փոխադրուած էր Համայի հիւանդանոց։ Անոր վիճակը ծանրացած է եւ այսօր կէսօրին դոկտ. Արսլանեան իր մահկանացուն կնքած է»,-նշված է հոդվածում։

̰
Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա

19:50 30.11.2024

Ահաբեկիչները հարձակվել են Հալեպում Իրանի հյուպատոսության վրա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ Ոչ ոք չի տուժել։ Ինչպես նշվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ, Բաղային «խստորեն դատապարտել է Հալեպում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսության վրա իրականացված ահաբեկչությունը»։ Դիվանագետն ընդգծել է, որ Իրանը «ստիպված կլինի այս հարձակման համար պատասխան տալ […]

̰
Էդուարդ Հակոբյանը կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ

11:04 26.11.2024

Էդուարդ Հակոբյանը, ով ներկայումս Ֆինանսների նախարարի տեղակալն է, կնշանակվի Պետական եկամուտների կոմիտեի նախագահ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

̰
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել

08:55 25.11.2024

Անթալիայի օդանավակայանում վայրէջք կատարելիս ռուսական Azimut ավիաընկերության ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, սակայն այն մարվել է, հայտնում է HavaSosyalMedya պորտալը։ Ինչպես պարզաբանել է Օդային տրանսպորտի դաշնային գործակալությունը, ինքնաթիռում ոչ ոք չի մահացել արտակարգ իրավիճակի հետեւանքով։ Իր հերթին, Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ բռնկված օդանավից տարհանվել են 89 ուղևորներ և անձնակազմի վեց անդամներ։ Նրանք […]

̰
Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում. այն զգացվել է նաև Հայաստանում

12:51 23.11.2024

Նոյեմբերի 23-ին, տեղական ժամանակով ժամը 12:10-ին Ադրբեջանի տարածքում գրանցվել է օջախի 10 կմ խորությամբ 4․3 մագնիտուդով երկրաշարժ: էպիկենտրոնը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի Գորիս, Սիսիան, Մեղրի, Կապան, Քաջարան, Ագարակ քաղաքներում՝ 3-4 բալ ուժգնությամբ։

̰
Տիգրան Դադունցը՝ արդարադատության նախարարի տեղակալ

09:58 21.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Տիգրան Դադունցը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Տիգրան Դադունցին նշանակել արդարադատության նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:

̰
Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար

09:22 21.11.2024

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Դավիթ Խուդաթյանը նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.Դավիթ Խուդաթյանին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար»,-ասված է նախագահի հրամանագրում։

̰
Արփինե Սարգսյանը կնշանակվի ներքին գործերի նախարար

08:33 20.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է․ «Սիրելի հայրենակիցներ, Արփինե Սարգսյանը, ով այս պահին զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը, կնշանակվի Ներքին գործերի նախարար»։

̰
Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության

12:15 19.11.2024

Երվանդ Քոչարի թանգարանից անհետացել են նկարչի 7 ստեղծագործություններ՝ մոտ 500.000 դոլար արժողության։ Այս մասին հայտնում են «Քոչար» մշակութային հիմնադրամից։ «Կասկածներ կան նաև թանգարանում գտնվող պետական գույք հանդիսացող ստեղծագործությունների բնօրինակ լինելու, ինչպես նաև ապօրինի գործարքների հետ կապված։ Երվանդ Քոչարի ժառանգությունը վտանգված է, Հայաստանի պետությունը կարող է կանգնել փաստի առաջ»,-նշված է հաղորդագրության մեջ։

̰
Երկրաշարժ Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտում

13:13 18.11.2024

Սույն թվականի նոյեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 12:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 08։41-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․97⁰ և արևելյան երկայնության 46.67⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Ադրբեջան-Հայաստան սահմանային գոտի՝ Ահար քաղաքից 65 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 3,8 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 […]

̰
Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին․ Քյարամյան

11:41 18.11.2024

ՀՀ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ուղերձ է հղել․ «Սիրելի՛ հայրենակիցներ, ՀՀ քննչական կոմիտեի սիրելի՛ աշխատակիցներ, գործընկերներ, Եկել է պահը հայտնելու Ձեզ՝ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի պաշտոնից հրաժարվելու՝ իմ կայացրած որոշման մասին։ Այն բխում է վերջին շրջանում ընդհանուր իրավապահ համակարգի գործունեության շուրջ ստեղծված իրավիճակից ածանցվող ներքին վերագնահատումներից։ Շնորհակալություն եմ հայտնում նախ Քննչական կոմիտեի ողջ անձնակազմին, […]

̰
Մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները․ Փաշինյան

10:26 18.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է որոշ պաշտոնյաների ազատման դիմումների մասին շրջանառվող լուրերին։ «Սիրելի հայրենակիցներ, հաշվի առնելով մամուլում եւ սոցիալական ցանցերում ի հայտ եկած զանգվածային քննարկումները, հարկ եմ համարում տեղեկացնել, որ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների խնդրել եմ թողնել իրենց զբաղեցրած պաշտոնները։ Նման խնդրանքով դիմելու պատճառները անձնավորված չեն, այլ համակարգային, որոնց մասին հրապարակային խոսել եմ։ Միեւնույն […]

̰
Կարեն Անդրեասյանը հրաժարական է տվել

08:12 18.11.2024

Հայաստանի Հանրապետության բարձրագույն  դատական խորհրդի նախագահ Կարեն Անդրեասյանը հրաժարական է ներկայացրել։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում․ «Ուզում եմ առաջ ընկնել պաշտոնանկությունների շրջանառվող շարքից: Այլևս հրաժարվում եմ Բարձրագույն դատական խորհրդի թե´ նախագահությունից և թե՛ անդամությունից: Առերևույթ ամեն ինչ պարզ է, իսկ խորքային պատճառները չեմ ուզում ասել: Ինչ էլ ասեմ, հազար ու մի ձև […]

̰
ՃՏՊ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին. կան տուժածներ և մեկ զոհ

08:05 18.11.2024

Նոյեմբերի 17-ին, ժամը 22:05-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «GAZ» (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1973 թ.) […]

̰
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ

18:42 16.11.2024

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Վարչապետ Փաշինյանը նախագահ Թրամփին շնորհավորել է ընտրություններում տարած հաղթանակի առիթով և նրան տեղեկություններ է փոխանցել Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումների և ընթացիկ վիճակի մասին: Քննարկվել են նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր:

̰
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կա զոհ

19:19 12.11.2024

Նոյեմբերի 12-ին, ժամը 14:50-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ-Թթուջուր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է որ Ճամբարակ քաղաքի Գարդմանի փողոցի վերջնամասում բախվել են «Mercedes-Benz» (վարորդ` Գ. Մ., ծնված 1975 թ․) և […]

̰
Բաքվում COP29-ին մասնակցելու վերջնական որոշում չկա․ Կոստանյան

12:25 11.11.2024

Բաքվում այսօր մեկնարկած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի 29-րդ համաժողովին (COP29) մասնակցելու վերջնական որոշում չկա, այսօր խորհրդարանում հայտարարեց փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։ «Ազատության» հարցին ի պատասխան Կոստանյանն ասաց, որ այդ որոշումը կախված է մի շարք հարցերից, այդ թվում՝ գերիների վերադարձի և խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումներից։ «Եթե դեռ չկա որոշում, տեսականորեն հնարավոր է և՛ գնալ, և՛ […]

̰
Երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք

11:06 09.11.2024

Սույն թվականի նոյեմբերի 9-ին` տեղական ժամանակով ժամը 10:35-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․22⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2,3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 […]

̰
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին

13:51 06.11.2024

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Դոնալդ Թրամփին։ «Ջերմ շնորհավորանքներս Դոնալդ Թրամփին՝ Միացյալ Նահանգների 47-րդ նախագահի պաշտոնում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ: Պարոն նորընտիր նախագահ, ես անհամբեր սպասում եմ ձեզ հետ աշխատելուն՝ երկկողմ ռազմավարական հարաբերություններ կառուցելու համար, հիմնված մեր ընդհանուր արժեքների, առաջնահերթությունների և շահերի վրա»,-նշված է Փաշինյանի ուղերձում։

̰
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները

18:33 05.11.2024

Նոյեմբերի 5-ին Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները (նախագծի 11-րդ խմբագրություն): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:

̰
Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար

11:26 05.11.2024

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով՝ Սրբուհի Գալյանը նշանակվել է Արդարադատության նախարար: Ավելի վաղ հայտնել էինք, որ Գալյանն ազատվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից։

̰
ԿԽՄԿ-ն հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց

12:47 04.11.2024

ԿԽՄԿ-ն հոկտեմբերին այցելել է Բաքվում պահվող անձանց. այս մասին Radar Armenia-ի հետ զրույցում հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին։ «Հնարավորություն է տրվել յուրաքանչյուրին՝ կապ հաստատել ընտանիքի անդամների հետ»,- ասաց նա։ Հիշեցնենք՝ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից հայտնում են, որ հաստատված ընդհանուր 23 գերի կա, որից 8-ը՝ բարձրաստիճան պաշտոնյա, 10 զինծառայող, 5 քաղաքացիական […]

̰
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը

16:03 30.10.2024

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը: Նիստին, բացի ԱԽ անդամներից, մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Նիստի ընթացքում քննարկվել են արտաքին և ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր:

̰
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում

18:43 25.10.2024

Հոկտեմբերի 25-ին` տեղական ժամանակով ժամը 18:13-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 14։13-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․38⁰ և արևելյան երկայնության 44.09⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան՝ Դմանիսի քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 3․2 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
BACK_TO_TOP