TIME
Ամսաթիվ
19 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Հրատապ

Ադրբեջանը պարտավոր է ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը երկու ուղղությամբ. Հաագայի դատարանը հրապարակեց որոշումը

20:21 22.02.2023

Արդարադատության միջազգային դատարանը հրապարակեց Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ ժամանակավոր միջոց կիրառելու Հայաստանի պահանջի մասին որոշումը: Այսպիսով` դատարանը եզրակացնում է, որ Ադրբեջանը պարտավոր է իր՝ կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն՝ ձեռնարկել իրենից կախված բոլոր միջոցները, որպեսզի ապահովի անձանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով երկու ուղղությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվեց փետրվարի 22-ին: Դատարանը նախ հիշեցրեց, […]

̰
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը. ԱՀ ՊԲ

13:28 22.02.2023

Փետրվարի 21-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շփման գծի հյուսիսային և արևելյան ուղղություններով խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմից տուժածներ չկան։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ՊԲ-ից:

̰
Քննարկվել են ՀՀ-ի և ԱՄԷ-ի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարները

23:28 21.02.2023

Փետրվարի 21-ին՝ Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած աշխատանքային այցի շրջանակում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ՀՀ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Քննարկվել են ՀՀ և ԱՄէ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները: Հանդիպման ավարտին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ԱՄԷ […]

̰
ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գրիգորի Խաչատուրովը ձերբակալվել է

11:15 21.02.2023

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում քննվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ վարույթն իրականացնող մարմնի կողմից 2023 թվականի փետրվարի 20-ին հսկող դատախազին միջնորդություն է ներկայացվել 2006-2010 թվականներին ՀՀ ՊՆ N զորամասի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած Գ.Խ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ՝ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն […]

̰
Ուժգին երկրաշարժ Իրանում

11:06 21.02.2023

Իրանի հարավում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 06.05-ին (Երևանի ժամանակով 10.05-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Բենդեր Աբբաս քաղաքից 113 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Հնարավոր տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել:

̰

12:38 20.02.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ տեղական ինքնակառավարման մարմնի անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող Երևան համայնքի Ավան վարչական շրջանի աշխատակազմի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետը նախնական համաձայնության գալով նույն վարչական շրջանի այլ պաշտոնատար անձանց հետ, 2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի […]

̰
Զինծառայողի՝ կյանքից զրկվելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

11:50 20.02.2023

2023 թվականի փետրվարի 19-ին զինծառայողի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախաձեռնվել է քրեական վարույթ: ՀՀ ՊՆ ՌՈ Իջևանի բաժնից հաղորդում է ստացվել այն մասին, որ ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Հ.Պ.-ն՝ ծնված 2004թ-ին, զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի […]

̰
Զինված բախումներ՝ աֆղանա-պակիստանյան սահմանին

11:43 20.02.2023

Երկուշաբթի օրը զինված բախումներ են սկսվել աֆղանա-պակիստանյան սահմանին ՝ «Տորհամ» անցակետի շրջանում։ Այս մասին հայտնել է Hasht-e Subh թերթը՝ վկայակոչելով Աֆղանստանի Նանգարհար նահանգում իր աղբյուրները։ Նրանց տվյալներով՝ Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների և պակիստանցի սահմանապահների միջև փոխհրաձգությունները սկսվել են վաղ առավոտյան և շարունակվում են ընդհուպ մինչեւ այս պահը: Պատճառը հայտնի չէ։ Պակիստանյան Dawn […]

̰
Մեքենան գլորվել է ձորը․ երկու զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել․ ՊՆ

09:43 20.02.2023

Փետրվարի 19-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Խնածախ գյուղի մոտակայքում ձնահյուսի պատճառով ՊՆ «Ուազ» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը, ինչի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Զորանդ Հրանտի Արզումանյանը և Զորակ Սամվելի Երանոսյանը: «2 զինծառայողներ տարբեր վնասվածքներով տեղափոխվել են կայազորային հոսպիտալ. վնասվածքներ ստացած զինծառայողների վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում: Մեքենայի անձնակազմը, եղանակային չափազանց վատ պայմաններում […]

̰
ԿԺԴՀ-ն բալիստիկ հրթիռներ է արձակել․ ՄԱԿ-ի ԱԽ նիստ կանցկացվի

08:53 20.02.2023

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը ՝ նվիրված ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակումներին, տեղի կունենա երկուշաբթի։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է համաշխարհային կազմակերպության աղբյուրը։ Նրա տվյալների համաձայն՝ նիստը նախատեսված է ժամը 15:00-ին: Ավելի վաղ Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հայտարարել էր, որ Ճապոնիան պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ անցկացնել՝ կապված ԿԺԴՀ-ի հրթիռային արձակումների հետ: Ճապոնիայի պաշտպանության նախարարությունն […]

̰
08:00-ից բոլոր ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը կվերականգնվի. հայտարարություն

08:28 20.02.2023

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին առավոտյան ժամը 08:00-ից բոլոր ԱԳԼՃԿ- ների գազամատակարարումը կվերականգնվի։

̰

08:15 20.02.2023

Երկուշաբթի օրը Սիցիլիա կղզու ափերի մոտ 4,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պալերմո քաղաքից 94 կմ հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 648 հազար մարդ: Օջախը գտնվել է 17 կմ խորության վրա։

̰
Դեռևս չպարզված հանգամանքներում զինծառայողի կորուստ ունենք

20:50 19.02.2023

Փետրվարի 19-ին ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասում զինծառայող, շարքային Հայկ Արամի Պետրոսյանը դեռևս չպարզված հանգամանքներում ստացել է հրազենային մահացու վիրավորում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից; Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով տարվում է քննություն: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
Հրթիռակոծություն Դամասկոսում. կան մարդկային կորուստներ

02:31 19.02.2023

Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի վրա իսրայելական հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել, հայտնում է լիբանանյան Al-Mayadeen հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սիրիայի առողջապահության նախարարության աղբյուրին: Ինչպես փոխանցում է աղբյուրը, կան տուժածներ, նրանցից ոմանք գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում: Ավելի վաղ Սիրիայի մայրաքաղաքի ոստիկանության աղբյուրը ՌԻԱ Նովոստի-ին հայտնել էր, որ Դամասկոսի հարավում բնակելի թաղամաս է հրթիռակոծվել, տուժել է առնվազն մեկ […]

̰

23:59 18.02.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել են թուրք սեյսմոլոգները: Տարերային աղետների հետևանքների վերացման վարչության տվյալներով՝ 5,2 մագնիտուդով երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա ՝ Գեքսուն քաղաքի մոտակայքում: Ավերածությունների և տուժածների մասին դեռ չի հաղորդվել: Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ […]

̰

23:58 17.02.2023

Փետրվարի 17-ին, տեղական ժամանակով ժամը՝ 23:33-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 19:33-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.52⁰ և արևելյան երկայնության 44.98⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 3 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
1-2 օրով կընդհատվի մի շարք ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը․ հայտարարություն

22:11 17.02.2023

ՌԴ Ստավրոպոլի տարածաշրջանում ս.թ. փետրվարի 14-ին ժամը 16:00-ից մասնակի խցափակվել է Վրաստանը և Հայաստանի Հանրապետությունը սնուցող «Հյուսիսային Կովկաս–Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարը, որի պատճառով զգալիորեն նվազել են ՀՀ ներկրվող բնական գազի օրական ծավալները: Ինչպես տեղեկացնում են «Գազպրոմ Արմենիա»-ից, հաշվի առնելով ՌԴ-ից ներկրվող բնական գազի ընդհատումները և անբավարար քանակությունները, Աբովյանի գազի ստորգետնյա պահեստ կայանից գազի առնման (գազամատակարարման […]

̰
Հիվանդը մետաղական շղթայով միացված է եղել ջեռուցման մարտկոցներին. ձերբակալվել են Վարդենիսի տուն-ինտերնատի տնօրենը և 3 աշխատակիցներ

15:14 17.02.2023

ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վարդենիսի բաժնից հաղորդում է ստացվել Վարդենիս քաղաքում գտնվող «Նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում մի շարք չարաշահումների կատարման մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՔԿ-ից՝ մասնավորապես, հիվանդներին ամբողջությամբ չեն տրամադրվում օրվա հասանելիք ծխախոտը և սնունդը, օրվա ճաշացանկից մատուցվում է միայն առանց մսի ապուր և հաց, բաժանմունքի սանիտարների, ճաշարանի աշխատակիցների պարտականությունը հանդիսացող աշխատանքների մի մասը կատարում են […]

̰
Զինվորական կացարանի հրդեհի գործով քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ

10:26 17.02.2023

Դատախազը, ուսումնասիրելով Քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության 5-րդ կայազորային քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նյութերը, 2023 թվականի փետրվարի 16-ին, իր նախաձեռնությամբ ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներական ծառայության պետ Տ.Ղ.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ): Զորամասի ինժեներական ծառայության […]

̰
Վարչապետ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Շառլ Միշելի հետ

02:28 17.02.2023

Աշխատանքային այցով Մյունխենում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ ֆորմալ հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանը և կայունությանը, ինչպես նաև Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը վերաբերող հարցերի:

̰
Արցախից ևս 8 հիվանդ է տեղափոխվել Հայաստան․ 4 բուժառուներ վերադարձել են Արցախ

15:45 16.02.2023

ԱՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից ուռուցքային հիվանդություներով, վիրահատական միջամտություններ և հետինպլանտացիոն համուղղում պահանջող ախտաբանությամբ 8 անձ այսօր՝ փետրվարի 16-ին, «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել է ՀՀ մասնագիտացված բժշկական կենտրոններ։ 4 բուժառուներ, ովքեր պետական պատվերի շրջանակներում […]

̰
ԱՍՀ նախարարությունը ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին տեղափոխելու մտահոգությունների առնչությամբ տեղեկացնում է

15:14 16.02.2023

Երևան-Աշտարակ մայրուղու վրա գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրի բնակիչներին տեղափոխելու մտահոգությունների առնչությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր լիազորությունների շրջանակում անհրաժեշտ աշխատանքներ է իրականացնում վերոնշյալ շենքում բնակվող քաղաքացիների ժամանակավոր կեցության ապահովման ուղղությամբ։ «Նախարարությունն այս պահին քննարկում է նաև իրականացնել վարձավճարի փոխհատուցման ծրագիր՝ չափորոշիչներին համապատասխանող քաղաքացիների կեցության […]

̰
Դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ-ի գործունեությունը

15:03 16.02.2023

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարգրի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։ Ըստ այդմ՝ վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ․ կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ […]

̰
Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդական

14:30 16.02.2023

ՀՀ նախկին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը նշանակվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Համբարձում Մաթևոսյանին նշանակել վարչապետի գլխավոր խորհրդական»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

̰
Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի օգնական

14:27 16.02.2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Նազելի Բաղդասարյանը նշանակվել է վարչապետի օգնական: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով` Նազելի Բաղդասարյանին նշանակել վարչապետի օգնական»,- նշված է որոշման տեքստում:

̰
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել ՊՆ նախկին վարչական համալիրում գործողության վերաբերյալ

11:45 16.02.2023

Փետրվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում, ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն: Գործողությանը մասնակցել են նաև ՆԳՆ փրկարար ծառայության և Շտապօգնության աշխատակիցները:

̰
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը

21:46 15.02.2023

Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակի աշխատանքը։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ տեղեկատվական շտաբից։ Առաջիկայում գազի առկա խիստ սահմանափակ ծավալով կապահովվեն գազալցակայանները, ինչից հետո կդադարի նաև դրանց աշխատանքը։ Նման վարքագծով Ադրբեջանը ձմռան ցուրտ եղանակին և գիշերային ժամերին միացնելով և ապա անմիջապես արգելափակելով Հայաստանից Արցախ գազամատակարարումը, նպատակ ունի ստեղծել խնդիրներ և արտակարգ […]

̰
2022թ. սեպտեմբերի 14-ին մարտական դիրքերն ինքնակամ թողնելու համար մեղադրվող 6 զինծառայողների վերաբերյալ վարույթի նյութերն ուղարկվել են դատարան

16:06 15.02.2023

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում քննված վարույթի նախաքննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ N զորամասի եռամսյա վարժական հավաքներին զորակոչված թվով 6 զինծառայողները 2022 թվականի սեպտեմբերի 14-ին ինքնակամ թողել են մարտական դիրքերը։ Նշված զինծառայողներին վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 540-րդ հոդվածի 5-րդ մասով […]

̰
ԱՀ ԱԱԾ-ն միջոցներ է ձեռնարկում արցախյան շուկայում թուրքական ծագում ունեցող արտադրանքի հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ

12:25 15.02.2023

ԱՀ ԱԱԾ-ից փոխանցում են, որ երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում տեղեկություն էր տարածվել Արցախում թուրքական ծագում ունեցող գյուղատնտեսական մթերքի վաճառքի վերաբերյալ: ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում նշված դեպքի հանգամանքները պարզելու, այդ թվում հիշյալ ապրանքի ծագման աղբյուրը և արցախյան շուկայում հայտնվելու ճանապարհը պարզելու ուղղությամբ: Ձեռնարկված միջոցների ու արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

̰
Արարատ Միրզոյանը ժամանել է Թուրքիա

12:00 15.02.2023

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը քիչ առաջ վայրէջք կատարեց Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում: Ինչպես Անկարայից փոխանցում է «Արմենպրես»-ի թղթակիցը, օդանավակայանում ՀՀ ԱԳ նախարարին դիմավորել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:

̰
BACK_TO_TOP