TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.90
  • RUBLE
    4.79
  • 444.61
WEATHER
+18.09 oC

Հրատապ

Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը. Բլինքեն

21:25 23.03.2023

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթից հետո պետքարտուղար Բլինքենը պատասխանել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին կոնգրեսականների հարցերին: «Մի պահ ետ գնամ, որովհետև կարծում եմ, որ սա շատ կարևոր պահ է, և սրա շուրջ խոսակցությունը մենք պետք է շարունակենք։ Ես ակտիվորեն զբաղվում եմ՝ հասկանալու, թե ինչով կարող ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու խաղաղ համաձայնագրի […]

̰
ՌԴ ՊՆ-ն Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

21:17 23.03.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ ՌԴ ՊՆ-ի տեղեկագրի՝ տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերով փաստի առթիվ քննություն է տարվում։

̰

13:32 23.03.2023

Թուրքիայի Մարաշի նահանգում տեղական ժամանակով 12:19-ին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական […]

̰
Հակառակորդի կրակոցից կորուստ ունենք. ՀՀ ՊՆ

19:28 22.03.2023

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
Րոպեներ առաջ ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ

15:53 22.03.2023

Րոպեներ առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Մանրամասները` շուտով:

̰
Հայկական կողմը զորք և զինամթերք չի տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով․ ԱՀ ՆԳՆ

14:19 22.03.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր հայկական կողմը՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, զորք և զինամթերք է տեղափոխել Ստեփանակերտ-Ղաբալիշեն-Լիսագոր անտառային ճանապարհով: Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ ոստիկանությունը: «Իրականում, խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ այդ ճանապարհով տեղի է ունենում միայն քաղաքացիական անձանց և հումանիտար բեռների տեղափոխություն Արցախի բնակավայրերի միջև: Հիշեցնենք, որ Շուշիի շրջանի որոշ […]

̰
Ադրբեջանը կրակ է բացել Արցախի Ճարտար քաղաքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ուղղությամբ

12:51 22.03.2023

Մարտի 22-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ առավոտյան ժամը 09:30-ի սահմաններում, Ճարտար քաղաքի բնակիչներ՝ Հ. Հարությունյանը, Ա. Ղահրամանյանը, Մ.Ջիվանյանը, Գ.Ղուկասյանը, Կ.Դավթյանը, Ա.Ադամյանը և Դ.Դավթյանը, Ճարտար քաղաքի վարչական տարածքում գտնվող «Կլազին ձոր» կոչվող տեղամասում գտնվող խաղողայգիներում գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, հայտնվել են ադրբեջանական զինուժի կողմից արձակված կրակի թիրախում: Այս մասին հայտնում է […]

̰
Երեկ երեկոյան Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում վնասվածքներով

11:21 22.03.2023

Սյունիքի մարզպետարանից հայտնում են, որ մարտի 21-ի երեկոյան Սյունիքի մարզպետարանի ենթակայության Գորիսի բժշկական կենտրոն է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող՝ գլխի շրջանում թեթև մարմնական վնասվածքներով (ոչ հրազենային)։ Նրանք տեղում ստացել են առաջին բուժօգնություն ու անմիջապես դուրս գրվել հիվանդանոցից։  

̰
Երեկ սնունդ տեղափոխելիս մոլորված զինծառայողը հայտնաբերվել է. ՊՆ

10:55 22.03.2023

Մարտի 22-ին ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, ով մարտի 21-ին մարտական հենակետ մեքենայով սնունդ տեղափոխելիս մոլորվել էր տեղանքում, որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը: Զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

̰
Ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ  գազամատակարարումը

08:25 22.03.2023

Արցախգազ ՓԲԸ-ից տեղեկացնում են,որ ադրբեջանական կողմը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ «Խնդրում ենք խստիվ կերպով հետևել գազից օգտվելու անվտանգության կանոններին»,- ասված է հաղորդագրության մեջ:

̰
Աֆղանստանում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:03 21.03.2023

Աֆղանստանում 6,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Աղբյուրի տվյալներով ՝ էպիկենտրոնը գտնվել է Իշքաշիմ քաղաքից 48 կմ հարավ-արևմուտք:

̰
81 մլն դրամ արժեքով անշարժ գույքը կդառնա Հայաստանի սեփականությունը. ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակում կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը

14:16 21.03.2023

2023 թվականի փետրվարի 17–ին Գլխավոր դատախազության և քաղաքացի Ա. Մանուկյանի միջև, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, կնքվել է առաջին հաշտության համաձայնությունը, տեղեկացնում են Գլխավոր դատախազությունից։ Ըստ համաձայնության՝ Ա. Մանուկյանը պարտավորվել է պետությանը փոխանցել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուրի փողոցում գտնվող ավելի քան 81 մլն դրամ շուկայական արժեքով անշարժ գույքը. այն կազմում […]

̰

15:10 20.03.2023

Թուրքիայի Քահրամանմարաշ նահանգում 4.3 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել: «Քահրամանմարաշ նահանգի Էկինեզյու շրջանում ժամը 12:57-ին 4,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել»,- հայտնում է AFAD-ը։ Նշվում է, որ երկրաշարժի աղբյուրը գտնվել է 15,36 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք […]

̰
Մեկնարկել է Միրզոյանի և Լավրովի հանդիպումը

14:25 20.03.2023

Մոսկվայում մեկնարկել է ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգել Լավրովի բանակցությունները։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էին ՌԴ ԱԳՆ-ից, նախարարները նախատեսում են համակողմանիորեն քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ որպես Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրականացման մաս, որը համախմբում է […]

̰
Փլուզում Գյումրի քաղաքում

14:14 20.03.2023

Մարտի 20-ին, ժամը 12։49-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 9 շենքի ետնամասում փլուզվել է չշահագործվող ավտոտնակի ծածկը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ փլուզվել է նկուղային ավտոտնակի ասֆալտապատ ծածկը (մոտ 15 քմ)․ առկա է հետագա […]

̰
Խաշթառակում հարազատների կողմից մանկահասակ երեխաների նկատմամբ բռնություններ կիրառելու, երեխաներից մեկին կյանքից զրկելու դեպքի նախաքննությունն ավարտվել է

13:32 20.03.2023

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Խաշթառակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ի և նրա դստեր Մ.Հ.-ի կողմից իրենց հետ համատեղ բնակվող անչափահաս երեխաներին ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, ինչպես նաև՝ ծանր մարմնական վնաս պատճառելու հետևանքով անզգուշությամբ նրանցից մեկին մահ պատճառելու դեպքով քրեական վարույթի նախաքննությունը։ 2020թ. օգոստոսի 18-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի […]

̰
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են Հերհեր գյուղի բնակչի ուղղությամբ․ տուժածներ չկան

15:17 19.03.2023

Մարտի 19-ին ժամը 14:15-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հայտնել են, որ ժամը 13:50-ի սահմաններում, Հերհեր գյուղի 34-ամյա բնակիչ Ս. Համբարձումյանը Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գտնվող «Կնյողանց կալ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ կատարելիս, մոտակա ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել տրակտորի ուղությամբ։ Գյուղատնտեսական աշխատանքը դադադարեցվել է։ Տուժածներ […]

̰
Էկվադորում 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

21:42 18.03.2023

Էկվադորում շաբաթ օրը 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Աղբյուրի տվյալներով ՝ երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 17.12-ին (Երևանի ժամանակով 21.12-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Գուայաքիլ քաղաքից 59 կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 80 կմ խորության վրա։ Ի սկզբանե հաղորդվել էր, որ մագնիտուդը կազմել է 6,9, սակայն […]

̰
Ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակը քիմիական նյութերով հատուկ մշակված է. ԱՀ գյուղնախարարություն

12:21 18.03.2023

Հաշվի առնելով շրջանառվող լուրերն առ այն, որ Արցախի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամից ձեռք բերված կարտոֆիլի սերմը որոշ շահառուներ օգտագործում կամ վաճառում են սննդում օգտագործելու նպատակով, ԱՀ գյուղատնտեսության նախարարությունից ևս մեկ անգամ հիշեցնում են. ԱՀ ԳԳԱՀ պահեստներ ներմուծված կարտոֆիլի սերմի ամբողջ խմբաքանակն այս փուլում ենթակա չէ որպես սննդամթերք օգտագործման, քանի որ այն պահեստային պայմաններում […]

̰
Ազատ գյուղի կացարանի սպան կալանավորվել է

10:45 18.03.2023

Ինչպես արդեն տեղեկացվել է, ՀՀ ՊՆ զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի կացարանում տեղի ունեցած հրդեհի և զինծառայողների մահվան դեպքի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում երեկ վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ մեղադրյալ, նույն զորամասի ինժեներական ծառայության սպա, կապիտան Ե.Հ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Ինչպես տեղեկացնում […]

̰

10:35 18.03.2023

Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Քահրամանմարաշ նահանգում, 4,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC): Երկրաշարժը գրանցվել է UTC ժամանակով 5.14-ին (Երեւանի ժամանակով 9.14-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Գեքսուն քաղաքից 4 կմ հարավ-արևելք: Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, […]

̰
Ազատ գյուղի կացարանի սպան ձերբակալվել է. դատարանը քննում է կալանքի միջնորդությունը

21:26 17.03.2023

Ազատ գյուղում 15 զինծառայողների մահվան գործով անցնող սպա Եղիշե Հակոբյանը Մուրացանի զիվորական հոսպիտալից ձերբակալվել է և դատարան տարվել։ Այս պահին դատարանը քննում է կալանքի միջնորդության հարցը։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեց Հակոբյանի պաշտպան Հովսեփ Սարգսյանը։ «Այս պահին դեռ տեղեկություններ չեմ կարող հայտնել, ընդմիջում է հայտարարվել»,– նշել է Սարգսյանը։ Նշենք, որ ըստ քննչական կոմիտեի հաղորդագրության` […]

̰
Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց

17:22 17.03.2023

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական տվեց։ Այս մասին նա հայտնել է գործակարգավարական արտահերթ խորհրդակցության ժամանակ: «2021 թվականի վերջին Երևանի ավագանու որոշմամբ ստանձնեցի մայրաքաղաք Երևանի քաղաքապետի պաշտոնը, դա տեղի ունեցավ համայնքի համար կառավարման բարդ ժամանակաշրջանում, թե քաղաքային խնդիրների առումով, թե ներքին և արտաքին քաղաքական պայմաններում և իմ գլխավոր առաքելությունն էի համարում ապահովել 2018 թվականին «Իմ քայլը» […]

̰
ՀՀ ԱԳՆ-ը` Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ

21:56 16.03.2023

ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել Ադրբեջանի նախագահի կեղծ պնդումների և ռազմատենչ հայտարարությունների վերաբերյալ․ «Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստանի Հանրապետության նկատմամբ տարածքային պահանջների և հերթական ագրեսիայի նախապատրաստման բացահայտ դրսևորում էր։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ներկայացնելով «Արևմտյան Ադրբեջան» մտացածին անվան տակ՝ Ադրբեջանի նախագահը կոպտորեն խախտում է ոչ միայն ՄԱԿ […]

̰

16:08 16.03.2023

Սույն թվականի մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 11:47-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.32⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 5․1 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը […]

̰
Իրանում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

16:02 16.03.2023

Իրանի հյուսիսարևմտյան մասում 5.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Էպիկենտրոնը գտնվում է Խոյ քաղաքից 27 կմ հեռավորության վրա։ Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։

̰
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը ժամանել է Հայաստան

14:01 16.03.2023

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Հայաստանում է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ արտգործնախարարությունից։ Այցը նախապես ծրագրավորված է եղել, նա հանդիպումներ կունենա Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: Իմանգալի Տասմագամբետովը ՀԱՊԿ քարտուղարի պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուվարի 1-ին։

̰
Հայկ Խլոյանը՝ բրոնզե մեդալակիր. Ըմբշամարտի Մ23 ԵԱ

23:12 15.03.2023

97 կգ Հայկ Խլոյանը 6:0 հաշվով հաղթեց Լիտվայի ներկայացուցիչ Մինդաուգաս Վենտաիկիսին՝ դառնալով Ըմբշամարտի Մ23 ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։ Հայկ Խլոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվել էր հունգարացի Ալեքս Ժոկեին, որի եզրափակիչ հասնելը պայքարը շարունակելու հնարավորություն էր տվել մեր մարզիկին։

̰
Արցախում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել է ադրբեջանական դիրքերից անկանոն կրակոցների տակ

16:50 15.03.2023

ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից տեղեկացնում են՝ մարտի 15-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ամարասի հովտի «Խազազին տակ» կոչվող տեղանքի հարակից խաղողի այգիներում 3 քաղաքացի էտման աշխատանքներ կատարելիս հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքերից հրաձգային զինատեսակներով արձակվող անկանոն կրակոցների տակ։ Կրակոցների հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները։ Դեպքի […]

̰
ԱՄՆ ԶՈՒ-ն հայտարարել է ռուսական Սու-27-ի և ամերիկյան MQ-9 ԱԹՍ-ի բախման մասին

22:08 14.03.2023

Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին, պնդում է ԱՄՆ Զինված ուժերի Եվրոպական հրամանատարությունը (EUCOM): «Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 7:03-ի սահմաններում ռուսական Սու-27 ինքնաթիռներից մեկը հարվածել է MQ-9 ԱԹՍ-ին», – ասված է հայտարարության մեջ: Հրամանատարությունում հստակեցրել են, որ ԱԹՍ-ն բախումից հետո ընկել է միջազգային ջրերը։ Նշվում է, որ դրանից […]

̰
BACK_TO_TOP