TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Հրատապ

Ադրբեջանի զինուժն այսօր գիշեր փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին`  Աղավնո և Տեղ գյուղերի արանքում

10:53 30.03.2023

ԱՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022թ. օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։ ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթևեկելի է, և, […]

̰
Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր

23:27 29.03.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի աշխատանքներին: Գագաթնաժողովն անցկացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ՝ առցանց ձևաչափով: Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է Հռչակագիր, որին Հայաստանի Հանրապետությունը միացել է վերապահումով:

̰
ՌԴ ՊՆ-ն Շուշիի շրջանում հրադադարի խախտում է արձանագրել

20:27 29.03.2023

Շուշիի շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ «Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հայկական և ադրբեջանական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։

̰
Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվն ավելացել է ևս 35-ով

20:02 29.03.2023

Կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը վերջին թարմացումից հետո (մարտի 13, 2023թ.) ավելացել է ևս 35-ով: Այսպիսով, մարտի 29-ի դրությամբ, Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը 85 է: 85-ից հոսպիտալացված է 7-ը, 36-ը՝ հոսպիտալացված չէ, 42-ը՝ դուրս է գրվել: Հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության: Դեպքերից 57-ը երեխաներ են, 28-ը` մեծահասակ: Առողջապահության նախարարությունը կարմրուկի ցուցանիշների […]

̰
ՔՊ-ն ՀԾԿՀ անդամի պաշտոնում թեկնածու է առաջադրել

15:15 29.03.2023

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել է Սերգեյ Աղինյանի թեկնածությունը: Այս մասին խմբակցությունը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

̰
Արտակարգ պատահար «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում

01:07 29.03.2023

Մարտի 28-ին, ժամը 22:02-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ տեղի է ունեցել պայթյուն «Կամակատար» կոչվող լեռան ստորոտում․ այրվում է էլեկտրական ենթակայան։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Դեբեդ» մասնաճյուղին պատկանող էլեկտրական ենթակայաններից մեկի յուղային անջատիչում տեղի […]

̰
Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ

21:51 27.03.2023

Նախագահ Վահագն Խաչատուրյանը մարտի 27-ին հրամանագիր է ստորագրել՝ Լևոն Դավիդյանը՝ ԶՈւ ԳՇ հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալ նշանակելու մասին «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Լևոն ԴԱՎԻԴՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության զինված […]

̰
Սերյոժա Բարսեղյանը՝ Աշխարհի չեմպիոն

20:41 27.03.2023

Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթացող ծանրամարտի Աշխարհի պատանեկան առաջնությունում այսօր փայլուն հանդես եկավ Հայաստանը ներկայացնող 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը: 15-ամյա հայ ծանրորդը հաջող կատարեց բոլոր մոտեցումները պոկում վարժությունում` հաջորդաբար սանձելով 120, 125 և 128 կգ կշռող ծանրաձողերը: Առաջին վարժությունից հետո Սերյոժան առաջատարն էր և արդեն իր ակտիվում ուներ մեկ փոքր ոսկե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցնող […]

̰
Արցախի նախագահի գլխավորությամբ անցկացվել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ

20:07 27.03.2023

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ: Երկրի ղեկավարը նշել է, որ նիստի նպատակն է ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում առկա խնդիրների համատեղ քննարկումն ու անհրաժեշտ որոշումների կայացումը: Խոսելով Ադրբեջանի կողմից 2020թ.-ից ի վեր Եռակողմ հայտարարության դրույթների պարբերաբար խախտման ու 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից շարունակվող […]

̰
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. ԱՀ ՆԳՆ

14:52 27.03.2023

Մարտի 27-ին ժամը 11:30-ին, Արցախի Հանրապետության պետական տեսչությունների կառավարման կոմիտեի Մարտակերտի շրջանի գլխավոր մասնագետ Ալյոշա Զաքարյանը ոստիկանության շրջանային բաժնում հաղորդել է, որ երեկ՝ մարտի 26-ին, Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում հակառակորդի կողմից իրենց ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակելու մասին: Ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 11:30-ի սահմաններում Մարտակերտ քաղաքի վարչական տարածքում պետական տեսչությունների կառավարման կոմիտեին […]

̰
Ստեփանակերտ֊Լիսագոր հատվածում թշնամու առաջխաղացման փորձը կանխվել է. ԱՀ ՊՆ

11:41 27.03.2023

Ս.թ. մարտի 27֊ին` ժամը 9։00֊ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ֊Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։ Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

̰
Հայտնի են Սիսիան և Անի համայնքներում ընտրությունների նախնական տվյալները

01:11 27.03.2023

Սիսիան համայնքի ՏԻՄ ընտրություններում նախնական տվյալներով «Քաղաքացիական պայմանագիրը» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 64%-ը։ Անի համայնքում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական տվյալներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է ընտրողների ձայների 52.6%-ը։ Այս մասին տեղեկացնում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից:

̰
ՌԴ ՊՆ-ն Արցախում հրադադարի խախտում է արձանագրել

20:24 26.03.2023

Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման 1 դեպք։ Այս մասին տեղեկանում ենք ՌԴ ՊՆ-ի տեղեկագրից։ «Տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ուժերով փաստի առթիվ քննություն է իրականացվում»,- ասված է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Արցախի ՆԳՆ ոստիկանությունից հայտնել էին, որ մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում […]

̰
3 մագնիտուդով երկրաշարժ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք

19:11 26.03.2023

Սույն թվականի մարտի 26-ին, տեղական ժամանակով ժամը՝ 18:54-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 14:54-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.85⁰ և արևելյան երկայնության 44.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 4 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.0 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4 բալ: Երկրաշարժը […]

̰
Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ․ ԱՀ ՆԳՆ

15:03 26.03.2023

Մարտի 26-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ ժամը 10:10-ի սահմաններում Սոս գյուղի բնակիչներ՝ Ռազմիկ Հարությունյանը և Երվանդ Բալայանը գյուղի վարչական տարածքի «Խզազեն տակ» կոչվող տեղամասի խաղողի այգում էտման և մաքրման աշխատանքներ կատարելիս, հակառակորդի դիրքերից հրաձգային զենքերով անկանոն կրակոցներ են արձակվել նրանց ուղղությամբ։Այս մասին տեղեկացնում են Արցախի ՆԳՆ-ից։ «Նույն օրը` […]

̰
Հզոր տորնադո Միսիսիպիում․ առնվազն 26 մարդ կյանքից զրկվել է, կան ավերված քաղաքներ

12:40 26.03.2023

Առնվազն 26 մարդ է զոհվել շաբաթ գիշեր ԱՄՆ Միսիսիպի նահանգում պտտվող տորնադոյի հետևանքով։ Ավերված տների փլատակներում կարող են լինել տարերքի այլ զոհեր, փոխանցում է BBC-ն։ Ամենաշատը տուժել են փոքր քաղաքները: Այնտեղ ծառեր են տապալվել, հոսանքալարերը կտրվել են, տասնյակ հազարավոր տներ մնացել են առանց էլեկտրականության։ Հորդառատ անձրևները նաև ավերածություններ են բերել։ Միսիսիպիի հարավային մասում գոլֆի գնդակների […]

̰
Ռուսաստանը Բելառուսում մարտավարական միջուկային զենք կտեղակայի

10:57 26.03.2023

Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են մարտավարական միջուկային զենք տեղակայել Բելառուսի տարածքում: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը: «Ապրիլի 3-ից սկսում ենք անձնակազմերի ուսուցումը։ Եվ հուլիսի 1-ին ավարտում ենք Բելառուսի տարածքում մարտավարական միջուկային զենքի համար հատուկ պահեստարանի կառուցումը»,- ասել է ՌԴ նախագահը։ Պետության ղեկավարն ընդգծել է, որ Ռուսաստանն արդեն օգնել է Բելառուսին վերասարքավորել ինքնաթիռները: Բացի այդ, […]

̰
Ադրբեջանի ԶՈՒ-ն Շուշի-Լիսագոր հատվածում խախտել է փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում․ ՏՇ

17:55 25.03.2023

Ադրբեջանի զինված ուժերը, հերթական անգամ ոտնահարելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները, մարտի 25-ին Շուշի-Լիսագոր հատվածում խախտել են նույն փաստաթղթով ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության տարածքում: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի տեղակատվական շտաբը։ «Արցախի Հանրապետության իշխանությունները եռակողմ հայտարարության դրույթների հերթական կոպիտ խախտման մասին անմիջապես տեղեկացրել են ՌԴ խաղաղապահ […]

̰
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նախազգուշացրել է Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտում իրականացնելու վտանգի մասին

12:44 25.03.2023

Ակնհայտորեն խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը՝ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ է հրահրում և կրկին սպառնում հարևան Հայաստանին ռազմական ագրեսիայով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը, որը ծավալուն հոդված է հրապարակել «Project Syndicate»-ի կայքէջում՝ խոսելով հայ-ադրբեջանական հակամարտության, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի և տարածաշրջանում առաջիկա զարգացումների […]

̰
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. ՀՀ ՊՆ

21:16 24.03.2023

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 24-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու մի քանի ուղղություններում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:

̰
Բացահայտվել են կաշառքի դիմաց վարորդական վկայականներ ստանալու դեպքեր. կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակած անձը կալանավորվել են

16:05 24.03.2023

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Է. Խ.-ն, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» գրանցման-հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի ավագ տեսուչի պաշտոնը, վարորդական վկայական ստանալու համար դիմած անձանց օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար Ս. Գ.-ի օժանդակությամբ ստացել է ընդհանուր շուրջ […]

̰
Հռոմի ստատուտը համապատասխանում է Սահմանադրությանը․ ՍԴ-ն հրապարակել է որոշումը

15:30 24.03.2023

Սահմանադրական դատարանը ճանաչեց սահմանադրությանը համապատասխանող 1998 թվականի հուլիսի 17-ին ստորագրված՝ Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունում ամրագրված պարտավորությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումը հրապարակել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարել է, որ հատուկ կարծիք են ներկայացրել դատավորներ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը։ 2022 թվականին թվականին այս հարցով սահմանադրական դատարան է […]

̰
Ադրբեջանում գրանցվել է 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ. այն զգացվել է նաև Արցախում

13:22 24.03.2023

ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ մարտի 24-ին` տեղական ժամանակով ժամը 11։09-ին, Ադրբեջանի Իսմայիլ քաղաքից 22 կմ հյուսիս-արևելք, հյուսիսային լայնության 40.86°, արևելյան երկարության 48.41°, օջախի 10 կմ խորությամբ` 4,6 մագնիտուդով 6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Ցնցումները Արցախում զգացվել է մինչև 3 բալ ուժգնությամբ։ Ավերածությունների մասին տվյալներ չեն հաղորդվում։

̰

08:13 24.03.2023

Մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել է […]

̰
Իրանում տեղի ունեցած երկրաշարժը զգացվել է նաև Հայաստանում և Արցախում

08:04 24.03.2023

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ սույն թվականի մարտի 24-ին, տեղական ժամանակով ժամը՝ 07:16-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 03:16-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.48⁰ և արևելյան երկայնության 45.21⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրանի Իսլամական Հանրապետության Խոյ քաղաքից 23 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5․3 մագնիտուդով […]

̰
Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի վերաբացվի Լաչինի միջանցքը. Բլինքեն

21:25 23.03.2023

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում իր ելույթից հետո պետքարտուղար Բլինքենը պատասխանել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին կոնգրեսականների հարցերին: «Մի պահ ետ գնամ, որովհետև կարծում եմ, որ սա շատ կարևոր պահ է, և սրա շուրջ խոսակցությունը մենք պետք է շարունակենք։ Ես ակտիվորեն զբաղվում եմ՝ հասկանալու, թե ինչով կարող ենք օգնել Հայաստանին ու Ադրբեջանին հասնելու խաղաղ համաձայնագրի […]

̰
ՌԴ ՊՆ-ն Շուշիի շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է արձանագրել

21:17 23.03.2023

Ռուսական խաղաղապահ զորախումբը Շուշիի շրջանում արձանագրել է հրադադարի ռեժիմի խախտում: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ Ըստ ՌԴ ՊՆ-ի տեղեկագրի՝ տուժածներ չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերով փաստի առթիվ քննություն է տարվում։

̰

13:32 23.03.2023

Թուրքիայի Մարաշի նահանգում տեղական ժամանակով 12:19-ին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Օջախը գտնվել է 2 կմ խորության վրա։ Թուրքիայի հարավում՝ Քահրամանմարաշ նահանգում, փետրվարի 6-ին՝ ժամը 04.17-ին, տեղի էր ունեցել 7.4 մագնիտուդով երկրաշարժ, որի հետևանքով ավերածություններ են տեղի ունեցել մի շարք քաղաքներում, կան բազմաթիվ զոհեր և տուժածներ։ Նույն օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդով նոր երկրաշարժ է գրանցվել։ Եվրոպական […]

̰
Հակառակորդի կրակոցից կորուստ ունենք. ՀՀ ՊՆ

19:28 22.03.2023

Մարտի 22-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Երասխի հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊՆ N զորամասի զինծառայող Արշակ Սերյոժայի Սարգսյանը, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

̰
Րոպեներ առաջ ԵԽԽՎ հանձնաժողովն ընդունել է հայտարարություն Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ

15:53 22.03.2023

Րոպեներ առաջ ԵԽԽՎ Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովն ընդունեց հայտարարություն Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ոչ իրավաչափ արգելափակման վերաբերյալ։ Այս մասին հայտնել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մշտական անդամ Վլադիմիր Վարդանյանը։ Մանրամասները` շուտով:

̰
BACK_TO_TOP