00:24 14.04.2023
ՊՆ՝ վթարի ենթարկված սանիտարական ավտոմեքենայի անձնակազմի հոսպիտալացման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. ավտոմեքենայի մեջ եղած բուժակները և վարորդն աննշան վնասվածքներ են ստացել և նույնիսկ հոսպիտալացման անհրաժեշտություն չի եղել։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից: Ստացիոնար բուժման որևէ մեկը չի ընդունվել, ստացել են ամբուլատոր բուժօգնություն:
13:14 13.04.2023
Ապրիլի 13-ին ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է ադրբեջանցի երկրորդ զինծառայողը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
16:44 12.04.2023
ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասից 2023թ. ապրիլի 11-ին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 15:40-ի սահմաններում, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղին հարակից մարտական դիրքերում մահացու հրազենային վիրավորում են ստացել զորամասի զինծառայողներ Արթուր Ավետիսի Սահակյանը, Մկրտիչ Արմենի Հարությունյանը, Նարեկ Գագիկի Սարգսյանը և Հենրիկ Վաչագանի Քոչարյանը։ Եվս 6 անձ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ […]
23:44 11.04.2023
Ժամը 23:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
23:03 11.04.2023
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
22:54 11.04.2023
Ապրիլի 11-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով, ՀՀ ինքնիշխան տարածքը անձնվիրաբար պաշտպանելիս զոհված զինծառայողներն են՝ Արթուր Ավետիսի Սահակյան (ծնվ. 1999թ.) Մկրտիչ Արմենի Հարությունյան (ծնվ. 1989թ.) Հենրիկ Վաչագանի Քոչարյան (ծնվ. 1997թ.) Նարեկ Գագիկի Սարգսյան (ծնվ. 1994թ.) ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանության համար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին, հարազատներին և […]
22:17 11.04.2023
Ժամը 22:15-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
20:38 11.04.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ադրբեջանական կողմն ունի մեծաթիվ զոհեր և վիրավորներ: Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է: Իրադրության ցանկացած փոփոխության դեպքում պաշտպանության նախարարությունը հանդես կգա հաղորդագրությամբ:
19:26 11.04.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ 19:00-ի դրությամբ փոխհրաձգության ինտենսիվությունն էականորեն նվազել է: Վարդենիսի ուղղությամբ այս պահին գնդակոծության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը, հիշյալ ուղղությամբ այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն է: Ադրբեջանական լրատվամիջոցներով տարածվող տեղեկություններն այն մասին, թե իբր հայկական կողմը կիրառում է իրանական անօդաչու թռչող սարքեր, չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ԶՈՒ սպառազինության մեջ իրանական […]
17:54 11.04.2023
ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ Ադրբեջանի ԶՈՒ-ն շարունակում է սադրանքը: Ժամը 17:30-ի սահմաններում նույն ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ: ԶՈՒ ստորաբաժանումները ձեռնարկում են անհրաժեշտ պաշտպանական միջոցներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ: Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ […]
17:20 11.04.2023
Ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ: Հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ: Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:
14:55 11.04.2023
Սույն թվականի ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 39.45⁰ և արևելյան երկայնության 44.49⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան-Թուրքիա սահմանային գոտի՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 […]
13:42 10.04.2023
Ապրիլի 10-ին, ժամը 10։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Փավստոս Բուզանդի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող Մուշեղ Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի 3-րդ հարկի դասասենյակներից մեկի բաղդադե առաստաղի մի հատված պոկվել և ընկել է, առկա է մյուս հատվածի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ […]
16:36 07.04.2023
ՀՀ ՊՆ-ից տեղեկացնում են, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներն ապրիլի 7-ին` ժամը 13:20-13:45-ի սահմաններում, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է:
13:22 07.04.2023
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում շարունակվող հումանիտար ճգնաժամը: Լեռնային Ղարաբաղում ճգնաժամի հաղթահարման համատեքստում ՀՀ վարչապետը կարևորել է ՌԴ խաղաղապահ առաքելության կողմից հետևողական քայլերի իրականացումը: Քննարկվել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի […]
23:59 04.04.2023
Այսօր ռուս խաղաղապահները ՀՀ Գորիս քաղաքից փորձել են Արցախ տեղափոխել մեր թվով 27 քաղաքացիների (ներառյալ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ), սակայն Գորիս-Ստեփանակերտ մայրուղու Շուշի քաղաքի մոտակայքում՝ ճանապարհի արգելափակված հատվածում ադրբեջանցիները արգելել են տրանսպորտային միջոցների երթևեկությունը: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։ «Դեռևս 2022թ. դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել ու անանց վիճակում է պահում Արցախը Հայաստանին […]
13:03 04.04.2023
Ապրիլի 2-ին՝ ժամը 15:35-ին ոստիկանության Մարտունու շրջբաժնի Կարմիր Շուկա բաժանմունքում հաղորդում է ստացվել, որ Կարմիր Շուկա վարչական տարածքի անտառային գոտում ական է պայթել՝ վիրավորելով քաղաքացիական անձի: Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը ժամը 15:10-ի սահմաններում, Կարմիր շուկայի երեք բնակիչներ շփման գծին մոտ գտնվող նշված տեղամասում ծնեբեկ էին հավաքում, երբ Գ.Բ.-ն (ծնված […]
20:54 03.04.2023
Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Լուսինե Կիրակոսյանը: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դերասանուհին ծանր վիճակում տեղափոխվել էր «Էրեբունի» ԲԿ: Լուսինե Կիրակոսյանը ծնվել է 1946 թվականի դեկտեմբերի 4-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։ Դպրոցում սովորելուն զուգահեռ աշխատել է Գյումրու դրամատիկական թատրոնում։ Լուսինե Կիրակոսյանի տաղանդը ի հայտ է եկել դեռ մանուկ հասակից, երբ 1-ին դասարանից սկսած բեմադրություններ է […]
19:20 01.04.2023
Համլետ Մանուկյանը՝ աշխարհի երիտասարդական առաջնության կրկնակի հաղթող։ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող մարմնամարզության աշխարհի երիտասարդների առաջնությունում Մանուկյանը երկրորդ ոսկե մեդալն է նվաճել՝ օղակների վարժության եզրափակիչում հավաքելով 13.633 միավոր և գրավելով առաջին հորիզոնականը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Էրիկ Բաղդասարյանը 13.400 միավորով 4-րդն էր: Ավելի վաղ երիտասարդական ԱԱ-ի նժույգթափերի վարժության եզրափակչում Համլետ Մանուկյանը հաղթող էր ճանաչվել 14.633 միավորով, իսկ […]
11:13 01.04.2023
Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաեւ ադրբեջանական կողմից: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եւս մեկ զինծառայող […]
09:32 01.04.2023
Մարտի 31֊ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի արևելյան և հարավ-արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ՁՀՆ֊7 նռնականետ, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նախիջևանիկ գյուղի հատվածում ադրբեջանական կողմը կրակ է բացել այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ։ Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ապրիլի 1֊ի ժամը 10։00-ի […]
17:31 31.03.2023
2023թ. մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովից ահազանգ, այնուհետև ՀՀ Ազգային ժողովի պատգամավորից ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. մարտի 31-ին՝ ժամը 11:15-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի 3-րդ հարկի թիվ 314 նիստերի դահլիճում պատգամավորների մասնակցությամբ կազմակերպված փակ աշխատանքային քննարկման ընթացքում «Հայաստան դաշինք» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանը անհիմն դիտողություն է կատարել ՀՀ […]
16:39 31.03.2023
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի նախագահությամբ մարտի 31-ին հրավիրվել է ԱՀ Անվտանգության խորհրդի արտահերթ ընդլայնված նիստ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից ԱՀ շրջափակման խստացման և չդադարող սադրանքների պայմաններում ԱՀ պաշտպանությանը, բնակչության անվտանգության և կենսագործունեության ապահովմանն առնչվող հարցեր։ Զեկույցներով հանդես են եկել պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը և պաշտպանության նախարար, գեներալ–լեյտենանտ Կամո Վարդանյանը։ Նախագահ Հարությունյանը կարևորել է ուժային […]
14:43 31.03.2023
Մարտի 31-ին, ժամը 14:05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ազատության պողոտայի 24 հասցեում՝ Անվտանգության ակադեմիայի սպորտ դահլիճում, հրդեհ է բռնկվել։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ […]
22:25 30.03.2023
Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ-ն։ «Զոհեր և վիրավորներ չեն եղել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այս փաստի առնչությամբ»,- ասված է ՌԴ ՊՆ-ի տեղեկագրում։ Ավելի վաղ ԱՀ ՆԳՆ-ն հայտնել էր՝ մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` […]
15:54 30.03.2023
ԱՀ ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ մարտի 30-ին ոստիկանության Մարտունու շրջանային բաժնում հաղորդում է ստացվել, որ այսօր ժամը 10:35-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի 29-ամյա բնակիչ Հայկ Զարգարյանը, գյուղի վարչական տարածքում իր կողմից շահագործվող «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր տրամաչափի զինատեսակներով կրակ են բացել տրակտորի […]
14:52 30.03.2023
Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ միջոցառումների ընթացքում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տանձուտ գյուղի վարչական տարածքում հայտնաբերել են ավազի ապօրինի արդյունահանման դեպք։ Ինչպես տեղեկացնում են ԲԸՏՄ-ից, տեսուչներն անհապաղ դադարեցրել են ծանր տեխնիկայով ավազակոպճային խառնուրդի ապօրինի արդյունահանման աշխատանքները։ Համապատասխան նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։
13:54 30.03.2023
Մարտի 30-ին ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունու շրջանի Բերդաշեն համայնքի բնակիչներ` Սենորիկ Ալավերդյանը և Գենադի Սարգսյանը` գյուղի վարչական տարածքի «Ասֆալտեն տակ» կոչվող տեղամասի խաղողայգում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հայտնվել են հարակից ադրբեջանական մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայողների թիրախում։ Վերջիններս հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել է գյուղատնտեսական աշխատանքները: Նույն օրը` ժամը […]