14:09 22.03.2025
Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Դանիայի ընտրանու դեմ Ազգերի լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում կրած պարտությունից հետո գրառում է արել: «Մենք դեռ 90 րոպե ունենք, որպեսզի շրջենք դիմակայության ընթացքը: Ուրեմն նվիրվենք մինչև վերջ, Պորտուգալիա»,- սոցցանցերում գրել է Ռոնալդուն: 40-ամյա Ռոնալդուն ամբողջական հանդիպում է անցկացրել Դանիայի հավաքականի դեմ խաղում (0-1), սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել: […]
13:30 22.03.2025
Եվրոպայում ևս մեկնարկեց ֆուտբոլի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական մրցաշարը: Անգլիայի ազգային հավաքականը գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորությամբ առաջին խաղում Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է Ալբանիայի թիմին: Աչքի են ընկել «Արսենալի» կիսապաշտպան Մայլս Լյուիս-Սքելին և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը: Անգլիան ու Ալբանիան ընդգրկված են K խմբում: Այս խմբի մյուս խաղում Լատվիայի ընտրանին հյուրընկալվելիս […]
13:00 22.03.2025
2026 թվականի աշխարհի առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի 13-րդ տուրում Արգենտինայի հավաքականը հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթել է Ուրուգվայի ընտրանուն: Հաղթական գնդակը խաղի 68-րդ րոպեին հեղինակել է արգենտինացի կիսապաշտպան Տիագո Ալմադան։ Հանդիպման վերջին վայրկյաններին Արգենտինայի հավաքականի հարձակվող Նիկոլաս Գոնսալեսն ուղիղ կարմիր քարտով հեռացվել է խաղադաշտից կոպիտ խախտման համար: Արգենտինացիների հարձակվող Լիոնել Մեսսին այս հանդիպումը բաց է թողել: […]
12:30 22.03.2025
Հայաստանը ներկայացնող Էլինա Ավանեսյանը (36-րդ ռակետ) Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարի երկրորդ շրջանում հանդիպել է աշխարհի 5-րդ ռակետ Մեդիսոն Քիզի (ԱՄՆ) հետ և պարտբել 3-6, 3-6 հաշվով։ Հիշեցնենք, որ Էլինան առաջին շրջանում 6-1, 6-7, 6-4 հաշվով հաղթել էր Էրիկա Անդրեևային (Ռուսաստան, 95-րդ ռակետ)։
11:50 22.03.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 23-ին Թբիլիսիի «Դինամո Արենա» ստադիոնում Վրաստանի ընտրանու դեմ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղը կանցկացնի: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի հետ նախախաղային ասուլիսին կներկայանա Տիրասպոլի «Շերիֆի» հարձակվող Արթուր Սերոբյանը: Նախախաղային ասուլիսը տեղի կունենա այսօր երեկոյան: Ասուլիսին կհաջորդի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։ Դիմակայության առաջին խաղում Հայաստանի ազգային […]
11:10 22.03.2025
Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների կրկնակի հաղթող Արթուր Դավթյանը Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում դուրս է եկել հենացատկի վարժության եզրափակիչ: Դավթյանը որակավորման փուլում երկու ցատկերից հետո վաստակել է 14,483 միավոր և գրավեց առաջին տեղը: Հիշեցնենք, որ նախօրեին օղակների վարժությունում եզրափակիչ էր դուրս եկել Վահագն […]
10:15 22.03.2025
Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Մայլս Լյուիս-Սքելին Անգլիայի ազգային հավաքականի կազմում նորամուտի խաղում գոլ խփած ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, հաղորդում է Opta-ն: Լյուիս-Սքելին Ալբանիայի հավաքականի դեմ Մունդիալ-2026-ի որակավորման փուլի մեկնարկային տուրի խաղում անգլիացիների կազմում իր նորամուտը նշել է 18 տարեկան 176 օրականում և 20-րդ րոպեին գոլ խփել: նախորդ ռեկորդը պատկանում էր հարձակվող Մարկուս Ռեշֆորդին, որը 18 տարեկան 209 […]
22:09 21.03.2025
Իսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է դառնալ «Լիվերպուլի» առաջին համարը: «Ամռանը ես կտեղափոխվեմ «Լիվերպուլ», որպեսզի պայքարեմ հիմնական կազմում տեղ ունենալու համար: Կանեմ ամեն ինչ, բայց չգիտեմ, թե ինչ որոշում կկայացնեն այնտեղ: Հիմնական կազմում խաղալու ընտրությունն ինձանից կախված չէ»,- 24-ամյա դարպասապահի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Գերոգի Մամարդաշվիլին […]
21:39 21.03.2025
Իտալիայի հավաքականը 12 տարվա մեջ առաջին անգամ պարտվել է տնային խաղում, որտեղ առջևում է եղել հաշվի մեջ, հայտնում է Opta-ն: Գերմանիայի հավաքականի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին մրցավեճում իտալացիները առաջինն էին գոլ խփել, սակայն պարտվել են 1-2 հաշվով: Այսպիսի արդյունք նախորդ անգամ գրանցվել էր 2012-ի նոյեմբերի 14-ին, երբ իտալացիները տնային ընկերական խաղում պարտվել էին Ֆրանսիայի […]
20:54 21.03.2025
Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մեկնաբանել է Ազգերի լիգայի խաղարկության փլեյ-օֆֆի քառորդ եզրափակչի առաջին խաղում Գերմանիայից կրած պարտությունը: «Գերմանացի ֆուտբոլիստները շատ բարձրահասակ են և հրաշալի են աշխատում երկրորդ հարկում: Բոլորն էլ գիտեն, որ մենք շատ գոլեր ենք բաց թողնում հատկապես ստանդարտներից հետո, բայց աշխատում ենք այդ ուղղությամբ»,- 66-ամյա մասնագետի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի […]
19:55 21.03.2025
ՈՒԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի Վրաստան-Հայաստան պատասխան խաղի մրցավարական անձնակազմը: Հանդիպման մրցավար է նշանակվել անգլիացի Էնթոնի Թեյլորը: Եզրերում նրան կօգնեն Գերի Բեզվիքը և Ադամ Նանը, չորրորդ պաշտոնյան Ռոբերտ Ջոնսն է: VAR համակարգի պատասխանատուն Դարեն Ինգլանդն է, իսկ օգնականը՝ Ստյուարտ Էթվելը: Վրաստան – Հայաստան հանդիպումը կկայանա մարտի 23-ին՝ Թբիլիսիում:
19:34 21.03.2025
Մարտի 21-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում անցկացվել է ՀՀ զինված ուժերի շախմատի թիմային առաջնության եզրափակիչ՝ համաբանակային փուլը։ Բանակի ուժեղագույն հավաքական թիմի կոչմանն արժանանալու համար պայքարել են նախորդ երկու փուլերի արդյունքներով լավագույնը ճանաչված հավաքականները։ Առաջնության ավարտին մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերի զինծառայողները պարգևատրվել են մեդալներով և գավաթներով։
19:05 21.03.2025
Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուն մեկնաբանել է Ուկրաինայի թիմի դեմ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում կրած պարտությունը: «Մենք մտածում էինք հաղթանակի մասին, սակայն խնդիրներ ունեինք: Հատկապես բարդ էր դաշտի կենտրոնում, որտեղ մեր կիսապաշտպանները ոչինչ չկարողացան անել: Մենք ոչ մի լուծում չգտանք: Այն, ինչ տեղի ունեցավ, խայտառակություն էր: Չի կարելի պարտվել Ուկրաինայի թիմին, պատասխան հանդիպումը պատվի […]
18:42 21.03.2025
Անգլիական «Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հայտնվել են սկանդալի կենտրոնում, հայտնում է The Telegraph-ը: Երկու ակումբների երիտասարդական թիմերի որոշ ֆուտբոլիստներ կասկածվում են տարիքը կեղծելու մեջ: Նրանք Անգլիա են ժամանել կեղծ փաստաթղթերով. իրականում ավելի բարձր տարիք ունեն, քան գրված է անձնագրերում: Ակումբները հայտարարել են, որ տեղյակ չեն եղել միջադեպից, սակայն դեռևս չեն կարողանում դա ապացուցել: Իրավապահ […]
18:06 21.03.2025
UFC-ի երկու քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը մտադիր է դառնալ Իռլանդիայի հաջորդ նախագահը: «Հայրենակիցներ, դուք կարղ եք հեշտ և ճիշտ ընտրություն կատարել: Միասին պահպանենք Իռլանդիան»,- սոցցանցերում գրել է 36-ամյա մարտիկը: Հիշեցնենք, որ Մաքգրեգորը երկրի նախագահ դառնալու ցանկություն էր հայտնել դեռևս 2023 թվականին: Նա նախորդ մենամարտն անցկացրել էր UFC 264 մրցաշարում, որտեղ առաջին մրցափուլում […]
17:42 21.03.2025
Ֆրանսիական «Լիոնը» մտադիր է բողոքարկել գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկայի երկարաժամկետ որակազրկումը, հայտնում է RMC Sport-ը: Պորտուգալացին որակազրկվել է 9 ամսով: Ակումբը կդիմի Ֆրանսիայի օլիմպիական և սպորտային կոմիտեներ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարան: Ֆոնսեկային մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն արգելել են հանդիպումների ժամանակ լինել տեխնիկական գոտում, մրցավարների հանդերձարանում, ստադիոնի միջանցքում, իսկ մինչև սեպտեմբերի 30-ը՝ խաղից առաջ և […]
17:14 21.03.2025
Իտալական «Ռոմայի» սեփականատեր Դեն Ֆրիդկինը ցանկանում է NHL-ում հանդես եկող ակումբ ձեռք բերել, հայտնում է ESPN-ը: Լիգայի կոմերցիոն տնօրենի տեղակալ Բիլ Դեյլին հաստատել է այս տեղեկությունը և նշել, որ կազմակերպության ներկայացուցիչները մի քանի անգամ հանդիպել են The Freidkin Group-ի փաստաբանների հետ: Ֆրիդկինների ընտանիքը 2024-ին ձեռք էր բերել անգլիական «Էվերթոնի» բաժնետոմսերի 94.1 տոկոսը, իսկ 2020-ին գնել […]
16:40 21.03.2025
Վրաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վիլի Սանյոլը մեկնաբանել է Հայաստանի ընտրանու նկատմամբ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի առաջին արտագնա խաղում տարած հաղթանակը` 3-0: «Օգտագործեցինք մեր հնարավորությունները և գոլեր խփեցինք: Առաջին խաղակեսում շատ էինք տիրում գնդակին, դա օգնեց գոլային պահեր ստեղծել: Առաջին խաղակեսում խփած գոլերը վստահություն հաղորդեցին մեզ, իսկ Հայաստանի հավաքականը կոտրվեց: Միկաուտաձեն հիանալի գործեց` օգտագործելով իր […]
16:09 21.03.2025
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը մեկնաբանել է Վրաստանի թիմից 0-3 հաշվով կրած պարտությունը: «Խաղի արդյունքն օրինաչափ է: Ոչ պարտադիր սխալներ թույլ տվեցինք գոլերի դրվագներում: Բայց սա այն իրավիճակն է, որում այժմ գտնվում է Հայաստանի հավաքականը: Երկու հավաքականների միջև գլխավոր տարբերությունն այն է, որ վրացիներն ավելի հասուն խաղ են ցուցադրում: Հավանաբար պատասխան […]
15:37 21.03.2025
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկությունում անցկացվել են քառորդ եզրափակչի դիմակայությունների առաջին խաղերը: Գերմանիայի հավաքականը Միլանում 2-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Իտալիայի ընտրանու նկատմամբ: Խորվաթները տնային խաղում 2-0 հաշվով հաղթել են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիայի թիմին, Դանիան 1-0 հաշվով հաղթանակ է կորզել Պորտուգալիայի ընտրանուց, իսկ նիդերլանդցիները Իսպանիայի հավաքականի դեմ խաղում ավելացված ժամանակում բաց են թողել հաղթանակը: Պատասխան […]
15:14 21.03.2025
Միլանի «Ինտերը» լրջորեն հետաքրքրված է ֆրանսիական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի տրանսֆերով, հայտնում է Fichajes.net-ը: Աղբուրի համաձայն՝ 26-ամյա ֆուտբոլիստը դիտարկվում է որպես Յան Զոմերին փոխարինող: Իտալիայի հավաքականի դարպասապահի պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականը, սակայն լուրջ առաջարկի դեպքում փարիզյան ակումբը դեմ չի լինի բաժանվել նրանից: Ջանլուիջի Դոնարուման «Միլանի» սան է:
14:49 21.03.2025
Մադրիդի «Ռեալը» լրջորեն աշխատում է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերը ձեռք բերելու ուղղությամբ: Այս մասին հայտնում է El Gol Digital-ը: Արգենտինացի ֆուտբոլիստը պետք է փոխարինի կա՛մ Էդուարդո Կամավինգային, կա՛մ Օրալյան Չուամենիին: Անգլիական ակումբը Ֆերնանդեսի համար նախատեսում է 70 միլիոն եվրո վճար: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ռեալը» հետաքրքրված է նաև «Տոտենհեմի» արգենտինացի պաշտպան […]
14:27 21.03.2025
Բրազիլիայի հավաքականը Մունդիալ-2026-ի որակավորման փուլի 13-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է Կոլումբիայի թիմին: Տանտերերի կազմում գոլի հեղինակ են դարձել Վինիսիուս Ժունիորը և Ռաֆինյան: Հյուրերի կազմում միակ գոլը խփել է Լուիս Դիասը: Բրազիլիայի հավաքականը երկու անընդմեջ ոչ-ոքիից հետո է հաղթանակ տարել և մրցաշարային աղյուսակում բարձրացել է երկրորդ տեղ: Այժմ Դորիվալ Ժունիորի թիմը 4 […]
14:00 21.03.2025
Իսպանիայի Լա լիգայի 27-րդ տուրից հետաձգված «Բարսելոնա» – «Օսասունա» խաղը կկայանա մարտի 27-ին, հայտնում է MARCA-ն: Բողոքարկման կոմիտեն մերժել է երկու ակումբների բողոքը և ուժի մեջ թողել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի որոշումը: Կատալոնական ակումբը մտավախություն ունի, որ չի կարող հանդես գալ լիարժեք կազմով, քանի որ ֆուտբոլիստներից մի քանիսը չեն հասցնի վերադառնալ ազգային թիմերից: Պամպլոնացիներն էլ դժգոհ […]
13:28 21.03.2025
Արմավիրում կայացած ընկերական խաղում Երևանի «Նոան» հաղթել է Քութայիսիի «Տորպեդոյին»: Ռուի Մոտայի թիմի կազմում միակ գոլը 78-րդ րոպեին խփել է փոխարինման մտած Գրենիկ Պետրոսյանը: «Տորպեդոն» Վրաստանի նոր մեկնարկած առաջնությունում հաղթել է 4 խաղերից մեկը:
13:05 21.03.2025
Ֆուտբոլի Ուկրաինայի ազգային հավաքականն Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի դիմակայության առաջին խաղում Իսպանիայում 3-1 հաշվով հաղթել է Բելգիայի թիմին: Պատասխան խաղը տեղի կունենա մարտի 23-ին Բելգիայում: Դիմակայության հաղթողը հանդես կգա A դիվիզիոնում: Անցումային փլեյ-օֆֆում կայացել են մի շարք դիմակայությունների առաջին խաղերը: Սլովակիա – Սլովենիա` 0-0 Կոսովո – Իսլանդիա` 2-1 Հունաստան – Շոտլանդիա` 0-1 Բուլղարիա – Իռլանդիա` […]
12:40 21.03.2025
Զիմբաբվեի սպորտի նախարար Քիրստի Քովենտրին ընտրվել է Միջազգային Օլիմպիական կոմիտեի նախագահ, հաղորդում է ՄՕԿ մամուլի ծառայությունը: Նա կլինի ՄՕԿ-ի պատմության մեջ առաջին կին ղեկավարը: Քվեարկությամբ կրկնակի օլիմպիական չեմպիոն Քովենտրին ստացել է 97 ձայներից 49-ը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Խուան Անտոնիո Սամարանչ կրտսերը 28 ձայնով։ Բրիտանացի լորդ Սեբաստիան Քոուն, որը համարվում էր ֆավորիտներից մեկը, ստացել է […]
11:22 21.03.2025
Բասկետբոլի կանանց Հայաստանի հավաքականի առաջատար Ինգա Մանուչարյանը, հանդես գալով Հունաստանի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Օլիմպիակոս Վոլու» ակումբում, տպավորիչ նվաճման է հասել: Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: 20 խաղում նա վաստակել է ռեկորդային 437 միավոր՝ դառնալով Հունաստանի կանոնավոր առաջնության պատմության ամենաշատ միավոր ձեռք բերած խաղացողը։ Մանուչարյանը յուրաքանչյուր խաղում միջինում վաստակում է 22 միավոր: «Օլիմպիակոս Վոլուն» […]
11:00 21.03.2025
Անգլիայի ազգային հավաքականի և «Լիվերպուլի» նախկին կիսապաշտպան Ջեյմի Կարագերի որդին՝ Ջեյմս Կարագերը, հրավեր է ստացել Մալթայի հավաքականից, հայտնում է Մալթայի ֆուտբոլի ասոցիացիան: Անգլիական «Ուիգանի» 22-ամյա կենտրոնական պաշտպանն առաջին անգամ է հրավիրվում ազգային հավաքական: Ջեյմի Կարագերը նույնպես կարող էր ներկայացնել Մալթան, քանի որ նրա մայրն ու պապը մալթացի են: Նախորդ ամիս նրանք Մալթայի քաղաքացիություն են ստացել, […]
10:30 21.03.2025
ՈՒԵՖԱ-ն քննարկում կանցկացնի երկու ոտքով գնդակին հպվելու կանոնի հնարավոր վերանայման վերաբերյալ։ Այս մասին հաղորդում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: Եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցը այս որոշումը կայացրել է Խուլիան Ալվարեսի 11-մետրանոցից հետո: Մադրիդի «Աթլետիկոյի» արգենտինացի հարձակվողը «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան խաղից հետո՝ հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ, գրավել էր «Ռեալի» դարպասը, սակայն մրցավար Շիմոն Մարցինյակը գոլը […]