15:48 28.12.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն ֆուտբոլիստ» անվանակարգում 2021 թվականի քվեարկության արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, հավաքելով 92 միավոր` Հայաստանի 2021 թ. լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի և իսպանական «Կադիսի» պաշտպան Վարազդատ Հարոյանը: 62 միավորով երկրորդ հորիզոնականում է Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: 60 միավորով երրորդ հորիզոնականում է Հայաստանի […]
12:38 28.12.2021
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամփոփել է «Տարվա լավագույն մարզիչ» անվանակարգում 2021 թ. քվեարկության արդյունքները: Հավաքելով 90 միավոր՝ 2021 թ. լավագույն մարզիչ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը, ով արժանանում է այդ կոչմանը երկրորդ տարին անընդմեջ: 54 միավորով երկրորդ հորիզոնականում է Երևանի «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոն: 45 միավորով լավագույն եռյակը եզրափակել է Երևանի […]
09:57 28.12.2021
Վարշավայում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Տղամարդկանց մրցաշարում երեկ կայացավ 4 տուր: Ընդհանուր 9 տուրից հետո միանձնյա առաջատարն աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենն է, որը վաստակել է 7,5 միավոր։ Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Ռոբերտ Հովհաննիսյանը։ Նա 5 հաղթանակից, 3 ոչ ոքիից և 1 պարտությունից հետո 6,5 միավորով բաժանում է 5-13-րդ տեղերը, լրացուցիչ գործակիցներով […]
09:39 28.12.2021
Վարշավայում շարունակվում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Կանանց մրցաշարի երկրորդ օրը կայացել է ևս 4 տուր: Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 8 հնարավորից ունի 5,5 միավոր և մի խումբ շախմատիստուհիների հետ կիսում է 8-18 տեղերը: Միանձնյա առաջատարը 7,5 միավորով ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկն է: Եվս 6 շախմատիստներ ունեն 6-ական միավոր: Մրցաշարի ավարտին մնացել է 3 տուր, և […]
23:11 27.12.2021
Մարզական լրագրող Արարատ Մամբրեյանը նոր տեղեկություններ է հայտնում՝ կապված Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, փոխանցում է Armsport.am-ը։ Ըստ աղբյուրի՝ Մխիթարյանը բանավոր համաձայնության է եկել «Կրասնոդարի» սեփականատեր Սերգեյ Գալիցկիի հետ, որ ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո կարող է զբաղեցնել ռուսական ակումբի մարզական տնօրենի պաշտոնը։ Միևնույն աղբյուրի փոխանցմամբ՝ Մխիթարյանն այս պահին չի դիտարկում ֆուտբոլիստի կարիերան […]
19:40 27.12.2021
Դեկտեմբերի 23-26-ը Վանաձոր քաղաքում կայացած ՀՀ Ազգային ժողովի գավաթի խաղարկության մրցումների եզրափակիչ՝ հանրապետական փուլում հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի թիմը։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։ Մրցումներին մասնակցում էին բոլոր մարզերի և Երևան քաղաքի պատվիրակությունները: Մրցումների ծրագրում ընդգրկված էին հետևյալ մրցաձևերը՝ վազք 30 մ բարձր մեկնարկից, վազք 60 մ բարձր մեկնարկից, վազք 500 մ, թենիսի գնդակի նետում, հեռացատկ […]
19:04 27.12.2021
Միացյալ Նահանգները Չինաստանին դիմում է ուղարկել որոշ ամերիկացի պաշտոնյաների համար վիզա ստանալու նպատակով, որոնք, չնայած նախկինում հայտարարված դիվանագիտական բոյկոտին՝ մտադիր են մասնակցել Պեկինի Ձմեռային օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Մենք ամերիկյան կողմից դիմում ենք ստացել ԱՄՆ պաշտոնյաների վիզաների համար: Ի պատասխան […]
18:51 27.12.2021
Մոսկվայի «Լոկոմոտիվի» նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը խոսել է ՌՊԼ-ի՝ 2021 թվականի լավագույն ֆուտբոլիստի մասին. «2021 թվականի լավագույն ֆուտբոլիստը Զախարյանն է, հավանաբար: Շատ երիտասարդ խաղացող է, որն ամեն խաղի հետ ավելի լավ ֆուտբոլ է ցուցադրում: Նրա թիմը լավ դիրքում է, աճ է գրանցում, և Արսենն էլ թիմի հետ է աճ գրանցում: Ֆուտբոլիստը գտնվում է հավաքականում, […]
17:22 27.12.2021
Ֆրանսիայի լիգայում ձմեռային արձակուրդի շրջան է: Ֆուտբոլիստները վայելում են իրենց հանգիստը: ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին արձակուրդն անցկացնում է հայրենիքում` Արգենտինայում: «Ոսկե գնդակի» 7-ակի դափնեկիրը մասնակցում է երեկույթների և ցուցադրում նաև իր պարային ունակությունները:
14:22 27.12.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՌԴ-ն ներկայացնող հայազգի 14-ամյա գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել: Նման բան նախկինում նույնիսկ տղամարդկանց գեղասահքում չէր կատարվել: 14-ամյա մարզուհին, որն առաջին անգամ է մասնակցել մեծահասակների առաջնությանը, երկու ծրագրերի արդյունքով վաստակել է 233,97 միավոր և շատ չնչին տարբերությամբ է հետ […]
11:29 27.12.2021
Transfermarkt-ը հրապարակել է Սլովակիայի առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների թարմացված տրանսֆերային արժեքները։ Հայաստանի ազգային հավաքականի և «Ժիլինայի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանի տրանսֆերային արժեքն աճել է 300 հազար եվրոյով և այժմ կազմում է 900 հազար եվրո։ Այս ցուցանիշով Բիչախչյանը համարվում է Սլովակիայում հանդես եկող 5-րդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստ։
10:17 27.12.2021
Բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստներ Ռոնալդինյոն ու Ռոմարիոն որոշել են պարզել, թե ով է իրենցից լավագույնը լողափնյա ֆուտվոլեյում: Աստղերը Ռիո դե Ժանեյրոյում մասնակցել են լողափնյա ֆուտվոլեյի մրցաշարի՝ ապացուցելով, որ վարպետությունը հնարավոր է պահպանել նաև ոչ երիտասարդ տարիքում: View this post on Instagram A post shared by Romário (@romariofaria)
09:49 27.12.2021
Վարշավայում ընթանում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Կանանց մրցաշարի առաջին օրը կայացել է 4 տուր: Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը վաստակել է 2,5 միավոր և կիսում է 24-41 տեղերը: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սուսաննա Գաբոյանն ունի 1,5 միավոր: 4 տուրից հետո 100 տոկոսանոց արդյունքով առաջատարները ռուսաստանցի Վալենտինա Գունինան և Ալեքսանդրա Կոստենյուկն են: Այսօր կկայանա ևս 4 տուր։ […]
08:47 27.12.2021
«Չերնոմորեցի» կիսապաշտպան Արթուր Ավագիմյանը ճանաչվել է թիմի՝ մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ավագիմյանն ընթացիկ մրցաշրջանում ուկրաինական ակումբի կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նշենք, որ կիսապաշտպանը շուտով տեղափոխվելու է ուկրաինական մեկ այլ ակումբ՝ «Ալեքսանդրիա»։
08:38 27.12.2021
Վարշավայում ընթանում է արագ շախմատի աշխարհի առաջնությունը: Մրցաշարի առաջին օրը կայացել է 5 տուր: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Տիգրան Պետրոսյանը՝ 4 միավոր (4 հաղթանակ, 1 պարտություն): Տիգրանը բաժանում է 4-16-րդ տեղերը, բայց լրացուցիչ գործակիցներով 16-րդն է: Առաջին տեղը կիսում են 4,5-ական միավոր վաստակած լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան, վրացի Բաադուր Ջոբավան և աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս […]
19:13 26.12.2021
«Միլանի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը հերթական անգամ հայտնվել է ուշադրության կենտրոնում իր սկանդալային արարքով: Ֆուտբոլիստն իր instagram-ի էջում սուրբ ծննդյան տոների առիթով լուսանկար է հրապարակել, որը դուրս է ցենզուրայից: Посмотреть эту публикацию в Instagram Публикация от Zlatan Ibrahimović (@iamzlatanibrahimovic)
14:24 26.12.2021
Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանին։ Այս մասին հայտնում է championat.com-ը: Իսպանական կողմից գործարքն իրականացնելու համար աշխատում են ակումբի նախկին մարզական տնօրեն Պրեդրագ Միյատովիչը, սերբ գործակալ Սրջան Յերեմիչը և Լուկա Մոդրիչի ներկայացուցիչ Վլադո Լեմիչը։ Լեմիչն ու Յերեմիչը բանակցությունների համար մեկնել էին Մոսկվա։ Ըստ տեղեկությունների Մադրիդյան ակումբը ցանկանում է Զախարյանի տրանսֆերը […]
13:13 26.12.2021
Բրիտանական FourFourTwo պարբերականը 2021 թվականի արդյունքներով կազմել է աշխարհի լավագույն ֆուտբոլային մարզիչների վարկանիշային աղյուսակը։ Առաջին տեղում է Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, որի ղեկավարությամբ թիմը նվաճեց նաև անգլիական լիգայի գավաթը, հասավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Երկրորդ տեղում է Չեմպիոնների լիգայի գավաթն ու Եվրոպայի սուպերգավաթը նվաճած Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Երրորդը՝ «Լիվերպուլի» […]
12:38 26.12.2021
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի նորեկ, ՄԼՍ-ի նախորդ մրաշրջանի չեմպիոն, ամերիկյան «Կոլամբուս Կրյուի» կիսապաշտպան, արգենտինահայ Լուկաս Սելարայանը Սուրբ Ծնունդը նշել է ընտանիքի հետ։ Նա լուսանկարներ է հրապարակել սոցիալական ցանցերում և շնորհավորել հետեւորդներին ու երկրպագուներին տոնի կապակցությամբ։
10:30 26.12.2021
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է, որ Անգլիայի առաջնությունը պետք է դադարեցվեր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման բարձր մակարդակի պատճառով: «Կորոնավիրուսն Անգլիայում անհավանական մակարդակի է հասել; Կարծում եմ՝ առաջնությունը պետք է դադարեցվեր: Շատ մարդիկ փորձեցին խոսել այդ մասին, բայց կարծում եմ՝ ամեն ինչ արդեն որոշված է: Դու կարող ես վիճել, ապացուցել քո դիրքորոշումը և խոսել […]
23:10 25.12.2021
Գեղասահորդուհի Ադելյա Պետրոսյանը կանանց մենասահքի պատմության մեջ առաջին անգամ 2 քառակի ռիտբերգեր է կատարել մրցումներում: Դա տեղի է ունեցել Սանկտ Պետերբուրգում Ռուսաստանի առաջնության ազատ ծրագրում։ Ավելի վաղ 14-ամյա գեղասահորդուհին քառակի ռիտբերգերը կատարել էր մրցումներում, դա տեղի է ունեցել Պերմի Ռուսաստանի գավաթի փուլում: Ազատ ծրագրի համար մարզուհին ստացել է 160,68 միավոր։
21:45 25.12.2021
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կնոջ և որդու հետ ամանորյա լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․ «Խաղաղություն, երջանկություն և անվերապահ սեր թող լինի Սուրբ Ծննդին և միշտ…»։
20:27 25.12.2021
Այսօր կայացան Պերճ Խաչատրյանի անվան վոլեյբոլի Մ17 տարեկան տղաների և աղջիկների հուշամրցաշարի երրորդ խաղային օրվա հանդիպումները: Ինչպես տեղեկացնում են ֆեդերացիայից, գրանցվել են հետևյալ արդյունքները՝ Աղջիկներ 1.Աշտարակ-Ավան 0:2 2.ՀԽՄՄ – Գեղաշեն 2:0 Տղաներ՝ 1.ՀԽՄՄ-Աջափնյակ 2:0 2.Հնաբերդ-Արաբկիր 2:0 Վաղը կկայանան աղջիկների հետևյալ հանդիպումները՝ 1.ՀԽՄՄ-Աշտարակ 2.Ավան-Գեղաշեն Տղաների մոտ 3-4 տեղերի համար կմրցեն՝Աջափնյակ-Արաբկիր թիմերը,իսկ 1-2 տեղերի համար՝Հնաբերդ և ՀԽՄՄ […]
19:20 25.12.2021
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն կարծում է՝ Անգլիայի առաջնությունը պետք է դադարեցվեր երկրում կորոնավիրուսի համավարակի տարածման բարձր մակարդակի պատճառով։ «Կորոնավիրուսն Անգլիայում անհավանական մակարդակի է հասել։Կարծում եմ՝ առաջնությունը պետք է դադարեցվեր: Շատ մարդիկ փորձեցին խոսել այդ մասին, բայց կարծում եմ՝ ամեն ինչ արդեն որոշված է: Երբ քո դիմաց պատ է, դու կարող ես վիճել, ապացուցել քո […]
15:24 25.12.2021
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հարազատների հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել բոլորի Ամանորը և Սուրբ Ծննդյան տոնը։ «Ամբողջ սրտով շնորհավորում եմ բոլորի Սուրբ Ծնունդը և ցանկանում երջանկություն»,- գրել է նա իր instagram-ի էջում։ View this post on Instagram A post shared by Cristiano Ronaldo (@cristiano)
14:26 25.12.2021
«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն ամուսնացել է։ Օգտվելով կարճատև արձակուրդից՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը Մարոկկոյում մուսուլմանական ավանդույթով հարսանիք է արել։ «Բարսելոնայում» Դեմբելեի ամուսնության մասին իմացել են սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներից: Սա զարմանք է պատճառել ակումբակիցներին, քանի որ նրանք չեն իմացել, որ Դեմբելեն ընկերուհի ունի: Նա միջոցառումների ժամանակ երբեք ներկա չի եղել ընկերուհու հետ, գրում է Sport.es-ը։ Դեմբելեն 2017-ին […]
13:31 25.12.2021
Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է մարզչական աշխատանքը շարունակել Թուրքիայում։ Գերմանացի մասնագետն առաջարկ է ստացել թուրքական «Ֆեներբախչեից»։ Ըստ աղբյուրի՝ թուրքական ակումբը պատրաստ է Լյովի հետ կնքել երեք տարվա պայմանագիր։ Օրեր առաջ «Ֆեներբախչեի» գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել է պորտուգալացի Վիտոր Պերեյրան։
08:46 25.12.2021
Նիգերիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ կարող է նշանակվել պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոն, ով գլխավորում է իտալական «Ռոմա»-ն։ Այս մասին հայտարարել է Նիգերիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ամադժու Պիննիկը։ «Նոր մարզիչ ընտրելիս հատուկ ուշադրություն է դարձվում կարգապահությանը։ Մենք նաև նայում ենք, թե որքանով է «քաղցած» թեկնածուն գավաթներ հաղթելու համար, քանի որ այդ «քաղցը» շատ բան է փոխարինում։ […]