16:20 04.01.2022
Աշխարհի առաջին ռակետ, «Մեծ սաղավարտի» մրցումների 20-ակի հաղթող, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ իր համար բժշկական բացառություն են արել, որպեսզի կարողանա մասնակցել Ավստրալիայի 2022թ. Բաց առաջնությանը: Այս մասին հայտնում է Instagram-ի իր էջում, փոխանցում է armsport.am-ը: «Շնորհավոր Նոր տարի: Բոլորիդ մաղթում եմ առողջություն, սեր և երջանկություն: Դադարի ընթացքում հիանալի ժամանակ եմ անցկացրել մտերիմներիս […]
14:31 04.01.2022
Էմին Օհանյանը դարձել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։
13:52 04.01.2022
Չիլիում նորածնին անվանակոչել են Ֆրանսիայի հավաքականի երկու հարձակվողների պատվին։ Չիլիի Կոպյապո քաղաքում բնակվող Բոլիվիայի ամուսնական զույգը երեխային տվել է Գրիզման Մբապե անունը։ Նշենք, որ տղան ծնվել է նոր տարվա առաջին օրը, նրա հասակը կազմել է 50 սմ, քաշը՝ 3,064 կգ: Երեխայի ծնողները պարզապես չեն կարողացել զիջել իրար։ Բանն այն է, որ հայրն ընտրել է Մադրիդի […]
13:06 04.01.2022
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռևս չի հստակեցրել ազգային ընտրանու մի քանի ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում անցկացնելու ժամանակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտում է ՀՖՖ մամուլի խոսնակը Հայկ Կարապետյանը: Վերջինսը շեշտեց, որ ֆեդերացիան դեռևս աշխատանքներ է տանում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կարիերան ավարտած ֆուտբոլիստների համար հրաժեշտի հանդիպում կազմակերպելու ուղղությամբ, սակայն այն չի կարող համընկնել ընտրանու՝ մարտին նախատեսված […]
19:13 03.01.2022
Ամանորյա արձակուրդից «Ուրարտուն» կվերադառնա հունվարի 8-ին։ Թիմն ընթացիկ մրցաշրջանի գարնանային հատվածի նախապատրաստությունը կսկսի սեփական մարզաբազայում։ Այս ընթացքում «Ուրարտուն» պատրաստվում է 2 ստուգողական հանդիպում անցկացնել, որոնցից առաջինը կկայանա հունվարի 20-ին՝ ԲԿՄԱ-ի հետ։ Թիմը նախատեսում է նաև արտասահմանյան հավաք անցկացնել։ Նախապատրաստական շրջանի ծրագրերի ու ստուգողական հանդիպումների մասին ավելի մանրամասն երևանյան ակումբի մամուլի քարտուղարությունը կտեղեկացնի առաջիկայում։
17:37 03.01.2022
Մարտի 25-ին Երևանում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մի շարք ֆուտբոլիստների հրաժեշտի հանդիպում: Այս մասին հայտնի է դարձել ArmSport-ին: Դեռևս հայտնի չէ՝ որ հավաքականի հետ կլինի ընկերական հանդիպումը: Միջոցառմանը կմասնակցեն Գևորգ Կասպարովը, Արթուր Եդիգարյանը, Ռոբերտ Արզումանյանը, Մարկոս Պիզզելլին, Լևոն Հայրապետյանը, Էդգար Մանուչարյանը, Յուրա Մովսիսյանը։ Ամենայն հավանականությամբ հանդիպմանը կմասնակցի նաև Լևոն Պաչաջյանը։ Հիշեցնենք՝ ևս մեկ հանդիպում […]
16:32 03.01.2022
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կարող է շարունակել «Ինտեր Մայամիում», հայտնում է Marca-ն, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի փոխանցմամբ, արգենտինացին կարող է 2023 թվականին պայմանագիր կնքել Դևիդ Բեքհեմի ակումբի հետ: Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացին անշարժ գույ է ձեռք բերել Մայամիում: Մեսսին ՊՍԺ է տեղափոխվել 2021 թվականի ամռանը: Այս տարվա նոյեմբերին Մեսսին դարձավ «Ոսկե Գնդակի» […]
21:40 02.01.2022
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, «Կրուզեյրոյի» և «Ռեալ Վալյադոլիդի» նախագահ Ռոնալդոյի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է բրազիլական ակումբի մամուլի ծառայությունը։ Հիվանդության պատճառով 45-ամյա բրազիլացին ստիպված կլինի բաց թողնել «Կրուզեյրոյի» հիմնադրման 101-ամյակը նշելու միջոցառումները։
20:13 02.01.2022
Transfermarkt-ը ներկայացրել է 21-րդ դարում տրանսֆերներից ամենամեծ շահույթ ունեցող ֆուտբոլային ակումբների վարկանիշը։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Պորտուգալական «Բենֆիկան» 21-րդ դարում տրանսֆերներից ամենաբարձր շահույթն ունի՝ 628 միլիոն եվրո: Այս երկրի մեկ այլ ակումբ՝ «Պորտուն», վաստակել է 564 մլն։ Բացի այդ, լավագույն 10-յակում տեղ են գտել նիդեռլանդական «Այաքսը»՝ 416 միլիոն, ֆրանսիական «Լիլը»՝ 358 միլիոն, իտալական «Ուդինեզեն»՝ 355 միլիոն, […]
18:47 02.01.2022
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի մոտ COVID-19-ի թեստը դրական է եղել։ Այժմ նա ինքնամեկուսացման մեջ է, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը։ Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև դարպասապահ Սերխիո Ռիկոյի, պաշտպան Խուան Բերնատի և կիսապաշտպան Նաթան Բիտումազալի մոտ։ Այս մրցաշրջանում 34-ամյա Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 16 հանդիպում, որոնցում դարձել է 6 գոլի և […]
14:25 02.01.2022
Եվրոպական Սուպերլիգայի նախագիծը կարող է վերադառնալ 2022 թվականին, հայտնում է Sport.es-ը՝ հղում անելով Financial Times-ին։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Աղբյուրի համաձայն՝ վերջին օրերին Մադրիդի «Ռեալը», «Բարսելոնան» և «Յուվենտուսը» քննարկում են մրցաշարը 2022 թվականին գործարկելու հնարավորությունը։ Հիշեցնենք, որ Սուպերլիգան 12 թիմերի մասնակցությամբ ձևավորվել էր 2021թ ապրիլի 19-ին, սակայն երկու օր անց ինն ակումբներ հայտարարել են, որ դուրս […]
12:30 02.01.2022
«Սասուոլոյի» կիսապաշտպան Ժերեմի Բոգան մոտ է «Ատալանտա» տեղափոխվելուն: Կոտ դ’Իվուարի հավաքականի 24-ամյա խաղացողը բուժզննում է անցել Բերգամոյում, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։ Փոխանցում է ArmSport.am-ը։ Հայտնի է դարձել նաև, որ Բոգայի տրանսֆերը «Ատալանտային» կարժենա 22 միլիոն եվրո։ Ավելի վաղ աֆրիկացի ֆուտբոլիստի տրանսֆերին հավակնում էր նաև Դոնեցկի «Շախտյորը»։
18:10 01.01.2022
Թաիթիի «Պիրաե» ակումբը կմասնակցի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը՝ Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» փոխարեն, որը չի կարողանա ճանապարհորդել երկրից դուրս՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, ArmSport.am-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը։ Առաջին տուրի խաղում «Պիրաեն» կհանդիպի ԱՄԷ-ի «Ալ Ջազիրային»: Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների ցանկում են նաև «Չելսին» (Անգլիա), «Ալ-Հիլալը» (Սաուդյան Արաբիա), «Ալ-Ահլին» (Եգիպտոս), «Մոնտերեյը» (Մեքսիկա) և «Պալմեյրասը» (Բրազիլիա): […]
17:00 01.01.2022
Թաիթիի «Պիրաե» ակումբը կմասնակցի ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությանը՝ Նոր Զելանդիայի «Օքլենդ Սիթիի» փոխարեն, որը չի կարողանա ճանապարհորդել երկրից դուրս՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հայտնում է ՖԻՖԱ-ի կայքը, փոխանցում է armsport.am-ը: Առաջին տուրի խաղում «Պիրաեն» կհանդիպի ԱՄԷ-ի «Ալ Ջազիրային»: Աշխարհի ակումբային առաջնության մասնակիցների ցանկում են նաև «Չելսին» (Անգլիա), «Ալ-Հիլալը» (Սաուդյան Արաբիա), «Ալ-Ահլին» (Եգիպտոս), «Մոնտերեյը» (Մեքսիկա) և «Պալմեյրասը» […]
15:27 01.01.2022
Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին 2021 թվականին Վիքիպեդիայում իրենց անձնական էջերի դիտումների քանակով առաջատարներ են դարձել մարզիկների շրջանում, հայտնում է armsport.am-ը: Ռոնալդուն այս ցուցակում զբաղեցնում է հինգերորդ տեղը՝ տարեկան ավելի քան 18 միլիոն դիտումով: Երկրպագուներն ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Ռոնալդուի նկատմամբ, քան այնպիսի խոշոր սպորտային իրադարձությունների, ինչպիսիք են Եվրո-2020-ը և 2020 թվականի ամառային Օլիմպիական […]
13:44 01.01.2022
Իտալական «Սալերնիտանան» կխուսափի Ա սերիայից հեռացվելուց: Այդ մասին հայտնում է Tuttomercatoweb-ը, փոխանցում է armsport.am-ը: Ակումբի նախկին սեփականատերը Կլաուդիո Լոտիտոն էր, ով նաև «Լացիոյի» նախագահն է, և ակումբային գրանցման կանոնների համաձայն՝ մեկ անձ չի կարող ունենալ մի քանի թիմ մեկ դիվիզիոնում: Արդյունքում «Սալերնիտանան» ժամանակավորապես հանձնվել էր այլ կազմակերպության, որի հայտը հաստատվել էր լիգայի կողմից։ Բայց եթե […]
19:40 31.12.2021
Լեհաստանում ավարտվել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. չեմպիոն է հռչակվել Ֆրանսիայի ներկայացուցիչ Մաքսիմ Վաշյե-Լագրավը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Հայկ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանել է 8-18-րդ տեղերը։ Ի դեպ, Հայկը 14-րդ տուրում սպիտակ ֆիգուրներով ոչ-ոքի է խաղացել աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ, այնուհետև հաղթել է ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանին: […]
18:15 31.12.2021
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուայի կորոնավիրուսի երկու թեստի արդյունք բացասական է։ Բելգիացին այս մասին հաղորդել է թվիթերյան իր էջում։ Նա գրել է, որ հունվարի 2-ին «Խետաֆեի» դեմ կայանալիք խաղին մասնակցելու թույլտվության է սպասում։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալը» հաղորդել էր, որ Կուրտուայի, Վինիսիուս Ժունիորի, Ֆեդերիկո Վալվերդեի ու Էդուարդո Կամավինգայի թեստերը դրական են։ Հիմա մադրիդյան ակումբը հաղորդել […]
20:23 30.12.2021
Տոկիոյի խաղերի մասնակիցները ավելի քան 100 անձնական իրեր են նվիրաբերել ՄՕԿ-ին։ Դրանք կցուցադրվեն Լոզանի օլիմպիական թանգարանում ՝ 2022թ. մարտին։ Հավաքածուն ներառում է ամառային մարզահանդեսի ծրագրում ընդգրկված 33 մարզաձևերից 28-ը: Հատուկ ուշադրության են արժանացել իրենց նորամուտը նշած սերֆինգին, սքեյթբորդինգին և ժայռամագլցմանը նվիրված նմուշները: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ Ցուցանմուշների հավաքագրման գործընթացը կայացել է մարզիկների, միջազգային մարզական ֆեդերացիաների և […]
14:38 30.12.2021
Չինաստանի մարզական իշխանությունները պայքար են կազմակերպել դաջվածքների դեմ երկրի ազգային հավաքականներ հրավիրված ֆուտբոլիստների շրջանում։ Հաղորդում է South China Morning Post-ը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության սպորտի գլխավոր վարչությունը (GAS) հայտարարություն է տարածել՝ խաղացողներին կոչ անելով հեռացնել իրենց գոյություն ունեցող դաջվածքները։ Այն նաև սահմանում է մարմնի վրա նոր պատկերներ կիրառելու խիստ արգելք: GAS-ը թույլ կտա խաղացողներին պահպանել իրենց […]
14:05 30.12.2021
Սպորտ 13:41 Բասկետբոլի VBET Ա-լիգա. մրցաշարային աղյուսակը տարվա վերջին խաղից հետո Բասկետբոլի տղամարդկանց VBET Ա-Լիգայի 2021/2022 մրցաշրջանում դադար է։ Դեկտեմբերի 24-ին «Արցախը» մրցել է ՖԻՄԱ-ի հետ և 104-80 հաշվով հաղթանակ տարել: Ավելի ուշ «Արցախը» մրցել է նաև «Գյումրիի» հետ և 90-94 հաշվով պարտություն կրել: Դեկտեմբերի 26-ին կայանալիք ‹‹Էրեբունի»-«Արարատ» խաղը չեղարկվել է: Տարվա վերջին խաղը տեղի […]
11:53 30.12.2021
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մեկնարկել է կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունը. մրցումային առաջին օրն անցկացվել է 12 պարտիա, ինչից հետո ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Արոնյանը տարել է 9 հաղթանակ, գրանցել է 2 ոչ-ոքի և կրել 1 պարտություն՝ 10 միավորով զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մարտիրոսյանը, որը […]
19:29 29.12.2021
Ժամանակակից տեխնոլոգիաները կարող են փոխարինել մարմնամարզության մրցավարներին: Այսպիսի հայտարարություն է տարածել մարզաձևի միջազգային ֆեդերացիայի (FIG) նախագահ Մորինարի Վատանաբեն: Հայտնում է ՀԱՕԿ-ը։ 3D համակարգն արդեն օգտագործվում է FIG-ի որոշ միջոցառումների ժամանակ՝ որպես մրցավարի օգնական: Նման տեխնոլոգիաները մասնակիցների համար կապահովեն հավասար պայմաններ և արդար մրցավարություն: Համակարգն արդեն կիրառվում է մարմնամարզության հինգ մրցաձևում: Տեխնոլոգիական այս զարգացումը թափանցիկություն կապահովի […]
14:28 29.12.2021
Երկօրյա պայքարից հետո հայտնի են Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնության հաղթողները: Ըստ քաշային կարգերի Հայաստանի չեմպիոններ դարձան` Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Գագիկ Հակոբյանը (82 կգ), Գևորգ Թադևոսյանը (87 կգ), Հայկ Խլոյանը (97 կգ) և գերծանր […]
14:13 29.12.2021
Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվել է արագ շախմատի աշխարհի առաջնությունը, որում հաղթանակ է տարել Ուզբեկստանի ներկայացուցիչ 17-ամյա Նոդիրբեկ Աբդուսատորովը՝ դառնալով արագ շախմատի առաջնությունների՝ պատմության ամենաերիտասարդ չեմպիոնը: 13 տուրից հետո Աբդուսատորովը, Ռուսաստանի ներկայացուցիչ Յան Նեպոմնյաշչին, աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը և ամերիկացի Ֆաբիանո Կարուանան վաստակել էին հավասար՝ 9,5-ական միավոր։ Լրացուցիչ գործակիցների հաշվարկից հետո Կարլսենն ու Կարուանան գրավել […]
20:29 28.12.2021
Շիրակի մարզաշխարհի ներկայացուցիչներն ամփոփել են 2021 թվականի մարզական տարին։ Մարզադպրոցների տնօրեններն ու մարզիչները ընտրել են մեծահասակների, երիտասարդների ու պատանիների տարիքային խմբերում հաջողություններ գրանցած ու մեդալակիր լավագույն մարզիկների 10-նյակները։ 2021 թվականը մարզական հարուստ ավանդույթներով քաղաքի համար գնահատվում է բեկումնային։ 2020-ին համավարակի պատճառով միջազգային մրցաշարեր, Եվրոպայի ու Աշխարհի առաջնություններ չանցկացվեցին։ Այս տարվա ընթացքում տարբեր սպորտաձևերում հանդես եկած […]
19:33 28.12.2021
«Բարսելոնայի» նախկին հարձակվող Սամուել Էտո’Օ-ն հայտնվել է Իսպանիայի հարկային ծառայության խոշոր պարտքատուների ցուցակում, ArmSport. am-ի հաղորդմամբ՝ փոխանցում է Marca-ն: Նախկին ֆուտբոլիստը պետությանը պարտք է 981 598 եվրո։ Նախկինում այս ցուցակում ներառված էին մարդիկ, որոնց պարտքը գերազանցում էր 1 միլիոն եվրոն։ Այս տարվա օգոստոսի 31-ից այս գումարը նվազել է մինչև 600 հազար եվրո։ Այս ցուցակում են նաև […]
17:06 28.12.2021
Ոլորտային փոխնախարարների հաշվետու մամուլի ասուլիսներից հետո այսօր 2021 թվականի ընթացքում կատարված աշխատանքներն ամփոփել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Ասուլիսի սկզբում Վահրամ Դումանյանը լրագրողներին է ներկայացրել նորանշանակ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանին, որը ԿԳՄՍՆ՝ մշակույթի գծով երկրորդ փոխնախարարն է և համակարգելու է պատմամշակութային ժառանգության և թանգարանների ոլորտը: Հանրակրթության կարևոր […]