15:54 10.01.2022
Վերսկսվել է բասկետբոլի VBet Ա-Լիգայի կանոնավոր առաջնությունը: Տուրի կենտրոնական խաղում միմյանց հետ մրցել են երկու առաջատարները՝ «Ուրարտուն» և «Էրեբունին»: Հանդիպումը կայացել է հունվարի 9-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում և ավարտվել «Էրեբունիի»՝ 98-93 հաշվով հաղթանակով: Մինչ այդ՝ հունվարի 7-ին, «Գյումրին» ուժերն է չափել ՖԻՄԱ-ի հետ և հաղթանակ տարել 94-63 հաշվով: Հանդիպման լավագույն բասկետբոլիստ է դարձել […]
13:54 10.01.2022
«Պեկին-2022» կազմկոմիտեն ներկայացրել է առաջիկա ձմեռային խաղերի պարգևատրության արարողությանն առնչվող մանրամասները: Օլիմպիական խաղերի հաղթողներին և մրցանակակիրներին, բացի մեդալներից, կհանձնվեն ձեռագործ ծաղկեփնջեր, բացառիկ անհատական նվեր-թալիսմաններ՝ Բինգ Դունդուն անվանումով պանդաներ, փոխանցում է ՀԱՕԿ-ը։ Ցուցադրվել են նաև պատվո պատվանդանը, մեդալների սկուտեղը, պարգևատրող անձնակազմի հագուստը և այլն: Պարգևատրության արարողությունը կրում է «Սառույց և ձյուն, փառք և պատիվ» կարգախոսը: Պեկինի […]
13:35 10.01.2022
Հունվարի 12-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալիննում կմեկնարկի գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: Ստուգատեսին կմասնակցեն 123 մարզիկ-մարզուհիներ՝ 71 մենասահորդ, 30 պարային և 22 սպորտային զույգեր: Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ը՝ Հայաստանը կներկայացնեն մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը։ Հիշեցնենք, որ մեր երկյակը դեռևս 2021թ. սեպտեմբերին Գերմանիայի Օբերստդորֆ քաղաքում կայացած վարկանիշային մրցաշարում նվաճել է օլիմպիական ուղեգիր և նախապատրաստվում […]
11:56 10.01.2022
Հունվարի 8-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում մեկնարկել է Անդրանիկ Մարգարյանի 12-րդ հուշամրցաշարը, որի շրջանակում արդեն անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշարը: Համառ պայքարից հետո կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող է ճանաչվել Եվրոպայի մինչև 16 տարեկանների արագ շախմատի չեմպիոն Էմին Օհանյանը: Նա 9 հնարավորից վաստակել է 8 միավոր՝ տոնելով 8 հաղթանակ և կրելով մեկ պարտություն: Պատանի շախմատիստը մրցաշարի ընթացքում […]
20:57 09.01.2022
«Սևանի» նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը փորձաշրջան է անցնում Սլովակիայի Ֆորտունա լիգան ներկայացնող «Պոգրոնյե» ակումբում, փոխանցում է armsport.am-ը: Ինչպես տեղեկացնում է Armenian Football Group-ը, պաշտպանը հասցրել է մասնակցել նաև մեկ ընկերական հանդիպման՝ խաղադաշտ դուրս գալով չեխական «Վիկտորիայի» դեմ խաղում։ «Պոգրոնյեն» Սլովակիայի ընթացիկ առաջնությունում զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը։
16:46 09.01.2022
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը մոտ է ՊՍԺ-ն գլխավորելուն։ Այս մասին հայտնում է sport.es-ը, փոխանցում է armsport.am-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ փարիզեցիները պայմանավորվել են ֆրանսիացի մասնագետի հետ։ Նա ամռանը պետք է սկսի աշխատել ՊՍԺ-ում։ Փարիզյան ակումբի ղեկավարությունը չի վստահում Մաուրիսիո Պոչետինոյին, ուստի նման որոշում է կայացրել։
14:27 09.01.2022
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը և ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանն աշխատանքային այցով Իսպանիայում են: Այցի շրջանակներում կայացել են մի շարք կարևոր հանդիպումներ: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան առաջիկայում նախատեսում է իսպանական տարբեր կառույցների հետ ծրագրեր իրականացնել կրթության ոլորտում և վերապատրաստման ուղարկել ինչպես մարզչական, այնպես էլ բժշկության ու սպորտային հոգեբանության ոլորտի մասնագետների: ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը նաև հյուրընկալվել է […]
14:00 09.01.2022
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ճանաչվել է 2021 թվականի` Լեհաստանի լավագույն մարզիկ։ Մրցանակը շնորհում է Przegląd Sportowy-ն՝ 1926 թվականից, տեղեկացնում է armsport.am-ը: Հաղթողը որոշվել է երկրպագուների քվեարկությամբ։ Մրցանակի համար պայքարում էին 20 մարզիկներ։ Լևանդովսկին երրորդ անգամ է ճանաչվել լավագույնը՝ նախկինում նա հաղթող էր դարձել 2015 և 2020 թվականներին։
21:47 08.01.2022
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 0։1 հաշվով սենսացիոն պարտություն է կրել երրորդ դիվիզիոնը ներկայացնող «Քեմբրիջ Յունայթեդից» և դուրս մնացել պայքարից։ 56-րդ րոպեին գոլի հեղինակ է դարձել Ջո Այրոնսայդը: Մեկ այլ խաղում «Լեսթեր Սիթին» ընդունել էր «Ուոթֆորդին» և առավելության հասել 4։1 հաշվով:
21:09 08.01.2022
Գերմանիայի առաջնության 18-րդ տուրում «Հոֆենհայմը» սեփական հարկի տակ 3-1 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»։ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը «Հոֆենհայմի» պահեստայինների թվում էր և փոխարինման է դուրս եկել 90-րդ րոպեին։ «Հոֆենհայմը» 31 միավորով երրորդ տեղում է:
20:39 08.01.2022
«Բարսելոնան» ձեռք է բերել «Այնտրախտի» կիսապաշտպան Ֆաբիո Բլանկոյի տրանսֆերային իրավունքները։ 17-ամյա ֆուտբոլիստը հանդես է գալու «Բարսելոնա Բ»-ում։ Իսպանացին կատալոնական ակումբի հետ մինչև 2024 թվականը պայմանագիր է կնքել, իսկ հրաժարագինը կազմում է 100 մլն եվրո։ Ֆուտբոլիստը Իսպանիայի Մ18 հավաքականի կազմում մասնակցել է 6 հանդիպման։
19:48 08.01.2022
«Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 20-րդ տուրի արտագնա խաղում «Միլանից» կրած պարտությունից հետո հույս է հայտնել, որ հաջորդ՝ «Յուվենտուսի» հետ տնային խաղում թիմը կկարողանա դրական արդյունքի հասնել։ «Մենք կատարելագործվելու տեղ ունենք, բայց լինում են չնչին դրվագներ, որոնք տարբերությունը մեր օգտին չեն դարձնում։ «Միլանի» դեմ խաղում թույլ տվեցինք սխալներ, որոնք չենք կարող մեզ թույլ տալ։ […]
19:25 08.01.2022
Ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին բաց է թողել մարզումը «Լիոնի» դեմ հանդիպումից առաջ: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը։ «Լիոնի» հետ խաղին նույնպես Մեսսին չի մասնակցի: Սուրբծննդյան արձակուրդին Մեսսին Արգենտինայում վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել, վերադարձել Ֆրանսիա և վերսկսել անհատական մարզումները։ «Լիոն» – ՊՍԺ հանդիպումը տեղի կունենա հունվարի 9-ին: 19 խաղից հետո ՊՍԺ-ն 46 միավորով գլխավորում […]
18:37 08.01.2022
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մի քանի հանդիպում է ունեցել գործակալ Մինո Ռայոլայի հետ՝ կապված Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի հնարավոր տեղափոխության հետ։ Լապորտան վստահ է, որ 2022 թվականի ամռանը նորվեգացու հետ պայմանագիր կկնքի: Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատվում է 75 միլիոն եվրո, սակայն Ռայոլան 100 միլիոն եվրո է պահանջում: Բացի դրանից, այդ գումարին կարող է գումարվել […]
18:16 08.01.2022
Նիդերլանդական «Էմմեն» ակումբի ձախ պաշտպան Ջեֆ Հարդևելդը հայտարարել է մրցավար Շոնա Շուկրուլայի հետ նշանադրության մասին: Շոնայի հետ նա հանդիպել էր խաղերից մեկի ժամանակ. Շոնան այդ խաղի պահեստային մրցավարն է եղել: Ջեֆի և Շոնայի հանդիպումը տեղի է ունեցել անցյալ տարվա օգոստոսին։ Նիդերլանդների առաջին դիվիզիոնի «Էյնդհովենի» հետ խաղի 91-րդ րոպեին Հարդևելդը ստացել է ուղիղ կարմիր քարտ, սակայն […]
17:55 08.01.2022
ՈւԵՖԱ-ի նախկին նախագահ և Ֆրանսիայի հավաքականի նախկին առաջատար Միշել Պլատինին իր կարծիքն է հայտնել Լիոնել Մեսսիի ներկայիս մարզավիճակի և խաղի մասին։ «Նա սկսել է մի քիչ վատ խաղալ։ Սա այն Մեսսին չէ, որը մի քանի տարի առաջ էր։ Ես ապշեցի, երբ Ռոնալդուն հեռացավ «Յուվենտուսից», իսկ Մեսսին տեղափոխվեց ՊՍԺ: Ես 32 տարեկանում հեռացա ֆուտբոլից, իսկ նրանք […]
17:36 08.01.2022
«Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին Իտալիայի առաջնության 20-րդ տուրի «Նապոլիի» հետ խաղից հետո (1-1) որակազրկվել է մեկ խաղով, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ Ալեգրին չի կարողանա գլխավորել իր թիմը «Ռոմայի» հետ հաջորդ խաղում՝ մրցավարի հասցեին հնչեցրած խոսքերի պատճառով։ Նաև նա պետք է վճարի 10 հազար եվրո տուգանք։ «Ռոմա»-«Յուվենտուս» հանդիպումը կկայանա հունվարի 9-ին։ Թուրինյան ակումբը […]
17:17 08.01.2022
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հրապարակում է արել իր աշխատավարձի մասին։ Twitter-ում նա հրապարակել է բանկային քաղվածք, այսպիսով արձագանքելով այն լուրերին, որ վերջին մեկ տարվա ընթացքում նա իբր վաստակել է 28 միլիոն եվրո՝ առանց հարկերի: Հայտարարության համաձայն՝ 34-ամյա Պիկեն 2021 թվականին ստացել է 2,3 միլիոն եվրո։ Նա նշել է, որ սա իր աշխատավարձի կեսն է։ Հիշեցնենք, […]
16:57 08.01.2022
Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանը կարող է գլխավորել ՊՍԺ-ն 2022 թվականի ամռանը։ Այս մասին հայտնել է RMC Sport-ի լրագրող Դանիել Ռիոլոն: Նա առաջիններից մեկն էր, ով ժամանակին կիսվել էր Լիոնել Մեսսիի՝ ՊՍԺ առաջիկա տեղափոխության մասին տեղեկություններով։ «Դուք ուզում եք, որ ես հայտարարեմ, որ Զիդանը դարձել է ՊՍԺ-ի մարզի՞չը։ Ամենաշուտը 2022 թվականի հունիսին: Եվ ես […]
15:48 08.01.2022
Ֆրանսիական L’Équipe թերթը հրապարակել է ֆրանսիական ֆուտբոլի 30 ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշային աղյուսակը։ Ցուցակում առաջին հորիզոնականը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման, ով անցյալ տարի վերադարձավ Ֆրանսիայի հավաքական, զբաղեցրել է երկրորդ տեղը՝ նախորդ տարվա համեմատ 18 տեղով բարձրանալով ցուցակում։ Երրորդ տեղը զբաղեցրել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին: Մարզիչ Քրիստոֆ Գալտիեն, ում […]
15:20 08.01.2022
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Ավստրալիայի ATP 250 մրցաշարի եզրափակիչ։ Կիսաեզրափակչում աշխարհի 29-րդ ռակետը երկու սեթում հաղթել է խորվաթ Մարին Չիլիչին, ով ATP-ի դասակարգման աղյուսակում զբաղեցնում է 30-րդ տեղը։ 1 ժամ 56 րոպե տևած հանդիպումն ավարտվել է 7:6, 6:3 հաշվով: Մրցաշարի եզրափակչում Խաչանովի մրցակիցը կլինի Գաել Մոնֆիս-Տանասի Կոկինակիս զույգի հաղթողը։
14:42 08.01.2022
Ստենդային հրաձգության աշխարհի չեմպիոն իտալացի Քրիստիան Գիլին մահացել է դժբախտ պատահարի հետևանքով, տեղեկացնում է իտալական ANSA գործակալությունը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ հունվարի 6-ին 19-ամյա մարզիկը որսի էր դուրս եկել Պիզայի մոտակայքում։ Երբ Գիլին կռացել է՝ վերցնելու հրացանը, պատահաբար կրակել է իր որովայնին։ Ընկերները շտապօգնություն են կանչել, նրան տեղափոխել են հիվանդանոց, սակայն վիրահատության ժամանակ նա մահացել է։ Գիլին […]
12:20 08.01.2022
Բունդեսլիգայի 18-րդ տուրում «Բավարիան» սեփական հարկի տակ 1-2 հաշվով զիջել է Մյոնխենգլադբախի «Բորուսիային»: Հանդիպման հաշիվը բացել է Ռոբերտ Լևանդովսկին 18-րդ րոպեին։ 9 րոպե անց Նյուհաուսը հավասարեցրել է հաշիվը, իսկ դրանից 4 րոպե անց Լայներն առաջ է մղել հյուրերին։ Խաղն այդպես էլ ավարտվել է։ Այս տուրից հետո «Բավարիան» 43 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ […]
12:15 08.01.2022
«Լոս Անջելեսի» հարձակվող Դիեգո Ռոսսի Մարաշլյանը, ով ներկայում վարձավճարով հանդես է գալիս «Ֆեներբահչեում», հրավիրվել է Ուրուգվայի ազգային հավաքական։ Հայկական արմատներով ֆուտբոլիստն ընդգրկվել է ազգային ընտրանու ընդլայնված հայտացուցակում՝ ԱԱ-2022 ընտրական փուլի խաղերի համար։ Հունվարի 28-ին Ուրուգվայի հավաքականը կհանդիպի Պարագվայի, իսկ փետրվարի 2-ին՝ Վենեսուելայի ընտրանիների հետ։ Առայժմ Ուրուգվայի հավաքականը 16 միավորով 7-րդն է ընտրական փուլի մրցաշարում:
11:44 08.01.2022
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին Իսպանիայի առաջնության հերթական տուրում կայանալիք «Գրանադայի» դեմ խաղից առաջ մամուլի ասուլիս է տվել: «Հաջող արդյունքը միշտ դրականորեն է ազդում։ «Լինարեսի» նկատմամբ տարած հաղթանակը բարձրացրեց մեր ոգին։ «Բարսան» չի կարող իրեն թույլ տալ ոչ-ոքի խաղալ կամ պարտվել։ Ցավոք, նման դեպքեր լինում են, բայց մենք պարտավոր ենք անել ամենը, որ դա թույլ չտանք։ […]
23:15 07.01.2022
Աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջան Ջոկովիչը մեկնաբանել է որդու շուրջ ստեղծված սկանդալային իրավիճակը։ Ավստրալիայի բաց առաջնության 9-ակի չեմպիոնը մրցաշարի կազմակերպիչներից ստացել էր կորոնավիրուսի դեմ չպատվաստվելու թույլտվություն բժշկական հիմնավորումով, սակայն Մելբուռն ժամանելուց հետո Ջոկովիչը չի կարողացել սահմանապահ ծառայությանը ներկայացնել բժշկական հիմնավորման ապացույցներ։ Նրա մուտքի վիզան չեղարկվել է։ Ջոկովիչը կարող է 3 տարով զրկվել […]
22:32 07.01.2022
Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հակված չէ այն տարբերակին, որ թիմն ամռանը ձեռք բերի և՛ Էրլինգ Հալանդին, և՛ Կիլիան Մբապեին: Հարցն այն չէ, որ «Ռեալը» չի կարող, այլ այն, որ չի ուզում՝ գրում է ESPN-ը: Ըստ աղբյուրի` «Արքայական ակումբի» նախագահը ցանկանում է նոր Մեսի-Ռոնալդու դիմակայություն ստեղծել Հալանդ-Մբապե զույգի տեսքով: Պերեսն ուզում է, որ Էրլինգ Հալանդն […]
22:14 07.01.2022
«Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ Բենժամեն Մենդին չորս ամսվա բանտարկությունից հետո գրավի դիմաց ազատ է արձակվել՝ հաղորդում է Daily Mail-ը: Ֆրանսիայի հավաքականի ու «Մանչեսթեր Սիթիի» պաշտպանը, որը մեղադրվում է բռնաբարության 7 դեպքի համար, պահվում էր «Լիվերպուլի» Altcourse բանտում, իսկ վերջերս տեղափոխվել էր Մանչեսթերի Strangeways բանտ: Այսօր՝ Չեսթերի դատարանում կայացած փակ լսումներից հետո, Մենդիին գրավի դիմաց ազատ արձակելու […]
21:33 07.01.2022
Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդը կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ինչպես հաղորդում է The Athletic-ը նորվեգացի ֆուտբոլիստը դարձել է «Մանչեսթեր Սիթիի»՝ ամառային տրանսֆերային պատուհանի առաջնահերթ նպատակը։ Նշվում է, որ առաջիկա շաբաթներին անգլիական ակումբը պլանավորում է բանակցություններ սկսել Հոլանդի ներկայացուցիչների հետ։ «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցն այս պայքարում «Ռեալն» է։ «Բարսելոնան» նույնպես ուզում է ձեռք բերել նորվեգացուն, բայց […]
20:55 07.01.2022
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ամփոփել է Ա Սերիայի 20-րդ տուրի «Միլանի» հետ հանդիպման արդյունքը: Հիշեցնենք՝ հռոմեացիները արտագնա այս խաղում պարտվել էին 3-1 հաշվով: «Նույնիսկ 0:2-ի ժամանակ մենք մնացինք խաղի մեջ, բայց Ռիկ Կարսդորպի հեռացումից հետո ամեն ինչ ավարտվեց: Միաժամանակ ասեմ, որ մեր ելույթը շատ թույլ էր։ Եթե նայեք առաջին երկու գոլերին, ապա դրանք խփվեցին, […]