TIME
Ամսաթիվ
01 04 2025
  • $
    391.57
  • RUBLE
    4.62
  • 423.72
WEATHER
+11.09 oC

ՍՊՈՐՏ

Լյուքսեմբուրգի հավաքականը սենսացիոն հաղթանակ է տարել Շվեդիայի ընտրանու հետ խաղում

08:50 25.03.2025

Ֆուտբոլի Լյուքսեմբուրգի ազգային հավաքականն անակնկալ հաղթանակ է տարել ընկերական խաղում: Լյուքսեմբուրգցիները սեփական հարկի տակ 1-0 հաշվով հաղթել են Շվեդիայի հավաքականին: Գոլը 23-րդ րոպեին խփել է պաշտպան Սեիդ Կորաչը:

̰
Անդրե Սպայթ-Մկրտչյանը՝ «Բիգուա»- «Վելքոմի» հանդիպման ամենաարդյունավետ խաղացող

08:25 25.03.2025

Բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար խաղացողներից Անդրե Սպայթ-Մկրտչյանը շարունակում է հաջող ելույթներն Ուրուգվայում: «Բիգուա» ակումբի բասկետբոլիստը «Վելքոմի» դեմ առաջնության մրցավեճում դարձել է ամենաարդյունավետ խաղացող: Սպայթ-Մկրտչյանը վաստակել է 23 միավոր: «Բիգուան» հաղթել է 124-90 հաշվով:

̰
Զախարյանը` Լա լիգայում հանդես եկող նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների հնգյակում

08:06 25.03.2025

Transfermarkt-ը թարմացրել է Իսպանիայի Լա լիգայում հանդես եկող նախկին ԽՍՀՄ երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցուցակը: 30 միլիոն եվրո տրանսֆերային արժեքով վարկանիշային ցուցակը գլխավորում է իսպանական «Վալենսիայի» և Վրաստանի հավաքականի դարպասապահ Գեորգի Մամարդաշվիլին: Թոփ-5-ում չորրորդ տեղն է զբաղեցնում իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանը` 15 միլիոն եվրո արժեքով: 1. Գեորգի Մամարդաշվիլի («Վալենսիա», Վրաստան, […]

̰
Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոնը որակազրկվել է

23:38 24.03.2025

Ֆորմուլա-1-ը որոշել է որակազրկել երեք ավտոարշավորդների, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը: Չինաստանի Գրան պրիի ժամանակ բոլիդի հետ կապված խնդիրների պատճառով որակազրկվել են Լյուիս Հեմիլթոնը, Շառլ Լեկլերը և Պիեռ Գասլին: Ֆորմուլա-1-ի 7-ակի չեմպիոն Հեմիլթոնի բոլիդը մաշվածություն է ունեցել, իսկ Լեկլերի ու Գասլիի բոլիդները սահմանված քաշից թեթև են եղել: Լեկլերը Շանհայում զբաղեցրել էր 5-րդ տեղը, Հեմիլթոնը՝ 6-րդ, […]

̰
Չեմ մտածում Ծառուկյանի դեմ ռևանշի մասին․ Օլիվեյրա

22:24 24.03.2025

UFC-ի թեթև քաշային կարգի նախկին չեմպիոն Չառլզ Օլիվեյրան խոսել է Արման Ծառուկյանի դեմ հավանական ռևանշ մենամարտ անցկացնելու մասին. «Կարծում եմ` հաղթել էի Ծառուկյանին, բայց մրցավարները հաղթանակը նրան շնորհեցին։ Դա արդեն անցյալում եմ թողել։ Ես միայն տիտղոսին եմ ձգտում և չեմ մտածում Ծառուկյանի դեմ ռևանշի մասին։ Ես արժանի եմ անցկացնել չեմպիոնական մենամարտ։ Ծառուկյանը նման հնարավորություն ուներ, […]

̰
Սևիկյանի հայրը ասել է, որ «Ֆերենցվարոշը» հույսեր է կապում Էդգարի հետ

21:47 24.03.2025

Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Էդգար Սևիկյանի հայրը` Մարտիրոս Սևիկյանը, խոսել է իր որդու մարզական ապագայի մասին, հաղորդում է Sport24-ը։ ««Ֆերենցվարոշի» մասին կարող եմ ասել, որ սպասում են Սևիկյանին և հույսեր կապում նրա հետ։ Ինչ վերաբերում է «Լոկոմոտիվին», ապա ես որևէ տեղեկություն չունեմ, և կարծում եմ, որ դեռ վաղ է դրա մասին խոսելը։ Մենք առայժմ […]

̰
Զախարյանը հոգեբանական ծանր վիճակում է․ Կարպին

21:00 24.03.2025

Ռուսաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վալերի Կարպինը խոսել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի մասին, հաղորդում է Sport24-ը: «Զախարյանին, ըստ երևույթին, լիարժեք բուժօգնություն չի ցուցաբերվել և վաղաժամ թույլատրվել է խաղալ, քանի որ ռեցիդիվ է եղել: Սա ոչ միայն նրա, այլև ակումբի խնդիրն է։ Վնասվածքներից հետո Արսենի հոգեբանական վիճակը ծանր է»,- ասել է ռուս մարզիչը: Վնասվածքների […]

̰
Նեյմարն ԱԱ-2026-ին մասնակցելու համար պետք է պատրաստ լինի զոհաբերությունների․ Ռոնալդո

20:17 24.03.2025

Բրազիլական ֆուտբոլի լեգենդներից Ռոնալդոն գնահատել է «Սանթոսի» հարձակվող Նեյմարի` աշխարհի 2026 թվականի առաջնությանը մասնակցելու շանսերը, հաղորդում է A Bola-ն: «Ես հավատում եմ։ Նեյմարն անհավանական տաղանդավոր է, բայց նա պետք է պատրաստ լինի զոհաբերությունների: Ամեն ինչ կախված է նրանից: Աշխարհի առաջնությանը մնացել է ընդամենը մեկ տարի։ Եթե ​​նա լավ մարզավիճակում լինի և մասնակցի, մենք լավ հնարավորություն […]

̰
Ինձ համար մեծագույն պատիվ է խաղալ իմ երկրի՝ Հայաստանի համար․ Ռանոս

19:38 24.03.2025

Հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպի կողմից ազգային թիմից հեռացվելուց հետո սոցցանցերում գրառում է կատարել` դիմելով հայ երկրպագուներին: «Ինձ համար մեծագույն պատիվ է խաղալ իմ երկրի՝ Հայաստանի համար։ Երեկ ես առանձնազրույց եմ ունեցել գլխավոր մարզչի հետ՝ քննարկելու իմ իրավիճակը։ Ես ուզում էի նրան տեղեկացնել, որ լավ մարզավիճակում եմ, լիովին մոտիվացված եմ […]

̰
Խաչանովը համառ մրցապայքարում պարտվել է աշխարհի 15-րդ ռակետին

19:00 24.03.2025

Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը (23-րդ ռակետ) ավարտել է մրցելույթը Մայամիի «Մասթերսում»։ Մրցաշարի երրորդ փուլում Խաչանովը 7-6 (7-2), 4-6, 5-7 հաշվով պարտվել է աշխարհի 15-րդ ռակետ Գրիգոր Դիմիտրովին (Բուլղարիա)։ Դիմիտրովը մրցաշարի 1/8 եզրափակչում է և կհանդիպի Բրենդոն Նակաշիմա (ԱՄՆ, 32-րդ ռակետ) – Դավիդ Գոֆեն (Բելգիա, 55-րդ ռակետ) զույգի հաղթողի հետ։

̰
Տեղի ունեցածը չի նշանակում, որ ժողովուրդների միջև լարվածություն կա․ Կալաձե

18:48 24.03.2025

Թբիլիսիում Հայաստանի և Վրաստանի հավաքականների հանդիպումից հետո տեղի ունեցած միջադեպը չի ազդի վրացիների և հայերի հարաբերությունների վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի հավաքականի նախկին ավագ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։ «Տհաճ միջադեպ է տեղի ունեցել, բայց սա ֆուտբոլ է, իսկ ֆուտբոլում երբեմն բախումներ են լինում երկրպագուների միջև»,- ասել է Կալաձեն։ Նրա խոսքով, տեղի […]

̰
Հայտնի է ԱԱ-2026 խմբային փուլի ուղեգիր նվաճած երկրորդ հավաքականը

18:22 24.03.2025

Նոր Զելանդիայի ազգային հավաքկանաը նվաճել է աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի ուղեգիր։ Նորզելանդացիներն Ավստրալիայի և Օվկիանիայի ընտրական գոտու փլեյ-օֆֆի եզրափակչում 3-0 հաշվով հաղթել են Նոր Կալեդոնիայի հավաքականին և պատմության մեջ երրորդ անգամ որակավորվել Մունդիալին։ Նոր Կալեդոնիան, չնայած, պարտությանը, հնարավորություն է ստացել մասնակցելու միջմայրցամաքային անցումային փլեյ-օֆֆին։ Նոր Զելանդիան երկրորդ երկիրն է, որը նվաճել է ԱԱ-2026-ի […]

̰
Մեդիսոն Քիզի ու Միրա Անդրեևայի սենսացիոն պարտությունները

17:38 24.03.2025

Մեդիսոն Քիզը (ԱՄՆ, 5-րդ ռակետ) և Միրա Անդրեևան (Ռուսաստան, 6-րդ ռակետ) ավարտել են մրցելույթը Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարում։ Քիզը մրցաշարի երրորդ փուլում չի կարողացել լուրջ դիմադրություն ցույց տալ աշխարհի 140-րդ ռակետ Ալեքսանդրա Էալային (Ֆիլիպիններ) և պարտվել է 4-6, 2-6 հաշվով։ 19-ամյա Էալան մրցաշարում երեք հաղթանակ է տարել իրենից բարձր դասակարգման դիրք ունեցող մրցակիցների նկատմամբ։ Նա […]

̰
Մենք, անկասկած, կհաղթենք Արգենտինային

17:00 24.03.2025

Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռաֆինյան խոսել է Արգենտինայի թիմի դեմ առաջիկա հանդիպման մասին. «Գրողը նրանց տանի։ Մենք, անկասկած, կհաղթենք Արգենտինային։ Եթե կարիք լինի, կհաղթենք նաև դաշտից դուրս։ Ամեն ինչ կանեմ` գոլ խփելու համար»,- «Բարսելոնայի» ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։ Աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական գոտու 14-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը մրցակցի դաշտում կմրցի Արգենտինայի ընտրանու դեմ։ […]

̰
«Յուվենտուսը» նոր գլխավոր մարզիչ ունի

16:30 24.03.2025

«Յուվենտուսը» հեռացրել է Տիագո Մոտային և գլխավոր մարզչի պաշտոնին նշանակել է Իգոր Տուդորին, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որն ուժի մեջ կլինի մինչև 2025թ. հունիսի 30-ը ներառյալ։ Համաձայնագիրը ներառում է ևս մեկ տարով ժամկետը երկարաձգելու կետ: Մոտան թիմի գլխավոր մարզիչ էր նշանակվել 2024թ. հուլիսին։ Թիմը նրա գլխավորությամբ 42 խաղում տարել է […]

̰
Պորտուգալիայի հավաքականը Հայաստանի ընտրանու վերջին մրցակիցն է․ ԱԱ-2026

15:41 24.03.2025

Հայաստանի ազգային հավաքականի վերջին մրցակիցն աշխարհի 2026 թ. առաջնության ՈՒԵՖԱ-ի գոտու որակավորման փուլի F խմբում Պորտուգալիայի ըհնտրանին է։ Պորտուգալիայի հավաքականը F խմբում ընդգրկվել է Ազգերի լիգայի խաղարկության A լիգայի քառորդ եզրափակչում Դանիային հաղթելու և կիսաեզրափակիչ դուրս գալու շնորհիվ։ Հայաստանի հավաքականն ընտրական փուլը կսկսի և կավարտի հենց Պորտուգալիայի թիմի դեմ խաղորով։ Կողմերը կմրցեն սեպտեմբերի 6-ին Երևանում […]

̰
Ազգերի լիգայի կիսաեզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը

15:16 24.03.2025

Ազգերի լիգայի խաղարկությունում հայտնի են դարձել A լիգայի կիսաեզրափակչի զույգերն ու հանդիպումների ժամանակացույցը։ Գերմանիա – Պորտուգալիա խաղը կկայանա հունիսի 4-ին Մյունխենում, իսկ Իսպանիա – Ֆրանսիա հանդիպումը հունիսի 5-ին Շտուտգարտում։ Դիմակայությունները մեկ խաղից են բաղկացած լինելու, իսկ մրցաշարի եզրափակիչը կկայանա հունիսի 8-ին Մյունխենում։ Երրորդ տեղի հանդիպումը նույնպես կայանալու է այդ օրը Շտուտգարտում։ Մրցաշարի գործող հաղթողն Իսպանիայի […]

̰
Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն արձագանքել է երկրպագուների խաղադաշտ ներխուժմանը

14:38 24.03.2025

Հայաստանի դեմ խաղից հետո Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լևան Կոբիաշվիլին արձագանքել է երկրպագուների մի մասի՝ խաղադաշտ ներխուժմանը: Փոխանցում է Armsport-ը։ «Շնորհակալություն մեր հավաքականի հավատարիմ երկրպագուներին, որոնք «Դինամո Արենայում» ողջ խաղի ընթացքում աննկարագրելի մթնոլորտ ստեղծեցին: Ձեր հսկայական աջակցությունը զգացվում էր մարզադաշտում և, ինչպես միշտ, մեծ ոգևորություն էր հաղորդում թիմին: Դրա համար ևս մեկ անգամ ուզում եմ […]

̰
Մեքսիկան` պատմության մեջ առաջին անգամ դարձել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի Ազգերի լիգայի հաղթող

13:55 24.03.2025

Մեքսիկայի հավաքականը պատմության մեջ առաջին անգամ նվաճել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտու Ազգերի լիգայի տիտղոսը։ Մեքսիկայի թիմը մրցաշարի եզրափակչում անգլիական «Ֆուլհեմի» հարձակվող Ռաուլ Խիմենեսի դուբլի շնորհիվ 2-1 հաշվով հաղթել է Պանամայի հավաքականին։ Վերջինը հաղթական գնդակը մրցակցի դարպասն ուղարկել է ավելացրած 2-րդ րոպեին։ Խիմենեսը դուբլ էր գրանցել նաև Կանադայի դեմ կիսաեզրափակչի խաղում և օգնել Խավիեր Ագիրեի գլխավորած հավաքականին […]

̰
Գաբրիել Սարգսյանը առաջատաների խմբում է

13:32 24.03.2025

Ռումինիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացել են 8-րդ տուրի պարտիաները։ Գաբրիել Սարգսյանը սև ֆիգուրներով հաղթել է ֆրանսիացի Պոլ Վելտյենին և 6,5 միավորով կիսում է 1-5 տեղերը։ 42-ամյա շախմատիստը 9-րդ տուրում սպիտակներով կմրցի առաջատարների խմբում գտնվող Իսպանիան ներկայացնող ռուս Դանիլ Յուֆայի դեմ։ 8-րդ մրցափուլում հաղթել է նաև Հայկ Մարտիրոսյանը, որը 6 միավոր ունի և բաժանում […]

̰
Հայերը 10։0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և մարդկային հատկանիշներով․ Թաթարաշվիլի

11:01 24.03.2025

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆ փուլի Վրաստան-Հայաստան պատասխան խաղից հետո վրացի երկրպագուներն իրեր են նետել հայ երկրպագուների ուղղությամբ։ Մարզադաշտում տեղի ունեցած միջադեպին է անդրադարձել գենդերային ուսումնասիրությունների մագիստրոս, ակտիվիստ, գենդերային ներկայացումների և կինեմատոգրաֆում կանանց դերի ֆեմինիստական քննադատության փորձագետ Թամթա Թաթարաշվիլին։ Փոխանցում է Armsport-ը։ Վերջինս գրառում է կատարել սոցիալական կայքում։ «Հայերը 10:0 հաղթեցին մեզ՝ հյուրընկալությամբ, մշակույթով, էթիկայով և […]

̰
Հայկ Երիցյանը շախմատի Եվրոպայի անհատական առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա

10:00 24.03.2025

Հայկ Երիցյանը 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնության շրջանակներում լրացրեց միջազգային վարպետի նորմա: Հայկը նորման լրացրեց երրորդ անգամ: Այս մասին հայտնում են Հայաստանի Շախմատի ֆեդերացիայից։

̰
Առաջին հերթին ուզում եմ ներողություն խնդրել հայ ժողովրդից, երկրպագուներից․ Ջոն վան’տ Սխիպը՝ Վրաստանի հավաքականի հետ հանդիպման մասին

21:43 23.03.2025

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հիշեցնենք, որ թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր Վրաստանի հավաքականի հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Այսօրվա հանդիպումն էլ ավելի գոլառատ ստացվեց և ավարտվեց տանտերերի խոշոր՝ 6-1 հաշվով հաղթանակով (մանրամասներն՝ այստեղ)։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն վան’տ Սխիպը խոսել է […]

̰
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում

20:09 23.03.2025

Հայաստանի մարմնամարզության հավաքականի առաջատար Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Դավթյանը չեմպիոնի կոչմանն արժանացել է հենացատկի վարժությունում: ՕԽ արծաթե և բրոնզե մեդալակիրը որակավորման փուլում 14,483 միավոր էր վաստակել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վահագն Դավթյանն էլ հանդես կգա օղակների վարժության եզրափակչում: Որակավորման […]

̰
Վրաստանը ևս մեկ գոլով առաջ անցավ

19:27 23.03.2025

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Երկրորդ խաղակեսի մեկնարկից մի քանի րոպե անց Հայաստանի հավաքականին հաջողվեց գնդակն ուղարկել Վրաստանի դարպասը, սակայն րոպեներ անց Վրաստանի հավաքականը ևս մեկ գոլ ուղարկեց Հայաստանի դարպասը: Այսպիսով հաշիվն է 6-1:

̰
8 բաց թողնված գոլ՝ 135 րոպեում․ առջևում դեռ մեկ խաղակես կա

19:03 23.03.2025

ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը Թբիլիսիի «Դինամո Արենա» մարզադաշտում հյուրընկալվել է Վրաստանի ընտրանուն։ Հայտնում է Armsport-ը։ Առաջին խաղակեսից հետո տանտերերը հաղթում են 5:0 հաշվով։ Նախ 4-րդ րոպեին աչքի ընկավ Կիտեաշվիլին, իսկ տասը րոպե անց Միկաուտաձեն։ 23-րդ րոպեին աչքի ընկավ արդեն Չակվետաձեն, իսկ 4 րոպե անց Կիտեիշվիլին դուբլ գրանցեց՝ հաշիվը դարձնելով ջախջախիչ։ […]

̰
Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թ․ առաջնությունը համատեղ անցկացնելու համար

17:51 23.03.2025

Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաները հայտ են ներկայացնում ՖԻՖԱ՝ մինչև 20 տարեկանների Աշխարհի 2029 թվականի առաջնությունը երկու երկրներում համատեղ անցկացնելու համար: «Սա հիանալի հնարավորություն կլինի երկու երկրներում ֆուտբոլը զարգացնելու և մասսայականացնելու համար: Եկեք միասի՛ն աջակցենք երկու երկրների համատեղ հայտի հաստատմանը»,-հայտնում են ՀՖՖ-ից:

̰
Արման Ծառուկյանը մարտահրավեր է նետել իր հնարավոր մրցակիցներին

00:38 23.03.2025

UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը X-ի իր միկրոբլոգում մարտահրավեր է նետել տիտղոսային մենամարտի արժանանալու ճանապարհին իր հավանական մրցակիցներին։ «Ես եմ տիտղոսի իսկական հավակնորդը և պատրաստ եմ դա ապացուցել ցանկացածի դեմ: Բայց ինչպե՞ս կարող եմ դա անել, երբ բոլորը պարզապես ցանկանում եմ խոսքով կռվել։ Չարլզը (խմբ.Օլիվեյրա) և Ջասթինը (խմբ. Գեյջի) կարող են […]

̰
Հայ շախմատիստների արդյունքները Եվրոպայի անհատական առաջնությունում 7 խաղափուլից հետո

23:59 22.03.2025

Ռումինիայի Էֆորիե Նորդ քաղաքում շարունակվում է 2025 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը։ Առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից: 7 խաղափուլից հետո գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը ունի 5.5 միավոր և կիսում է 4-14-րդ հորիզոնականները: Գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը Արամ Հակոբյանը և Շանթ Սարգսյանը ունեն 5 միավոր: ՖԻԴԵ-ի վարպետ Հայկ […]

̰
Ո՞ր հավաքականն է ամենաթանկարժեքը

21:00 22.03.2025

Transfermarkt-ը թարմացրել է ամենաթանկարժեք կազմ ունեցող ազգային հավաքականների տասնյակը: Առաջատարն Անգլիայի հավաքականն է` 1,26 միլիարդ եվրո արժեքով: Երկրորդ տեղում Ֆրանսիայի հավաքականն է, որի կազմի արժեքը 1,16 միլիարդ եվրո է, լավագույն եռյակը եզրափակում է Իսպանիան` 1,14 միլիարդ եվրոյով: Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականը այս ցուցանիշով ընդամենը 8-րդն է: 1.Անգլիայի հավաքական՝ 1,26 միլիարդ եվրո 2.Ֆրանսիայի հավաքական՝ 1,16 միլիարդ […]

̰
BACK_TO_TOP